Օրվա լրահոսը
Սերժ Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի գլխավոր տնօրեն, կազմակերպության թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովին: Ընդգծելով, որ հանցավորության և թմրանյութերի տարածման դեմ պայքարը արդի կարևորագույն մարտահրավերներից է և հանդիսանում է Հայաստանի առաջնահերթություններից մեկը՝ Սերժ Սարգսյանն այդ ոլորտում գոհացուցիչ արդյունքների հասնելու համար կարևորել է մասնագիտացված
Դատը տեղափոխվեց քննչականի բակ, սակայն սպանված երիտասարդի մեքենան այդպես էլ չզննվեց. (Տեսանյութ)
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը: Իրեղեն ապացույցների շարքում հետազոտվելու էր նաև սպանված երիտասարդի ավտոմեքենան, որը գտնվում էր Շիրակի մարզի քննչական բաժնի բակում: Չնայած դատավարությանը մասնակից կողմերը տեղափոխվեցին դատարանից բավական հեռավորության վրա գտնվող քննչականի բակ, սակայն հնարավոր չեղավ զննել մեքենան, քանի որ
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը՝ «Մարտի 1-ի» դեպքերի մասին
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսը Հայաստան կատարած իր առաջին այցի շրջանակներում այսօր ՄԻՊ գրասենյակում հանդիպեց լրագրողներին: Նա հենց ասուլիսի սկզբում ասաց, որ Հայաստան է եկել՝ ծանոթանալու մարդու իրավունքների խնդիրներին: Հաջորդ տարի նորից էլ է Հայաստան գալու՝ լիարժեք այցելության շրջանակներում, իսկ մինչեւ հաջորդ գալը, Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ ոչ մի գնահատական չի տալու: Հանձնակատարի
Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ՄԱԿ-ի քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ղեկավարին
Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն հանդիպեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի ղեկավար Յուրի Ֆեդոտովին: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի համար Թմրանյութերի դեմ պայքարի 2012-2015թթ.. ռազմավարության կենսագործմանը։ Զրուցակիցները կարևորեցին միջազգային հանրության ջանքերի համադրումը թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում։ Էդվարդ
Շենգավիթ վարչական շրջանն ամփոփել է «էրեբունի–Երևան 2795» տոնակատարության միջոցառումները
Երևանի 2795-րդ տարեդարձին նվիրված Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի անվան հրապարակում համերգային մեծ ծրագրերով ամփոփվել է «էրեբունի-Երևան 2795» տոնական միջոցառումները: Շենգավիթցիների հետ Երևանի օրվա կապակցությամբ անցկացվող տոնական միջոցառմանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Միջոցառմանը մասնակցել են հայտնի ու սիրված երգիչ-երգչուհիներ, ազգագրական երգի-պարի համույթներ: Համերգային ծրագրի ընթացքում հնչել են ինչպես Երևանի մասին երգեր,
Կանադայում բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան
Հոկտեմբերի 20-ին կանադական Լավալ (Մոնրեալ) քաղաքում հանդիսավոր արարողությամբ բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: «Հույս» (l’Espoir) կոչվող հուշարձանը հեղինակել է կանադահայ ճանաչված քանդակագործ Արտո Չակմակչյանը: Հուշարձանի բացման արարողությանը ներկա գտնվեցին եւ ելույթներով հանդես եկան բարձրաստիճան հյուրեր Լավալի քաղաքային, Քվեբեքի նահանգային եւ Կանադայի դաշնային պետական մարմիններից: Հուշարձանի բացման կապակցությամբ իր ելույթում Կանադայում ՀՀ դեսպան Արմեն
Դեսպան Սահակյանն իր հավատարմագրերը հանձնեց Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին
Հոկտեմբերի 22-ին Ղազախստանի նախագահի Ակորդա նստավայրում տեղի ունեցավ Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին Ղազախստանում հավատարմագրված մի շարք երկրների նորանշանակ դեսպանների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության դեսպան Արա Սահակյանի հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը: Արարողության ընթացքում ունեցած իր ելույթում նախագահ Նազարբաեւը մասնավորապես նշեց, որ Ղազախստանը մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ բազմաոլորտ հարաբերությունների զարգացմանը՝ շահագրգռված լինելով երկկողմ առեւտրատնտեսական
