Օրվա լրահոսը
Մկրտիչ Մինասյան. «Այս արժեքները եզակի են, բազմատիրաժ չեն»․ (Տեսանյութ)
«Զվարթնոց» օդանավակայանի հին ուղեւորային համալիրի ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ: Ժամանակին Երեւանի խորհրդանիշերից մեկը հանդիսացող այս շինությունը տարիներ շարունակ չի շահագործվում, եւ «Զվարթնոցի» ներկայիս կառավարիչը՝ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերությունը, այն բանից հետո, երբ կառուցեց նոր շինությունը, քանիցս շեշտել է, որ նախկին շինության պահպանումը չափազանց թանկ հաճույք է, եւ իրենք մտադրված են քանդել այն: Մենք փորձեցինք
Ոստիկանությունը տնտեսագիտականի մասին վաղը որոշում կկայացնի. (Տեսանյութ)
Aravot.am-ը տեղեկացրել է, թե ինչպես դեկտեմբերի 26-ին Հայաստանի տնտեսագիտական համալսարանում ծառայություն իրականացնող ոստիկանները եւ բուհի ուսխորհրդի ներկայացուցիչները՝ ռեկտոր Կորյուն Աթոյանի ցուցումով լրագրողներին խոչընդոտեցին լուսաբանել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությունը: Նաեւ հայտնել էինք, որ ոստիկանները չմիջամտեցին, երբ բուհի ուսանողները քաշքշում ու հայհոյում էին իրենց օրինական մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներին: Դրան հետեւեց ՀՀ Ոստիկանության արձագանքը, թե
«Պետք է պատրաստ լինենք առաջ գնալու …». Մազմանյանի մշտական ցանկությունը կիսատ մնաց
«Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում ծանր հիվանդության հետեւանքով անժամանակ կյանքից հեռացավ 53-ամյա ռեժիսոր, Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, «ԳՈՅ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի հիմնադիր գեղարվեստական ղեկավար, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Մազմանյանը: Վերջին աշխատանքային օրը՝ դեկտեմբերի 28-ին ինստիտուտի շենքում սովորական ավանդույթ դարձած շրջումը ուսանողներին ուրախացրել էր:Տարօրինակ նախախնամությամբ բոլորին խորհուրդներ էր տալիս, հարցնում առաջիկա պլանների
Երեւանում տոները դեռ շարունակվում են․ (Ֆոտոշարք)
Չնայած, այսօր՝ հունվարի 8-ը, շատերի համար տարվա առաջին աշխատանքային օրն է, մայրաքաղաքում ամանորյա եռուզեռը դեռ շարունակվում է: Երեւանի փողոցներում եւ բակերում դեռ գերիշխում են ամանորյա տարրերը, իսկ հանրապետության գլխավոր հրապարակում իրենց աշխատանքն են շարունակում տարբեր ճաշակի ձմեռ պապ-ձյունանուշները, մուլտհերոսները եւ կարուսելների միայն մի մասը: Aravot.am-ը շրջեց քաղաքի կենտրոնական փողոցներով եւ փորձեց պարզել Երեւանի հետամանորյա տրամադրությունը:
«Ո’չ վարչապետը, ո’չ նախագահը ճիշտ բնութագրումներ չեն տվել»
Սահմանադրությունը սերունդների համերաշխություն է քարոզում, վարչապետն՝ առաջարկում` ամեն մարդ հույսն իր վրա դնի
ՀՀ ՀՔԾ է ուղարկվել դիմում Հայկ Մովսիսյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի կարճման որոշումը ստանալու պահանջով
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2013 թ. դեկտեմբերի 28-ին դիմում է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն Հայկ Մովսիսյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման և կարճված գործի վերաբերյալ նյութերի պատճենները տրամադրելու պահանջով: Դիմումի մեջ նշվում է, որ Հ. Մովսիսյանի մայրը` Հեղինե Պետրոսյանը, և նրա ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը, Արայիկ Զալյանը բազմիցս դիմումներ և միջնորդություններ են
ՀՀ ՀՔԾ-ն պատասխանել է մարտի 1-ի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրությանը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, պատասխանելով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ 2013 թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ ՀՔԾ պետին հասցեագրված գրությանը, գրում է. «… Ձեր գրության կապակցությամբ հայտնում եմ, որ քրեական գործով ձեռնարկվել ու ձեռնարկվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման, զանգվածային անկարգությունների ընթացքում կատարված բոլոր հանցագործությունների դեպքերը,
