Օրվա լրահոսը
«Ծիծաղելի է նրա հեղափոխությունը»
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, խոսելով Նոյեմբերի 5-ի դեպքերից ու Շանթ Հարությունյանի դեռեւս մեկ շաբաթ առաջ սկսած բողոքի ակցիայից Ազատության հրապարակում, ասաց, թե ոստիկանությունը փորձում է հանդուրժողական մոտեցում ցույց տալ, և հենց առաջին օրվանից պետք է արգելվեր այդ բողոքը: Գալուստ Սահակյանը հիշեց, որ Շանթ Հարությունյանը 2008թ. մարտի մեկի դեպքերով ձերբակալվել էր, սակայն ազատ արձակվել` անմեղսունակ
Երեւանում տեղի ունեցավ հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստը
Երեւանում այսօր տեղի ունեցավ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստը: Մինչ նիստի աշխատանքների մեկնարկը, ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն ընդունեց Իրաքի Հանրապետության փոխվարչապետ, հանձնաժողովի իրաքյան կողմի համանախագահ Ռոուշ Նուրի Շաուեյսի (Rowsch Noori Shaways) գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները երկուստեք գոհունակություն հայտնեցին վերջին շրջանում երկկողմ համագործակցության զարգացման մակարդակից:
Իրավապաշտպան ակտիվիստները վերապատրաստվել են ԵՄ աջակցությամբ
Նոյեմբերի 6-ը, 2013թ., Երևան։ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը 2013 թվականի նոյեմբերի 4 և 5–ին իրականացրեց երկօրյա դասընթաց` «Մարդու իրավունքները քրեական դատավարության համատեքստում» թեմայով: Դասընթացին մասնակցեցին քաղաքացիական ակտիվիստներ, մարդու իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրված անձինք, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ընդհանուր առմամբ՝ 20 հոգի։ ՔՀԻ նախագահ Արման Դանիելյանի համաձայն, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների համար նմանատիպ սեմինարները շատ կարևոր են: «Իրավական
Մի դատապարտյալը քննություն հանձնեց, մյուսը գիտական թեզ է գրում
«Արսեն Արծրունին ավարտական քննությունն էլ է գերազանց հանձնել եւ «Ուրարտու» համալսարանը կարմիր դիպլոմով է ավարտել: Նա հրաշալի մարդ է, խելացի, կիրթ, համեստ անձնավորություն»,- կարծիք հայտնեց ռեկտորը:
Հիշեցնենք, որ Արսեն Արծրունին դատապարտվել է «Դրո» ահաբեկչական խմբի գործով:
Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ
ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի նոյեմբերի 5-ի հրամանով Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ: Արթուր Հովհաննիսյանը ծնվել է 1980թ. փետրվարի 10, ք. Երևանում 2013 թվականի նոյեմբերի 5-ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ: 2011-2013թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչության
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց «Զինվոր» համակարգող խորհրդի անդամներին
Նոյեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց «Զինվոր» համակարգող խորհրդի հիմնադիր նախագահ Մարգարիտա Խաչատրյանին եւ խորհրդի անդամներին: Ողջունելով հյուրերին ` ԱԺ նախագահը կարեւորեց խորհրդարան-քաղաքացիական հասարակություն շարունակական համագործակցությունը, նրանց ներգրավվածությունը ԱԺ հանձնաժողովների աշխատանքներին եւ այս համատեքստում բարձր գնահատեց «Զինվոր» համակարգող խորհրդի եւ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի արդյունավետ փոխգործակցությունը: Հովիկ Աբրահամյանի
Ըստ ցուցմունքի, անձնագրայինի պետը 10 օր պահվել է 6-րդ վարչությունում
ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննված Գրիգոր Պապյանի սպանության փաստի առթիվ 20.02.2012թ. Սյունիքի դատախազի տեղակալի կողմից՝ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ 41109410 քրեական գործով, նոր ի հայտ եկած հանգամանքներով, հարուցվել է նոր քրեական գործ: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչություն: ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Մանուկյանն ասում
Քննարկումները ծավալվեցին օրենքում օգտագործվող «գենդեր, գենդերային» հասկացությունների շուրջ
