Օրվա լրահոսը

Հայտարարվեցին «Օսկար»-ի հավակնորդների անունները. «Ազատություն» ռադիոկայան

Երեկ Լոս Անջելեսում հայտարարվել են Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության այս տարվա հավակնորդների անունները: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի,  «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հիմնական հավակնորդների թվում են «Խարդախություն ամերիկյան ձևով» և «Գրավիտացիա» ֆիլմերը, դրանց հաջորդում է «12 տարվա ստրկություն» կինոնկարը: «Լավագույն դերասան» անվանակարգում Քրիստիան Բեյլն է՝ «Խարդախություն ամերիկյան ձևով», և Լեոնարդո դի Կապրիոն՝ «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմերում խաղացած դերերով: «Լավագույն

«Հայազնի» անդամների հետ վիճել են facebook-յան գրառման համար

«Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանն Aravot.am-ին նոր մանրամասներ է պատմում հունվարի 12-ին «Զորակն» գիտակրթական երիտասարդական հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Վրթանեսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին: «Ամեն ինչ ծագել է ամիսներ շարունակվող քաղաքական հետապնդումներից, սպառնալիքներից, գագաթնակետը այդ օրը տեղի ունեցավ»,- ասաց Արմեն Մկրտչյանը: Կուսակցության մեկ այլ անդամ Արմեն Աղայանն էլ ասաց, որ վիճաբանությունը

Ադրբեջանը խոչընդոտում է բանակցությունների սեղանի շուրջ ԼՂ վերադարձին. Արցախի ԱԳ նախարար

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ տարվա նոյեմբերին Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո ազդարարվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր փուլի մասին: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին հանդիպումները դարձնել առավել հաճախակի եւ շարունակել բանակցությունները: Հունվարին Փարիզում նախատեսվում է երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Մինչ այդ հանդիպումը «Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ պաշտոնական

Գրական պարոդիա Մարինե Պետրոսյանի բանաստեղծությանը

մենակ կարմիր կազմի վրա կապույտ թանաքով մեկը փոքրիկ նապաստակ ա նկարել ապաքաղաքական կոսմոպոլիտ կենդանի անհիշելի ժամանակներից բոլոր վեց մայրցամաքներում բնակվող Մարինե Պետրոսյան Նստած էի տխուր մութ սենյակ- անտառում: Մեր օրերում պոետն ինչպե՜ս ուրախ լինի Հանկարծ դուռը բացվեց ու ներս մտավ թաքուն Ապաքաղաքական, հոգնած մի կենդանի:   Փոքրիկ մի նապաստակ, ականջներով երկար Բայց մի տեսակ ուրիշ,

«Եթե արտաքին քաղաքական ձախողումներ ունենայինք, հարգարժան Վլադիմիր Կարապետյանը ոչ թե մամուլի ակումբում խաղաղ քննադատելուց կլիներ, այլ գուցէև խրամատում»

«Վլադիմիր Կարապետյանին նախ ցանկանում եմ հիշեցնել մի ասացվածք`աշխարհն ամենևին այլ կերպ է երևում, երբ նրան նայում ես ոչ միայն քո պատուհանից»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական նախագահ Արտակ Զաքարյանը` նախօրեին ՀԱԿ քաղխորհրդի անդամ, ՀՀ արտաքին գերատեսչության նախկին պաշտոնյա Վլադիմիր Կարապետյանի հնչեցրած քննադատությանը: ՀԱԿ ներկայացուցիչը, մասնավորաբար, նկատել էր, որ ՀՀ արտաքին

2013 թվականին միլիոնների խախտումներ են եղել պետական հիմնարկներում

Հարկային տեսչություններում հարկ վճարողների գծով ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության ուսումնասիրությունների արդյունքներով ձեւավորվել է 600 միլիոն դրամից ավելի լրացուցիչ հարկային պարտավորությունների գանձման խնդիր: Այսօր այս մասին լրագրողների հե հանդիպման ժամանակ ասաց ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը: Նրա ներկայացմամբ` 2013 թվականի տարեկան ծրագրով ստուգումներ են կատարվել արտակարգ իրավիճակների, մշակույթի, կրթության եւ գիտության  նախարարություններում, դրանց ենթակա

Վարդան Բոստանջյանը՝ գազի պարտքի մասին. «Պա՞րտք են, թե՞ փուչիկ են» (Տեսանյութ)

