Օրվա լրահոսը
Արտուշ Ղուկասյանը՝ Արմեն Աշոտյանին. «Ես էլ իր ասածների հետ համաձայն չեմ»
Մայիսի 24-ին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խիստ նկատողություն էր հայտարարել ԲՈՀ-ի նախագահ Արտուշ Ղուկասյանին` հանձնարարականները թերի կատարելու համար: Ապա դիմել էր Քաղծառայության խորհուրդ՝ Ղուկասյանին 2-րդ նկատողությունը հայտարարելու համաձայնություն ստանալու համար, ինչը հիմք կդառնար նրան աշխատանքից ազատելու: Իր հերթին Քաղծառայության խորհուրդ էր դիմել նաեւ ԲՈՀ-ի նախագահը` նախարարի նկատողության իրավաչափությունը պարզելու խնդրանքով: Արտուշ Ղուկասյանը «Հրապարակ» թերթին ասել էր
Սեռավարակաբան. «Ամաչում են պահպանակ գնել» (Տեսանյութ)
«Եվրոպական ազատ սեռական հարաբերությունների օրինակը չի կարելի առանց մեր մենթալիտետին հարմարեցնելու բերել, նույնը մեզ մոտ կիրառել»
Ո՞վ է կերել փախստականներին հատկացված գումարները (Տեսանյութ)
Ադրբեջանից բռնագաղթած փախստականների շուրջ 25 տարի բարձրաձայնվող խնդիրների մասին այսօր Հայաստանի գրողների միությունում կրկին խոսեցին փախստականների հարցերով զբաղվող հ/կ-ներ ու անհատներ՝ ՀԴԿ-ի կազմակերպած հասարակական խորհրդարանի հանրային լսումների ժամանակ: Բարձրացված նույնանման բազմաթիվ խնդիրների մեջ առանձնացվեց այն, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն Ավան համայնքում երկու շենք է գնել, նվիրել նույն շենքերում ապրող փախստականներին, ինչը, ըստ
Եկել է պատասխան տալու ժամանակը
Կառավարության այսօրվա նիստից առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է ՀՀ նախագահի` 2012 թ. սեպտեմբերին կառավարությունում անցկացրած խորհրդակցությանը, որը նվիրված էր պետական բյուջեի միջոցների ոչ արդյունավետ ծախսմանը. «Այդ խորհրդակցությունից հետո մենք բավական մեծածավալ աշխատանք ենք կատարել, ընդունվել են բազմաթիվ որոշումներ, տրվել են հանձնարարականներ, գերատեսչությունների աշխատակիցներն անցել են վերապատրաստում: Եկել է պատասխան տալու ժամանակը: Ֆինանսների նախարարությունը
Ն. Մուրադյան. «Բանակի սպանությունների մեղավորը գլխավոր հրամանատարն է` Սերժ Սարգսյանը» (Տեսանյութ)
«Իսկ մեր էրեխեքի սպանության գործերը ո՞վ պիտի վերանայի, նախկին զինդատախազ Արամ Խաչատուրյա՞նը, Գագիկ Ջհանգիրյա՞նը… բացահայտում չի եղել, սպանությունները չեն բացահայտվել: 2007-ից ես բողոքում եմ, գործեր կան, որ 2001-ից բողոքում են»,-Aravot.am-ի հարցին` կոնկրետ ո՞րն է իրենց պահանջը, այսպես պատասխանեց զոհված զինվոր Տիգրան Օհանջանյանի մայր Գոհար Սարգսյանը: Որդիներին կորցրած մայրերն այսօր հավաքվել էին ՀՀ ԱԺ-ի առաջ, որպեսզի
Պաղպաղակներն արդեն վաճառվում են նաև հայերեն մակնշմամբ
Ս.թ. հուլիսի 3-ին «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշվում էր, որ «SNICKERS», «Mars», «Dove», «BOUNTY», «Starburst», «M&M’s», «Maltesers», «Twix», «Celebrations» պաղպաղակները վաճառվում են հիմնականում առանց հայերեն մակնշման: Հայտնում ենք, որ այսօր առավոտյան արդեն վերոնշյալ պաղպաղակներում առկա մակնշման խնդիրը վերացված է, և պաղպաղակներն արդեն վաճառվում են նաև հայերեն մակնշմամբ: «Իրազեկ
