Օրվա լրահոսը

Միհրան Պողոսյանի հրամանով ԴԱՀԿ-ում կադրային փոփոխություններ են կատարվել

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամաններով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Մասնավորապես, Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքի պետ, արդարադատության գնդապետ Մելիք Գասպարյանն ազատվել է հարկադիր կատարման ծառայությունից: Վերջինիս պաշտոնում նշանակվել է Կոտայքի մարզային բաժնի Աբովյանի տարածաշրջանի բաժանմունքի պետ, արդարադատության մայոր Մարտին Մարությանը: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի մեկ

«Երևան Ջուրը» ներկայացրել է տեխնիկական աուդիտի արդյունքները

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը մասնակցել է «Երևան Ջուր» ընկերության պայմանագրային 7-րդ տարվա տեխնիկական աուդիտի հաշվետվության արդյունքների ներկայացման միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, ՀՀ կառավարությանն առընթեր ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, ոլորտի այլ պաշտոնյաներ, մասնագետներ։ Ընկերությունը հաշվետվության մասնագիտական փաստաթուղթը ներկայացրել է տեսաֆիլմի տեսքով, որի

Տեղի ունեցել Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետի այցը Հայաստան

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հրավերով ս.թ. սեպտեմբերի 25-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխայիլ Կոստարակոսի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում գեներալ Կոստարակոսին ընդունել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած պաշտոնական դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել առանձնազրույց

Դավիթ Գեւորգյան. «Ավելի արժանահավատ են տեսահոլովակները, քան ԱՄՆ դեսպանի հայտարարությունները » (Տեսանյութ)

Օրերս ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ընդունելով Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին՝ անդրադարձել է քաղաքացիական ակցիաներին, դրանց ժամանակ՝ ակտիվիստների եւ ոստիկանների փոխհարաբերություններին: Ջոն Հեֆերնը իր հերթին նշել է, որ ծանոթ է այդ իրավիճակներին ու նշել, որ քաղաքացիական ակցիաների ժամանակ ՀՀ ոստիկանության ծառայողները ցուցաբերել են հանդուրժողականություն եւ ուժ չեն կիրառել: Aravot.am-ի հարցին՝ համաձա՞յն

«Ռոման Վլասովին հաղթելու բանալին կգտնենք». Լեւոն Ջուլֆալակյան

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը վստահ է, որ այդ ժամանակը գալու է: 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը Բուդապեշտում կայացած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում կրկին չկարողացավ հաղթել ռուսաստանցի Ռոման Վլասովին: Այսօր «Հայելի» մամուլի ակումբում Լեւոն Ջուլֆալակյանն անդրադարձավ նաեւ այդ խնդրին: «Արսենը Բուդապեշտում շատ լավ է մասնակցել: Ինչ մնում է Վլասովի հետ գոտեմարտին, այդ ժամանակ էլ նա

Բագրատ սրբազանը՝ եպիսկոպոսաց ժողովի մասին. «Կնճռոտ» հարցեր չեն շոշափվել

Aravot.am-ը Բագրատ եպիսկոպոս Գալստանյանից հետաքրքրվեց, թե ինչպիսի տպավորություն ունի սեպտեմբերի 24-ից մեկնարկած Հայ եկեղեցու եպիսկոպոսաց ժողովից: «Երկրորդ օրն է, որ եպիսկոպոսաց ժողովը երկու հայրապետների օրհնության եւ հովանավորության ներքո գումարվել է Մայր աթոռում: Երեկ ամբողջ օրը նվիրվեց Հայոց ցեղասպանության նահատակներ սրբադասման կարգի հաստատման քննարկմանը: Այսօր առավոտվանից քննարկվում է մկրտության կարգի կամ ծեսի խորհուրդը, համապատասխան ավանդության շարունակություն

Ո՞ր կողմից է փչում այլասերված քամին. գենդերային հարցերից մինչև քաղաքական` մեկ քայլ

Վերջին ամիսներին հասարակական մեծ աղմուկի տեղիք տված հայտնի «գենդերային օրենքի» ընդունումը, որին հետևեցին «այլասերված Եվրոպայի» մասին բազմաթիվ քննարկումները, տեսանյութերի և աղավաղված տեղեկությունների տարածումը, ըստ որոշ վերլուծաբանների և մարդու իրավունքների պաշտպանների՝ կազմակերպված, նախապատրաստված փիար էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Հայաստանի Մաքսային միությանը միանալու հայտարարությունից առաջ ցույց տալու համար Ռուսաստանի «առավելությունները» և Արևմուտքի փչացած լինելը:  «Իշխանությունները ցանկացած

ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված ընդունելություն Եվրոպայի խորհրդում

Սեպտեմբերի 24-ին Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կազմակերպել էր ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 22-ամյակին: Բացման խոսքով հանդես եկավ Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ա. Պապիկյանը, ով ընդգծեց, որ Հայաստանն անկախացումից հետո առաջին անգամ ստանձնել է Եվրոպայի խորհրդի պես կազմակերպության նախագահությունը, ինչը յուրովի վկայում է կայացած պետականության մասին։ Ժողովրդավարության անշրջելի ուղին բռնած

407 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Սեպտեմբերի 25-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407 դրամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ

Փոխգնդապետ. «Խչոն օրենքից է խոսում, զարմանում եմ այդ սպա կոչվածի ցինիկության վրա, բանակից թալանել է 12 մլն դրամ»

«Խչոն (Խաչիկ Ավետիսյանը) օրենքից է խոսում, ես զարմանում եմ այդ սպա կոչվածի ցինիկության վրա: Նա գումարտակի հրամանատար եղած ժամանակ թալանել է բանակից 12 մլն դրամ, որի համար դատապարտվել է 5 տարի ազատազրկման, իսկ գումարը ներկայումս բռնագանձվում է նրա թոշակից, որպեսզի վերականգնվի բանակից գողացածը: Այդքանից հետո նա հայկական բանակի սպայի համազգեստով հացադուլի է նստում, մամուլով ելույթներ

Որտե՞ղ է տեղադրվելու մաքսակետը՝ ղարաբաղա-ադրբեջանակա՞ն, թե՞ հայաստանա-ղարաբաղյան սահմանին

Որտե՞ղ է մաքսակետը դրվելու`ղարաբաղա-ադրբեջանական, թե հայաստանա-ղարաբաղյան սահմանին: Այսօր այս հարցը հայ լրագրողները հնչեցրեցին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կազմակերպված Երևան–Մոսկվա տեսակամուրջի ժամանակ՝ մանրամասնելով մաքսակետի տեղակայման հնարավոր տարբերակների դեպքում առաջացող խնդիրները: Հարցը, բնականաբար, ուղղված էր ռուսական կողմի ներկայացուցիչներին: Իսկ տեսակամուրջի թեման էր՝ «Եվրասիական նախագիծ` Հայաստանի համար. տնտեսական առավելություններն ու հանրային երկխոսությունը»: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման զարգացման դեպարտամենտի

Խոսրով Հարությունյան. «Տնտեսական իշխանության որոշ լիազորություններ ստիպված կլինենք պատվիրակել Մաքսային միությանը» (Տեսանյութ)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանն անդամակցելու` սեպտեմբերի 3-ի որոշումից հետո իշխանական թևից հնչում էին կարծիքներ, թե այս միությանն անդամակցելը նշանակում է ՀՀ անկախության, ինքնիշխանության կորուստ: Հիմա կարծես թե իրավիճակը փոխվում է` հատկապես հաշվի առնելով ՀՀԿ որոշ անդամների հայտարարությունները: Օրինակ` ՀՀԿ անդամ Ռաֆիկ Պետրոսյանը հարցի վերաբերյալ այսպես է արտահայտվել. «Մենք պետք է պահպանենք մեր անկախությունը,

Նոր համակարգ՝ կրթական կարիքների գնահատման

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Ահրենսին և ԱՄՆ զարգացման գործակալության ներկայացուցիչ Անի Մանուկյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԿԳՆ-ի ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև նախատեսվող ծրագրերը: Ողջունելով հյուրերին և ընդգծելով համատեղ ծրագրերի արդյունավետությունը՝ նախարարը նշել է, որ

38 դատապարտյալների կարծիքով՝ իրենք թրաֆիքինգի առարկաների տարածման շահավետ միջոց են

Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի թվով 38 դատապարտյալներ դիմել են մեր լրատվամիջոցին: Նրանց մեջ է Ռուբեն Ամատունին, որն ունի երկու խրախուսանք, տույժ չունի, դիմել է պայմանական վաղաժամկետ ազատվելու խնդրանքով, մերժվել է անկախ հանձնաժողովի կողմից 1 անգամ: Դատապարտյալ Ռաֆիկ Այվազյանը 10 անգամ է մերժվել, Աշոտ Անտոնյանը՝ 2 անգամ, ինսուլտով հիվանդ Հարություն Գալոյանը 3 անգամ էր մերժվել,

Լեւոն Ջուլֆալակյան. «Մրցումներից առաջ մեդալների քանակ չենք որոշում»

Այսօր «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, պատասխանելով հարցին, թե Բուդապեշտում անցկացված աշխարհի առաջնությունում մեր ըմբիշների նվաճած մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալներից բավարարվա՞ծ է, ասաց. «Մեր ամբողջ հավաքականը ցանկացած մրցման մեկնում է մարտականորեն տրամադրված: Մեդալների քանակը մենք նախապես չենք որոշում, որովհետեւ դա մրցումների ընթացքն է

