Օրվա լրահոսը
Բաքուն անցանկալի անձ հռչակեց Մոնսերատ Կաբալիեին
Աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեն անցանկալի անձ (persona non grata) է հռչակվել Ադրբեջանում` օրերս Լեռնային Ղարաբաղ կատարածայցելության համար: «Մենք բողոքի նոտա հղեցինք իսպանական կողմին` պարզաբանելով ամբողջ իրավիճակը, եւ բացատրություններ պահանջեցինք Ադրբեջանի օկուպացված տարածքներ Կաբալիեի այցի կապակցությամբ», – «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը փոխանցել են Իսպանիայում Ադրբեջանի դեսպանությունից, – «Նոտայում նշված է, որ Կաբալիեն ադրբեջանական վիզա չի ստանա, քանի
Շրջիկ կրկես Երևանում
Վերջին 2 օրերին աշխատանքային եռուզեռ է տիրում Կոմիտասի այգում՝ նախկին Դելֆինարիումի տարածքում: Տարածքում կանգնեցվել է ահա այսպիսի մի շինություն, որը նման է թափառական կրկեսներին: Այսպիսի կառույցներ հնում և նաև մեր օրերում կարելի է հանդիպել այն քաղաքներում և տարածքներում, որտեղ չկան կրկեսներ, և շատ հայտնի կրկեսների խմբերը ելույթ են ունենում այսպիսի կառույցներում: Իսկ Երևանի վերանորոգվող կրկեսի
Կարեւորը նորեկների մրցափորձ ձեռք բերելն է
Այս օրերին Հայաստանի ազատ ըմբշամարտի հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանի ղեկավարությամբ հավաքի հրավիրված 24 ըմբիշներ նախապատրաստվում են հուլիսի 4-ից 8-ը Մակեդոնիայում կայանալիք այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնությանը, որին Հայաստանը մասնակցելու է ամբողջական կազմով` ութ հոգի: Մեր 15 երիտասարդ ըմբիշներ վերջերս են վերադարձել Բելառուսից, որտեղ մայիսի վերջին մասնակցել են օլիմպիական խաղերի
Ոչ հայաշատ սոցցանցերն ու դրանց օգտատերերը
Այսoր չկա մի երիտասարդ, ով սոցիալական ցանցերի մասին ոչինչ չգիտի: Դրանցից օգտվելն անքան սովորական է դարձել, որ արդեն զարմանք են առաջացնում այն մարդիկ, ովքեր ոչ մի սոցցանցում գրանցված չեն: Վիճակագրության արդյուքում պարզ է դարձել, որ Հայաստանում ամենատարածված սոցցանցերն են Facebook-ն ու Odnoklassniki-ն: Մյուս սոցցանցերի հայ օգտատերերը զգալիորեն քիչ են. ինչո՞վ է դա պայմանավորված, և ո՞ր
Զարուհի Փոստանջյանի պատգամավորական հարցումը. Ինչու է կառավարական կայքէջն օգտագործվել ապօրինաբար
Հարգելի պարոն Սարգսյան, Երեկ երեկոյան ՀՀ կառավարության պաշտոնական կայք-էջում հրապարակվել է հայտարարություն հետևյալ վերնագրով` «Ի՞նչ է տեղի ունեցել Սյունիքի մարզպետի առանձնատան մոտ հունիսի 1-ի երեկոյան», որտեղ նկարագրված է, որպես «վկայություն», սույն թվականի հունիսի 1-ին տեղի ունեցած հանցագործության մասին՝ իբրև ճշմարտության վերաբերյալ տեղեկատվություն: Համաձայն վերը նշված հրապարակման՝ մեջբերում եմ` «Պաշտոնական տեղեկատվության սղության ու ոչ ամբողջականության պատճառով…»,
Վաճառականներին առաջարկել են այլ շուկա գտնել (Տեսանյութ)
«Սասունցի Դավիթ» կայարանի հարեւանությամբ գտնվող փակ շուկայի աշխատակիցներին տեղեկացել են, որ շուկան պետք է նորոգվի եւ իրենք պետք է տեղափոխվեն այլ շուկաներ՝ առեւտուրը շարունակելու համար։ Այսօր այս մասին նրանց հայտնել են Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցները։ Միրգ եւ բանջարեղեն վաճառող շուկայի աշխատակիցները «Ա1+» -ին հայտնեցին, որ թաղապետարանի աշխատակիցները իրենցից անձնագրեր են պահանջել՝ գրանցելու համար, որպեսզի
Կայացավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Հունիսի 6-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ կայացավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը ներկայացրեց սիրիահայ դպրոցահասակ երեխաների կրթության կազմակերպման ուղղությամբ տարվող աշխատանքները: Մասնավորապես անդրադարձավ սիրիակսն կրթական ծրագրով գործող Կիլիկյան վարժարանում ուսուցման գործընթացի անցկացման և հաջորդ ուսումնական տարվա կրթական ծրագրի կազմակերպման հարցերին: Քննարկման ընթացքում առաջարկություններ եղան
«Մեզանում երեխաների համար գեղարվեստական գրականություն ստեղծելը բարդ է». Էդվարդ Միլիտոնյան
Հայտնի են «Գրքարվեստի Հանրապետական եւ ԱՊՀ մրցանակաբաշխությունների արդյունքները»
Սամվել Կարապետյանը ներկայացրել է «Վարձք» հանդեսի 1-8 համարները (տեսանյութ)
Սամվել Կարապետյանի տեսաբլոգի ադմինիստրացիա
ԱՄՆ-ի զինծառայողն իրեն մեղավոր է ճանաչել՝ մահապատժից խուսափելու համար
ԱՄՆ-ի բանակի նախկին ավագ սերժանտ Ռոբերտ Բեյլզը ներկայացրել է 16 մարդու կանխամտածված սպանության մեջ մեղավոր լինելու մասին հայտարարություն Աֆղանստանում անցյալ տարի 16 մարդու կանխամտածված սպանություն կատարելու մեջ մեղադրվող ԱՄՆ-ի զինծառայողն իրեն մեղավոր է ճանաչել՝ մահապատժից խուսափելու համար: ԱՄՆ-ի արևմտյան Վաշինգտոն նահանգում ռազմական տրիբունալի կայացած նիստի ընթացքում ԱՄՆ-ի բանակի նախկին ավագ սերժանտ Ռոբերտ Բեյլզը ներկայացրել է
Գյումրեցի կրիմինալների կանայք ավելի համե՞ստ են, քան սյունեցիք
Aravot.am-ի հետ զրույցում պատմական գիտությունների թեկնածու Արշավիր Գասպարյանը կարծիք հայտնեց, թե Գյումրիում հնչած կրակոցները չպետք է համեմատել Սյունիքի կրակոցների հետ, որովհետև յուրաքանչյուր տարածք ունի իր առանձնահատկությունները: Իսկ տվյալ դեպքում, ըստ նրա, երևույթն է վտանգավոր ու դատապարտելի, որը պետք է արմատախիլ անել մեր ամբողջ երկրում: Մենք հարցրեցինք՝ համենայնդեպս գյումրեցի կանայք, ի տարբերություն Սյունիքի մարզպետի տիկնոջ՝ Լորետա
413.72 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հունիսի 6-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,550,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413.72 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413.5 դրամ:
Սուրիկ Խաչատրյանի փեսան սպառնացել է. «Հիմա կբացատրեմ… Կարենչիկ»
Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանին այսօր սպառնացել է Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի փեսան: Պարոն Քոչարյանը Aravot.am-ին ասաց, որ սպառնալիքը հնչել է Ս. Խաչատրյանի տան դիմաց տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ երեկ Aravot.am-ին հայտնած իր տեսակետների համար: Հիշեցնենք, խոսքը վերաբերում է «Լիսկայի սանձարձակությունների դեմը ոչ ոք չի կարող առնել, եթե…» նյութին: Նախկին մարզպետի փեսան՝ Էրիկ Համբարձումյանը,
«Առավոտն» ու «Հայկական ժամանակը» հաղթեցին վերաքննիչում էլ