Նախարար Նալբանդյանը ընդունեց Լատվիայի խորհրդարանի պատվիրակությանը
Հոկտեմբերի 22-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լատվիայի խորհրդարանական պատվիրակությանը՝ Սեյմայի փոխխոսնակներ Անդրեյս Կլեմենտևսի և Ինեսե Լիբինա-Էգներենի գլխավորությամբ: Հանդիպմանը, որին ներկա էր ԱԺ փոխնախագահ, Հայաստան – Լատվիա միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը, նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի և Լատվիայի միջև վերջին տարիներին հաստատվել է բավականին սերտ փոխգործակցություն, ինչի վկայություններից է քաղաքական բարձր մակարդակով իրականացվող
Պարգևատրվեցին լավագույն ուսանող մարզիկները
Հոկտեմբերի 22-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ Կազանի 27-րդ ամառային ունիվերսիադայի մրցանակակիրների, նրանց մարզիչների, ՀՀ պատվիրակության ղեկավարների և 14-րդ հանրապետական ուսանողական խաղերում լավագույնը ճանաչված ուսանող-մարզիկների պարգևատրումը։ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ, ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը, ողջունելով մարզիկներին, նշեց, որ վերջին տարիներին ՀՀ կառավարության, կրթության և գիտության նախարարության կողմից բավականին մեծ ուշադրություն է դարձվում
Esctoday.com. Սիրուշոն հույն երգչի հետ նոր երգ կներկայացնի
Սիրուշոն և հույն երգիչ Սակիս Ռուվասը, որը 2004 և 2009թթ. Եվրատեսիլում ներկայացրել է Հունաստանը և գրավել 3-րդ և 7-րդ տեղերը համապատասխանաբար, միասին նոր երգ են ձայնագրում: Հայտնում է Եվրատեսիլի լրատվական կայքը: Սիրուշոյի Յութուբի էջում (sirushoofficialvideo) նրանք հրապարակել են «Տեսնել» կոչվող երգի առաջխաղացմանը նպաստելու համար տեսանյութ: «Մեր ազգերը շատ ընդհանրություններ ունեն, երկուսն էլ շատ հուզական են:
Washington Post. «Հայ որբերի» գորգը թաքցված է Սպիտակ Տանը, ինչպես Հայոց ցեղասպանությունը
Հայ որբերը գորգը կարել են 1920-ականներին: 1925թ. այն պաշտոնապես ներկայացվել է Սպիտակ Տանը: Լուսանկարում ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջը կանգնած է գորգի վրա, որը պարզապես երեխայի գործ չէ, այլ բարդ, մանրակրկիտ աշխատանք: Գրում է «Վաշինգտոն թայմս» թերթը: Եթե կարողանաք կարդալ գորգի ծածկագրերը, կտեսնեք, որ այն պատկերում է Եդեմի պարտեզը, որը 1915թ. սարսափելի իրադարձություններից հետո, որքան հնարավոր
Միլիոնների յուրացման մեջ մեղադրվող վանաձորցին դատապարտվեց ազատազրկման․ (Տեսանյութ)
Պաշտպանական կողմը բողոքարկելու է դատավճիռը:
Գյումրեցի առևտրականներին տեղահանած ոստիկանները շահարկել են Սամվել Բալասանյանի անունը. (Տեսանյութ)
Այսօր ոստիկանները փորձել են տեղահանել Գյումրու կենտրոնական շուկայի հարևանությամբ, մայթերին առևտուր անողներին` նշելով, որ փողոցային առևտուրն ըստ օրենքի արգելված է և նրանք խանգարում են հասարակական կարգն ու փչացնում քաղաքի տեսքը: Ոստիկանները նաև նշել են, որ ոստիկանությանը առևտրականներին մայթերից տեղահանելու պահանջ է ներկայացրել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Սակայն առևտրականները Aravot.am-ի հետ զրույցում փոխանցեցին, որ գալով Գյումրու
Լևոն Զուրաբյան․ «Հայաստանի իշխանությունները Ղարաբաղի հարցում հայտնվել են անելանելի վիճակում»
Հայաստանի իշխանությունները 1994-ին Բուդապեշտում հասան նրան, որ ԵԱՀԿ-ն ճանաչեց Ղարաբաղը հակամարտության եւ բանակցությունների լիիրավ կողմ, 1997-ին՝ նաեւ պարտադրեցին Ադրբեջանին՝ համաձայնել հակամարտության մի լուծման, որում պահպանվում էր հայկական ուժերի վերահսկողությունը Ղարաբաղի եւ Հայաստանի հետ նրան կապող շրջանների նկատմամբ, վերացվում էր շրջափակումը եւ ամրագրվում էր ինքնորոշման սկզբունքը՝ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանման գործընթացում: Ներկայիս իշխող քաղաքական ուժը մերժեց
Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Հանրապետության Նախագահն այցելել է ՀՀ կենտրոնական բանկի «Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոնի՝ ԿԲ աշխատակիցների համար կառուցված բազմաբնակարան շենք (64 ծառայողական բնակարաններով և 6300մ2 ընդհանուր բնակելի տարածքով), ծանոթացել բնակարանային պայմաններին, զրուցել Դիլիջան տեղափոխված ԿԲ աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների հետ: Սերժ Սարգսյանն այցելել է նաև շենքի 1-ին հարկում
«Շրիշակից ցածր» դատական համակարգից մինչեւ «արյան հայ տեսակ». պատգամավորների հայտարարությունները
Այսօր Ազգային ժողովի հայտարարությունների ժամին պատգամավորները հիմնականում անդրադարձան այս օրերին քննարկվող թեմաների, թեեւ եղան նաեւ պատգամավորներ, որոնք խոսեցին իրենց միակ եւ մշտական թեմայից: «Ժառանգություն» խմբակցությունից Թեւան Պողոսյանը անդրադարձավ դատական համակարգին, որի մակարդակը համարեց «շրիշակից ցածր», ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը հիշեցրեց, որ մինչ օրս չի բացահայտվել «հավատավոր դաշնակցական, արցախյան ազատամարտի նվիրյալ զինվոր» Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը:
Սյունիքի մարզում ջերմաստիճանը կհասնի ոչ թե -10 աստիճանի, այլ՝ -1-ի
Սյունիքի մարզում հոկտեմբերի 25-ի գիշերը սպասվում է ոչ թե -10 ջերմաստիճան, այլ՝ -1: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Սյունիքի մարզային հիդրոմետ ծառայության պետ Ժորա Գեւորգյանը եւ հերքեց հրապարակված այն տեղեկատվությունը, որ հոկտեմբերի 25-ի գիշերը ցրտահարություն է սպասվում եւ ջերմաստիճանը մարզում կնվազի մինչեւ -10 աստիճան: «Հոկտեմբերի 25-ի գիշերը սպասվում է -1 աստիճան, չգիտեմ որտեղից են գրել, որ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց սիրիահայ մանուկների երգչախմբին
Հոկտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց սիրիահայ մանուկների երգչախմբին` ուղեկցությամբ «Օգնի՛ր եղբորդ» բարեգործական ծրագրի պատասխանատու Խաչիկ Ջոզիկյանի: Հանդիպմանը տիար Ջոզիկյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց բարեգործական կազմակերպության ջանքերով իրականացվող հերթական ծրագիրը` սիրիահայ մանուկներից կազմված երգչախումբը, որից հետո փոքրիկները Նորին Սրբության համար կատարեցին Կոմիտասի «Մանկական աղոթքը»: Այնուհետև, երգչախմբին
Նշավան համայնքի ղեկավարի թեկնածուներ են գրանցվել՝ ՀՀԿ-ական Պապ Հակոբյանը և ինքնաառաջադրված անկուսակցական՝ Մյասնիկ Հովհաննիսյանը
Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի` այսօր` հոկտեմբերի 22-ին, ավարտվում է 2013թ. նոյեմբերի 10-ին կայանալիք Արարատի մարզի Արարատ և Նշավան համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների թեկնածուների գրանցման ժամկետը: Սահմանված ժամկետում, թիվ 18 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ, Արարատ քաղաքի համայնքի ղեկավարի թեկնածուներ են գրանցվել Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Հայկ Անուշավանի Հայկյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Սամվել
Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել Շենգավիթ վարչական շրջանում
Երևանի զարգացման 2013թ-ի ծրագրերի շրջանակում արդեն ավարտական փուլում են մայրաքաղաքի բակերի համալիր բարեկարգման ու նոր այգիների և պուրակների ստեղծման աշխատանքները: Շենգավիթ վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ Չարբախ թաղամասի Շիրակի 12 և 14 հասցեի շենքերի բակում բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է հերթական նորաստեղծ հանգստի գոտին: Շուրջ 6000 քմ տարածք