Հարուցվել է քրեական գործ` եկեղեցի կառուցելու համար նախատեսված գումարներից հափշտակություն կատարելու փաստի առթիվ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու փաստի առթիվ: Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2008թ. ապրիլի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ՍՊ ընկերության միջև կնքվել է պայմանագիր` Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում եկեղեցի կառուցելու վերաբերյալ: Շինարարական աշխատանքներն իրականացնելու ընթացքում ՍՊ ընկերության տնօրենը, խաբեությամբ և եկեղեցու
Սերժ Սարգսյանն այսօր կնախատի՞ որոշ ՀՀԿ-ականների. մեկնաբանում են ՀՀԿ անդամները (Տեսանյութ)
Այսօր ժամը 20-ին տեղի է ունենալու ՀՀԿ ԳՄ նիստը: Օրեր առաջ նախագահականում բյուջեի խնդիրներով հրավիրված խորհրդակցության ժամանակ ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե նիստին քննարկվելու է ՀՀԿ խմբակցության վարքագիծը ՎՊ հաշվետվության քննարկման ժամանակ։ Նաև քաղաքական շրջանակներում կա այն համոզմունքը, որ Ս. Սարգսյանը այսօրվա նիստում նույնքան խիստ է լինելու, որքան նախագահականում տեղի ունեցած խորհրդակցության
Բուդապեշտում իր աշխատանքներն սկսեց Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի 14-րդ համագումարը
Հուլիսի 3-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում սկսվեց Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի 14-րդ համագումարը, որի ընթացքում քննարկվելու են Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի վերակազմավորման նպատակով ստեղծված «Ուփսալայի» փաստաթուղթը, կկատարվեն փոփոխություններ կոնֆերանսի սահմանադրության և կանոնադրությունների մեջ, կընտրվի կառույցի ապագա ղեկավար մարմինը և առաջիկա տարիների համար կորոշվեն կոնֆերանսի գործունեության գերակա ուղղությունները: Համագումարին Հայ Առաքելական Եկեղեցին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մասնակցում է հինգ
Էրմիտաժում բացվել է Ուրարտական ժամանակաշրջանը ներկայացնող ցուցահանդեսը
Սանկտ Պետերբուրգում մեկնարկած Երևանի օրերի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Էրմիտաժ: Պետական թանգարանի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին, դիմավորելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին, առաջարկել է նախ կարճ էքսկուրս կատարել աշխարհահռչակ թանգարանի որոշ ցուցասրահներում: Հյուրընկալ տանտիրոջ իրավունքով, Միխայիլ Պիատրովսկին անձամբ ուղեկցել և Տարոն Մարգարյանին ու քաղաքապետին ուղեկցող երևանյան պատվիրակության անդամներին է ներկայացրել թանգարանի մշտական ցուցադրությունների հարուստ հավաքածուների
Հայաստանը բարձրացել է 66-րդ հորիզոնական
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակեց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման հուլիս ամսվա ցուցակը: Աշխարհի առաջնության խմբային մրցաշարում Դանիայի նկատմամբ արտագնա խաղում 4:0 խոշոր հաշվով հաղթանակից հետո Հայաստանի ազգային հավաքականը աղյուսակում բարձրացել է 23 աստիճան եւ զբաղեցնում է 66-րդ հորիզոնականը: Նույնքան վերելք է արձանագրել նաեւ մեր նկատմամբ հաղթանակ տարած Մալթան` 155-րդ տեղից բարձրանալով 133-րդ: Խմբային մրցաշարի մեր մյուս մրցակիցներն
Հայազն Կուսակցության հայտարարությունը կամավորական ջոկատ ստեղծելու վերաբերյալ
Բաքվի ռազմատենչության, ինչպես նաև արտաքին ուժերի շահագրգռությամբ սանձազերծված սպառազինությունների մրցավազքի, նաև Հայաստանի քաղաքական վերնախավի դիվանագիտական, ներքաղաքական կոպիտ սխալների պատճառով Արցախյան անավարտ թողնված պատերազմի վերսկսման հավանականությունը օրեցօր մեծանում է և որևէ ժամանակ կարող է պատուհաս դառնալ: Հակառակ իշխող վարչակազմի ազգային-քաղաքական անպիտանությանը, «Հայազնը» հավատում է, որ պատերազմական նոր փուլում Հայոց հաղթանակը կլինի վերջնական, ընդհուպ մինչև Բաքվի կողմից