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Գոհար Մատինյանը հրապարակեց «Առավոտ» եւ «Հայկական ժամանակ» օրաթերթերի դեմ նախկինում 9 տարվա ազատազրկման դատապարտված Ռազմիկ Աբրահամյանի բողոքի հիման վրա կայացրած որոշումը: Դատարանը մերժեց պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, բարի համբավն արատավորող սուտ տեղեկություններ տարածելու համար նյութական եւ բարոյական վնասի հատուցման համար 2-ական միլիոն դրամ յուրաքանչյուր լրատվամիջոցից բռնագանձելու Ռ.Աբրահամյանի պահանջը եւ
Կարապետ Ռուբինյանը գտնում է՝ իշխանությունները ճար չեն ունեցել, զոհ են տվել Սուրեն Խաչատրյանին
Նա վստահ է, որ Սուրեն Խաչատրյանի այլանդակությունները պահողը Սերժ Սարգսյանն է, իսկ Քոչարյանն անցյալում է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ Սուրեն Խաչատրյանն իր պաշտոնում նշանակվել է Ռոբերտ Քոչարյանի կամքով՝ չընդգծելով Սերժ Սարգսյանի դերը: Մեր հարցին՝ Դուք է՞լ եք միայն Ռոբերտ Քոչարյանին տեսնում Սուրեն Խաչատրյանի արարքների համար պատասխանատու
Հայաստանի երկինքը կազատականացվի (Տեսանյութ)
Մեր երկրի օդային դաշտն ազատ է լինելու բոլոր ընկերությունների համար Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Արմավիա»-ին վերաբերող հարցերին պատասխանելիս ասաց, որ «Արմավիա»-ի մասին այլեւս խոսք չի կարող լինել: Aravot.am-ը պարոն Մովսիսյանից հետաքրքրվեց, թե այդ դեպքում ինչ իմաստ ուներ եւ արդյոք ձեւական բնույթ էր կրում Հանրային խորհրդում
Կյանքի է կոչվում արմավիրցիներին աջակցելու կառավարության ծրագիրը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Բացելով նիստը` վարչապետն ասել է. «Այսօրվա օրակարգային հարցերի քննարկումը ցանկանում եմ սկսել Արմավիրի մարզի խնդիրներից։ Մենք պետք է հետևողական լինենք, որպեսզի կարկուտի հասցրած վնասների հետ կապված մեր օժանդակությունը տեղ հասնի, և գյուղացիներն զգան, որ պետությունն իրենց կողքին է։ Երեկ երեկոյան
Որ կառավարության նիստերը մարզերում լինեն սպասված
Նախքան մարզում արտագնա նիստ անցկացնելը, պաշտոնյաները կհանդիպեն մարզերի բնակիչներին Այսօր սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կառավարությանն առաջարկեց արտագնա նիստերը մարզերում կազմակերպելուց առաջ տվյալ գերատեսչության պաշտոնյաները հանդիպեն իրենց ոլորտներին առնչվող խնդիրներ ունեցող քաղաքացիներին, որից հետո կառավարությունը տվյալ մարզում կանցկացնի կառավարության նիստը: Վարչապետի խոսքերով. «Այդպիսով մեր արտագնա նիստերը կլինեն սպասելի, մարզերի բնակիչների հետ կապը կլինի անմիջական»: Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցումը
Ինչպես գիտեք մայիսի 28-ին Կանաչ ջոկատը այցելել էր Գետահովիտ համայնք, որից մի քանի օր անց մեծ ցավով տեղեկացանք, որ հունիսի 3-ին` ժամը 17:44-ին, Գետահովիտ գյուղում «Խաչաղբյուր–2» ՓՀէԿ-ի շինհրապարակում էքսկավատորի վրա 30 տոննա կշռող ժայռաբեկոր է ընկել, ինչի հետևանքով զոհվել է 26-ամյա Ա. Խալաթյանը… «Ինժեներ-երկրաբան» ընկերության ղեկավար, երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ
Ասիական բանկին կասեն, թե ովքեր են խախտումների իրական հեղինակները
Կառավարության նիստում այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ նաեւ Վերահսկիչ պալատի` Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման ընթացքում հայտնաբերած աղաղակող խախտումներին: Վարչապետը այդ խախտումները պայմանավորելով ծրագրի կառավարմամբ, տրանսպորտի եւ կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանին հանձնարարեց Էկոնոմիկայի, տրանսպորտի եւ կապի, արտաքին գործերի եւ ֆինանսների նախարարությունների եւ Ասիական բանկի ներկայացուցիչների հետ բանակցություններ սկսել, որպեսզի բանկը անհարկի տույժ- տուգանքներ չկիրառի, քանի որ այդ
