Օրվա լրահոսը

Վարչապետն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրոպայի պահպանողականներ և ռեֆորմիստներ խմբի արտաքին հարաբերությունների համակարգող Չարլզ Թանոքին և Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկուն: «Այս այցը լավ հնարավորություն է ձեզ համար բոլոր քաղաքական ուժերի հետ շփվելու, Հայաստանի ներկայիս վիճակը և ապագայի մեր տեսլականն ավելի հստակ պատկերացնելու համար», – ողջույնի խոսքում նշել է կառավարության ղեկավարը: Վարչապետ

«Վա՜յ, էս ինչի՞ սաղ իջան»

Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե չի հասկանում՝ ինչի համար պիտի Սերժ Սարգսյանը հրաժարական տա, ու ավելացրել է, թե արտագաղթն, իհարկե, շատ վատ բան է, բայց եթե երկիրը դատարկվում է՝ դա դեռ չի նշանակում, որ մարդիկ լքում են իրենց պետությունը կամ օրրանը։ Համլետ Հարությունյանն էլ հայտարարել է, թե արտագաղթը շատ ցավալի երեւույթ է, բայց ինքը դրա

Հանրային խորհրդում «Զվարթնոցի» կլոր շենքի հարցը քննարկվել է շահագրգիռ կողմերի ներկայությամբ

Հոկտեմբերի 31-ին Հանրային խորհրդում տեղի է ունեցել փոքր խորհրդի նիստ, որի օրակարգային գլխավոր հարցը հերթական անգամ եղել է «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի (կլոր շենք) հետագա ճակատագիրը: Նիստը վարել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը: Հարցի քննարկմանը մասնակցել են ոչ միայն խորհրդի անդամներն ու այն ենթահանձնաժողովների նախագահները, որտեղ հարցը դրվել է քննարկման, այլև ՀԽ հրավերով` նաև

Խոշոր վթար Երեւանում, տասից ավելի վիրավորներ կան

Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 11:00-ի սահմաններում Երեւանի Հալաբյան փողոցում բախվել են 7 ավտոմեքենաներ: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կա 10-ից ավելի վիրավոր, որոնց քաղաքացիների ուժերով շտապ օգնությունը տեղափոխում է հիվանդանոցներ: Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում:

Բժիշկների միջին աշխատավարձը հուլիսի 1-ից կկազմի 178 հազար դրամ

Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը եկող տարվա պետբյուջեի նախագծով առողջապահությանն ուղղված ծրագիրն անվանում է «սոցիալական համերաշխության ծրագիր»: Համենայնդեպս, Ազգային ժողովում 2014 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ նա այդպես հայտարարեց:  Եզրակացությունը հիմնված է նրա վրա, որ հաջորդ տարվա պետբյուջեով նախատեսվում է անվճար բուժօգնություն ցուցաբերել սոցիալապես անապահով այն ընտանիքներին, ովքեր 35 բալ

ԱՄՆ-ի «սև ցուցակում» Լեպսի հետ ընդգրկված են նաև հայեր

«Ազատություն» ռադիոկայան. Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել նաև գործարարներ Արթուրթ Բադալյանի և Լազար Շահբազյանի նկատմամբ: Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հայտնի երգիչ Գրիգորի Լեպսին մեղադրում է ռուսական մաֆիայի հետ ակտիվ համագործակցության մեջ: Ռուսական շոու բիզնեսի ամենահայտնի աստղերից մեկն ընդգրկվել է պատժամիջոցներ նախատեսող հատուկ ցանկում, որ տեղադրված է ամերիկյան գերատեսչության պաշտոնական կայքում: Այս ցուցակում Լեպսն ընդգրկվել

ՀԳՄ նոր նախագահը գովում է իր նախորդին

Վերջապես փոթորիկը գրողների աշխարհում հանդարտվեց։ Հետաքրքիրն այն է, որ գրողները, ներխուժելով տիեզերական անհուններ, մանրախնդրություն են ցուցաբերում առօրյա կյանքում։ Ինչո՞վ է սա պայմանավորված՝ զրուցեցինք գրողների միության նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻ հետ։  – Այդ ձևակերպման հետ համաձայն չեմ։ Յուրաքանչյուր գրող առանձին անհատ է, և ընդհանրացնել բոլորի մտածողությունն ու բնավորությունը ճիշտ չեմ համարում։ Երբ որևէ բացասական դեպքի մասին ենք

Երեք վրաերթ մայրաքաղաքում

Հոկտեմբերի 31-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մոսկովյան փողոցում վրաերթի է ենթարկել 29-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 31-ին, ժամը 21.20-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ն. Տիգրանյան փողոցում վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Տիգրան Մանսուրյանի քրոջ դուստրը Հայաստանում ֆիլմ է նկարահանում

«Իրատես de facto–ի հյուրն է դերասանուհի, սցենարիստ, պրոդյուսեր, ռեժիսոր ԱՆՆԱ ԿՈՆԴՈՆ (Աննա Աչդյանը), ով վերջերս Հայաստանում էր՝ լիամետրաժ ֆիլմի նկարահանման աշխատանքներով։ Մենք հանդիպել և զրուցել ենք նրա հետ ինչպես սպասվող ֆիլմի, այնպես էլ արդեն կինոյում նրա կատարած այլ գործերի մասին։ Հպանցիկ անդրադարձել ենք նաև իր տոհմածառին. նա Տիգրան և Արաքս Մանսուրյանների քրոջ դուստրն է, ապրում

Դերենիկ Դումանյանն էլ չգիտեր

«Գոյություն ունեցող եւ ապահովագրական հիմունքներով գործող կառույցի՝ Պետական առողջապահական գործակալության փոխարեն, որն ունի նաեւ մարզային կառույցներ, այս գործառույթը առողջապահության ապահովագրության սոցիալական փաթեթի շրջանակներում մասնավոր ապահովագրական ընկերություններին հանձնվեց: Այսինքն՝ միանգամից երկու առումներով՝ կառուցվածքային եւ կառավարման խնդիրներով ծրագիրը ներդրվեց: Նախապես եւ լրջագույնս չմշակված, առանց կանխատեսումների մի որոշում կայացվեց»,- հոկտեմբերի 1-ին «Առավոտին» տված հարցազրույցում մտահոգություն էր հնչեցրել առողջապահության

Շուշան Պետրոսյան. «Ես տալիս եմ մի հարցազրույց, որն ինձ արգելված է»

ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ (ԱԺ պատգամավոր, «Հայաստանի ձայն» մրցույթի ժյուրիի անդամ) – Շուշան, «Հայաստանի ձայնը» ահագին հետաքրքիր նախագիծ է, սակայն շատ դեպքերում ծանր նստվածք է մնում այն առումով, որ բավականին տաղանդավոր կատարումներ ըստ արժանվույն չեն գնահատվում։ Այնպիսի տպավորություն է, որ լիմիտը խեղդում է։ – Չէ, բայց գիտեք, իրոք լիմիտ կա. ինձ համար չորս հոգի այդպես էլ մնացին

«Վիլնյուսում կարող է ստորագրվել գեղեցիկ փաստաթուղթ՝ ցույց տալու, որ Հայաստանն ու ԵՄ-ն նորմալ հարաբերություններ ունեն»

Վիլնյուսի նոյեմբերյան հանդիպման հետ կապված ՀՀ հասարակության մի մասը լուրջ սպասելիքներ ուներ՝ հուսալով, որ վերջապես կստորագրվի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, որի մասին չորս տարի շարունակ խոսվում էր ամենաբարձր ատյաններից: Այս հույսերը կարծես ի դերեւ ելան՝ սեպտեմբերի 3-ից հետո, երբ ՀՀ նախագահը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է մտնել Մաքսային միություն՝ լրիվ այլ համակարգ: Դրան հետեւեցին «կամ-կամ»-ի

Արտեմ Ասատրյան.«Համակարգը լիարժեք աշխատելու է»

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում հայտարարեց, թե 2014 թվականից ՀՀ-ում ներդրվող կենսաթոշակային նոր, կուտակային համակարգն այս տարիների ընթացքում մշակվել է ու պատրաստ է գործարկման։ – Պարոն Ասատրյան, Դուք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար լինելու տարիներից նպատակ ունեիք զարգացնել կենսաթոշակների բաշխման Էլեկտրոնային եղանակը, սակայն մինչեւ այսօր կարծես թե այդ

Ինչ մասնագետ են նախարարները

Մեր թերթի նախորդ համարում տեղ գտած հոդվածներից մեկը նախապատրաստելիս առիթ ունեցանք պարզելու, որ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը, որն այդ պաշտոնում նշանակվել է նախորդ տարվա ամռանը, ավարտել է Երեւանի անասնաբուժական եւ անասնաբուծական ինստիտուտը։ 5 տարվա ընթացքում, ի դեպ, դատելով նախարարության պաշտոնական կայքում տեղադրված կենսագրական տվյալներից, նա հասցրել է սովորել այդ ինստիտուտի երկու տարբեր ֆակուլտետներում՝ Զոոինժեներական եւ