Նոյեմբերի 6-ին ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպվել էր աշխատանքային հանդիպում՝ կառավարության կողմից ներկայացված «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագիծը քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկումները ծավալվեցին օրենքում օգտագործվող «գենդեր, գենդերային» հասկացությունների շուրջ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական
«Երեւանյան հեռանկարների» հերթական անվանի երաժիշտները
ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո, մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ 14-րդ անգամ անցկացվող «Երեւանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանում է ճանաչված ռուս դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը եւ գերմանացի դիրիժոր Ստեֆան Վիլլիխը: Վերջինիս ղեկավարությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ նոյեմբերի 8-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում իբրեւ մենակատար հանդես կգա Լյուբիմովը, իսկ վաղը «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնում կկայանա
Մաշտոցի պողոտայում պայթյունների գործով հ/կ 3 անդամներ են ձերբակալվել
Շանթ Հարությունյանն է պատասխանատու այս ամենի համար, այն բոլոր անդամների համար, որոնք հայտնվել են այդ վիճակում: Նա կարող է հեշտությամբ դուրս գալ, իսկ այս մարդիկ ինչի՞ կամ ո՞ւմ համար այնտեղ մնան:
Արթուր Բաղդասարյան. «Մեր քաղաքական օրակարգում մնում է Վիլնյուսում ստորագրել մի փաստաթուղթ»
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի համանախագահությամբ տեղի է ունեցել ԵՄԽԽ Խորհրդատվական խորհրդի տասնչորսերորդ նիստը: Խորհրդատվական խորհրդի նիստին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ ՀՀ նախագահի աշխատակազմից, ՀՀ կառավարությունից և Ազգայն ժողովից, ինչպես նաև ներկայացուցիչներ ԵՄ անդամ պետությունների դեսպանատներից և միջազգային կազմակերպություններից, այդ թվում` ՄԱԶԾ-ից: Բացելով նիստը` Արթուր
ԱԱԾ-ն գաղտնալսել էր «Առավոտի» լրագրողին
Այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, շարունակվեց քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը: Դատակոչվել էր մեր գործընկերը՝ «Առավոտի» իրավական էջի պատասխանատու, լրագրող Ռուզան Մինասյանը: Վկան ասաց, որ իրեն անցյալ տարի կանչել են Ազգային անվտանգության քննչական վարչություն: Կարծելով, թե դա կապված
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ-ում չեն տրամադրում օրենքով նախատեսված Ձերբակալվածների տեսակցությունները
Սույն թվականի նոյեմբերի 06-ին մոտ ժամը 0830-ի սահմաններում Դիտորդական խումբը այցելություն էր կատարել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայր: Դիտորդական խումբը իր այցելության ընթացքում հանդիպել էր ՁՊՎ-ում պահող ձերբակալված ակտիվիստների հետ և ուսումնասիրել նրանց անձնական գործերը: Արդյունքում` ՁՊՎ-ում պահվող ոչ մի անձի անձնական գործում վարույթն իրականացնող մարմնի կողմից նրանց տեսակցությունների և հեռախոսազանգերի վերաբերյալ
«Դե դու էլ մի հատ դանակ վերցրու, գնա, սկսի մարդկանց խփել ՀՀԿ–ի գործունեության պատճառով»
Նոյեմբերի 5–ին Ազատության հրապարակից մեկնարկած «Դիմակներով երթն» ավատվեց Մաշտոցի պողոտայում։ Միմյանց բախվեցին երթի մասնակիցներն ու ոստիկանները։ 3 տասնյակից ավելի ցուցարարներ բերման ենթարկվեցին ոստիկանություն, եղան նաև վնասվածքներ ստացողներ։ Տեղի ունեցածի կապակցությամբ «7օր»–ը Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների կարծիքներն է ճշտել։ Մասնավորապես ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանն այսպես է արձագանքել։ –Մի կադր եմ տեսել, թե ոնց էին ինչ–որ ախմախներ՝
Հայաստանի ժուռնալիստների միությունը 2004 թվականից հետո համագումար չի արել
Հայաստանի ժուռնալիստների միության երկարամյա նախագահ Աստղիկ Գեւորգյանին հարցրեցինք, թե ե՞րբ է կայացել միության վերջին համագումարը: Նա ասաց, որ 2009 թվականին պետք է կայանար ժուռնալիստների միության համագումար, սակայն այն տեղի չի ունեցել: Ա. Գեւորգյանի վկայությամբ ՝միության վերջին համագումարը եղել է 2004 թվականին: Նրան հարցրեցինք, թե միությունն այժմ իրավական ի՞նչ կարգավիճակ ունի: «Ոչ ՀԿ ենք, ոչ էլ
Ձերբակալման պահին հետախուզվողը փորձել է դիմել փախուստի
Նոյեմբերի 5-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արտակ Կ.-ին, որը օգոստոսի 23-ից ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 5-րդ մասի մեղադրանքով (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը): Խափանման միջոցը` կալանք: Ձերբակալման պահին Արտակ Կ.-ն փորձել է դիմել փախուստի, որի ժամանակ
Կարեն Աղամյան. «Հ/կ-ներից շատերի գործունեությունն անիմաստ է»
«Հանրությունը չգիտի մեր գործունեության մասին այնքան, որքան պետք է: Անպայման ինչ-որ սկանդալ պիտի լինի, որ բոլոր լրատվամիջոցները հայտնվեն»,- այսօր «Տեսակետ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԶԼՄ-ներից իր դժգոհությունն այսպես հայտնեց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Իսկ Նկարիչների միությունում, պարզվում է, բավական լարված աշխատանքներ են տարվում. «Գրեթե տասն օրը մեկ մի ցուցահանդես է կազմակերպվում, ինչպես անհատական,
«Առաջին պայթյունը հորս գրպանում եղավ». Շանթ Հարությունյանի որդին պատմում է երեկվա պայթյունների մասին (ձայնագրություն)
Շահեն Հարությունյանը` Շանթ Հարությունյանի 14 ամյա որդին, Aravot.am-ին նոր մանրամասներ է պատմում երեկ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած պայթյունների մասին: «Բենզինի շշեր մեր մոտ հաստատ չեն եղել, բայց պայթուցիկներ կարող է երկու կողմերից գցել են: Առաջին պահից ինձ համար շատ անսպասելի եղավ, որովհետեւ պայթուցիկը հենց հորս գրպանում տրաքեց»,- պատմեց Շահեն Հարությունյանը` վստահեցնելով, որ ինքը տեղյակ չի
Սուրեն Սարգսյան. «Շանթենց երեկվա սարքածը դեռ ծաղիկներն էին»
Այսօր «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ, Հայաստանի դաշտային հրամանատարների խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանը, խոսելով երկրում տիրող իրավիճակի մասին, հայտարարեց, որ այսօր իրենց, կուսակցությունների եւ ժողովրդի հետ փոխըմբռնում կա: Նրա խոսքով` ժողովրդի միջոցով անելու են այն, որ Հայաստանն այլեւս նման ձեւով չիշխվի. «Համախմբման արդյունքում մենք այս իշխանություններին կուղարկենք ու դա շատ շուտ կլինի»:
ՀՀ ԶՈւ տեսչական խումբը հայտարարված վայրերի տեսչություններ է անցկացնում Թուրքիայի տարածքում
2013թ. նոյեմբերի 5-ից 12-ը Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեսչական խմբի կողմից Թուրքիայի Հանրապետության տարածքում անցկացվում են հայտարարված վայրերի տեսչություններ: Մեկ այցի ընթացքում կիրականացվեն երկու տեսչություններ` համաձայն ԵՍԶՈՒ պայմանագրի «Տեսչություններ» արձանագրության 17 կետի: Տեսչության առարկաներն են (հսկողության օբյեկտներ)` Թուրքիայի Հանրապետության ԶՈՒ 3-րդ դաշտային բանակի 9-րդ բանակային կորպուսի Արդահանում
Գագիկ Մինասյանը բացահայտեց ՀՀ նախագահի եկող տարվա աշխատավարձի չափը (Տեսանյութ)
Եկող տարվա բյուջեով՝ 3-րդ, 4-րդ երեխային կտրվի 1 միլիոն դրամ
Սարի Թաղի բնակիչները շարունակում են հետամուտ լինել թաղամասի խնդիրների լուծմանը
6 նոյեմբերի 2013թ., Երևան: Երեկ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության միջնորդությամբ քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությունում կայացավ Սարի Թաղի բնակիչների անունից ներկայացած Գեղամ Պետրոսյանի և վարչության պետ Սամվել Մհերյանի հանդիպումը, որին ներկա էին նաև «Բարև Երևան» խմբակցության անդամներ Գագիկ Բաղդասարյանն ու Արթուր Գասպարյանը: Հանդիպման նպատակը թաղամասին վերաբերող մի շարք խնդիրների քննարկումն էր: Պետրոսյանը ներկայացրեց,
Խաչիկ Ավետիսյան. «Եթե կա մեկը, ում պետք է ձերբակալել, դա գնդապետ Վալերի Օսիպյանն է, ոչ թե Շանթը»