Իշխող ՀՀԿ-ն «ադեկվատ» գնահատականներ է տալու
«Բոլոր այն հարցերը, որտեղ կրիմինալ չենք տեսնի, պիտի նույնպես արժանանան ադեկվատ գնահատականի: Մենք պիտի հասկանանք՝ ինչո՞ւ պետական կառավարման համակարգում ունենք նման իրավիճակ: Դասակարգենք եւ խմբավորենք իրավիճակները, գնահատենք եւ գտնենք լուծումները»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Վերահսկիչ պալատի՝ աղմուկ բարձրացրած հաշվետվությանը եւ այդ առիթով նախագահ Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը՝ ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Կարդացեք
Դիզվառելիքի թեմայով գյուղապետերին խումբ-խումբ հրավիրում են ՀՔԾ
Մոտ 10 օր առաջ Հատուկ քննչական ծառայությունը պաշտոնական տեղեկատվություն տարածեց այն մասին, որ հարուցվել է 4 քրեական գործ` «ՀՀ կառավարության 2012-2013թթ. մի շարք որոշումներով հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ և ազոտական պարարտանյութ տրամադրելու գործընթացում Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզպետարանների պաշտոնատար անձանց կողմից կատարված յուրացման, պաշտոնեական կեղծիքի և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերի առթիվ»: Aravot.am-ը
Արամ Սարգսյան. «2009 թվից առ այսօր բյուջեն գումար չի նախատեսել՝ փախստականների համար բնակարանաշինությանը»
Այսօր Հայաստանի Գրողների միությունում կայացավ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախաձեռնությամբ ձեւավորած Հասարակական խորհրդարանի հանրային լսումները, որի նպատակը Ադրբեջանից բռնագաղթած փախստականների շուրջ 25 տարի բարձրաձայնվող խնդիրների մասին բարձրաձայնելն ու դրանց լուծումը գտնելն է: ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյանը ներկայացնելով խնդրով հետաքրքրվածներին, նշեց, որ իրենց համար մեծ զարմանք է, որ 25 տարվա ընթացքում, այս հիմնահարցերը որ առկա էին ՀՀ-ում,
«Մենք բոլորս հանրապետության նախագահի եւ ՀՀԿ-ի թեւից ենք»
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ ՎՊ-ի աղմուկ հանած հաշվետվության եւ ՀՀԿ-ում տարբեր թեւերի պայքարի մասին – Անցած շաբաթ օրը նախագահականում նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած գնահատականը՝ Վերահսկիչ պալատի հաշվետվության խորհրդարանական քննարկումների եւ դրան հաջորդած քաղաքական հայտարարությունների շուրջ, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց: Դուք կիսո՞ւմ եք նախագահի գնահատականները: – Նախ ուզում եմ նշել, որ խորհրդարանում երկու օր աննախադեպ բաց
«Ընդդիմության գործերն արդեն այնքան լավ չեն, որ Հովիկ Աբրահամյանն արդեն անցնի ընդդիմության շարքերը»
Այսօր հրավիրած ասուլիսում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալի մասին խոսելիս այսպիսի կանխատեսում արեց: Տիգրան Սարգսյանը, ըստ նրա, կսկսի այսպես պաշտպանվել. «Կասի, որ իմ անունից այդ փաստաթղթերը կեղծվել են: Ես կանխատեսեմ, հետո դուք կտեսնեք՝ այդպես եղա՞վ, թե՞ ոչ»: Լեւոն Զուրաբյանը մի բան պատմեց, թե ինչ է լսել պատահաբար: Նա նիստերից մեկին շուտ
Գ. Հարությունյան. «Մի քիչ էլ սպասեք, մինչև 2018 թվականը, մինչև 70 տարեկանս լրանա»
