Օրվա լրահոսը
Մալիացի ֆուտբոլիստը հաղթեց Միգրացիոն ծառայությանը. «Փաստինֆո»
Հայցվոր, Մալիի քաղաքացի Բեն Յուսուֆ Դումբիան երկրորդ դատական ատյանում հաղթել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը՝ վարչական ակտերը վերացնելու և գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին վարչական գործով: 2010 թվականի օգոստոսի 9-ին նա դիմել էր ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն և խնդրել իրեն Հայաստանի Հանրապետությունում ճանաչել փախստական և տրամադրել ապաստան: Ըստ «Փաստինֆո»–
ՀՀ ԿԳՆ-ի երաշխավորությունը պարտադիր է
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակներ է ուղարկել ՀՀ մարզպետներին, Երևանի քաղաքապետին և ԿԳՆ ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրեններին, որում, մասնավորապես, նշվում է, որ նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում անցկացվող միջոցառումների ընթացքում տարբեր կազմակերպությունների կողմից տարածվում են ուսումնական գրականություն, ուսումնադիտողական պարագաներ, որոնք ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված չեն: Նախարարը խնդրել է
Շմոլ գազի թունավորումով
Նոյեմբերի 23-ին, ժամը 17.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Երևանի Երկաթուղայինների 2-րդ փողոցի թիվ 12 տնից բուժօգնության է տեղափոխել 1991 թ. ծնված Զարինե Հ.-ին, 1995 թ. ծնված Մարիամ Հ.-ին, 1995 թ. ծնված Մարինե Ա.-ին և 1995 թ. ծնված Լուսինե Ա.-ին: Նրանք հայտարարել են, որ տանը կերակուր
«Թուրքագետ. «Ռուսաստանը թույլ չի տա Թուրքիային ակտիվանալ»
Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանի համոզմամբ, Թուրքիայի «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը ձախողվել է: «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը արդյունք չտվեց գործնականում: Թուրքիան հարեւանների հետ ոչ թե զրո, այլ շատ խնդիրներ ունեցավ»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց թուրքագետը եւ վստահեցրեց .«Այն հարեւանների հետ էլ , որոնց հետ, կարծես թե, Թուրքիան կարգավորել է խնդիրները, իրականում այդպես չէ: Կան ստորջրյա
Արտեմ Հարությունյան. «Կարեւոր չէ, որ Ֆլորա Մարտիրոսյանի ամուսինն ասում է`սա իմ կնիկը չի»
Այսօր «Ֆորում» ակումբում գրականագետ Արտեմ Հարությունյանը, անդրադառնալով հայտնի քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի հեղինակած՝ Ֆլորա Մարտիրոսյանի մահարձանի շուրջ նրա հարազատների դժգոհություններին, ասաց. «Յուրաքանչյոր արվեստագետ, ինչքան հեռանում է՝ ավելի մոտենալով քանդակին, այնքան մեծանում է, հիշեք Պիկասոյի ստեղծագործությունները: Ֆանտազիան, երեւակայությունը… Թոքմաջյանը հիանալի պատկերացում ունի: Ես ուզում եմ փաստաբանական խոսք ասել, որովհետեւ Լեւոնի արվեստը բարձր եմ գնահատում»: Արտեմ Հարությունյանի
Անդրանիկ Նիկողոսյանի մեքենայի դիվանագիտական պետհամարանիշն ու պատգամավորի օգնականի սպառնալիքները
«Այո, այո, սպառնացել է: Սպառնացել է բացահայտել ճշմարտությունը: Լրատվական դաշտում երբ եւ որտեղ էլ եղել է սուտ ու կեղծիք՝ մենք միշտ սպառնացել ենք՝ ամենավտանգավոր ու ամենացավալի երեւույթով՝ ճշմարտությամբ»,- Aravot.am-ի հարցին՝ ճի՞շտ են լուրերը, որ Ձեր օգնականը սպառնացել է լրագրողներին, այսպես արձագանքեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Անդրադառնալով սպառնալիքի պատճառներին՝ մեր զրուցակիցն ասաց.
