Լրահոս
Օրվա լրահոսը

Ծննդատան տնօրեն` գեներալ Մանվելի խնդրանքո՞վ

Հունվար 08,2014 17:27

Վերջերս Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ում գործադիր տնօրեն է նշանակել Վարդան Սարգսյանին, որը Գյումրու ԵԿՄ կառույցի առաջնորդներից է և այս նույն ծննդատան նախկին տնօրեններից, որի դեմ, սակայն, 5 տարի առաջ դուրս եկավ կոլեկտիվը:

Այդ ժամանակ Վարդան Սարգսյանին փոխարինեցին Արմեն Իսահակյանով, որին էլ հմուտ կառավարիչ լինելու համար 1,5 տարի առաջ նշանակեցին Գյումրու նորաբաց բժշկական կենտրոնի տնօրեն: Իսկ ծննդատան տնօրենի պաշտոնը ժամանակավորապես հանձնվեց Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Եղիշե Խաչատրյանին:

Ինչևէ, անցած տարվա դեկտեմբերի կեսերին ծննդատան գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հավակնում էին 3 հոգի` այս նույն հիմնարկի տնօրենի ժ/պ Եղիշե Խաչատրյանը, Վարդան Սարգսյանը և Շիրակի մարզի դատախազներից մեկի` Արտյոմ Ավետիսյանի բժիշկ եղբայրը` Արմեն Ավետիսյանը:

Հետաքրքիրն այն է , որ ամենաբարձր միավորները հավաքել էր Եղիշե Խաչատրյանը, նա գրավոր թեստի 50 հարցից 50-ին էլ տվել է ճիշտ պատասխան, նմանապես ճիշտ է պատասխանել բանավոր հարցման 5 հարցին էլ, իսկ Վարդան Սարգսյանն ու Արմեն Ավետիսյանը գրեթե հավասար միավոր են հավաքել` 50 հարցից ճիշտ պատասխանելով 49-ին, բանավոր 5 հարցերից էլ` 4-ին: Սակայն Շիրակի մարզպետը գործադիր տնօրեն է նշանակել Վարդան Սարգսյանին:

Առողջապահության ոլորտի աշխատակիցների շրջանում տարածված տեղեկությունների համաձայն, այս նշանակման համար հիմք հանդիսացել է գեներալ Մանվելի խնդրանքը, որը Շիրակի մարզպետին հորդորել է տեղ տալ իր կառույցի ներկայացուցչին:

Նշենք, որ Ֆելիքս Ցոլակյանը անգործ չի թողել Եղիշե Խաչատրյանին` նրան նշանակելով Ջաջուռի ամբուլատորայի տնօրեն` իր եղբոր` Արմեն Խաչատրյանի փոխարեն:

Մենք փորձեցինք ճշտել, թե որքանո՞վ են իրական այն խոսակցությունները, թե ծննդատան տնօրենի պատասխանատու պաշտոնի նշանակումը եղել է գեներալ Մանվել Գրիգորյանի խնդրանքով: Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը նման բան առաջին անգամ մեզանից է լսում, նաև նշեց, որ ինքը խորը արձակուրդում է:

Իսկ Վարդան Սարգսյանը այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, թեև մենք դեռ կլսենք նրան, քանի որ, ըստ առողջապահության վարչությունից ստացած տեղեկատվության՝ Եղիշե Խաչատրյանի պաշտոնավարման օրոք 30 միլիոն դրամի չափով պարտքեր են կուտակվել Գյումրու ծննդատանը, իսկ այն, ըստ ոլորտի մասնագետների, ունի ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Ազատամարտիկ Կարո says:

    Այդ պարտքերը ոչ թե Եղիշե Խաչատրյանի օրոք էին կուտակված, այլ քո նշած հմուտ ղեկավար Արմեն Իսահակյանի: Գրելուց մարդկանց զուր տեղի մի մրեք

    • Գարիկ says:

      Ու՞ր է հասել աշխարհը , մարդիկ վարկաբեկում են ազատամարտիկների անունները , անգրագետ հայերենով անիմաս մեկնաբանություններ գրում , միգուցե ֆինանսներից էլ այդքան են հասկանում :

      • Mariam says:

        Մեծագույն հարգանք ունենալով մեր բոլոր ազատամարտիկների ու հայ զինվորի հանդեպ, որոնց շնորհիվ մենք ապրում ենք համամետաբար խաղաղ պայմաններում, հանուն արդարության պետք է նշեմ, որ Մանվել Գրիգորյանը անձամբ է վաստակել քննադատված լինելու իրավունքը: Համոզված եմ, որ բազմիցս եք լսել Էջմիածնի բնակիչներից, թե ինչպիսի ահի ու սարսափի մեջ է պահում գեներալ Մանվելը մի ամբողջ քաղաք:
        Նրա ներդրումը արցախյան պատերազմում անվիճելի է, բայց դա նրան իրավունք չի տալիս ստրկացնել որևէ այլ անձի:

  2. Ս.Եղոյան says:

    Ինչի վրա է ծախսել բալասանյաՆ սամվելը բյուջեի 16 միլիոն դրամը, որը դուրս է գրել քաղաքի բյուջեից տոնական լուսավորության անվան տակ?իսկ լույս էլ չի վառել քաղաքում, էդ աստղերը Սայաթ Նովի փողոցում, էդքան են ? եդ լարային լույսերը, որ մի քանի տեղ կախել է քաղաքում քաղքցոնց աչքը մտնելու համար , էդ մլերը էդքան արժեն?թե էլի տղու ընկերությանն են կերակրել մեր փողերով? ինքն էլ ջան—-մել է ամերիկա, 50-ական աղանդի ընկերների հետ նոր տարի անելու, էդ սաղ տրանսպորտի գծերը տվել է էդ 50-ական ընկերոջ տղին

  3. Արմենուհի says:

    Շատ էլ գեղեցիկ է մեր քաղաքը ու լավ էլ երևում է, որ մարդիկ աշխատում են: Բա չէ նախկին քաղաքապետ կոչեցյալի ժամանակ…. ինքն ու տղեն ժողովրդի սաղ ունեցվածքը թալանեցին տարան հիմա մի բան էլ երթուղային գիծ ունեն, գազալցակայան ունեն, շարունակում են մարդ ծեծել ու էլի միլիոններ աշխատել: Ամեն ամսվա վերջ միայն իրենց պատկանող տարածքների վարձույթները տալու համար Վարդանիկի տան մոտ հերթեր են գոյանում? Դա է բարոյականությունը? Երբ 5 հոգու սպանություն կա իր ու իր տղայի խղճին? դրանց վառել է պետք

  4. Karen says:

    Բոլորն էլ գիտեն, որ Շիրակի մարզպետարանը սարսափելի կոռումպացված է, միայն երեք վարչություններ պետեր կան, որ միլիոնատերներ են ու միլիոնատեր են դարձել կաշառք վերցնելով:

  5. Գյումրեցի says:

    Արմենուհի, իսկakan այժմյան քաղաքապետի քաջագործություններից խաբար չես? մարդը գնում է մոտը ասում է 5.000 տուր ապրեմ, ասում է՝ ուnես , դու տուր, հեչ խաբար ես ինչ է բերում քաղաքի ձեռներեցների գլխին?, գիտես ինչ բանտային համակարգ է սարքել քաղաքապետարանում?,գիտես, թե չէ, թե աշխատողներն որ ներս են գալիս \enq պայուսակները ստուգել է տալիսբ? գիտես ինչիւ? որովհետև նայում են հո դրսից բան-ման , հաց ու խմորեղեն հո չեն բերել ներս, ու դա էլ գիտես ինչու է անում? , որ աշխատողները իրա վարորդի և Օհաննայի բացած ճաշարանից օգտվեն, դու վերջը գիտես էդ փողերը որ դուրս է գրել ու կերելէ 16 մլն.դրամը ինչի վրա է ծախսել, որ քեզ պես միամիտները ասեն, որ քաղաքը գեղեցկարել է, էդ սայաթ նովան քո կողմից վարկաբեկվող նախկինը տարիներ առաջ ոնց էր լուսավորել, թե ջահել ես , կհիկիշես, թե չէ , մեծացել ես, ասա կողքից հիշացնեն, ու ամոթ է մի փորձիր Վարդանի արածները ուրանալ, եթե դեռ չես հասկացել ով ով է էս քաղաքում, ուրեմն դեռ պատիժ կա էս քաղաքի գլխին, մի քիչ բամբասանքների փոխարեն, ինքդ թե կարող ես վերլուծիր, իսկ Վարդանի դռան մոտ թե հավաքվել են, հավաքվել են մատաղի արարողության համար, էդ Մարդը 30 տարի դա անում է, ողորմածաբար, Վարդանը քաղաք է սարքել, իսկ քեզ պեսները, որոնք հաստատ գյումրեցին չեն, թե հիմա գյումրիում են ապրում, լավ կանեն երթան բուն ծննավայր, մենք բալասանյանի կերպը լավ գիտենք, գիտենք քոք ու բուսը, գիտենք որ մուլիկ գործ չանող ,բայց ուրիշները արածները տարիներ շարունակ իրան վերագրող տիպ է, մի հատ նայես դրա կադրերին ու ՞ընկերական ՞ շրջապատին, համ էլ ճիշտ ես անում վատ բաներ իրա մասին մի գրի, քեզ էլ բռնել կտա, դե գիտես չէ ոնց է քաղաքապետարանի ժողովրդին բռնել տալ;իս

  6. Maxim says:

    Կարծում եմ բոլոր մեկնաբանողները Գյումրեցիներ են, որոնցից ոմանք պաշտպանում են՝ սրան, ոմանք՝ նրան։ Մի՞ թե՛ Գյումրեցին էլ իջավ մյուս աննամուսների մակարդակին։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031