Տիգրան Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի գլխավոր տնօրեն, ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովին: Կառավարության ղեկավարը կարևորելով երկկողմ համագործակցությունը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ համատեղ տարբեր ծրագրերի իրականացմամբ: Վարչապետը Յուրի Ֆեդոտովի ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական կողմի տարածած
Փաստաբանի սպանության գործով տուժողի իրավահաջորդը երկրորդ ներկայացուցիչ է ներգրավում
Դատական նիստը հետաձգվեց նրա ներկայացուցչի բացակայության հիմքով:
Ազգային ժողովի պատգամավոր Մարգարիտ Եսայանի հայտարարությունը
Չմոռանամ որոշ մտածողների խնդրել, որ, եթե այլեւս լուրջ զբաղմունք չունեն, չի նշանակում, իրավունք ունեն մտածել այլոց մտածելու սահմանների մասին, զգուշացնում եմ, որոշ մտքեր կարող են մի օր հնչել բարձրաձայն ու մերօրյա ցիցերոններին տանել փակուղի: Այժմ՝ բուն խոսքս. Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները եւ հետընտրական վիճակում այդ երկրի հերթական ռազմական հիստերիան այլեւս չափ ու սահման անցնում է, հարեւանների
Կարեն Ավագյան․ «Որքան ազատ է խոսքը, այնքան թանկ է լռությունը»
Freedom House իրավապաշտպան կազմակերպության հրապարակած «Ազատությունն ինտերնետում» զեկույցում Հայաստանը դասվել է ազատ ինտերնետով երկրների խմբում։ Ըստ զեկույցի` 60 երկրներից 17-ում, այդ թվում նաև՝ Հայաստանում, ինտերնետն ազատ է տարատեսակ ճնշումներից, 29-ում համացանցը մասամբ ազատ է, իսկ 14 երկրներում ինտերնետը խիստ վերահսկողության տակ է: Ի դեպ, Ռուսաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան դասվում են մասամբ ազատ համացանց ունեցող երկրների
ԱԳ նախարարն ընդունեց ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչին
Հոկտեմբերի 22-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչին, ով Հայաստանում է գտնվում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում հայկական նախագահության շրջանակներում անցկացվող «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովին մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել մամուլի ազատության հարցերում, ինչին նպաստել
Եթե մեր մշակութային արժեքներին այսօր տեր չկանգնենք…
Մենք ցավալիորեն հաճախ ենք առնչվում հայկական մշակույթի գողության հետ: Հաճախ է անզորությունն ինձ պատում, որ չկա պետականորեն ոչ մի մեխանիզմ դրա դեմն առնող: Քաշում են տնից, քաշում են դռնից ու չենք հասցնում ո՞ր կողմը թռչենք: Թուրքերը թալանեցին մեր արևմտյան տարածքներն ու մարսում են՝ ոչնչացնելով հայկական հետքն այդ տարածքներում. Վերջերս էլ բացեիբաց սկսեցին գողանալ մեր երգերը,
Դատավորը մերժեց փաստաբանի սպանության գործով դատախազին ներկայացված բացարկը (Տեսանյութ)
Դատախազ Աշոտ Գրիգորյանը հայտնեց, որ ամբաստանյալների իրավունքները, կապված վկաների առերեսումների հետ՝ չեն խախտվել: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվում է շուրջ մեկ տարի առաջ «Մուշ» ռեստորանում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ եւ Արեն Վերանյանների դատաքննությունը: Նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ Սամվել Դիլոյանի եւ Արեն Վերանյանի փաստաբան Ռուբեն
«Հալեպում կարիքավորների թիվը հասել է 75-80 տոկոսի». Ալեքսան Քարադանայան
«Աշխարհում ոչ մի տեղ Հալեպի հայկական համայնքի նման համայնք չի եղել եւ երեւի չի էլ լինի»,-այսօր «Հայնուզ» մամուլի ակումբում համոզված ասաց հալեպահայ Վազգեն Մեսրոպյանը` հավելելով, որ հալեպահայությունը ստեղծագործ ժողովուրդ է: Ըստ նրա` համայնքը անպայման պետք է պահել, իսկ պահելու համար անհրաժեշտ է մի շարք աշխատանքներ տանել: Նա կոչ արեց ՀՀ իշխանություններին, գոնե 3 տարով ազատել


















