Լեւոն Թոքմաջյան. «Ես հո Ֆլորայի աչքերն ու շուրթերը քանդակի վրա չէի՞ ներկելու»
Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանն, այսօր «Ֆորում» ակումբում անդրադառնալով ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի՝ իր ստեղծած քանդակի շուրջ ծավալված տարաձայնություններին, ասաց, որ նախ պայմանավորված գումարից ավելի չի ուզել, ինչպես որ սկսել են լուրեր տարածել, բացի այդ` խոսակցության ժամանակ ամենեւին էլ չի նշվել, որ քարը պետք է մեկ կտորից լինի: Լեւոն Թոքմաջյանը զարմացած է, եթե նրա
Աշնանային ծառատունկի շրջանակում մայրաքաղաքում տնկվել է 32 հազար ծառ և թուփ
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքում կազմակերպված աշնանային ծառատունկի շրջանակում տնկվել է 32 հազար ծառ և թուփ: Բնապահպանության վարչության պետը զեկուցել է նաև, որ բոլոր վարչական շրջաններում շարունակվում են ծառերի սանիտարական էտման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է իրազեկել հանրությանը էտման աշխատանքների վերաբերյալ՝ մանրամասն ներկայացնելով ծառերի երկարակեցությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով
Պուտինի այցը Հայաստան կարագացնի՞ ՀՀ-ի անդամակցության գործընթացը Մաքսային Միությանը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան այցի և Հայաստանի`Մաքսային Միության (ՄՄ) անդամակցության մտադրության միջև կապ տեսնում են գրեթե բոլոր շրջանակներում: Արդյոք Պուտինի այցը կարագացնի՞ ՀՀ-ի`Մաքսային միության անդամակցման գործընթացները, և արդյոք ՌԴ նախագահի այցը գալիս է ապացուցելու հակառակը վերջերս փորձագիտական շրջանակներում ակտիվացած այն բոլոր պնդումներին, թե հնարավոր է նաև ՀՀ-ն չանդամակցի Մաքսային միությանը: Քաղաքագետների կարծիքներն այս հարցում
Հանցագործության բեմականացում` սուտ մատնություն, կամ` թե ինչպես էր հարսը կազմակերպել կեղծ գողությունները (Տեսանյութ)
ՀՀ ոստիկանություն
Հայ սամբիստները պատվով ներկայացրեցին Հայաստանը Սանկտ Պետերբուրգում
Այսօր, նոյեմբերի 25-ին ժամը 20:20 վայրեջք կատարող Մոսկվա-Երևան թիվ 1862 չվերթի ինքնաթիռը հայրենիք կբերի նաև Հայաստանի սամբոյի ազգային հավաքականի անդամներին, ովքեր պատվով ներկայացրեցին Հայաստանը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Սամբոյի աշխարհի առաջնությունում և նվաճեցին 5 մեդալ: Պատվավոր երրորդ տեղն են գրավել Երջանիկ Կարապետյանը՝ 48 կգ, Սոսե Բալասանյանը` 52 կգ, Տիգրան Կիրակոսյանը՝ 52 կգ և Մավրիկ Նասիբյանը՝ 74
Այդպես էլ չի նշմարվում աղքատության եզրագիծը (Տեսանյութ)
«Շիրակ կենտրոնը» շարունակում է վառելափայտ բաժանել Գյումրու վագոն-տնակներում և կիսակառույց շինություններում բնակվող, գործազրկության և ծայրահեղ աղքատության մատնված ընտանիքներին: Յուրաքանչյուր այցից հետո թվում է, թե վերջ, այլևս հնարավոր չէ հանդիպել նախորդներից առավել ծանր պայմաններում ապրող ընտանիքների և երեխաների, սակայն ավաղ, այդպես չէ։ Յուրաքանչյուր օր հանդիպում ենք սոցիալապես առավել խոցելի ընտանիքների… Նշենք, որ Գյումրու վագոն-տնակներում բնակվող սոցիալապես
Ֆրանսիայի քաղաքացին ընդդեմ Նապոլեոն Ազիզյանի. կբռնագանձվի ավելի քան 22 մլն. դրամ