Արամ MP3-ի «Եվրատեսիլին» մասնակցելու առիթով ոգեւորություն կա
Aravot.am-ը փորձեց կապվել «Եվրատեսիլ 2014»-ին Հայաստանը Դանիայում ներկայացնող Արամ MP3-ի հետ՝ պարզելու թե ինչո՞վ էր պայմանավորված իր մասնակցությունը, նաեւ այն, թե արդյոք Արամ MP3-ին չի՞ վախենում այն քննադատություններից, որ, որպես կանոն, մեզ մոտ ամեն մասնակցի ցուցաբերած մասնակցությունից լինում է: Սակայն նրա հետ կապվել չհաջողվեց, չպատասխանեց հեռախոսազանգերին: Փոխարենը` մեզ հետ զրույցում «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի հայաստանյան պատվիրակության
Գոհար Գասպարյան. «Հ1-ի համար մինուս կլինի, եթե «Եվրատեսիլին» չմասնակցի»
Aravot.am-ի հարցին, մի՞թե Հայաստանը այնքան հարուստ է, որ «Եվրատեսիլ – 2014» երգի մրցույթի համար նախատեսված ծախսերը խնդիր չեն մեզ համար, ինչպես օրինակ՝ այն 12 երկրների պարագայում (Խորվաթիա, Սլովակիա, Չեխիա, Լյուքսեմբուրգ, Բուլղարիա, Կիպրոս, Սերբիա, Մոնակո, Անդորրա, Թուրքիա Բոսնիա եւ Հերցոգովինա), որոնք հրաժարվել են իրենց մասնակցությունը ցուցաբերել այդ մրցույթին, պատճառաբանելով ֆինանսական հնարավորությունները, «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի հայաստանյան պատվիրակության
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի հետ քննարկվեցին համայնքներում ջրամատակարարմանը վերաբերող հարցեր
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի հետ: Քննարկվեցին վերջին շաբաթների ընթացքում ընկերության սպասարկման տարածքում գտնվող համայնքներում ջրամատակարարման եւ ջրահեռացման իրավիճակին վերաբերող հարցեր: Պատրիկ Լորենը տեղեկություններ ներկայացրեց ներկա իրավիճակի եւ իրականացվող աշխատանքների մասին: Մասնավորապես նշվեց, որ վերջին շրջանում եղանակով պայմանավորված` որոշ դժվարություններ են առաջացել
Global Times. Հայաստանն` աշխարհի ամենածխող երկրներից
Հայաստանը տղամարդկանց ծխելու ցուցանիշով երրորդն է աշխարհում, ըստ «Ամերիկյան բժշկական ասոցիացիայի հանդեսի» 2012թ. տվյալների: Գրում է «Գլոբալ թայմս» թերթը` հղում անելով «Ֆրանս պրես» գործակալությանը: Ըստ երեքշաբթի հրապարակված հետազոտության՝ 2012թ. Հայաստանում ծխում էր տղամարդկանց 51,5 տոկոսը, որից առաջ էր միայն Ինդոնեզիան և Արևելյան Թիմորը, որտեղ տոկոսային հարաբերակցությունը 57 և 61 էր՝ համապատասխանաբար: 4-րդ տեղում Ռուսաստանն էր՝ 51
Նաիրա Զոհրաբյանը պնդում է` օֆշորային սկանդալում ԲՀԿ-ականներին չեն կարող ներքաշել
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը վստահեցնում է ` ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն արդեն սպառիչ պատասխան է տվել օֆշորային սկանդալում ներգրավված Նաիրի Մեհրեջի հետ բարեկամական կապի վերաբերյալ: «Որեւէ բան Վարդան Օսկանյանի սպառիչ պատասխանին չեմ կարող ավելացնել: Եվ որեւէ մեկին չի հաջողվի մեզ ներքաշել անհեթեթ, անիմաստ բանավեճի մեջ», – այլ հարցերի չպատասխանելով` ասաց տիկին Զոհրաբյանը:
Սննդային թունավորման դեպքեր չեն գրանցվել
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ տոնական օրերին հանրապետությունում բնակչության շրջանում սննդային թունավորման դեպքեր չեն արձանագրվել: Գրանցվել է ալկոհոլի չարաշահման 36 դեպք, որից 4-ը 13-14 տարեկան երեխաներ են: Հետտոնական օրերին ևս խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ թեթև, անյուղ ապուրներին, բանջարեղենային կերակրատեսակներին և մրգերին: Նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է առաջիկա օրերին սննդային թունավորումների և սննդային
Կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հունվարի 9-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան փող. 46, 48, 50, 52, 58, 60, 60/1, 62 համարների, Շերամի փող. 87-109 կենտ համարների, ինչպես նաև թիվ 113, 115 բազմաբնակարան շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների
Ներիշխանական «ռազբորկաները», Ռոբերտ Քոչարյանի իրական թիրախն ու ԲՀԿ-ի հետ կապը
Մեր հարցին, թե տպավորություն է ստեղծվում, որ Ռոբերտ Քոչարյանի ու ԲՀԿ-ի բառապաշարում վարչապետի քննադատության պարագայում համընկնումներ կան, պարոն Ուրիխանյանն այսպես արձագանքեց. «Դե հիմա…ԲՀԿ-ի քաղաքական կուրսը որևէ մեկի համար նորություն չէ, ու եթե 2009-ից քննադատում եմ այս վարչապետին ու այս կառավարությանը, և որևէ մեկը հանկարծ երբևէ զարմանք է հայտնում, ապա այդ զարմանքը զարմացնում է ինձ»:
Գորիսի ճանապարհահատվածում և Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ առկա է մերկասառույց
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Գորիսի Մ2 (Շուռնուխ) ճանապարհահատվածում և Սելիմի լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Ավտոճանապարհներին
Ծննդատան տնօրեն` գեներալ Մանվելի խնդրանքո՞վ
Վերջերս Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ում գործադիր տնօրեն է նշանակել Վարդան Սարգսյանին, որը Գյումրու ԵԿՄ կառույցի առաջնորդներից է և այս նույն ծննդատան նախկին տնօրեններից, որի դեմ, սակայն, 5 տարի առաջ դուրս եկավ կոլեկտիվը: Այդ ժամանակ Վարդան Սարգսյանին փոխարինեցին Արմեն Իսահակյանով, որին էլ հմուտ կառավարիչ լինելու համար 1,5 տարի առաջ նշանակեցին Գյումրու նորաբաց բժշկական
Գեղամ Բաղդասարյան. «Դատախազությունը հանցագործության մեջ կասկածվողների խոսնա՞կն է»
«Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը չի կարծում, թե նախաքննության ավարտից առաջ իմաստ ունի ենթադրություններ անել։ Խոսքը ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի դեմ տարեվերջին կատարված մահափորձի մասին է: Այնուհանդերձ, Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին`Վիտալի Բալասանյանի հետ կատարվածը քաղաքակա՞ն, թե՞ անձնական բնույթի էր, Ձեր կարծիքով: Եթե քաղաքական` ապա ու՞մ եւ ինչի՞ համար էր դա պետք, պարոն
Ադրբեջանցի հրապարակախոսի սպանության քրգործը դադարեցվեց. «Ազատություն» ռադիոկայան
Ադրբեջանում դադարեցվել է գրող և հրապարակախոս Ռաֆիգ Թագիի սպանության քրեական գործը: Այդ մասին հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Թագիի իրավունքները պաշտպանող փաստաբան Էլչին Սադիգովի ֆեյսբուքյան հաղորդագրությունը: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, փաստաբանին գործի դադարեցման մասին նամակով հայտնել է գլխավոր դատախազությունը: Ռաֆիգ Թագին հարձակման էր ենթարկվել 2011 թվականի նոյեմբերի 19-ին, նրան դանակի բազմաթիվ հարվածներ էին հասցրել: Հարձակումից
Շանթ Հարությունյանի «վիճակը վատ է, հյուծված էր, նիհարած, ճնշումը ցածր»
Այսօր ժամը.16.40-ին արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից դուրս եկավ նոյեմբերի 5-ից կալանավորված Շանթ Հարությունյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ինեսա Պետրոսյանը: Նա Aravot.am-ին հայտնեց, որ հանդիպել է իր պաշտպանյալ Շանթ Հարությունյանի հետ, որը 15-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է : «Նրա վիճակը վատ է, հյուծված էր, նիհարած, ճնշումը ցածր»,-ասաց պաշտպանը, որը հորդորել էր Շանթին
Մասիս Այվազյանը պատրաստ է աշխատել խորհրդարանում. «Ա1+»
Եթե «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը հետ չվերցնի իր դիմումը, ապա համամասնական ցուցակի 7-րդ համարը զբաղեցնող, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Մասիս Այվազյանը պատրաստ է աշխատել խորհրդարանում։ «Կգործենք ըստ ցուցակի տրամաբանության։ Սակայն օրենքով 15 օր ժամանակ կա, եւ նա կարող է փոխել իր որոշումը»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Մասիս Այվազյանը՝ միաժամանակ հորդորելով ժամանակից շուտ ենթադրություններ չանել։