«Կենսաթոշակային այսպես կոչված բարեփոխումները անհեթեթություն են այս պահի, սոցիալ-տնտեսական իրավիճակի առումով»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հայտարարեց ԲՀԿ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Նա նշեց, որ «այս փոփոխությունները անթույլատրելի են, նույնիսկ առանց հաշվի անելու այն հանգամանքը, որ այս փոփոխությունների արդյունքում ՀՀ բյուջե մուտքերը պակասելու են»: Որպես հարցի լուծում՝ պարոն Բոստանջյանը կարծում է, որ պետք է բարձրացնել քաղաքացիների

Ութ տարի առաջ Նովոսիբիրսկում կատարված կողոպուտի հետքերով

Հունվարի 16-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժին է ներկայացել 1988 թ. ծնված Արտակ Ա.-ն, որը 2006 թ. օգոստոսի 17-ից ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտ կատարելու մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն

Ապշեցնում է Ալիկ Սարգսյանի բացառիկ պրագմատիզմը. «Չորրորդ իշխանություն»

Անդրադառնալով մամուլում հայտնված այն տեղեկություններին, թե ինքը Լոս Անջելեսում շքեղ առանձնատուն ունի, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարել է, թե դա լկտի սուտ է, իսկ եթե պարզվի, որ դա ճիշտ է՝ ինքը կհրաժարվի կոչումից եւ կհեռանա Հայաստանից։   «ՉԻ»- Պատվի եւ արժանապատվության ինչպիսի՜ ընդգծված զգացողություն, ինքն իրեն պատժելու ինչպիսի՜ սկզբունքային պատրաստակամություն… Բայց Հայաստանից հեռանալն ու Լոս

Վարչապետ Տիգրան Սարգսյանին խորհրդարանում անվստահություն հայտնելու գործընթացը հետաձգվում է. «Հայկական ժամանակ»

Երեկ, երբ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին հարցրեցինք, թե ե՞րբ կարող է վարչապետին անվստահություն հայտնելու հարցը մտնել ԱԺ նիստերի օրակարգ, նա պատասխանեց. «Եթե այս կառավարությունն արժանապատվության գեթ նշույլ անգամ ունենար, արդեն հարյուր անգամ պիտի հրաժարական տված լիներ իր խայտառակ քաղաքականության արդյունքում, այլ ոչ թե վարչապետը գունավոր աղյուսակով ինչ-որ նկարներ նկարեր եւ փորձեր հանրության ուշադրությունը

Բազմակուսակցական Հայաստան – 6

Եվ չնայած գլխավոր Մարքսիստի կուսակցության մյուս անդամներին չենք տեսել, ենթադրում ենք, որ իր Մարքսիստական կուսակցությունն էլ այլ անդամներ կունենա, և եթե չունենա էլ, առանձնապես դժբախտություն չի, որովհետև Դավիթ Հակոբյան գլխավոր Մարքսիստն ինքնին ամբողջություն ու միասնություն է:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիայի սենատի սենատոր Ժան-Իվ Լեկոնտին

Հունվարի 17-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիայի սենատի անդամ Ժան-Իվ Լեկոնտին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-թուրքական հարաբերություններին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստական միջոցառումներին, Ֆրանսիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին առնչվող հարցեր: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր խոսքում բարձր գնահատեց Ֆրանսիայի սենատի դերը ֆրանս-հայկական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում, ինչպես նաև հայ

Ե՛վ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը հավասարապես են պատասխանատու. «Չորրորդ իշխանություն»

Արդեն մի քանի շաբաթ է Ռոբերտ Քոչարյանն ու Տիգրան Սարգսյանը կռիվ-կռիվ են խաղում, թե հատկապես ով է ավելի շատ պատասխանատու  երկրի ներկայիս տնտեսական իրավիճակի համար, եւ ում մեղքով է նման տխուր իրավիճակ ստեղծվել հատկապես Հայաստանի գազաէներգետիկ ոլորտում, որը ամբողջությամբ այսօր ռուսական է դարձել։ Սակայն այս բանավեճը մեծ հաշվով անիմաստ է. ե՛ւ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը

Ըստ Կարինե Աճեմյանի՝ Քոչարյանը կամուրջները չի այցել. «Իրատես de facto»

Պարզապես ընդդիմադիր դաշտում բաց մնացած նիշա կա, որտեղ հարմար տեղավորվում է ԲՀԿ-ն երբեք կամուրջները չայրելով։ Ինչ-որ կանոններ ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, խախտեց:

