Օրվա լրահոսը
2013 թ. գրանցված 6 հրդեհից 6-ն էլ Լոռու մարզում է եղել
Անտառային հրդեհների տեակետից Լոռու մարզը, համեմատած այլ մարզերի հետ, առավել խոցելի է: 2013 թ. տեղի ունեցած 6 հրդեհի դեպքից 6-ն էլ Լոռու մարզում է եղել: «Վերջին տարիների եւ հատկապես 2010-2012 թթ. ընթացքում անտառային տարածքներում հրդեհների թվի ուսումնասիրություններից պարզվում է, որ դրանք ավելացել են, ինչը պայմանավորված է շոգ եւ չոր եղանակով, ինչպես նաեւ մարդկային գործոնով: 2010
«Ոմանց համար գրողների միությունը համարվում է չինովնիկական»
Ըստ ՀԳՄ անդամ Արքմենիկ Նիկողոսյանի, գրողների միությունը այլեւս դոմինանտ կառույց չէ Հայաստանի գրողների միության վերջերս կայացած 16-րդ արտահերթ համագումարում «բաց» քվեարկությամբ շուրջ 400 գրող միության նախագահ վերընտրեց Լեւոն Անանյանին: Այս առիթով «Առավոտի» հետ զրույցում գրականագետ Աբգար Ափինյանը սարկազմով ասել էր, թե՝ համագումարով վերջ դրվեց Հայաստանի գրողների միություն ՀԿ-ին ու նոր կառույց ստեղծվեց՝ «Լեւոն Անանյան» ՍՊԸ:
Մաքարթնին քննարկում է շրջագայությունը
Մինչ Փոլ Մաքարթնիի ներկայիս Out There շրջագայությունը մտնում է եզրափակիչ փուլ, լեգենդար երաժիշտը, ով այժմ Լոս Անջելեսում վերջնական աշխատանքներն է տանում գալիք նոր ձայնասկավառակի վրա, Rolling Stone ամսագրին հուլիսի 25-ին տված հարցազրույցում պատմում է դրա ուժեղ կողմերի մասին, հիշում է Ջոն Լենոնի հետ համատեղ ստեղծագործելու մանրամասները, ինչպես նաեւ խոստովանում է, որ մտադիր չէ հանգստի անցնել:
«Բնիկ որտեղացի՞ ես»
Իմ ողջ կյանքի ընթացքում անծանոթ կամ կիսածանոթ մարդիկ ինձ հարցրել են՝ «դու բնիկ որտեղացի՞ ես»: Ինքնին հարցը այնքան էլ ճիշտ չէ ձեւակերպված: Անձամբ ես ծնվել եմ Երեւանում, մեծացել եմ Աջափնյակում: Իմ «բունը» այստեղ է, հեռավոր երկրներից չեմ եկել՝ բնակություն հաստատել Հայաստանում: Պարզ է, որ հարցի տակ այլ բան է հասկացվում՝ ի՞նչ ծագում ունեն իմ նախնիները:
Վրաստանի նախագահական ընտրությունների նախաշեմին Ջավախքում հիասթափություններ են (Տեսանյութ)
«Ազգային դեմոկրատական ինստիտուտը տվյալներ էր հաղորդել, որով ցույց էր տրվում, որ Բիձինա Իվանիշվիլիի վարկանիշը 6 տոկոսով անկում է ապրել, դարձել 69 տոկոս, իսկ Սաակաշվիլիինը՝ 23 տոկոս»,-«Ելակետ» մամուլի ակումբում այսօր տեղեկացրեց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը: Նրա կանխատեսմամբ՝ Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններով պայմանավորված, սեպտեմբերին Վրաստանում ավելի թեժ է լինելու: Ըստ Ջ. Մելիքյանի՝ Վրաստանում կա երկիշխանություն, և
Շինհրապարակների կազմակերպման պահանջները չկիրառող ընկերությունները կենթարկվեն վարչական պատասխանատվության
2012 թվականին Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ ամրագրվել են շինհրապարակների կազմակերպման և սանիտարական նորմերի ապահովման պարտադիր պայմանները` ներառյալ տվյալ կառույցի մասին վկայող ցուցանակի առկայությունը, հետիոտնի տեղաշարժի համար անհրաժեշտ անցուղիների կահավորումը, ինչպես նաև տարածքի սահմանազատումն ու պաստառապատումը: Ընդ որում, այս հարցում փորձ է արվում միասնական մոտեցում ցուցաբերել, ինչի վկայությունը Երևանի բազմաթիվ շինհրապարակներում պարսպապատնեշների նույնատիպ պաստառապատումներն են`Երևանի զինանշանով
Նախարարը ներկայացրեց նոր պաշտոնակատարին
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը օգոստոսի 2-ին «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության աշխատակազմին ներկայացրեց Արթուր Առաքելյանին` որպես կենտրոնի պետի նորանշանակ պաշտոնակատարի: Ավելի վաղ` հուլիսի 31-ին, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով Արա Գյուրջյանն իր դիմումի համաձայն ազատվել էր այդ պաշտոնից, եւ §Գնումների աջակցման կենտրոն¦-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Արթուր Առաքելյանը, ով մինչ այդ հանդիսանում
Մամիկոն Խեչոյան. «Ղարաբաղի հարցի լուծմանը զոհ գնաց Արծվաշենը»
Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում Արծվաշեն համայնքի ղեկավար Մամիկոն Խեչոյանը եւ «Արծվաշենցիների» միության անդամ Համլետ Դալլաքյանը խոսեցին «Արծվաշենը 21 տարի անց…» թեմայով: Խեչոյանի խոսքով ` 21 տարի առաջ Արծվաշենի հետ եղավ այն` ինչ չէր կարող չլիներ. «Ղարաբաղի հարցի լուծմանը զոհ գնաց փոքր Արծվաշենը, բայց այդ հարցը այդպես էլ չլուծվեց: Իրականում 3000 արծվաշենցին չէր կարող պայքարել 7
Արգիշտի Կիվիրյան. «Չեմ պատրաստվում ընկրկել ոստիկանության ապօրինությունների առաջ»
Armenia Today կայքի վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը կրկին պնդում է՝ իրեն ոստիկանները երեկ առեւանգել են, իր նկատմամբ բռնություններ կիրառել, վնասել գույքը եւ ապօրինաբար զրկել ազատությունից: Թե ինչու է հրաժարվել երեկ ոստիկանությունում այդ մասին հաղորդում տալուց, այսօր «Արմատ» ակումբում բացատրեց. «Գույք ասելով՝ նկատի ունեմ բարձրախոսը, որը լրիվ վնասվել է: Ես երեկ հայտարարություն եմ տարածել հենց ոստիկանությունում: Այս
Ոստիկանության օպեր-լիազորների գործով եզրակացությունը ստացվել է
Կենտրոն եւ Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր հետաձգվեց ոստիկանության Կենտրոնական բաժնի օպեր-լիազորներ Խաչատուր Բարխուդարյանի եւ Արտակ Բարսեղյանի դեմ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը:Պատճառը՝ մեղադրող Ջոն Ֆարխոյանի մերձավոր ազգականի մահն էր: Դատավորը տեղեկացրեց, որ ստացվել է փորձագիտական եզրակացությունը, այն տրամադրեց կողմերին՝հաջորդ նիստում իրենց դիրքորոշումն արտահայտելու համար: Դատական հաջորդ նիստը
Որբաթ օրը ամբողջությամբ այրվել է 13-րդ համարի տունը
Պատճառը էլեկտրական հոսանքի գծերն են Օգոստոսի լույս 2-ի գիշերը Տավուշի մարզի Զորական գյուղում ամբողջությամբ այրվել է 11-րդ փողոցի 13-րդ տունը: Տանը միայնակ բնակվող կենսաթոշակառու 1950թ. ծնված Լեւոն Պողոսյանը պատմեց, որ գիշերվա ժամը 01.30-ի սահմաններում ինքը տանիքում ճարճատյուն է լսել, բարձրացել է տանիք եւ տեսել կրակ: Նրա խոսքերով՝ հրդեհի պատճառը էլեկտրական հոսանքի գծերն են: Կես ժամից