Կրիշտիանու Ռոնալդուն կմեկնի Ցյուրիխ՝ «Ոսկե գնդակն» ստանալու
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստվում է «Ոսկե գնդակի» շնորհման արարողությանը: Որոշ տեղեկությունների համաձայն, անցած տարվա լավագույն ֆուտբոլիստի համար սահմանված մրցանակը հանձնվելու է Ռոնալդուին: BarcaStuff թվիթերը տեղեկացնում է, թե աղբյուրներից մեկը պորտուգալացուն հավաստիացրել է, որ «Ոսկե գնդակը» տրվելու է հենց իրեն: Դրա համար ֆուտբոլիստը, որը մինչ այդ հրաժարվում էր ներկա լինել, որոշել է անպայման մասնակցել
Իգոր Մուրադյան. «Հայաստանում քաղաքականության համար չեն սպանում, սպանում են փողի համար»
«Իմ ընկերներն ինձ ասում են, որ դա քաղաքական ակցիա չէ»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ, վերլուծաբան Իգոր Մուրադյանը հարցին`իր կարծիքով Վիտալի Բալասանյանի հետ կատարվածը քաղաքակա՞ն, թե՞ անձնական դրդապատճառներ ուներ: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ անհայտ անձը մահափորձ է իրականացրել ԼՂՀ
ЗН. «Ավտոմայդան»-ի մասնակիցների դեմ սադրանքներ են կազմակերպվում. Արսեն Ավակով
«Ավտոմայդան»-ի մասնակիցների դեմ կառավարությունը սադրանքներ է պատրաստում, ֆեյսբուքում գրել է Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության պատգամավոր Արսեն Ավակովը: Հայտնում է «Զերկալո նեդելի» թերթը: Հայազգի պատգամավորը, որին հունվարի 5-ին նշանակել են «Եվրոմայդան»-ի պարետ՝ գրել է. «Ավտոմայդանը Մայդանի ամենաարդյունավետ գործիքներից է: Իշխանություններն ահագին անհանգստացած են: Մենք տեղեկություն ենք ստացել, որ նրա (ավտոմայդանի) մասնակիցների և ակտիվիստների դեմ սադրանքներ են պատրաստում»:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռի պաշտոնեությանը
Հունվարի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռում գտնվող բաժինների պաշտոնեությանը: Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը շնորհավորեց ներկաներին Ամանորի և Ս. Ծննդյան բերկրաշատ տոների առիթով և իր Հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց նրանց: Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Մայր Աթոռի
Թայգեր Վուդսի եկամուտը հատել է միլիարդի սահմանը
Ամերիկացի հանրահայտ գոլֆիստ Թայգեր Վուդսի եկամուտը մարզական կարիերայի ընթացքում հասել է $ 1,3 միլիարդի, տեղեկացնում է ESPN-ը՝ հղում անելով «Golf Digest»-ին: Անցած մրցաշրջանում Վուդսը կրկին դարձավ ամենաբարձր վարձատրվող մարզիկն աշխարհում՝ $ 83 միլիոն, որից միայն $ 12 միլիոնն է գոլֆից: Ըստ վիճակագրության, գոլֆիստը, սկսած 1996 թվականից՝ մարզական կարիերայի սկզբից, վաստակած ընդհանուր գումարի 88%-ը՝ $ 1,11
Փայլակ Հայրապետյանը՝ օֆշորային սկանդալի հետ Վարդան Օսկանյանի կապի մասին
Գործարար Փայլակ Հայրապետյանը օֆշորային սկանդալում ներգրավված փաստաբան Նաիրի Մեհրեջի անունը շրջանառող նոր վարկածը իրատեսական չի համարում: Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը տարեվերջյան ասուլիսում ի պատասխան Haynews. am-ի հարցի՝ ասել էր, թե «այդ կինը, որն իմ անունով Կիպրոսում ձեռնարկություն է գրանցել, հենց այդ նույն կինը Կիպրոսում գրանցել է մի ձեռնարկություն մահացած մարդկանց անունով: Եվ այդ կինը
Արմեն Մազմանյանը հեռացավ կյանքից
Քիչ առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեկտոր, «ԳՈՅ» թատրոն-լաբորատորիայի հիմնադիր, ռեժիսոր Արմեն Մազմանյանը: Նա երկար ժամանակ բուժվում էր Գերմանիայում եւ լյարդի հետ կապված խնդիրներ ուներ: Արմեն Մազմանյանը փետրվարի 15-ին կդառնար 54 տարեկան: Արմեն Մազմանյանը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ է, Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալի, «Մահ իմացյալ անմահություն» մեդալի,


















































