Օրվա լրահոսը
Սերժ Սարգսյան. «Ես հպարտ եմ, բոլոր այն հայերով, որոնք…»
Ի պատիվ պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած պատվիրակության՝ Լեհաստանի Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու անունից երեկ երեկոյան տրվել է պաշտոնական ընթրիք: Նախագահ Սերժ Սարգսյանն իր բաժակաճառում շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար, ապա անդրադարձել դարերի խորքից եկող հայ-լեհական բարեկամությանը, պատմական սերտ առնչությունների վրա կառուցված միջպետկան հարաբերություններին և Լեհաստանի հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ
Արտակ Բուդաղյանի եղբայրը` Խաչատրյանների մասին. Թուրքի նման ընտանիք է
«Թուրքի նման ընտանիք է, թուրքին, ադրբեջանցուն գիտե՞ս, իրենց ո՞նց ես վերաբերվում, սա է իմ պատասխանը»: Այսպես պատասխանեց գնդապետ Արտակ Բուդաղյանի եղբայրը՝ Արայիկ Բուդաղյանը Aysor.am-ի թղթակցի հարցին, թե ինչ հարաբերություններ են եղել իրենց և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանների ընտանիքի միջև: Հարցին՝ արդյոք ճի՞շտ էին լուրերը, որ ինքը Մոսկվայից ժամանել է Հայաստան և հեղինակություն վայելող մարդկանց հետ
ԱԺ նախկին պատգամավորն՝ ընդդեմ Արմավիրի մարզպետի
Եթե մարզպետը հենց ինքը բիզնեսմեն է եւ մեր մարզում աշխատելու տարիների ընթացքում արդեն օլիգարխ է դարձել, բնական է, որ ինքն արդեն կզբաղվի իր անձնական գործերով եւ ոչ թե գյուղացիների։
Ֆրանսիացի պատվիրակ. «Հիմա հասկանում եմ, թե ինչու Հունգարիան առանց կսկիծի ազատ արձակեց մարդասպան Սաֆարովին»
Երեկ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում քննարկվեց Հունգարիայում անցկացված մոնիտորինգի արդյունքում ներկայացված զեկույցը: «Օրենքի գերակայության ապահովման և մարդու իրավունքների ոլորտում լուրջ հետընթաց» վերտառությամբ բանաձևից հետո, որը շրջանառության մեջ դրվեց 2011-ի հունվարի 25-ին, առաջարկվեց մոնիտորինգ իրականացնել Հունգարիայում: Երեկ ԵԽԽՎ լիագումար նիստում շվեդ պատվիրակ Քերսթին Լունդգրենը ներկայացրեց զեկույցը, որում ամրագրված արդյունքները լավատեսական չէին: Զեկույցն արժանացավ եվրոպացի պատվիրակների բուռն
ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները այսօր չեն վերսկսվի
«Ազատություն» ռադիոկայան. Բանակցությունների նոր փուլի հետաձգման գլխավոր պատճառը Էրդողանի կառավարության կողմից ցուցարարների նկատմամբ կիրառված բռնի մեթոդներն են: Չնայած պաշտոնական Անկարայի ակնկալիքներին` Եվրամիությանը անդամակցելու շուրջ պաշտոնական բանակցություններն այսօր չեն վերսկսվի: Դա պարզ դարձավ նախօրեին Բրյուսելում, երբ Գերմանիայի, Ավստրիայի եւ Նիդերլանդների դիվանագետները հրապարակեցին իրենց պետությունների միասնական մոտեցումը` կոչ անելով բանակցությունների պաշտոնական մեկնարկը հետաձգել առնվազն մինչեւ հոկտեմբեր: Թուրքիայի հետ բանակցությունները հետաձգելու
Ողջի գետի վարարման հետեւանքով Լեռնաձորում երկու կամուրջ է փլվել եւ հողատարածքներ վնասվել