ՀՀ ԱԳ նախարարն ելույթ ունեցավ ԵԱՀԿ մշտական խորհրդում
Հունիսի 6-ին Վիեննայում աշխատանքային այցելությամբ գտնվող արտգործնախարար, Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին, ուր հանդես եկավ ելույթով՝ Եվրախորհրդի առջև ծառացած խնդիրների, Եվրախորհուրդ – ԵԱՀԿ համագործակցության, ԵԽ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ: Անդրադառնալով Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ միջև համագործակցությանը՝ ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահն ասաց. «Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը խթանելու ջանքերում
Կարապետ Ռուբինյան. «Եթե իմ տան վրա հարձակվեին, բնականաբար՝ կպաշտպանվեի»
«Իսկ եթե քո տան վրա զինված հարձակում լիներ, ի՞նչ կանեիր»,- Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրեն Խատչատրյանը երեկ այսպես էր պատասխանել 168.am-ի հարցին, թե Սյունիքում իր առանձնատան մոտ տեղի ունեցած կրակոցները ինչպե՞ս պատահեցին: Այսօր Aravot.am-ը ՀՀՇ նոր կուսակցության ստեղծման նախաձեռնողներից մեկից՝ Կարապետ Ռուբինյանից հետաքրքրվեց՝ եթե Ձեր տան վրա զինված հարձակում լիներ, Դուք ի՞նչ կանեիք: Նա պատասխանեց.
Նախարարը հանձնարարել է չկաշկանդվել (Տեսանյութ)
Բնապահպանության նախարարության պաշտոնյան «մի գլուխ» օրենքներ ընթերցեց, հարցերին էլ, ըստ էության, չպատասխանեց Այսօր «Ուրբաթ» ակումբի հյուրը` բնապահպանության նախարարության ընդերքի եւ հողերի պահպանության քաղաքականության վարչության պետ Վիգեն Ավետիսյանը փորձեց ներկայացնել նախարարության ձեռքբերումները, իսկ դրանք ընդամենը ինչ-որ օրենսդրական ակտեր էին կամ կառավարության որոշումներ: Ամբողջ ասուլիսի ընթացքում լրագրողների գրեթե բոլոր հարցադրումներին վարչության պետը օրենքներ ընթերցեց, իսկ հարցերին, ըստ
Հայտնի են «Հազարան բլբուլ» մանկապատանեկան մյուզիքլների հանրապետական մրցույթ-փառատոնի հաղթողները
Կայացել է «Հազարան բլբուլ» մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների հանրապետական 2-րդ մրցույթ-փառատոնի գալա-համերգը, որի ընթացքում հայտարարվել են լավագույնը ճանաչված 6 ներկայացումները: Գլխավոր մրցանակը (Գրան պրին) ստացել է Երևանի` Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցը (Լեոնել Բարտ «Օլիվեր»): Առաջին մրցանակին արժանացել է Արմավիր քաղաքի արվեստի պետական քոլեջը (Լեոնարդ Բերնստայն, «Վեսթսայդյան պատմություն»): Երկրորդ մրցանակը կիսել են Արարատ քաղաքի Ղ. Սարյանի
Ն. Բաումանի անվան Մոսկվայի տեխնիկական համալսարանի բոլոր կրթական ռեսուրսներն արդեն հասանելի են հայ ճարտարագետներին
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) և Ն. Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի սերտ համագործակցության շրջանակներում ճարտարագիտական համալսարանում տեղի կունենա «Կրթական ռեսուրսներ ԱՊՀ երկրների ճարտարագետների համար» հեռավար հասանելիության կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը: Կենտրոնը թույլ կտա ավելի քան 60 ուսումնական ծրագրերով հեռավար ուսուցման տարբերակով տեխնիկայի և տեխնոլոգիաների նոր ուղղություններով որակավորման բարձրացման դասընթացներ իրականացնել հայ ճարտարագետների համար: Հանդիսավոր