Նորակոչիկին ծեծի ենթարկելու գործով ձերբակալվել է նաև դասակի հրամանատարը. «Փաստինֆո»

Նորակոչիկ Մհեր Խլղաթյանին ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալվել է երրորդ անձ՝ նույն զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Սամվելի Մնացականյանը: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական վարչության ավագ սպա Մերի Սարգսյանը: Հրաչ Մնացականյանը ևս ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի, 3-րդ մասի, 1-ին կետով վերը նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով`«մի խումբ անձանց կողմից

Անդրեաս Ղուկասյան. «Ընտրակաշառքով ընտրված Սերժ Սարգսյանին փոխարինել նույն կերպ ընտրված այլ գործիչով՝ չի փոխի երկրի իրավիճակը»

«Իշխանական դաշտում փորձում են հանրության ուշադրությունն ամեն կերպ շեղել այսօրվա սուր սոցիալական իրավիճակից: Սա լուրջ մարտահրավեր է»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հայտարարեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանը: Նա նշեց, որ այսօր բողոք են ներկայացնելու վերաքննիչ դատարան: Այդ քայլը պարոն Ղուկասյանը դիտարկեց որպես շանս իշխանություններին գազի գնի հետ կապված հարցերում քաղաքական քայլեր կատարելու առումով: Անդրեաս Ղուկասյանը

Արգիշտի Կիվիրյանը հայց ներկայացրեց ՀՀ ոստիկանության դեմ (Տեսանյութ)

Դատավոր Բաղդասարյանը լրագրողներին արգելեց գործի քննության տեսաձայնագրումը: Նա մերժեց այդ հարցով Արգիշտի Կիվիրյանի միջնորդությունը:

Նախատոնական օրերին ձվի դեֆիցիտն արհեստական չէր. «Ժողովուրդ»

Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե նախատոնական օրերին ձվի շուկայում ստեղծված դեֆիցիտն արհեստական է եղել. «Շուկայում կան ֆիզիկական անհատներ, իրավաբանական անձինք, որոնք միշտ ձգտում են դեֆիցիտից օգտվել, ինչի համար էլ այն արհեստականորեն ստեղծում են։ Դա տեւել է ընդամենը երկու օր՝ դեկտեմբերի 29-ին եւ 30-ին։ Իսկ 31-ի առավոտյան այնքան ցուրտ էր, որ

Գուրգեն Եղիազարյան. «Քոչարյանի նպատակն իրեն վարչապետ կարգելն է». «Իրատես de facto»

– Փաստորեն, Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու հնարավորություն, այնուամենայնիվ ունի։

– Միանշանակ։

«Քոչարյանի ակտիվությունը համաձայնեցված է Կրեմլի հետ». «Առաջին լրատվական»

«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է կովկասյան խնդիրներով զբաղվող ռուսաստանցի փորձագետ, ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության վերլուծաբան Վադիմ Դուբնովը: – Պարոն Դուբնով, ԱՊՀ գործադիր կոմիտեն հայտարարություն է տարածել այն մասին, որ Եվրասիական տնտեսական միության համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի միջև, որից հետո Մոսկվան կդառնա կառույցի քաղաքական մայրաքաղաքը, Ալմաթին՝ ֆինանսական, իսկ Մինսկը՝ դատական մայրաքաղաքը: Հայաստանը մինչ

Հայաստանցիները կես տարի առանց թույլտվության կարող են աշխատել Լեհաստանում. «Ազատություն» ռադիոկայան

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի,  հունվարի 1-ից Հայաստանի քաղաքացիները իրավունք ունեն Լեհաստանում առանց աշխատանքի հատուկ թույլտվության 6 ամիս աշխատանքային գործունեություն ծավալել:  Լեհաստանի աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարությունը այս փոփոխությունը ստորագրել է` երկրում ազատ աշխատելու թույլտվությունը տարածելով նաև Հայաստանի քաղաքացիների վրա: Մինչ այդ նման իրավունքից օգտվում էին ուկրաինացիները, բելառուսները, ռուսները, վրացիներն ու մոլդովացիները: Էլինա Չիլինգարյան, Բրյուսել