Երեկ ուշ երեկոյան Ողջի գետի վարարման հետեւանքով Կապան-Քաջարան ճանապարհի 13-րդ կմ-ում գտնվող երկու կամուրջ է քանդվել, որոնք Լեռնաձոր գյուղի Ձագեձոր բնակավայրը կապում էին միջպետական մայրուղուն: Երեկ երեկոյան դեպքի վայր է մեկնել նաեւ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ինչպես տեղեկացնում են փրկարարական վարչությունից՝ Ողջի գետի վարարման հետեւանքով քանդվել է 4 մ լայնությամբ 15 մ երկարությամբ
ՀՀԿ վերնախավը գցել-բռնել է եւ հանգել որոշման՝ մտնել Մաքսային միություն
Ընդամենը երկու շաբաթ առաջ Արմավիրի մարզում ՀՀ կառավարությունը արտագնա նիստ էր անում։ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը կառավարության մյուս անդամներից ավելի շուտ դուրս եկավ նիստից ու արագ քայլեց դեպի իր ծառայողական մեքենան։ Այդ կարճ ճանապարհին նույնքան արագ քայլելով, ընդամենը մի հարց հասցրեցի ուղղել նախարարին՝ «Պարոն Մովսիսյան, ռուսական գազի գինը կապ ունի՞ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության
Սերժ Սարգսյանը հարմար է, ոչ թե վստահելի
«Ժամանակ». Սերժ Սարգսյանը նախօրեին Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմարովսկու հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Եվրոպան որոշների համար շուկա է, ոչ թե արժեհամակարգ: Սերժ Սարգսյանը նկատի է ունեցել Թուրքիային ու Ադրբեջանին: Այս առումով Սերժ Սարգսյանն, իհարկե, իրավացի է, բայց նրա արտահայտությունը ենթադրում է, որ Հայաստանի կամ ավելի շուտ Հայաստանի իշխանության համար Եվրոպան արժեհամակարգ է: Այդպե՞ս է արդյոք:
Սևան-Երևան ճանապարհին «Ֆորդ»-ը դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառի
Հունիսի 25-ին, ժամը 23.30-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ճանապարհի 33-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ՀՀ ոստիկանություն
Ստեփան Սաֆարյանը՝ ԱԳ նախարարին. «Բա ինչի՞ համար եք»
Ստեփան Սաֆարյանը զուգահեռներ անցկացրեց ԵԽ-ում Հայաստանի նախագահության եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ադրբեջանի անդամության միջեւ։ «Երբ Ադրբեջանը դարձավ ՄԱԿ- ի անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ, ոչ միայն ինքը, այլեւ Թուրքիան հայտարարեցին, որ տարածաշրջանային խաղաղության մեջ իրենց ներդրումն է լինելու այն, որ լուծել են տալու ղարաբաղյան խնդիրը, վերադարձնելու են ադրբեջանական տարածքները եւ այլն։ Ադրբեջանը չի խուսափում իր շահերը
Ազատ դեմոկրատներ կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում ՌԴ կողմից Ադրբեջանին շուրջ մեկ միլիարդ դոլարի ցամաքային սպառազինություն մատակարարելու կապակցությամբ
Ազատ դեմոկրատներ կուսակցությունն իր խորը մտահոգությունն է հայտնում ՌԴ կողմից Ադրբեջանին շուրջ մեկ միլիարդ դոլարի ցամաքային սպառազինություն մատակարարելու կապակցությամբ: Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը զինտեխնիկա է մատակարարում Ադրբեջանին, դրանով իսկ, ըստ էության, նպաստելով Ադրբեջանի ռազմատենչ եւ պատերազմական գործողությունների միտված քաղաքականությանը: Հարձակողական նշանակություն ունեցող ցամաքային սպառազինությունների մատակարարումը փաստացիորեն անտեսում
Ըստ Իոհան Կրոյֆի, Մեսսիին պետք է վաճառել