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Հանրապետության Նախագահն այցելել է Դիլիջանի միջազգային դպրոց, ծանոթացել միջազգային չափանիշներին համապատասխան և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ կառուցվող կրթական այդ հաստատության շինարարության ընթացքին, առկա խնդիրներին, իրականացվող մեծածավալ ներդրումներին և դպրոցի ուսումնական ծրագրերի մշակման աշխատանքներին: Շրջայցի ավարտին Սերժ Սարգսյանը հոգաբարձուների խորհրդի անդամներ, դպրոցի նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի և
Կայացել է Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ամենամյա փառատոնի 35-րդ ստուգատեսը
Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ամենամյա փառատոնի 35-րդ սուգատեսն է կայացել աշխարհահռչակ կոմպոզիտորի տուն-թանգարանում։ Հիմնադրման օրից փառատոնը անցկացվում է Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6–ին։ Այս տարի ստուգատես-փառատոնի պատվավոր հյուրն էր կոմպոզիտորի որդին՝ Կարեն Խաչատրյանը։ Երևանի քաղաքապետարանի կազմակերպած՝ Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ամենամյա ստուգատես-փառատոնին այս տարի մասնակցել է Երևանի երաժշտական կրթօջախների 12 աշակերտ։ Բոլոր
Շահումով խաղերի բիզնեսով զբաղվողներին էլ կառավարությունն անակնկալի է բերել (Տեսանյութ)
Պետությունը պարտադրում է հանել խաղի ապարատները քաղաքի վարչական սահմաններից դուրս, եթե ոչ` ապա շահումով խաղալիքների հետ ծխախոտ չխաղարկել: Այսօր ՀՀ կառավարության շենքի առաջ իշխանություններից դժգոհ քաղաքացիների թիվը մի քանի տասնյակի էր հասել` կրքերն էլ այնքան էին բորբոքվել, որ պաշտոնյաների հասցեին անվանական հայհոյանքներ էին հնչեցնում թե’ կանայք եւ թե’ տղամարդիկ: Մշտական ցուցարարների` բանակում խաղաղ պայմաններում զոհված
«Սուրիկ Խաչատրյանի 19 տարեկան տղան ոչ թե տանը, այլ բանակում պետք է լիներ». ցուցարար (Տեսանյութ)
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին մարզպետի պաշտոնից ազատելու եւ նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով այսօր կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին նախատեսել: Հենց բողոքի գալու ճանապարհին էլ իմացել էին մարզպետի հրաժարականը կառավարության կողմից հաստատելու մասին: Ակտիվիստ Դավիթ Սանասարյանի խոսքերով. «Հիմա ասում են` գործից ազատել ենք, էլ ինչ եք ուզում , էդ մարդը
«Օրդֆիլմի» տնօրեն. Կա՛մ կապկում ենք, կա՛մ գնում փոփ-կորնային կինոյի ճանապարհով
«Օրդֆիլմ» կինոընկերությունը՝ «Իդրամ»-ի հետ համատեղ, նորարար մտածողությամբ երիտասարդ ռեժիսորների ու օպերատորների համար մրցույթ է հայտարարել: Aravot.am-ի հետ զրույցում «Օրդֆիլմ» ընկերության տնօրեն Հայկ Օրդյանը նշեց, որ «Օրդֆիլմը» միշտ աջակցություն է ցուցաբերում երիտասարդ ստեղծագործողներին՝ սկսած տեխնիկականից, վերջացրած ստեղծագործականով, պրոդյուսերական եւ այլն: «Անընդհատ փորձում ենք գտնել գործընկերների՝ տաղանդավոր, շնորհալի երիտասարդներ հայտնաբերելու համար: Միգուցե հետագայում նաեւ համագործակցենք նրանց հետ: