Լրահոս
Օրվա լրահոսը

Կրակոտ դդումը նախագահի նստավայրի մոտ (Տեսանյութ)

Նոյեմբեր 01,2013 10:11 Share

Ինչպես արդեն հաղորդել ենք՝ Բաղրամյան պողոտայից երեկ Արաբկիրի ոստիկանություն էին բերման ենթարկվել Արգիշտի Կիվիրյանը, Անի Կաղինյանը, Լուսինե Հովսեփյանը եւ Նանե Մինասյանը:

«Սիվիլնեթը» տարածել է մի ականատեսի տեսանյութ, թե ինչպես էր անցել այն ակցիան, որի համար եւ բերման էին ենթարկվել ակտիվիստները: Նրանք Anonymous-ի դիմակներով Հելոուինի խորհրդանիշ դդումը տարել էին նախագահի նստավայր՝ ասելով, թե այսպիսով նշում են հին ավանդական Դատարկ դդումի տոնը:

Նշենք նաեւ, որ ոստիկանության բաժնում նրանց պահել էին շուրջ չորս ժամ եւ վարչական վարույթ էին հարուցել՝ «ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու» համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել