Օրվա լրահոսը
«Երիտասարդների մոտ այն գիտակցումն է, որ ոչ թե մենք եկեղեցու կողքին ենք, այլ կրողն ենք այդ արժեհամակարգի». Գեւորգ Մկրտչյան
Հայ ժողովրդի ազգային-եկեղեցական տոն համարվող Գրերի գյուտի խորհուրդն ու Սուրբ Թարգմանչաց շարժումը հավուր պատշաճի տոնախմբելու համար, հոկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին, Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մոտակայքում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի Աջի մոտից կմեկնարկի Ուխտերթ դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Լինելու է քայլերթ նաև Երևանում։ Հոկտեմբերի 20-ին, Ժամը 13։00-ին Ազատության հրապարակից մեկնարկելու է քայլերթ դեպի Հանրապետության հրապարակ,
Տավուշի զբոսաշրջային քարտեզում զուգարաններ նշված չեն
Զբոսաշրջիկները որտե՞ղ են հոգալու իրենց բնական կարիքները
Հայաստանի օրինակով Ռուսաստանը, Լիտվան եւ Լատվիան ցանկանում են կազմակերպել իրենց Համաշխարհային մարզական խաղերը
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվիրակությունը Ալմաթիում անցկացված ԱՊՀ, Մերձբալթյան երկրների եւ Վրաստանի ԱՕԿ-ների համաժողովում Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեի խնդրանքով ներկայացրել է Համահայկական համաշխարհային խաղերի կազմակերպման եւ անցկացման փորձը: ՀԱՕԿ-ի սպորտվարչության պետ Գաբրիել Ղազարյանի խոսքերով, ելույթը եւ ցուցադրված ֆիլմը մեծ հետաքրքրությամբ է ընդունվել: «Մեր փորձը հատկապես հետաքրքրեց հենց ռուսներին, լատվիացիներին եւ լիտվացիներին, որոնք նույնպես մեծ սփյուռք
Լրագրողն ու պաշտոնյան` հայ արդի մամուլի մասին
Եվ վերջո, որքան էլ տխուր լինի, ըստ Սամվել Գրիգորյանի, շուտով հրաժեշտ կտանք տպագիր մամուլին:
Գաբրիել Ղազարյան. «Մերձբալթյան երկրների հետ կհամագործակցենք հատկապես ձմեռային մարզաձեւերում»
Ալմաթիում կայացած ԱՊՀ, Մերձբալթյան երկրների եւ Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեների համաժողովում Հայաստանը ներկայացնում էին ՀԱՕԿ սպորտվարչության պետ Գաբրիել Ղազարյանը եւ ՀԱՕԿ-ի նախագահի խորհրդական Ռուբեն Հակոբյանը: Երեւան վերադառնալով` պատվիրակության ղեկավար Գաբրիել Ղազարյանն Aravot.am-ին պատմեց Ղազախստանում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: «Այս համաժողովները կազմակերպում է ՌԴ ԱՕԿ-ը, որի նպատակը հետխորհրդային շրջանի երկրների ազգային օլիմպիական կոմիտեներին մերձեցնելն է, նրանց
Արմեն Մարտիրոսյան. «Դա ՀՀ իշխանությունների հերթական մեկշաբաթյա PR-ն է լինելու» (Տեսանյութ)
Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ նոյեմբերին Վիլնյուսում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի: Շրջանառության մեջ է դրվել այն տեղեկությունը, թե արդեն այն փաստաթուղթը, որը ստորագրվելու է, որոշակի է, այն մեկուկես էջանոց հռչակագիր է: Aravot.am-ը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց` արդյոք կստորագրվի՞ նման փաստաթուղթ` հաշվի առնելով այն, որ կարծիք կա, թե
Կիրակի օրը կընտրվի ՀԳՄ նախագահը. Թեկնածուները 3-ն են
