Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հայաստան-Եվրոպական Միություն մարդու իրավունքների շուրջ երկխոսություն Երեւանում

Դեկտեմբեր 17,2013 21:11

Դեկտեմբերի 17-ին Երեւանում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների շուրջ երկխոսության 5-րդ հանդիպումը:

Երկխոսությունն անցավ բարեկամական, բաց եւ կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն և մտահոգություն ներկայացնող հարցեր, ինչպես նաեւ՝ մարդու իրավունքների ոլորտում կոնկրետ համագործակցության հնարավորությունները:

Հայկական պատվիրակությունը գլխավորում էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը, ՀՀ ԱԳՆ ԵՄ բաժնի վարիչ Մհեր Մարգարյանը: ԵՄ պատվիրակությունը գլխավորում էր Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արեւելյան գործընկերության երկկողմ բաժնի պետ Դիրկ Շուբելը:

Երկխոսության ընթացքում  մտքեր փոխանակվեցին Հայաստանում եւ ԵՄ-ում  մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ: Քննարկումները կենտրոնացած էին մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգի, դատական բարեփոխումների, ընտրությունների եւ ընտրական համակարգի, ազատ արտահայտվելու եւ տեղեկատվության ազատության, հավաքներ անցկացնելու եւ միավորումներ կազմելու ազատության, քաղաքացիական հասարակության գործունեության եւ խտրականության դեմ պայքարի շուրջ:

Հայաստանը եւ ԵՄ-ն քննարկեցին նաեւ մարդու իրավունքների շուրջ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի շրջանակներում:

Հայաստանի եւ ԵՄ միջեւ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2009թ-ի դեկտեմբերին: Հանդիպումները տեղի են ունենում տարեկան մեկ անգամ, հաջորդաբար՝ Երեւանում եւ Բրյուսելում:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031