«Բարսելոնայի» լեգենդար հարձակվող եւ մարզիչ Իոհան Կրոյֆը հայտարարել է, թե Բրազիլիայի հավաքականի եւ «Սանթոսի» հարձակվող Նեյմարին ձեռք բերելուց հետո կատալոնյան ակումբը պետք է մտածի Լիոնել Մեսսիին այլ ակումբի վաճառելու մասին, որովհետեւ նույն ակումբում երկու աստղերի համար դժվար կլինի, գրում է СЭ-ն: Նրա խոսքերով, թե Մեսսին, թե Նեյմարը խաղադաշտում հավասարապես շատ բան կարող են գերազանց կատարել:
Ավտոմեքենա է ընկել գետը
Հունիսի 25-ին, ժամը 07.49-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան – Մեղրի ավտոճանապարհի 113-րդ կմ-ում՝ Աղավնաձոր գյուղի մոտակայքում, ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և ընկել Արփա գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները «Մերսեդես» մակնիշի 34LD116 պետհամարանիշով ավտոմեքենայից (վարորդ Արմեն Պողոսյան)դուրս են բերել, Ա.Պողոսյանին, ուղևորներ՝ Սիրիայի Հանրապետության
Հարկայինը հիմա էլ ընկել է Ժոզե Մոուրինիոյի հետեւից
Իսպանիայի հարկային ծառայությունը Լիոնել Մեսսիին «ծնկի բերելուց» հետո հիմա էլ հարկեր վճարելուց խուսափելու մեջ կասկածում է Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին: Այս մասին տեղեկացնում է СЭ հանդեսը: Հնարավոր է, որ պորտուգալացի մասնագետը մոտ ժամանակներս հրավիրվի հարցաքննության: Մինչեւ Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելը, Մոուրինիոն վերջին երեք տարիներին եղել է ամենաբարձր վարձատրվող մասնագետներից մեկն իսպանական ֆուտբոլում:
Հայաստանում օտարերկրյա ներդրումները նվազել են
Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային եւ մաքսային արտոնությունների տրամադրումը բուռն քննարկումների տեղիք տվեց խորհրդարանում: Հիշեցնենք, որ այդ ծրագրով նախատեսվում է 550 մլն դոլարի ներդրումներ իրականացնել: Ենթադրվում է, որ Դիլիջանի տարածաշրջանում դա նկատելի տնտեսական աշխուժություն կառաջացնի: Սակայն, որքան էլ տարօրինակ է, այս նախագծին տրվելիք արտոնությունների ընդգծված դեմ տեսակետներ հնչեցին, բնականաբարՙ հիմնականում 90-ականների իշխանությունները ներկայացնող պատգամավորների կողմից: Զերծ
ՈՒԵՖԱ-ն թուրքական երկու ակումբների հեռացրել է Եվրագավաթներից
«Чемпионат.com»-ը տեղեկացնում է, որ Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միությունը «Բեշիկթաշին» եւ «Ֆեներբախչեին», համապատասխանաբար, մեկ եւ երկու տարով հեռացրել է Եվրագավաթների մասնակցությունից: Ըստ աղբյուրի, պատճառը թուրքական այդ ակումբների՝ պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ կասկածելն է: Սակայն ՈՒԵՖԱ-ի այդպիսի որոշման մասին պաշտոնական հայտարարություն առայժմ չկա: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Այդ հարցումների իրական աբսուրդը երեւաց հատկապես Հայաստանի նախագահի ընտրությունների ժամանակ
Մեր ասելիքը վերաբերում է գերազանցապես սոցիոլոգիական հարցումներին ընդհանրապես: Թող մեզ ներեն այս կարեւորագույն գիտության (այսինքն՝ սոցիոլոգիայի) անխոնջ մշակները, բայց խոսքը տարանցիկ թափառաշրջիկների ու նման կազմակերպությունների մասին է, որոնք աշխուժանում են պատվերով: Պատվերներ ստացվում են, բնականաբար, ինչ-ինչ ընտրություններից առաջ եւ չար լեզուների ասած` կանխիկ գումարով: Այսինքն՝ «հարցումների» արդյունքները պայմանավորված են լինում կամ «պետպատվերի» շրջանակներով, կամ պատվիրատու
Նախախորհրդարանի ներկայացուցիչները կապանցիներին կոչ էին անում միանալ իրենց շարժմանն ու նոր երկիր կառուցելու իրենց ծրագրին (Տեսանյութ)
Կապանի մշակույթի հարպարակում անցկացված նախախորհրդարանի այսօրվա հանրահավաքին քիչ թվով մարդիկ էին հավաքվել՝ հիմնականում տատիկներ ու պապիկներ: Անկախ սակավաթիվ մասնակցիների ներկայության՝ նախախորհրդարանի ներկայացուցիչներն ու համախոհներն անցկացրեցին իրենց հանրահավաքը, կապանցիներին տեղեկացրեցին իրենց առաքելության մասին, խոսեցին նոր երկիր կառուցելու ու նոր ազատագրական պայքարի իրենց ծրագրի անհրաժեշտության մասին: «Մենք միայն մի բան ենք ուզում՝ ունենալ երկիր, որտեղ բոլորս կարողանանք
«Եթե չլիներ Հրաչի սպանությունը՝ Վովա Սահակյանը որպես թեկնածու կհավաքեր հինգ ձայն». Պռոշյանի գյուղապետի թեկնածու
Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավարի՝ հուլիսի 14-ին կայանալիք արտահերթ ընտրություններին առաջադրված թեկնածուներից Ալեքսան Ալեքսանյանը Aravot.am-ին պատմեց, որ առաջադրվել է գյուղացիների խնդրանքով: ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննության ընկերության գլխավոր մասնագետ, գյուղապետի թեկնածու Ա. Ալեքսանյանն իր մրցակից թեկնածուների մասին լավ կարծիքի է, ինչպես ինքն է ասում, բոլորի հետ էլ նորմալ հարաբերությունների մեջ է: Նա չի բացառում, որ ՀՀԿ-ական
Around The Rings. «Թուրք աշխարհի չեմպիոնը «շուն» է անվանել հայերին»
Թուրք ըմբիշ Ռիզա Քայաալփը Թվիթերի իր էջում ռասիստական արտահայտություններ է գրել՝ հայերին եւ հույներին շուն անվանելով ու մեղադրելով Թուրքիայում տեղի ունեցող ցույցերի մեջ: Հայտնում է «Ըրաունդ դը ռինգս» օլիմպիական պարբերականը: 23-ամյա Քայաալփը, որը հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոնն է, իսկ Լոնդոնի 2012 օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ է նվաճել, այլ վիրավորական գրառումների հետ մեկտեղ Թվիթերում գրել է՝
Սամվել Բալասանյանի հաշվարկներով Վարդան Ղուկասյանի կողմից վերանորոգվող Ամենափրկիչը հրդեհից վնասներ չի կրել
Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, լրագրողների խնդրանքով անդրադառնալով Սուրբ Ամենափրկիչ կիսանորոգ եկեղեցու գմբեթում երեկ բռնկված հրդեհին, ասաց, որ այստեղ ոչ մի դիտավորություն չի տեսնում: «Դեպք է, տեղի է ունեցել, ճիշտն ասած էս քաղաքում պետք չէ լուն վերցնել, ամեն ինչի տակ դավա ման գալ: Ոչ մի բան չկա, վատ էր, որ էդպիսի դեպք եղավ, բայց պիտի
Դանակի 30 հարված ստացած երիտասարդը դժվարությամբ պատմում է միջադեպի մանրամասները
News.am ․ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում տեղի ունեցած դանակահարությունից տուժած Սիմոն Հովհաննիսյանի հայրը պնդում է, որ կասկածյալ 2 երիտասարդները դանակահարության հետ կապ չունեն, իսկ իրական մեղավորները ազատության մեջ են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սիմոն Հովհաննիսյանի հայրը` Արթուր Հովհաննիսյանը: «Երկու խելոք տղաների վրա են ցանկանում մեղքը բարդել: Նրանք ներկա են եղել, բայց խելոք տղաներ են,