Aravot.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանի գրողների միության նախագահի թեկնածուները երեքն են՝ Էդվարդ Միլիտոնյանը, Դավիթ Սարգսյանը եւ Հովիկ Հովեյանը: Քանի որ թեկնածուների գրանցման վերջնաժամկետը մինչեւ այսօր ժամը 16-ն էր, ՀԳՄ վարչության քարտուղար, գրականագետ, թարգմանիչ Պետրոս Դեմիրճյանից հետաքրքրվեցինք՝ եղե՞լ են նոր թեկնածուներ: Պարոն Դեմիրճյանը տեղեկացրեց, որ վերջին մեկ ժամվա ընթացքում գրանցվողներ չկան: Նա նաեւ Aravot.am-ին հայտնեց, որ
Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները հետապնդում էին ակտիվիստներին (տեսանյութեր, ֆոտոշարք)
Այսօր Մաշտոցի պուրակում զավեշտալի դեպք գրանցվեց: Այնտեղ սովորականի պես հավաքվել էին «Ազատագրենք պատմամշակութային հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամները եւ պատրաստվում էին իրենց ամենօրյա երթին: Այդ ընթացքում նրանց մոտեցավ մի կին, ով հետագայում մեզ հետ զրույցում ներկայացավ Նարինե Ղազարյան եւ սկսեց վիճել ակտիվիստների հետ, որ վերջիններս «ինկուբատորի նման դեղին գլխարկները դրած, տասը հոգով հավաքվել» են եւ փորձում
Առաջարկությունների փաթեթ` հեռուստաընկերությունների ղեկավարներին
Այսօր «Մեդիա» կենտրոնում անցկացվեց մամուլի ասուլիս` «Հայաստանյան հեռուստաընկերությունների ծրագրային քաղաքականությունը» թեմայով: Ասուլիսի բանախոսն էր Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Աստղիկ Ավետիսյանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ բանախոսը, կարևորելով հեռուստատեսության դերը հասարակության կյանքում, ասաց. «Կարծում եմ, որ տարիների ընթացքում մենք բոլորս հասկացել ենք, որ ամենադիտողական, հասարակական կարծիք ձևավորող ԶԼՄ-ն, այնուամենայնիվ, մնում է
Օմբուդսմենը հրատապ ընդունել է Կարո Եղնուկյանին իր անվտանգության հետ կապված խնդրով
Կարո Եղնուկյանը Օմբուդսմենին հայտնել է, որ անհանգստացած է սեփական անվտանգության համար, քանի որ ակտիվորեն մասնակցում է «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» ակցիային: Նա Պաշտպանին հայտնել է նաև, որ «իրեն սպառնում և հետապնդում են, ինչպես նաև իր նկատմամբ սերմանում և հրահրում են ատելություն»:
Ստեղծվել է «Մեդիագրագիտության» ձեռնարկ
Հայաստանը տարածաշրջանում առաջինն է, որ ստեղծել է «Մեդիագրագիտության» ձեռնարկ: «Ինտերնյուսը»՝ այսօր արդեն Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, մեդիագրագիտության դպրոցական ծրագրի վրա աշխատել է շուրջ երկու տարի: Եվ հոկտեմբերի 18-ին կկայանա «Մեդիագրագիտություն» ձեռնարկի ու «Մեդիամարտ» խաղի շնորհանդեսը: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց նախագծի ղեկավար Լուսինե Գրիգորյանը. «Բարձր դասարանների համար նախատեսված «Մեդիագրագիտություն» դասընթացի մեջ մտնում է «Մեդիագրագիտություն» ձեռնարկը` էլեկտրոնային
«Մենք տեմպի տակ ընկած ուղղակի անում ենք մակերեսայինը».Վասակ Դարբինյան
«Այնքան կառավարելի է այսօրվա մամուլը, եւ այնքան տեսանելի է, որ կառավարելի է, ուղղորդվող է։ Հատուկենտ կայքերը, թերթերը ինձ ցնծություն են պարգեւում, որ կան, չեն մեռել։ Եթե ազատ չէ մամուլը, ո՞ւմ է պետք դա, դա գործիք է, որը ծառայում է ինչ-որ խմբի շահերին: Գործիք լինելը նույնն է, ինչից զզվել ենք Սովետական միությունում»,- հոկտեմբերի 16-ին՝ Հայկական մամուլի
406 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հոկտեմբերի 16-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,090,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406 դրամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ
Հայաստանում էլ կթույլատրե՞ն ընտանեկան ինտիմն ու անասունների հետ սեռական կապը (Տեսանյութ)
«Քրիստոնյաներն ընդդեմ մարդկանց համարակալման» միության նախագահ Խաչիկ Ստամբոլցյանն այսօր նույնպես մասնակցում էր «Ոչ գենդերային այլասերմանը» նախաձեռնության կազմակերպած ակցիային: «Եկել ենք մարդկային այլասերման դեմ պայքարելու: Ամբողջ աշխարհում խնդիր է դրված` մարդուն համարակալել, դարձնել կենդանի, դեմ դուրս գալ աստվածային բոլոր օրենքներին եւ հասարակությունը դարձնել կառավարելի: Բոլոր միջազգային կազմակերպությունները խնդիր են դրել մարդկությանը ոչնչացնել, թողնել մեկ միլիարդ եւ
Հայաստանում կիրառվում է գլաուկոմայի առաջխաղացման կանխարգելման նոր հեղափոխական մեթոդ
ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ս.Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի գլաուկոմայի բաժանմունքում սկսել է հաջողությամբ կիրառվել ամերիկյան «Գլաուկոս» կորպորացիայի մշակած «Այ-ստենտ» տրաբեկուլար միկրոիմպլանտը: Այն առաջարկում է գլաուկոմայի առաջխաղացման կանխարգելման նոր, հեղափոխական մեթոդ: «Այ-ստենտը» ԱՄՆ առողջապահության դեպարտամենտի սննդի և դեղորայքի բաժնի կողմից հաստատված ամենափոքր սարքն է, որի հիմնական գործառույթը ներակնային ճնշման նվազեցումն է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հոկտեմբերի 16-ին հրավիրված ասուլիսում
Հայրիկյանը՝ Հովհաննես Իգիթյանին. «Նրանք եվրոպական արժեքի կրողնե՞ր են, քավ լիցի»
Վերակազմավորվող ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ «ՀԱԿ-ը ՀՀՇ-ն չէ, նույնիսկ գաղափարական ուղղվածությամբ ՀՀՇ-ից շատ հեռու է, որովհետեւ ՀՀՇ-ի հիմքում դրված էր եվրոպական չափանիշները, եվրոպական ինտեգրացումը»: Aravot.am-ի հետ զրույցում Հովհաննես Իգիթյանի հետ չհամաձայնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Ըստ նրա, ՀՀՇ-ն եվրոպամետ երբեք չի եղել. «Հիմա ՀՀՇ չկա, ՀՀՇ-ն ՀԱԿ-ն է, բայց
Կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հոկտեմբերի 18-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 19-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Աբովյան 11-ից բարձր կենտ և 20-ից բարձր զույգ համարների, Տերյան 25-ից բարձր կենտ և 40-ից բարձր զույգ համարների, Մաշտոցի 37-ից կենտ և 48-ից բարձր զույգ համարների, Նալբանդյան
Կրիվոպուսկովը հիշեց Շուֆուտինսկուն, Գյուլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրերը
ՀՀ-ում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի համար սեպտեմբերի 3-ը, երբ ՀՀ եւ ՌԴ նախագահների համատեղ հայտարարությամբ տեղեկացանք, որ ՀՀ-ն Մաքսային միության մեջ մտնելու մտադրություն ունի, «մեկնարկային կետ» է մեր երկրների ժողովուրդների համար, այդ օրը, ըստ Կրիվոպուսկովի, դարձավ «պատմական ու կարեւորագույն մի օր»՝ մեր երկրների զարգացման վեկտորը նույն ուղղությամբ շարժելու համար: Այս մասին նա տեղեկացրեց այսօր կայացած
«Ադրբեջանին ավելի կոշտ են քննադատում, քան Հայաստանին՝ մարտի 1-ից հետո»