Սահմանված ժամանակացույցով շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները
Սահմանված ժամակացույցի համաձայն` Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները, որոնց ընթացքում քաղաքացիները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց հուզող հարցերը, նաև՝ առաջարկությունները և բարձրացված հարցերի վերաբերյալ ստանալու համապատասխան լուծումներ: Հուլիս ամսվա ամփոփ տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելություններին մասնակցել է 142 քաղաքացի: Ներկայացված բոլոր հարցերին տրվել են դրական լուծումներ և սպառիչ պատասխաններ: Վարչական
Մասնակցում էր վնասվածքով
Բարսելոնում անցկացված ջրացատկի աշխարհի մեծահասակների առաջնությանը Հայաստանից մասնակցել է միայն Լեւ Սարգսյանը: Նա հանդես է եկել 10 մետր աշտարակացատկում եւ 30 մասնակիցների մեջ զբաղեցրել 24-րդ հորիզոնականը: Հայաստանի ջրացատկի ֆեդերացիայից Aravot.am-ին տեղեկացրին, որ պատանի ջրացատկորդը հանդես է եկել մեջքի վնասվածքով եւ մեծահասակների հետ այդ վիճակում պայքարելն ու 24-րդ տեղն զբաղեցնելը վատ արդյունք չէ: Ջրացատկը, հատկապես
Արմեն Մարտիրոսյանը վստահեցնում է`Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը նախագահի պոստը զբաղեցնելու համար չէ
Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց` կհանդիպենք ամսի 23-ին Ազատության հրապարակում, իսկ մինչ այդ նրանք շարունակելու են իրենց պայքարը՝ աջակցելով ազատամարտիկներին: «Փորձելու ենք փոխել երկրի իրավիճակը: Պարոն Հովհաննիսյանի ասուլիսից հետո քննարկումներ եղան, ուղորդված վերլուծություններ արվեցին եւ փորձ արվեց հասարակությանը շեղել: 1992 թվականից սկսած ասում են թե Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքականությունից դուրս է
Ծրագրեր, որոնց արդյունքը չի երեւում
Այն, որ Հայաստանն օր օրի դատարկվում է, տեսանելի է բոլորին, բացի երկրի բարձրագույն ղեկավարությունից։ Անգամ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը խուսափում էր հրապարակել այս տարվա առաջին կիսամյակի վիճակագրական տվյալները։ Միայն նախօրեին ԱՎԾ-ն ներկայացրեց առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստանից արտագաղթած ՀՀ քաղաքացիների թիվը՝ 123 հազար 303: Իսկ 2012թ. նույն ժամանակահատվածում այդ թիվը շատ ավելի քիչ էր՝ 99
Արմեն Մարտիրոսյան. «Հայաստանը հակառուսականություն չի իրականացնում ասոցացման համաձայնագիրը ստորագրելով»
«Արտաքին քաղաքականության հետ կապված կարեւոր քայլեր ենք անում»,- այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ նկատի ունենալով ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնգրի նախաստորագրումը: Նրա ձեւակերպմամբ` այդ համաձայնագրի ընդունման եւ կյանքի կոչման պարագայում մենք որակական փոփոխություններ կունենանք: Բացի այդ նա նշեց. «Կարծում եմ, սա չի նշանակում, թե Հայաստանը հակառուսականություն է իրականացնում: Մենք ազգովի պայքարեցինք Ղարաբաղի