Այսօր «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում Հայաստանի դաշտային հրամանատարների խորհրդի անդամ, ազատամարտիկ, պատգամավորության նախկին թեկնածու, պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանն անդրադառնալով երեկ Շանթ Հարությունյանի կազմակերպած «հեղափոխությանը»՝ ասաց. «Շանթը, որպես անհատ, շատ ինքնատիպ մտածողության տեր անձ է ու դա բոլորս գիտենք: Երեկվա գործողությունները, այն, ինչ-որ արեց նա, դրա մասին տեղյակ էին բոլորը, նա բացահայտ ասել էր, որ գնալու է այսինչ
Մաշտոցի պողոտայում ձերբակալվածներից մեկը հոգեկան շեղում ունի
Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում ձերբակալվածներին մեկ ժամ անց այցելել է ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումը։ Այս մասին NEWS.am-ին ասաց դիտորդ Սուրեն Իսկանդարյանը՝ նշելով, որ «ձերբակալվածների վրա ֆիզիկական բռնության հետքեր չեն եղել, և նրանք լավ տրամադրություն են ունեցել»: «Նրանց մեջ կա հոգեկան շեղում ունեցող անձ Անուշավան Գրիգորյանը: Կապվել ենք նրա հարազատների
Հայկական կողմը Եվրամիության օժանդակությամբ ավարտել է գործող էներգաբլոկի վրա սթրես-թեստի աշխատանքները
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարության ընդունելությունների տանը հանդիպում է ունեցել Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերի հետ, ով Հայաստան է ժամանել Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) հերթական նիստին մասնակցելու նպատակով: Հանրապետության Նախագահը և Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահն անդրադարձել են ՀԱԷԿ-ի անվտանգության բարձրացման ուղղությամբ իրականացված ծրագրային աշխատանքներին և դրանց արդյունքում կայանի ներկայիս
Կառավարության ներկայացուցիչը «Միլանոյի գործով» առարկում է նկարահանմանը
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանում (դատավորներ` Ն.Տավարացյան, Ա.Պետրոսյան եւ Դ.Խաչատրյան կազմով) այսօր շարունակվեց «Միլանոյի»՝ «Օլիմպ» ընկերության բողոքի քննությունը: Դատավոր Ա.Պետրոսյանը դատավոր Ս.Միքայելյանի փոխարեն էր, եւ նրան բացարկ կողմերը չհայտնեցին: Հիշեցնենք, որ «Միլանո-Օլիմպը» բողոք է բերել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այս տարվա հունիսի 14-ի վճռի դեմ, պահանջում էր մի դեպքում բեկանել դատական ակտը,
Միջխորհրդարանական հանձնաժողովը կքննարկի տրանսպորտային խնդիրներ
Նիկոլայ Ռիժկովը, որ Հայաստանի ազգային հերոսի կոչում ունի, իր խոսքի սկզբում, ասաց, որ հանձնաժողովի «սովետական մասը», ապա ինքն իրեն ուղղեց՝ «ներողություն, ռուսական մասը», կազմված է քսան հոգուց, ճիշտ նույնքան, որքան՝ հայկական մասը:
Լինել եւ շանթ, եւ շանթարգել
Հայաստանում իսկապես չկա խոսքի ազատություն՝ մարդիկ վախենում են արտահայտել իրենց կարծիքը: Երեկ ես դրանում կրկին համոզվեցի: Շատ քչերի լեզուն է պտտվում ասել, որ փայտերով եւ պայթուցիկ նյութերով երթ անելը, անկախ նրանից, թե ինչ նպատակներ է այն հետապնդում եւ ինչպես է դա կոչվում (հեղափոխություն, թե հակահեղափոխություն)՝ վատ է, դատապարտելի է: «Գմփցնելու» կոչեր անողը կամ հոգեկան հիվանդ
ԼՂՀ կոնֆլիկտը կորցրե՞ց իր «գրավչությունը»
«Այժմ ակնհայտ դարձավ, որ այլ հետաքրքրություններ կան, քան Ղարաբաղն ու գրաված կամ ազատագրված տարածքները»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով տարածաշրջանային հնարավոր զարգացումներին ու ԼՂՀ կոնֆլիկտի ռազմական զարգացման հեռանկարներին՝ ասաց մոսկվաբնակ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը: Նա գտնում է, որ այդ կոնֆլիկտն ի շահ իր պետության ու հասարակության օգտագործելու հնարավորությունները հայաստանյան կողմն արդեն սպառել է, քանի որ նոր աշխարհաքաղաքական
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության հայտարարությունը
Վերջին շրջանում կրկին ակտիվացել են տրանսպորտի մասին թանկացման լուրերը: Ճիշտ է, քաղաքապետարանի պատասխանատուները չեն նշում, թե հստակ երբ և ինչ չափով են ցանկանում թանկացնել քաղաքային տրանսպորտը, սակայն մի բան հստակ է. ցանկացած թանկացում միանշանակ ազդելու է ժողովրդի առանց այդ էլ ծանր սոցիալական իրավիճակի վրա և հանգեցնելու է նոր սոցիալական լարվածության: Ելնելով վերոնշյալից, մենք՝ Հնչակյան երիտասարդներս,


















