«Պետք է Սահմանադրությունը դարձնել յուրաքանչյուրի համար արժեք: Մի առիթով ասել եմ` եթե Աստծուն Ձեր ներսում չգտաք, ոչ եկեղեցում, ոչ էլ այլ տեղ չեք կարող գտնել: Սահմանադրությունն արժեքային համակարգ պիտի լինի յուրաքանչյուր անհատի ու պետության համար: Սահմանադրության անհրաժեշտությունը պիտի գիտակցվի: Կուզենայի, որ մենք Սահմանադրությանը մոտենայինք այնպես, ինչպես ԱՄՆ քաղաքացին է մոտենում: Սահմանադրությունը նույն Սուրբ գիրքն է,
Այո, պետք է վաճառել «Որոտանի» ՀԷԿ-երը, բայց նաեւ՝ ո՛չ, պետք չէ
Էներգետիկ Վահան Սարգսյանն ասում է՝ էներգահամակարգի ցանկացած օբյեկտ կարող է լինել մասնավոր, տնտեսագետներ Արծվիկ Մինասյանն ու Վազգեն Սաֆարյանն ասում են՝ չի կարող: «Որոտանի» ՀԷԿ-երի համալիրը պետք է վաճառել, իմ կարծիքով՝ էներգահամակարգի ցանկացած օբյեկտ կարող է լինել մասնավոր, այն կարող է ունենալ թե՛ տեղական, թե՛ օտարերկրյա սեփականատեր»,- «Առավոտի» հետ զրույցում համալիրի վաճառել-չվաճառելու վերաբերյալ նման կարծիք հայտնեց
Շիրակի մարզպետարանի պաշտոնական պարասխանը` «Գյումրու պաթոլոգո-անատոմիական լաբորատորիա»-ի հետ կապված
Գյումրու Սավոյան 9 հասցեում գտնվող «Արյան փոխներարկման կայան»-ի նախկին շենքը «Պաթոլոգո-անատոմիական լաբորատորիա» վերակառուցելու որոշման առնչությամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ «Գյումրու պաթոլոգո-անատոմիական լաբորատորիա» ՓԲԸ-ն լինելով մարզում միակ կազմակերպությունը սպասարկում է Շիրակի մարզի ազգաբնակչությանը: Բոլորին հայտնի է, որ լաբորատորիայի շենքը գտնվում է անմխիթար վիճակում: Խնդրի անհապաղ լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված ՀՀ Շիրակի մարզպետարանը դիմել էր ՀՀ նախագահին,
Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել Արման Մկրտումյանին
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դատարանների խորհրդի նախագահ Արման Մկրտումյանին գրություն է ուղարկել, որով տեղեկացնում է վերջին շրջանում փախստականների լայն զանգվածի դեմ կիրառված օրենքի տարաբնույթ մեկնաբանումների մասին: Ըստ Պաշտպանի, դրա հետեւանքով զգալի թվով փախստականներ չունեն ոչ մի կարգավիճակ եւ դրանից էլ հետեւություն՝ իրավաբանորեն պաշտպանված չեն: Իրավունքների պաշտպանը դատարանների նախագահների խորհրդի նախագահ Ա. Մկրտումյանին ներկայացրել է
Նառ, քեզ կարոտում ենք
Այսօր մեր գործընկեր Նաիրա Մամիկոնյանի ծննդյան օրն է… ներկայով եմ խոսում, որովհետեւ ինձ թվում է, որ երբ երեկոյանա, Նաիրան առաջվա նման մտնելու է «Առավոտի» խմբագրություն ու կենսուրախ բացականչի՝ թիթիզնե՜ր, ուր եք: Հետո բոլորիցս հետաքրքրվելու է՝ ինչ օրի ենք, մտնելու է խմբագրի սենյակ, ապա՝ Աննա Իսրայելյանի, հետո ամենքիս մի լավ բան է ասելու, կխոստանա, որ գալու
Էստոնական բալետի միակ հայը կզորակոչվի ՀՀ բանակ
«Առավոտը» քանիցս անդրադարձել է արտերկրում ճանաչված, բուռն ստեղծագործական գործունեություն ծավալած հայաստանցի երիտասարդ շատ արվեստագետների, որոնք անհայտ անուններ են Հայաստանում: Օրերս հանդիպեցինք Շվեյցարիայում բեմական մկրտություն ստացած, ապա Էստոնիայում կարիերան շարունակող բալետի արտիստ Մուշեղ Աղաջանյանին, ով հայրենիքում է ազգային բանակին զինվորագրվելու նպատակով: Մեզ հետ զրույցում երիտասարդ արվեստագետը հայտնեց, որ Երեւանի պարարվեստի պետական քոլեջի երկրորդ կուրսից հրավեր ստանալով
Կախվելու համար բարձրացել է անառիկ բարձունքը, մտել խոր թավուտի մեջ