ՀՀ նախագահը երկօրյա աշխատանքային այցով Սյունիքում կլինի

Սերժ Սարգսյանը երկօրյա իր աշխատանքային այցը կեզրափակի Կապանում գործող մանր եղջերավոր անասունների մորթման և վերամշակման արտադրամաս շրջայց կատարելով:

«Արմֆուդ»-ի այծերի ոտքի տակ գորգ չի եղել, դրա համար արտադրությունը դադարեցրե՞լ են (Տեսանյութ)

«Արմֆուդ»-ի տնօրենը պնդում է, որ լրացուցիչ փորձաքննության արդյունքները ոչ մի ստաֆիլակոկ էլ ցույց չեն տվել

«Բարոյական իրավունք չունենք ադրբեջանցուն մեղադրել՝ ինչու են քանդում մեր հուշարձանները». Ակցիա Մատենադարանի դիմաց

Այս պահին Մատենադարանի նոր մասնաշենքում պատմամշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրները թեմայով միջազգային փորձագետները գիտաժողով են անում: Իսկ Նախախորհրդարանի մի խումբ ակտիվիստներ Մատենադարանի շենքի դիմաց գիտաժողովի մասնակիցների ուշադրությունն են հրավիրում «Ծածկած շուկայի» եւ ոչնչացվող այլ հուշարձանների վրա: «Կոչ ենք անում բոլոր մտահոգ մարդկանց ճնշումներ գործադրեն պատկան կառույցների վրա, որ «Ծածկած շուկան» վերականգնի իր նախկին տեսքը եւ մնա

Արամ Սաֆարյան. Հասարակությունը պետք է հասկանա, որ Մաքսային միությանն անդամակցությունն իրեն ձեռնտու է (Տեսանյութ)

Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կազմակերպված Երևան–Մոսկվա տեսակամուրջի ժամանակ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ Աշոտ Թավադյանը միանգամայն համաձայնեց իր ռուս գործընկերների այն դիտարկումների հետ, որ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցությունը այնպիսի տնտեսական առավելություններ կբերի Հայաստանին, որ ընդհանուր սահմանի բացակայության բոլոր «բացերը» կլրացնի: Փոխարենը, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը հարցի քաղաքական ասպեկտին

Հերթական նորամուտը Վեդու մշակույթի տանը

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը շահագործման հանձնեց այս տարվա հերթական մշակութային օբյեկտը: Սեպտեմբերի 25-ին նորամուտը նշեց Վեդի քաղաքի մշակույթի տունը, որի բացման հանդիսավոր արարողությունը իր ներկայությամբ պատվեց Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: “Հանրապետության նախագահի հանձնարարականի համաձայն` շենքի հիմնանորոգման ընդհատումներով ընթացող շինաշխատանքներն ավարտուն տեսք ստացան, հիմնականում` անցած եւ այս տարվա լայնածավալ աշխատանքների շնորհիվ: Հիմնանորոգման վրա ծախսվել է շուրջ 350

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Արարատի և Վայոց Ձորի մարզեր

Հանրապետության Նախագահը Արարատի մարզում այցելել է Այնթափ համայնքի նորակառույց երկհարկանի մանկապարտեզ, ծանոթացել 144 երեխայի համար նախատեսված նախադպրոցական այդ հաստատության պայմաններին, կատարված շինարարական աշխատանքներին: Արարատի մարզի 8700 բնակչություն ունեցող ամենամեծ գյուղական համայնքը երբևիցե չի ունեցել մանկապարտեզ և տարիներ շարունակ Այնթափից երեխաները ստիպված հաճախել են Երևանի Նորագավիթի, ինչպես նաև Մասիս քաղաքի նախադպրոցական հաստատությունները: Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ

«Սերժ Սարգսյանը դրածո լինել չի ուզում»

«Այնտեղ, որտեղ հատուկ կարծիք պետք է ձեւավորվեր, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքն ուզում է մնալ ազատ երկրի նախագահ: Դրածո լինել չի ուզում: Ես դրա համար շատ ուրախ եմ, այդ հայտարարությունը շատ տեղին էր եւ լավն էր»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշմանը՝ ասաց Հայաստանի անկախության մարտիկ Ազատ Արշակյանը: «Ինքը բոլորի

Հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը պահպանվում է

Թվում էր, թե սեպտեմբերի 3-ը հստակություն է մտցրել Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերություններում Վերջին օրերին Սերժ Սարգսյանի երկու հրապարակային տեքստերը ուշագրավ ուղերձներ էին պարունակում, որոնք արժանի են դիտարկման: Սեպտեմբերի 21-ին Անկախության տոնի առթիվ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում այսպիսի մի հատված կար. «Անկախությունը միաժամանակ նպատակ է եւ կենսակերպ: Այն պիտի նվաճել ամեն օր` յուրաքանչյուր րոպե ապրելով, որոշումներ ընդունելով ու կատարելով

