Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը միացրել է մայրաքաղաքի տոնական լույսերը

Դեկտեմբեր 17,2013 21:08

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որդու՝ փոքրիկ Մուշեղի հետ միասին Հանրապետության հրապարակում հանդիսավորությամբ միացրել է հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը, որով էլ տրվել է մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումների մեկնարկը:

MHM84205-copy

38 հազար լուսադիոդային սարքերով ու 500 խաղալիքներով զարդարված մայր եղևնին յուրովի շքեղությամբ է ներկայացել Հանրապետության հրապարակում հավաքված երևանցիներին ու քաղաքի հյուրերին: Հանդիսությունն ուղեկցվել է տոնական համերգով, որին մասնակցել են հեռուստատեսության և ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը, համույթներ, նվագախմբեր և երգչախմբեր:

MHM84206-copy

Գլխավոր տոնածառի լույսերի միացմանը զուգահեռ՝ լուսավորվել են նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տոնածառերը, գործարկվել են գլխավոր ու երկրորդական փողոցներում տեղադրված տոնական լուսավորության համակարգերն ու մայրաքաղաքի լուսադիոդային տոնական զարդարանքները, այդ թվում նաև շատրվանները:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ լույսերի միացումով, ըստ էության, ազդարարվեց ամանորյա միջոցառումների մեկնարկը.

003

«Ինչպես նկատել եք, այս տարի մի փոքր ավելի վաղ ենք սկսել թե՛ ձևավորումը, և թե՛ ընդհանրապես միջոցառումները: Քաղաքապետարանն արել է հնարավորը, որ մեր բնակիչների մոտ տոնական տրամադրությունն ավելի երկար լինի, և ամանորյա տոները մեր փոքրիկների, ինչու չէ, նաև մեծերի համար իսկապես հիշարժան լինեն: Առիթն օգտագործելով՝ ուզում եմ նաև կոչ անել մեր սիրելի երևանցիներին՝ ավելի ակտիվ լինեն և մասնակցեն տոնական միջոցառումներին», – նշել է Տարոն Մարգարյանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031