Ոստիկանները 5 օր որոնել են նրան Հուլիսի 3-ի երեկոյան Իջեւանի տուրիստական բազայի մոտակայքում հայտնաբերվել է Իջեւան քաղաքի բնակիչ, 1951թ. ծնված Տիգրան Բլբուլյանի դին՝ ծառից կախված վիճակում: Իջեւանի ոստիկաններից տեղեկացանք, որ նրան ոստիկանները 5 օր որոնել են: Նրան կախված գտել են մոտ գրեթե անառիկ բարձունքի վրա, խիտ թավուտում: Ոստիկանությունից տեղեկացանք, որ Տ. Բլբուլյանը փոքր-ինչ տարօրինակ է
Պոլիտեխնիկի ռեկտորը չի մեկնաբանում հնարավոր պաշտոնազրկման «անոնսը»
ՀՔԾ մամուլի ծառայությունն օրերս հաղորդագրություն տարածեց, որ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափի գումար է վատնվել. ՀՀ կառավարության 2010թ. մայիսի 13-ի թիվ 654-Ն որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով բուհին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող 18.286.607 դրամ
Հեռացված անդամը բիծ է փնտրում փոխնախարարի դիսերտացիայի վրա
Մանկավարժագիտության դոկտոր Սերգեյ Մանուկյանը մամուլում քանիցս հանդես է եկել ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանի (լուսանկարում) «Ուսուցման կազմակերպման կոլեկտիվ եղանակի իրականացման մեթոդաբանությունը, տեսությունը եւ պրակտիկան» մանկավարժական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման ատենախոսության դեմ: Նշենք, որ Մկրտչյանն այն անցյալ տարի պաշտպանել է Երեւանի պետական մանկավարժական համալսարանի (ԵՊՄՀ) 020 մասնագիտական խորհրդում: Սերգեյ Մանուկյանն այդ հարցով դիմել էր նաեւ ԲՈՀ,
Լեւոն Զուրաբյան. «Եթե փորձեն կտրել Իշխան Զաքարյանի գլուխը, դա անբարոյականություն կլինի»
Այսօր հրավիրած ասուլիսում լրագրողները ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեցին, թե որտեղ է այսօր ՀԱԿ-ի տեղը: Նա պատասխանեց. «Իհարկե, ուժեր շատ կան Հայաստանում, որոնք ընդդիմություն չեն: Բայց կա մի ուժ, որը դիմադրության շարժում է: Դա ՀԱԿ-ն է: Նա ամբողջությամբ չի ընդունում այն ռեժիմը, որը ստեղծված է Հայաստանում: Մենք կաշկանդված չենք քննադատելու: Միակ բանը, որ մեզ
Երկու տարուց շուտ կրկես չենք ունենա
Կրկեսը՝ 2015-ին Այսօր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կառավարության նիստում հայտնեց, որ 2015 թվականից շուտ կրկեսը պատրաստ չի լինի եւ քանի որ կրկեսի շենքը ճանաչվել էր վթարային եւ այն ստիպված եղավ ներդրողը հիմնովին քանդել, ապա նրա հետ պայմանագիրը պիտի երկարացվի մինչեւ 2015 թվականը: Երեւանի կրկեսի` դեռեւս 2011-ի սեպտեմբերին սկսված վերանորոգումը, կառավարության հետ կրկեսի տնօրինության
Բաժանենք երկու կեսերի
Հայաստանի երկրորդ նախագահը երբեմն նաեւ ճիշտ բաներ էր ասում: Օրինակ՝ մի անգամ իմ հարցին, թե ինչ կասեք գործարարների բողոքների մասին՝ հարկային ճնշումների վերաբերյալ, նա խորհուրդ տվեց թե՛ այդ բողոքները եւ թե՛ հարկայինների արդարացումները բաժանել ուղիղ երկու կեսերի եւ երկու տարբեր «աղբյուրների» ճիշտ կեսերը միացնելով՝ ստանալ ճիշտ պատկերը: Նույն մեթոդաբանությունը հիմա ես առաջարկում եմ կիրառել մի
Լեւոն Զուրաբյան. «Իշխանության ներսում սկսել է քավության նոխազի փնտրտուք»
«Ինչքա՞ն են գողանում կամ ինչքա՞ն են թալանում Հայաստանում: Իրականում այդ հարցի պատասխանը նույն ՎՊ-ն վաղուց տվել է: Հաշվետվություններ են տվել տասնյակ, բայց որեւէ նոր բան չի կատարվել: 2008-ի մի հետազոտություն ուղղակիորեն պատասխան է տալիս, թե ինչքան է գողացվում պետբյուջեից»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ խոսելով ՎՊ-ի բացահայտումների եւ դրա շուրջ արձագանքների