Ֆրանսիայի քաղաքացի Ժան Ժակ Մարի Արթուր Գոհենը պահանջել է նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանից (լուսանկարում) բռնագանձել 22 մլն. ՀՀ դրամ, ինչպես նաև` այդ գումարին շուրջ 2 տարի շարունակ ավելացած տոկոսները: Ըստ «Փաստինֆո»– ի, բանն այն է, որ 2010թ. նոյեմբերի 15-ին Նապոլեոն Ազիզյանը Ֆրանսիայի քաղաքացուց մեկ ամիս ժամկետով պարտքով վերացրել է 22 մլն. դրամ` պարտավորվելով այն մեկ ամսից
Հոգեբան Ռուբեն Պողոսյան. «Մանկավարժները հաճախ ոչ թե խստաբարո, այլ խստաշունչ են»
«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գլխավոր մասնագետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Պողոսյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ դպրոցում ի՞նչ հոգեբանական խնդիրներ կարող են ունենալ երեխաները: «Ընդհանրապես ուսուցման, դաստիարակության նպատակային պրոցեսը մարդը անցնում է 12 տարի, ինչի արդյունքում նա պետք է կարողանա շատ կարեւոր հոգեբանական հատկանիշներ ձեռք բերել, որպեսզի ձեւավորվի որպես քաղաքացի, անձ, սոցիալական դաշտում իր ակտիվությունը դրսեւորելով: Ինչ
Միջուկային նյութերի ապօրինի թրաֆիքինգի աղմկահարույց գործը դատարանում է. «Փաստինֆո»
Վրաստանում գերհարստացված ուրան տեսակի ռադիոակտիվ նյութ իրացնելու փորձի դեպքի առթիվ աղմկահարույց գործի անջատված մասը՝ հերթական մեղադրյալի մասով արդեն դատարանում է: Երևանի 62-ամյա բնակիչ Հրանտ Օհանյանին առաջադրված մեղադրանքի համաձայն` 2010թ. մարտի սկզբներին նա իր ծանոթ Սումբատ Տոնոյանից ստացել է առաջարկ` Վրաստանում գերհարստացված ուրան տեսակի ռադիոակտիվ նյութ իրացնելու և այդ նպատակով ՀՀ քաղաքացի Գարիկ Դադայանի միջոցով այն
Ըստ քաղաքացու հաղորդման` ոստիկանության աշխատակիցներն անցել են պաշտոնեական լիազորությունները
ՀՀ Հատուկ քնչական ծառայությունում ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասով քաղաքացի Ա.Ս.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ: Ըստ Ա.Ս.-ի հաղորդման, 2011 թվականի մարտի 23-ին` ժամը 02:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցներն իրեն և Ա. Ղ.-ին գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղ իրենց ծեծի
2017 թվականին քննչական բոլոր գործառույթները կվերապահվեն Ռուսաստանի քննչական մարմնին. «Փաստինֆո»
Առաջիկա տարիներին քննչական գործառույթները կանցնեն Քննչական մարմնին: Ինչպես տեղեկացնում է «Interfax»-ը, այս մասին Սորբոնում՝ Ֆրանսիայում և Ռուսաստանում քննության բարեփոխումների քննարկման ժամանակ, հայտնել է գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը: Ըստ «Փաստինֆո»-ի, լրագրողների հարցին, թե Ռուսաստանում քննությունը դեռևս ինքնուրույն չէ, քանի որ գտնվում է Ներքին գործերի նախարարության և Անվտանգության դաշնային ծառայության տիրույթում, Բաստրիկինը նշել է, որ քննչական բոլոր
Ո՞ւր են մեզ քշում
Նրանք, ովքեր նայում են HTB ռուսաստանյան ալիքը, անպայման հանդիպած կլինեն «Գազպրոմի» գովազդին: Գաղափարը հետեւյալն է. մենք զբաղեցնում ենք աշխարհում առաջին տեղը գազի հետազոտված պաշարներով, մենք՝ ռուսաստանցիներս: Այդ պնդումն, անշուշտ, ճիշտ է: Բայց այդ գովազդը լսելիս, ինձ մոտ միշտ հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ մտավոր, ֆիզիկական կամ կազմակերպչական ջանքեր եք կիրառել դուք այդ ցուցանիշին հասնելու համար,