Տավուշի սահմանագոտում աֆրիկյան ժանտախտի համաճարակ է
Վազաշենում սատկել է 156 խոզ Հուլիսի 14-ից մինչ այժմ Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղում սատկել է թվով 156 տարբեր քաշի, տարիքի եւ սեռի խոզ: Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանից տեղեկացանք, որ գյուղում խոզերի անկումը շարունակվում է: Գյուղապետն ասաց. «Հուլիսի 19-ին ինձ պաշտոնապես հայտնել են, որ խոզերի անկման պատճառը աֆրիկյան ժանտախտ հիվանդությունն է: Եթե մինչ
«Մեզ հունից մի հանեք»
Առողջապահության նախարարությանը դեռեւս անցած շաբաթ պետք է մատակարարվեր «Սելսեպտ» դեղամիջոցը, որի օգտագործումը ցուցված է երիկամների փոխպատվաստման ժամանակ։ Դեղամիջոցի մատակարարման մրցույթում հաղթել է «Վագա– ֆարմ» ընկերությունը։ Պարզվում է, որ ներկրող այս ընկերությունը ճիշտ ժամանակին կատարել է իր պարտավորությունները եւ սահմանված ժամկետում ներկրել դեղամիջոցը։ Իսկ թե ինչու՞ այն հասցեատիրոջը չի հասցվել, այնքան էլ չի տեղավորվում նորմալ տրամաբանության
Սփյուռքահայ լրագրողներն ու երիտասարդ առաջնորդներն այցելեցին ՀՀ Նախագահի նստավայր
Օգոստոսի 1-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի Սփյուռքի լրագրողների և երիտասարդ առաջնորդների դասընթացների մասնակիցներն այցելեցին ՀՀ Նախագահի նստավայր: Ամառային դպրոցի մասնակիցներին ընդունեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Կարևորելով Հայրենիք-Սփյուռք կապի դինամիկ զարգացումը՝ Վ. Սարգսյանը նշեց, որ այն գտնվում է Հանրապետության Նախագահի մշտական ուշադրության կենտրոնում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության, ԼՂՀ
Թանկացումներ եվ տեսարաններ
Այս ամառը քաղաքական ու այլ իմաստներով միանգամայն բովանդակալից է` հիմնականում բացասական բովանդակությամբ, մանավանդ` եթե գազի ու ամեն ինչի թանկացումներն էլ բովանդակություն համարենք: Համարենք թե չհամարենք, դրանք մեր անկախության ժամանակաշրջանի հիմնական ու էական բովանդակությունն ու սյուժեն են, և չնայած երկու տասնամյակ առաջ մեզ հուսադրում էին թե` անկախության գործընթացը երբևէ կավարտվի, հիմա արդեն պարզվում է, որ այն
Քաղաքացին ընկել է ջրանցքը
Օգոստոսի 2-ին, ժամը 05.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Ալեքսանյան» օղու գործարանի մոտակայքում քաղաքացին ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցներ: Պարզվել է, որ ահազանգողը գտնվում է ոչ սթափ վիճակում և
«Մենք նավթ չունենք, մեր մշակույթն է մեր նավթը». Պերճ Զեյթունցյան
«Հազվադեպ են այն անհատականությունները, որոնց անունները այցեքարտ են: Պերճ Զեյթունցյանը ձեւավորվել է սեփական ժամանակը, յուրատեսակ ձեւերն ու մեթոդաբանությունը: Նա բերեց նոր հայացք, դեպի լույս, դեպի այլ արժեքներ»,-այսօր Պերճ Զեյթունցյանի ծննդյան 75 ամյակին նվիրված երեկոյի ժամանակ նշեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, թատերագետ, գրականագետ Լեւոն Մութաֆյանը: Գրականագետի պնդմամբ Զեյթունցյանի գրականությունն արեւմտյանի եւ արեւելյանի սինթեզն էր: Նա ճանապարհ