The Wrap. «Էդրիան Բրոուդին կնկարահանվի Սարիկ Անդրեասյանի ֆիլմում»
Օսկարակիր դերասան Էդրիան Բրոուդին, ռեպեր Ակոնը, «Ֆորսաժ» ֆիլմի դերակատար Ջորդանա Բրյուսթերը կնկարահանվեն Սարիկ Անդրեասյանի «Ամերիկյան կողոպուտ» ֆիլմում: Հայտնում է «Վրափ» ֆիլմերի պորտալը: Թրիլեր ժանրի ֆիլմը՝ ռեժիսոր Սթիվ ՄքՔուինի 1959թ. «Սեյնթ Լուիսի կողոպուտը» ֆիլմի վերաէկրանավորումն է: Ֆիլմը պատմում է երկու եղբայրների մասին, որոնք ներգրավված են վտանգավոր հանցախմբի բանկային կողոպուտի մեջ: Կողոպուտը փորձաքար է դառնում եղբայրների համար՝
Շիրակի թեմում առանց դեղորայքի կբուժեն գետին ընկնող, փրփրող դիվահարներին
Այսօր Շիրակի թեմում բացվեց քրիստոնեական հոգեբանության կենտրոն, որի նպատակը երկրաշարժից ու սոցիալ–տնտեսական ծանր պայմաններից նեւրոտիկ, վարքային եւ սթրեսային ծանր խանգարումներ ստացած շիրակցիներին բուժելն է: Ինչպես պարզաբանեցին կենտրոնից, այն բացառիկ է լինելու նրանով, որ Հայաստանում առաջին անգամ փորձ է արվում համադրել գիտական հոգեբանության եւ քրիստոնեական բժշկության մեթոդները, որոնք թեեւ դարեր շարունակ կիրառվել են Հայ Առաքելական եկեղեցու
Ինչ կլինե՞ր, եթե ռուսական սպառազինություն չմակատակարարվեր Հայաստանին
Ըստ ՌԴ Կովկասագետների գիտական ընկերության նախագահ Ալեքսանդր Կռիլովի՝ «ՀՀ անվտանգությունը ապահովում են ավելի ժամանակակից համակարգեր, քան այն, ինչ ՌԴ-ն վաճառում է Ադրբեջանին»։
Սերժ Սարգսյան․ «Մենք մեր գործունեությունը կառուցում ենք ոչ թե «կամ-կամ», այլ «և-և»-ի սկզբունքի վրա»
Սերժ Սարգսյանի պատասխանները լրագրողների հարցերին՝ Լեհաստանի Նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
12-ամյա Սամուել Սեւանը ԱՄՆ-ում երկրորդ տեղն է զբաղեցրել մինչեւ 20 տարեկանների մեջ
Ամերիկաբնակ պատանի հայ շախմատիստ, ՖԻԴԵ-ի վարպետ, 12-ամյա Սամուել Սեւյանը, մասնակցելով Սենթ Լուիսում Լուիսում անցկացված մինչեւ 20 տարեկանների առաջնությանը, ինը հնարավորից իր անվան դիմաց գրանցել է 6,0 միավոր՝ գրավելով երկրորդ տեղը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Գենդերային հավասարությունից մինչեւ այլասերում եւ զեբրի ու ձիու խաչասերում
«Խտրականության դեմ» եւ գենդերային հավասարության մասին օրենքների դեմ պայքարողներին կոչ արեցին չմոռանալ ավելի հրատապ խնդիրների մասին, որոնք կանգնած են մեր ընտանիքների առջեւ: Հունիսի 29-ից ուժի մեջ կմտնի «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը, որը սահմանում է քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային և հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասար
Հայ շախմատիստը՝ Հարավային Կալիֆորնիայի չեմպիոն
Մոնթերեյում ավարտվել է շախմատի Հարավային Կալիֆորնիայի առաջնությունը, որտեղ գերազանց են հանդես եկել ամերիկաբնակ հայ շախմատիստները: «Armchess.am»-ի փոխանցմամբ, Անդրանիկ Մատիկոզյանը յոթ տուրում չկրելով ոչ մի պարտություն՝ 5,0 միավորով նվաճել է չեմպիոնի կոչումը: Իր հայրենակցից կես միավոր պակաս է վաստակել Մելիքսեթ Խաչիյանը, որը մրցաշարային աղյուսակում հաջորդել է նրան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