Մահվան ելքով պատահար Երևան-Գյումրի ճանապարհին

Հոկտեմբերի 31-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 85,5-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «ԲՄՎ»-ի վարորդը` 1990 թ. ծնված Հարություն Ս.-ն, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է, իսկ «Մերսեդես»-ի վարորդը, 2 ուղևորները և «ԲՄՎ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:   ՀՀ ոստիկանություն

Ինչ-որ բան բա՞ց ենք թողել

Անցած կիրակի՝ հոկտեմբերի 27-ին, ամերիկյան CBS հեռուստաընկերության CBS News ծրագրով Հայաստանին նվիրված մի ամբողջ 2.32 րոպեանոց անդրադարձ է եղել : CBS-ը Միացյալ Նահանգների ամենալայն սփռվածություն ունեցող եւ ամենալուրջ երեք հեռուստաընկերություններից մեկն է, որի լուրերի թողարկման եթերից Հայաստանի անունը չի հնչել անհիշելի ժամանակներից։ Հաշվի առնելով ինչպես այս փաստի, այնպես էլ Հայաստանի մասին ռեպորտաժում հնչած նյութի կարեւորությունը,

Թեժ աշնան կարոտախտ

Շատերն էին կանխատեսում, որ էս տարվա աշունը քաղաքականապես շատ թեժ է լինելու, սակայն առայժմ որևէ թեժություն չի նշմարվում. ավելին. նույնիսկ Մաքսային միության հետ կապված տեսլականները որևէ թեժություն չգումարեցին աշնանային` սովորականից մի քիչ ավելի ցրտոտ եղանակին, և եթե աշնան ընթացքում որոշ չափով թեժություն զգացվում էլ էր, էդ թեժությունն իրականում ընդամենը գոլություն էր` կապված Լիսկայի գործի, հուշարձան

Ամբողջությամբ այրվել է տան 3-րդ հարկն իր գույքով

Նոյեմբերի 1-ին,ժամը 03.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեստան 11-րդ փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 7-րդ տանը հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ, ավտոսանդուղք և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Դեպքի մասին տեղեկացվել են «1-03», «1-04» ծառայությունների, էլ. ցանցի հերթապահները: Կանչը բարձրացվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճանի: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.20-ին, մարվել

«Ֆոլկսվագեն-Ջետա» ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը

Նոյեմբերի 1-ին, ժամը 03.53-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 5-րդ կմ-ում «Ֆոլկսվագեն-Ջետա» մակնիշի 18US412 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը, մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը մեկ տուժած տեղափոխվել

ՓԱՓՈՒԿ ԲԱՐՁԵՐ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ
Գլուխ քսանվեցերորդ

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱԶԻՆՈՅՈՒՄ

– Այ ախպեր, էդքան երդում ենք ուտում, որ էլ էս քամբախը ոտ չենք դնելու, բայց էլի ախմախի պես գալիս ու էլի կրվում ենք: – Էդ սաղ հեչ. բա հիմի որ Զարուհի Փոստանջյանը հարցնի՝ ինչքա՞ն եք կրվել, ի՞նչ ենք պատասխանելու:

Էդվարդ Նալբանդյանը այցելեց Բեռլին

Հոկտեմբերի 31-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այց կատարեց Բեռլին։ Այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր գերմանացի գործընկերոջ՝ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Գիդո Վեստերվելեի հետ։ Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ Գիդո Վեստերվելեն ասաց, որ Հայաստանը և Գերմանիան գերազանց փոխհարաբերություններ ունեն և ընդգծեց, որ համատեղ արդյունավետ աշխատանքի շնորհիվ այսօր տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությունը գտնվում է բարձր

Կրակոտ դդումը նախագահի նստավայրի մոտ (Տեսանյութ)

Ինչպես արդեն հաղորդել ենք՝ Բաղրամյան պողոտայից երեկ Արաբկիրի ոստիկանություն էին բերման ենթարկվել Արգիշտի Կիվիրյանը, Անի Կաղինյանը, Լուսինե Հովսեփյանը եւ Նանե Մինասյանը: «Սիվիլնեթը» տարածել է մի ականատեսի տեսանյութ, թե ինչպես էր անցել այն ակցիան, որի համար եւ բերման էին ենթարկվել ակտիվիստները: Նրանք Anonymous-ի դիմակներով Հելոուինի խորհրդանիշ դդումը տարել էին նախագահի նստավայր՝ ասելով, թե այսպիսով նշում են հին ավանդական