«Ազատություն» ռադիոկայան. Պաշտոնական Վաշինգտոնը կտրականապես հերքում է Բաքվից հնչող պնդումները, թե իբր ամերիկյան իշխանությունները փորձել են կանխորոշել հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրությունների ելքը` թելադրելով Ադրբեջանի իշխանություններին, թե որ թեկնածուն քանի տոկոս քվե պետք է ստանա: Այս շաբաթասկզբին նման աղմկալի հայտարարությամբ հանդես եկավ Ադրբեջանի ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկը, դեռ Հեյդար Ալիևի նախագահության տարիներից «գորշ կարդինալի» համբավ ունեցող նախագահի
Արցախի օրհներգի հեղինակը՝ հայտնի նամակի մասին. «Ինչպե՞ս կարող է Զորիկը նման բան մտածել»
Ամեն դեպքում, ես չեմ կարծում, թե Զորիկը ուզում է Ղարաբաղը լինի ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի կազմում: Ամբողջ աշխարհը գիտի, որ մենք այս պահին ուզում ենք հայկական անկախ երկրորդ հանրապետությունը լինել: Զորիկը, ըստ երեւույթին, ցանկացել է մի բան էլ ասել, որ Ադրբեջանը ոչ մի իրավունք չունի Արցախին տեր զգալու, Արցախը չի կարող նրա անքակտելի մաս համարվել:
Նորեկները մարտական են մեկնարկել
Այսօր Երեւանի «Փյունիկ» ՖԱ, Աշտարակի եւ Աբովյանի քաղաքային մարզադաշտերում մեկնարկեց ֆուտբոլի «ՀՀ վարչապետի գավաթի» խաղարկության 5-րդ մրցաշարը, որի նախնական փուլին մասնակցում են պետական կառավարման մարմինների 15 թիմեր: Բոլոր թիմերն էլ հնարավորությունների առավելագույն չափով պայքարում են նախնական փուլի արգելքը հաղթահարելու, ապա նաեւ եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր նվաճելու համար: Մասնակիցների ճնշող մեծամասնությունն այս մրցաշարի «հնաբնակ» է եւ
Հրաչյա Ներսիսյան՝ Տավուշի մարզպետի մասին. «Ղուլարյանը դավադրությունների ու ինտրիգների մեծ վարպետ է »
Այդ մարդն անգամ քաղաքականության մեջ է ինտրիգներ անում, մի ոտքով ՀՀԿ-ում է, մեկով՝ ԲՀԿ-ում, հոգով ընդդիմության մեջ, ուղեղով չգիտես որտեղ, այնպես որ ամեն վայրկյան, նայած, թե իր շահերը ինչ են պահանջում, կարող է համագործակցել քաղաքական տարբեր թեւերի հետ, պետք լինի, սատանայի հետ էլ գործարքի կգնա, եթե իր շահերը դա են պահանջում:
Խնջույքի ժամանակ կանանց թմրանյութ հյուրասիրած տղամարդը դատապարտվեց ազատազրկման
Իջեւան քաղաքի բնակիչ, 1970թ. ծնված Արմենակ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. ամռանը Իջեւան քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցի հարակից տարածքում աճած վայրի կանեփի թփերից ապօրինի հավաքել, պատրաստել եւ ավտոտնակում պահել է 1.34 գ հաստատուն քաշով չորացված «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Ըստ մեղադրական եզրակացության, 2012թ. մայիսին խնջույքի ժամանակ Ա. Հարությունյանը 2 կանանց՝
Կհամարձակվի՞ ՀՀ իշխանությունը «ոչ» ասել ՌԴ-ին
«Ես շարժվում եմ պաշտոնական հայտարարություններով, իսկ պաշտոնապես ԵՄ-ն եւ ԵՄ-ի արտաքին գործերի նախարարի ինստիտուտի առաջին դեմքի՝ Քեթրին Էշթոնի մակարդակով ասվում է, որ առանց առեւտրի ազատ գոտու պայմանագրի, ոչ մի բան չի ստորագրվի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 29-ին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովում Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ
«Ավագանու անդամների մեծ մասը սատարում է քաղաքապետին»