Ուկրաինայի եվրոինտեգրման կողմնակիցները պահանջելու են կառավարության հրաժարականը
Ինչպես հաղորդում են լրատվական գործակալությունները՝ չնայած սկսված անձրեւին, մարդիկ չեն լքում Կիեւի Եվրոպական հրապարակը, որտեղ հավաքվել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի վերջին որոշումից դժգոհ զանգվածների հիմնական մասը: Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին Ուկրաինան պետք է Վիլնյուսում ստորագրեր ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, սակայն վերջին պահին Ուկրաինայի իշխանությունները տեղի տվեցին ռուսաստանյան ճնշումներին եւ հայտարարեցին, որ չեն ստորագրելու այդ համաձայնագիրը:
Salvador Fest. փառատոն, որտեղ միայն նոր գաղափարներ են
Նոյեմբերի 24-ին մեկնարկեց «Salvador Fest 2013» մտքի փառատոնը։ Արդեն ամենամյա դարձած այս միջոցառմանը մասնակցում են բուհերի մարքեթինգային և հարակից ամբիոնների ուսանողներ, երիտասարդ մասնագետներ: Փառատոնի նպատակն է բացահայտել ստեղծարար և ինքնատիպ մտքեր ունեցող երիտասարդներին, նրանց տալ իրենց մտքերն իրականություն դարձնելու հնարավորություն։ Մարքեթինգի հայկական ակումբի ղեկավար Տարոն Պարսամյանը մասնակցելու հայտ ներկայացրած երիտասարդներին տեղեկացրեց մտքի փառատոնի կանոններին։ Ըստ
Աշխարհի թիմային առաջնությունը մեկնարկում է վաղը
Վաղն Անթալիայում կմեկնարկի շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությունը, որին մասնակցում են 10 թիմեր. Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Գերմանիա, Եգիպտոս, Չինաստան, Նիդերլանդներ, ԱՄՆ, Թուրքիա (որպես կազմակերպիչ երկիր), Ադրբեջան (ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի ընտրությամբ): Թիմերը կմրցեն շրջանային մրցակարգով, 9 տուր: Հաղթանակի դեպքում տրվում է 2 միավոր, ոչ-ոքիի՝ 1, պարտության՝ 0: Առաջին տուրի վիճակահանությունը կկատարվի այսօր երեկոյան:
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության համագումարի պատվիրակների հայտարարությունը
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի կազմակերպությունը, գումարելով կուսակցության 9-րդ համագումարը, հայտարարում է: 1. Ներքին քաղաքական հարցերում ՍԴՀԿ-ն շարունակում է համարել, որ կա ահռելի ընկերային անարդարություններ, օլիգարխիա և մենաշնորհ, որի դեմ պայքարին է կոչված նաև ՍԴՀԿ նորընտիր վարչությունը: ՍԴՀԿ-ն որդեգրում է լավին լավ, իսկ վատին վատ ասելու քաղաքականությունը, ՍԴՀԿ-ն իրեն հայտարարում է բանվորի, գյուղացու, հալածյալի պաշտպան
Մագնուս Կարլսենը կթագադրվի այսօր
Չեննայում ընթացած շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Վիշվանաթան Անանդ-Մագնուս Կարլսեն մրցամարտի հաղթողի թագադրությունը կազմակերպիչները նախատեսել էին նոյեմբերի 29-ին՝ կանոնակարգով սահմանված 12 հիմնական եւ հնարավոր լրացուցիչ պարտիաների ավարտից հետո: Բայց քանի որ պայքարն ավարտվեց ժամկետից շուտ, որոշվել է աշխարհի նոր՝ 16-րդ, չեմպիոնի թագադրման արարողությունը կատարել նոյեմբերի 25-ին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ավտովթար՝ ոստիկանության վարչական շենքի մոտ