Անանդ-Կարլսեն աշխարհի թագի համար մրցամարտը երկու օրով հետաձգվել է

Նոյեմբերի սկզբներին Հնդկաստանի Չեննայ քաղաքում մեկնարկելու է շախմատի աշխարհի գահի համար մրցամարտը գործող չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի եւ հավակնորդ, նորվեգացի Մագնուս Կարլսենի միջեւ: ՖԻԴԵ-ի որոշմամբ մրցամարտի գլխավոր մրցավար նշանակվել է հայաստանցի միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը, որն իր դժվարին պարտականությունները կատարելու համար մրցավայր մեկնելու է նոյեմբերի 5-ին: Aravot.am-ի հետ զրույցում Աշոտ Վարդապետյանը տեղեկացրեց, որ մրցամարտը

ՀՀ նախագահի անվտանգության աշխատակիցը ծեծի է ենթարկել մրցավարին

shamshyan.com․ Հոկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մաշտոց վարչական շրջանում գործող «Սպիտակ» մարզա-առողջարանային համալիրում, որը գտնվում է Հալաբյան փողոցում, անց էր կացվում ջրագնդակի Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պատանեկան առաջնություն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ առաջնությունը սկսվել է ժամը 17:00-ին և միմյանց հետ մրցում էին «Տիտան» և «Սպիտակ» թիմերը:

Տեղի ունեցավ «ՌեԱնիմանիա» 5-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի փակման արարողությունը

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում «ՌեԱնիմանիա» 5-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի փակման արարողության ընթացքում հայտնի դարձան մրցութային ծրագրերում հաղթող ֆիլմերի անունները: Հայտարարվեցին լավագույն գովազդային տեսահոլովակ, լավագույն երաժշտական հոլովակ, լավագույն անիմացիոն կերպար, անիմացիան լավագույն կերպով կիրառելու, լավագույն հայկական կարճամետրաժ ֆիլմի, լավագույն լիամետրաժ ֆիլմի և մի շարք այլ անվանակարգերում հաղթող ֆիլմերի անունները: Փառատոնի ընթացքում ցուցադրվեց Բաստեն Դբուայի «Լեռնային Ղարաբաղ» և

Շանթ Հարությունյանը հասել է հեղափոխության նախավերջին փուլին

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը դեռ երկու տարի առաջ որոշել էր, որ 2013-ին Հայաստանում հեղափոխություն է անելու: Հենց այդ որոշումն էլ նրան այսօր Ազատության հրապարակ բերեց՝ անժամկետ նստացույցի: Թե ինչպես է նստացույցով հեղափոխությունը պատկերացնում, պարոն Հարությունյանը չի բացատրում. «Եթե ցուցապաստառով գայի, կասեին ցուցապաստառով հեղափոխությունը ոնց եք պատկերացնում, դրոշներով գայի, կասեին դրոշներով ոնց եք պատկերացնում: Ի՞նչ

Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկել Արգիշտի Կիվիրյանին

Newsbook.am․ Բաղրամյան պողոտայից քիչ առաջ ոստիկանության Արաբկիրի բաժնի տեղակալի գլխավորությամբ ոստիկանություն են բերման ենթարկվել քաղաքացիական պայքարների ակտիվ մասնակից Արգիշտի Կիվիրյանը ու ևս երեք հոգի: Newsbook.am-ի հետ զրույցում ոստիկանական մեքենայում գտնվող Արգիշտի Կիվիրյանը հայտնեց, որ իրենք Բաղրամյան պողոտայով իջնում էին դեպի Օպերա, երբ իրենց մոտեցան մի խումբ ոստիկաններ, հրմշտելով, քաշքշելով, շորերը պատռելով ուժի գործադրմամբ նստեցրեցին ոստիկանական մեքենա:

Չարլզ Թեննոքին ստացավ ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչման հավաստագիր եւ հուշամեդալ

Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում Եվրոպական խորհրդարանի պատգամավոր դոկտոր Չարլզ Թեննոքին  հանդիպում ունեցավ  ԵՊՀ գիտական խորհրդի անդամների եւ  ուսանողության հետ: Պատգամավոր և «Հայաստանի եվրոպական բարեկամներ» միջազգային ՀԿ-ի անդամ Չարլզ Թեննոքին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում շնորհվեց: Այդ որոշումը ԵՊՀ գիտխորհուրդը կայացրել էր դեռևս 2013 թ-ի ապրիլի 25-ին: Բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանը, այդ կոչմանի խոսքով` կոչմանն  արժանանում

Մարզպետը գնաց Պառավաքար

Նրա այցը հաջորդեց մեր հրապարակմանը

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031