83 օր շարունակ Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց անժամկետ նստացույց հայտարարած եւ քաղաքապետարանի երկու պաշտոնյաների՝ Տրանսպորտի վարչության պետի եւ «Երեւան- Տրանս»-ի տնօրենի պաշտոնանկությունները պահանջող 3 ակտիվիստները գանգատվում են առողջությունից։ «Սուրեն Սահակյանն արդեն թոքաբորբ է, ինձ մոտ նման երեւույթներ են նկատվում, Գոռը եւս առողջության հետ կապված խնդիրներ ունի»,- այսօր «Ա1+»-ին հայտնեց Վահագն Մինասյանը։ Նրա խոսքերով՝ գիշերը հերթափոխով
Ըստ Հայրիկյանի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը OK է ասել Մաքսային միությանը
«ՀԱԿ առաջնորդն անուղղակիորեն հայտարարեց, որ ինքը Մաքսային միության կողմնակից է: Ինքը իսկապես խանդով վերաբերվեց Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ Սերժի փոխարեն ինքը չէր, որ մտավ այդ դաշտը, որ այդ դաշտի տերը ինքը չի: Քաղաքական կողմնորոշման վերաբերող հարցը ինքը որակեց որպես տնտեսական: Անգամ եթե այդ հարցը տնտեսական է, որպես քաղաքական գործիչ մի՞թե այդքան բթամիտ ես, որ չգիտես,
Սերժ Սարգսյան. «Ձեր կողքին կլինեն Հայաստանի պետական և մասնավոր շատ հաստատություններ»
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ՀՀ Նախագահի 2013թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին: Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները. յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդներն ստացել են հուշախորհրդանիշ և դրամական պարգև: Նախագահի հրավերով միջոցառմանը մասնակցել են
ՀԳՄ նախագահի 3 թեկնածու՝ վերջնաժամկետից 1 ժամ առաջ
Այսօր լրանում է Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) նախագահի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը: Aravot.am-ը թեկնածուներին գրանցող հանձնաժողովի անդամ, ՀԳՄ վարչության քարտուղար, գրականագետ, թարգմանիչ Պետրոս Դեմիրճյանից հետաքրքրվեց, թե ժամը 15-ի դրությամբ քանի՞ թեկնածու է գրանցվել: Պարոն Դեմիրճյանը նշեց, որ նրանք երեքն են՝ Էդվարդ Միլիտոնյան, Դավիթ Սարգսյան եւ Հովիկ Հովեյան: «Դեռ մինչեւ ժամը 16-ը ժամանակ կա»,-ասաց
«Amnesty International»-ի զեկույցում «բռնաբարված» զինծառայողին էլ են անդրադարձել
Այսօր Մեդիա կենտրոնում քննարկվեց «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության «Հայաստան. Փոփոխությունների համար տեղ չկա» զեկույցը: Լոնդոնից ուղիղ տեսազանգով զեկույցը ներկայացրեց Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրի հարավկովկասյան հատվածի հետազոտող Թուրալ Ահմեդզադեն: Նրա խոսքով, զեկույցում նշվում է, որ Հայաստանում ակտիվիստները, քաղաքացիական հասարակությունը դեռ սպառնալիքի տակ են: Հարձակումները քաղաքացիական հասարակության և քաղաքական ակտիվիստների վրա շարունակվում են: «Մենք Հայաստանի կառավարությանը
Աբրամ Բախչագուլյանը կուտի գոմեշի միս (Տեսանյութ)
«Թուրքիան դասվում է բարձր ռիսկային կատեգորիա ունեցող երկրների շարքին, թուրքական ապրանքները Հայաստան են ներմուծվում բացառապես լաբորատոր փորձաքննության հիման վրա`կախված ռիսկի աստիճանից: Բուսական ծագման մթերքը ընկնում է ցածր ռիսկային կատեգորիայի մեջ, սակայն սահմանային հսկողության ժամանակ այսօր մենք ունենք համապատասխան սարքեր փորձաքննությունների համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սննդի անվտանգության պետական ծառայության ղեկավար Աբրամ Բախչագուլյանը` պատասխանելով լրագրողների


















