Shamshyan.com. Այսօր՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում, Հերացի փողոցում, ոստիկանության վարչական շենքի մոտ գտնվող թունելում բախվել են Երևանի բնակիչներ 31-ամյա Տիգրան Մարկոսյանի վարած BMW X5 մակնիշի 11 DD 110 համարանիշի և 54-ամյա Էդուարդ Մադաթյանի վարած Toyota Camry մակնիշի 40 PP 101 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող
Հայաստանն Իրանի ու աշխարհի արանքում. 1in.am
1in.am. Իրանի միջուկային ծրագրի շուրջ վեցյակի ձեռք բերած պայմանավորվածությունը բավական կոնկրետացել է Իրանի հանդեպ կիրառված պատժամիջոցների մեղմացման, իսկ որոշ դեպքերում նույնիսկ վերացման հնարավորությունը: Ակնհայտ է, որ Իրանի շուրջ սեղմված օղակը կարծես թե թուլանում է, ինչը նշանակում է, որ Իսլամական հանրապետության միջուկային ծրագիրն իսկապես առժամանակ սառեցվելու, և կամ դադարեցվելու է: Ակնհայտ է, որ տարածաշրջանում հասունացել են
Boxin Scene. Գերմանահայ բռնցքամարտիկների հաջողությունը. Խորեն Գևորի խորթ որդին
Գերմանիայում ապրող հայ բռնցքամարտիկ Վանիկ Ավդիյանը նոյեմբերի 23-ին Բամբերգ քաղաքում կայացած մենամարտում հաղթել է դեռևս պարտություն չունեցած ֆրանսիացի Ստեփան Կուևասին: Հայտնում է «Բոքսինգ Սին» պարբերականը: Գեր միջին քաշային կարգում հանդես եկող 18-ամյա բռնցքամարտիկից ընդամենը մեկ րոպե է պահանջվել 25-ամյա հակառակորդին տապալելու համար: Այսպիսով Ավիդյանը, որն իր ակտիվում միայն հաղթանակներ ունի, գրանցեց իր 7-րդ հաջողությունը, որոնցից
Ուկրաինայում հուժկու բողոքի ակցիա է ընթանում
Ավելի քան 100 000 մարդ բողոքի ցույց է անցկացնում Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում՝ ընդդիմանալով կառավարությանը, որը պատրաստվում է չեղյալ համարել Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիր կնքելը՝ Ռուսաստանի ճնշման տակ: Ընդդիմադիր առաջնորդները միացել են ցույցին, որը ամենամեծն է 2004 թվականի Նարնջագույն հեղափոխությունից հետո: Գրում է BBC-ին: Ոստիկաններն օգտագործել են արցունքաբեր գազ, որովհետեւ ապստամբները փորձում էին ջարդել կառավարության շենքի ճաղերը:
Աշոտ Դանիելյանը դարձավ աշխարհի չեմպիոն
Սանկտ Պետերբուրգում անցկացվող Սամբոյի աշխարհի առաջնության 82 կգ քաշային կարգում գերազանց հանդես եկավ մեր հավաքականի առաջատարներից, ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը և հաղթելով բոլոր գոտեմարտերը հասավ եզրափակիչ, ուր առավելության հասավ նաև ռուսաստանցի Ռյաբովի նկատմամբ ու հռչակվեց աշխարհի չեմպիոն: Հիշեցնենք, որ բրոնզե մեդալների էին արժանացել Երջանիկ Կարապետյանը՝ 48 կգ, Սոսե Բալասանյանը` 52 կգ, Տիգրան Կիրակոսյանը՝ 52 կգ և
Ալվարդ Պետրոսյան. Նա այլևս չի լինի նախկին գերզգայուն Վարդանը. Tert.am
Անկախ նրանից, թե դերասան Վարդան Պետրոսյանը մեղավոր է ավտովթարի հետևանքով զոհված երկու պատանիների մահվան համար, թե՝ ոչ, նա այլևս չի լինի նախկին «գերզգայուն Վարդանը: Tert.am-ի հետ զրույցում ասել է գրող, հրապարակախոս, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը:«Իրեն միշտ հետապնդելու է այդ գաղափարը, որ երկու ջահել պատանիներ զոհվեցին, այսինքն՝ արդեն այդ մեղքի զգացումը պատիժ է: Շատ


















