Ըստ նախկին քաղբանտարկյալի՝ Սերժ Սարգսյանն անկեղծ էր

Ազատ Արշակյանի կարծիքով՝ միակ բանը, ինչը ՌԴ-ն կարողանում է լավ անել, կռվելն է – Տարիներ շարունակ Դուք պայքարել եք խորհրդային ամբողջատիրության դեմ, հանուն Հայաստանի անկախության նվիրաբերել եք Ձեր երիտասարդությունը. այդ ամբողջ զրկանքներով անցնելուց հետո ինչպե՞ս ընկալեցիք Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ին արած հայտարարությունը Մաքսային միությանն անդամակցության վերաբերյալ: Ի՞նչ զգացողություններ Ձեզ մոտ առաջացան: – Դառնություն զգացի: Իսկ ընդհանրապես՝

Ոստիկանները բացահայտեցին ավազակային հարձակումը

Սեպտեմբերի 22-ի առավոտյան, ժամը 9-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մարաշի բաժանմունք հաղորդում ստացվեց, որ զանգահարել է անհայտ քաղաքացի և հայտնել, որ Ջրվեժի գերեզմանների մոտ տեսել է կողոպտված Ք-ին ու նրա դստերը: Նրանք ասել էին, որ գիշերը անհայտ անձը զինված մտել է իրենց տուն, կողոպտել, ապա իրենց նստեցրել ավտոմեքենան, տարել Ջրվեժի գերեզմանոց

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ

Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Գիքորը սկայպով Զանիին ու մորը խաբար էր արել, որ Ծաղիկ կովը ծախեն, փողը շտապ ուղարկեն, որ գործի մեջ դնի: Համբոն չէր համաձայնվում:

Հայաստան ներմուծվող ապրանքներն անվտանգ չեն

Այս մասին բարձրաձայնում են եվրոպացի փորձագետները Երեկ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին պատկանող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի սրահում Եվրամիության ֆինանսավորմամբ տեղի ունեցած «Ստանդարտների ներդաշնակեցում եւ ՀՀ շուկայի վերահսկողության պետական տեսչության ինստիտուցիոնալ ուժեղացում» թեմայով սեմինարի ժամանակ Թվինինգ ծրագրի մշտական խորհրդատու, Եվրամիության ներկայացուցիչ  Վիլյամ Ֆրենկ Հարիսը տեղեկացրեց, որ իրենք ուսումնասիրել են Հայաստանի շուկան, որտեղ բավականաչափ խնդիրներ են հայտնաբերել: Պարոն

ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Բադալյան եղբայրների բողոքը

Նրանց փաստաբանները շարունակում են պնդել, որ երեք եղբայրների նկատմամբ ապացույցների բացակայության պայմաններում առաջադրվել է ապօրինի, կամայական մեղադրանք: ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել խուլիգանության մեջ մեղադրվող սպիտակցի երեք եղբայրների փաստաբաններ Ռուբեն Հակոբյանի եւ Արտակ Ոսկանյանի բողոքը: Համաձայն մեղադրական եզրակացության՝ 2012թ. հունիսի 23-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ Արմեն Մկրտչյանը, պարզաբանումներ ստանալու նպատակով, գործով չպարզված անձանց հետ

«Քիչ ենք շփվում աշխարհի հետ»

Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը՝ Մեծ Բրիտանիայում հիացմունք «կորզած» ներկայացման եւ բեմանկարչության մասին Վերջերս Մեծ Բրիտանիայի Կարդիֆ քաղաքում կայացած «Աշխարհի բեմական ձեւավորում» երրորդ փառատոնին (մասնակցում էր մոտ հիսուն երկիր) ներկայացված էր Անուշ Ասլիբեկյանի «Թռիչք քաղաքի վրայով» պիեսը։ Ժամանակին «Առավոտը» անդրադարձել էր այս աշխատանքին, փաստելով, որ ներկայացումն առանձնանում է ոչ միայն բեմական լուծումներով ¥բեմադրիչ՝ Նարինե Գրիգորյան, նկարիչ՝

Հիշեցին ու մեծարեցին Դիլդիլյանին

Օրերս ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում նշվեց Արա Դիլդիլյանի ծննդյան 106-ամյակը: Միջոցառմանը հրավիրված էին Դիլդիլյանի դուստրը՝  Ռեյչլ Դիլդիլյանը,  պետական եւ գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ցեղասպանության թանգարան- ինստիտուտից, ՀՀ մշակույթի, սփյուռքի նախարարություններից: Միջոցառումը մեկնարկեց ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի փոխտնօրեն Խաչատուր Մելիքսեթյանի բացման խոսքով: Նա կարեւորեց թանգարանի գործունեության մեջ Դիլդիլյանի

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031