«Մեր հիվանդանոցում իմ ու քո հիվանդ չկա». Հայկ Շմավոնյան
Այսօր Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի առաջարկով եւ ՀՀԿ-ի Արագածոտնի կանանց հանձնախմբի համատեղ աջակցությամբ՝ փոխմարզպետ Նունե Մովսիսյանը, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության բաժնի պետ Սիլվա Թադեւոսյանը եւ ՀՀԿ Արագածոտնի մարզային գրասենյակի կոորդինատոր Շուշանիկ Շուխյանը շրջայց կատարելով Արագածոտն մարզի Աշտարակ, Ապարան, Ծաղկահովիտ բժշկական կենտրոններում, ծաղիկներ, հուշանվերներ, շնորհավորական բացիկներ նվիրեցին տարածաշրջանի հիվանդանոցներում այսօր ծննդաբերած մայրերին: Շրջայց կատարելուց եւ նվերներ
Լեզվի աղավաղման հետևանքներից մեկը
Տնտեսագիտության դերի բարձրության գնահատման արդի ժամանակներում ճիշտ չի լինի չխոսելը մի լեզվական անճշտության մասին, որը կա ոչ տնտեսագետ մարդկանց մեծ մասի մոտ: Խոսքը «տնտեսական» և «ընկերային» (օտար լեզվով` սոցիալական) հասկացություններն իրար հետ շփոթելու մասին է: Երբ որևէ մարդ աղքատ է, չքավոր է, կարիքավոր է, նշանակում է նրա տնտեսական վիճակը լավը չէ: Իսկ երբ որևէ աղքատ
Մոսկվան` զենիթահրթիռային համակարգեր է տրամադրել Սիրիային
Մոսկվան Դամասկոսին զենիթահրթիռային SA-26 (С-125 «Պեչորա 2Մ») համակարգեր ու փորձագետներ է ուղարկել Սիրիա, ովքեր կարող են դրանք բերել մարտական պատրաստվածության, հաղորդում է vz.ru կայքը նշելով, որ բացի ՀՕՊ համակարգերից, Ռուսաստանը սիրիական բազա է ուղարկել վերանորոգված Ми-24 երկու ուղղաթիռ: ԱՄՆ իշխանություններն էլ այս առումով գտնում են, որ Իսրայելը, հրթիռային համակարգերի ուղարկման պատճառով կարող է Սիրիային նոր հարվածներ հասցնել։
Ալիեւը Մոսկվայում է
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ մասնավոր այցով ժամանել է Մոսկվա, իջեւանել Կրեմլի մոտ, Մոսկվայի կենտրոնում գտնվող՝ Lotte Hotel հյուրանոցում: Այս մասին գրում է Turan.az կայքը, նշելով որ Ալիեւը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները, սակայն, դեռեւս ոչինչ չեն հայտնում Ալիեւի մոսկովյան այցի, հանդիպումների եւ նպատակների մասին: Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Արմեն Մարտիրոսյանը՝ Տարոն Մարգարյանին. «Ճիշտը ընդունելն է»
Օրերս լրագրողների հետ զրույցում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրեց, թե ինքը գծատեր չէ. «Այն հայտարարությունները, որ Ավան վարչական շրջանում տրանսպորտի երթուղիները Տարոն Մարգարյանինն են, նման բան չկա: Էդ ամենը կարող եմ փաստաթղթերով ու փաստերով ֆիքսեմ: Ինձ համար զարմանալի է, որ նման բաներ են ասում»: Դիտարկմանը՝ ասում են, որ «Ռոբերտ եւ Տարոն» ՍՊԸ-ն հենց Ձեզ է
«Կնունքը` որտեղ կուզի, բայց հարսանյաց հանդեսը կատարվի Մայր Հայաստանում» (Տեսանյութ)
Շրջայց` Ապարան, Ծաղկահովիտ, Աշտարակ բժշկական կենտրոններում