Նախախորհրդարանը կոչ է անում դադարեցնել նվիրաբերումները «Հայաստան» հիմնադրամին

Հայության առջև ծառացած գոյութենական մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ է ունենալ ինքնիշխան պետություն, որի առաջին նախապայմանը յուրային` ազգային շահերով առաջնորդվող պետական կառավարման համակարգի, առկայությունն է: Մինչդեռ Հայաստանում այդ համակարգը ոչ միայն յուրային չէ, այլև անձնական ու կլանային շահի համար անթաքույց կերպով ծառայում է օտարին: Նրա ապազգային և կեղեքիչ գործունեության հետևանքով վտանգված է ոչ միայն պետականությունը, այլև

Շիրակի ոստիկանապետին հրավիրել են առերեսման. «Ժողովուրդ»

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի եւ Շիրակի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի միջեւ Ամանորից առաջ առերեսում է տեղի ունեցել։ Այս մասին երեկ «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց Հ. Սարգսյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։ Բանն այն է, որ նոյեմբերի 27-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հարություն Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը որեւէ առնչություն

ՀՀ փաստաբանների պալատում նոր նշանակումներ կան

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հունվարի 16-ին որոշումներ է կայացրել մի շարք փաստաբանների երկու տարի ժամկետով մարզային համակարգողներ և մարզերի քաղաքների պատասխանատուներ նշանակելու մասին: ՀՀ Փաստաբանների պալատի նախագահը ղեկավարվելով «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 15-րդ կետի, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) կանոնադրության 17.3-րդ կետի 27-րդ ենթակետի պահանջներով և Պալատի նախագահի 17.12.2013թ.

Սիրիահայերի ներգաղթն էլ անշարժ գույքի շուկան չի աշխուժացրել

Այս տարի Երեւանում կներդրվի նավիգացիոն համակարգ

Հայաստանում բնակչությունն ուղիղ 3 անգամ ավելի շատ է վճարում գազի դիմաց, քան… «Հայկական ժամանակ»

Հայաստանը Մաքսային միությանն անդամագրելու որոշումը մեր իշխող «նժդեհականները» ՝ Սերժ եւ Տիգրան Սարգսյանների գլխավորությամբ պատճառաբանում են հիմնականում գազի գնով։ Այսինքն, ըստ այդ պատճառաբանությունների, Հայաստանը պետք է դառնա ՄՄ-ի անդամ նաեւ այն պատճառով, որ հակառակ դեպքում Հայաստանը կստանա թանկ գազ։ Եվ ահա ՄՄ-ի անդամ դառնալու պատրաստակամության դիմաց Ռուսաստանը որոշեց այլեւս չբարձրացնել գազի գինը եւ նաեւ խոստացավ,

ՀՀԿ-ի մի հատվածը շփոթահար է. «Հրապարակ»

Ինչո՞ւ ՀՀԿ-ն խաչակրաց արշավանք չի սկսում Ռոբերտ Քոչարյանի դեմ, երբ վերջինս պարբերաբար եւ մեթոդաբար «ծեծի» է ենթարկում իր նախկին ենթակային՝ դեռեւս պաշտոնավարող վարչապետին եւ, ինչու չէ, նաեւ նրա շուրջ, ներողություն արտահայտությանս համար, վազվզող «մոսկաներին»։ Պատասխանը մեկն է՝ ՀՀԿ-ի մի հատվածը շփոթահար է։ Դա այն հատվածն է, որ Տիգրան Սարգսյանի շնորհիվ է կուտակվել իշխանական օլիմպում ու,

Մանրամասներ Երզնկյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության և քաշքշուկի մասին

Հունվարի 12-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1987 թ. ծնված Գրիգոր Ա.-ն: Նա հայտարարել է, որ «Հայաստան» հանրախանութի մոտակայքում սուր գործիքով հարվածել են իրեն: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 12-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևանի Երզնկյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության

Կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված որոշումները կայացվել են դեռեւս 2005-2006 թթ. «Հրապարակ»

Հատված աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ հարցազրույցից – Կառավարության աշխատանքների արդյունքում գազի գինը բարձրացավ, բազմապատկվեցին սոցիալական խնդիրները։ – Դա Ձեր մեկնաբանությունն է… – Ձեզ, կառավարությանը չի՞ անհանգստացնում խորհրդարանական չորս խմբակցությունների ու ողջ ժողովրդի համախմբվածությունը կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ։ – Ոչ, որովհետեւ էն քայլերն ու գործողությունները, որոնք իրականացվել են, միանշանակ, մեր երկրի ու

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930