Օրվա լրահոսը
Ա. Թավադյանը պատասխանում է, թե ինչու գազը չէժանացավ, ինչպես որ կանխատեսել էր
Վառելիքի գները կիջնեն, եթե նավթամո՞ւղ կառուցենք
«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ»-ի տնօրենը բողոքում է. «15 հոգով մի հատ հանձնաժողով չեք կարողանում ստեղծել» (Տեսանյութ)
Ձմեռվա ընթացքում Հայաստանի քաղաքացիներից բազմաթիվ բողոքներ հնչեցին, որոնք վերաբերում էին գազի որակի վատթարացմանը: Այս առնչությամբ «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԲԸ-ն այսօր հանդիպում էր կազմակերպել, որը վերաբերում էր բնական գազի կալորիականությանը եւ որակական հատկանիշներին: Հանդիպման ներկաների մեծ մասը առաջարկությամբ հանդես եկան՝ ստեղծել մի հանձնաժողով, որը կներառի տարբեր հասարակական կազմակերպությունների եւ անհատ սպառողների, որոնց օգնությամբ հնարավոր կլինի ստուգել գազի կալորիականությունը
ԲՀԿ-ական պատգամավորը չի վստահում նախագահի խոսքին, քանի դեռ ՎՊ-ն եւ ՄԻՊ-ը չեն վստահում կառավարությանը
«Մենք պետք է ունենանք այդ փողը, որպեսզի մեր տնտեսությունը զարգանա և զարգացման պտուղներն էլ ուղղենք կենսաթոշակների բարձրացմանը: Անպայման անելու ենք, Կարե՛ն ջան, և որևէ մեծ խնդիր, նորից եմ ասում, ես այստեղ չեմ տեսնում, թեև գիտեմ, որ այսօր հանրապետության բնակչության 80 տոկոսը դժգոհ է այդ որոշումից: Մենք, ներողություն բառիս համար, երկրապահական լեզվով ասեմ, հո ախմախ չե՞նք,
«Ինչո՞ւ եք մեր երկիրը գրավի տակ դնում». հարցեր Սերժ Սարգսյանին. «Ա1+»
«Նաիրիտ» գործարանի հետագա գործունեությամբ մտահոգ ԿԱՄՔ քաղաքացիական շարժման հիմնադիր Արտաշես Ավետիսյանն այսօր անդրադարձել է Սերժ Սարգսյանի փետրվարի 15-ին ասված խոսքերին: Դրանք մասնավորապես հետեւյալն էին. «Եթե որոշ սադրիչներ մոլորության մեջ չգցեն «Նաիրիտի» աշխատողներին, ապա մենք, անկախ որևէ հանգամանքից, այս տարի, ամենայն հավանականությամբ, սկսելու ենք նոր «Նաիրիտի» կառուցումը, գոնե նախագծահաշվարկային աշխատանքները, նախնական պայմանագրերը կան, եւ հնարավորության դեպքում
Մեկ տարում 50 կազմակերպության արտոնագիր է տրվել Սյունիքի ընդերքի ուսումնասիրության համար
Սյունիքի մարզում ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով 2013թ.-ին շուրջ 50 կազմակերպության ուսումնասիրության արտոնագիր է տրամադրվել: Այս մասին օրերս կայացած Սյունիքի մարզխորհրդի նիստի ժամանակ տեղեկացրեց Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռազմիկ Ղազարյանը: «Մարզի 47 հանքավայրերի համար տրվել են ընդերքօգտագործման լիցենզիաներ, որոնցից ներկայումս շահագործվում է 30-ը, որից 7-ը` մետաղական, 23-ը` ոչ մետաղական: Բոլոր հանքօգտագործողներն ունեն հողհատկացման և ընդերքի
«Հայաստան» հանրախանութի տեղում գործելու է «Երեւան Սիթի»
Aravot.am-ի տեղեկություններով՝ առաջիկայում «Հայաստան» հանրախանութի տեղում գործելու է «Երեւան Սիթի» սուպերմարկետ: Հանրախանութն ազատելու մասին աշխատակիցներին դեռ չեն տեղեկացրել, բայց այսօր առավոտից աշխատակիցները նկատել են, թե ինչպես են նոր սառնարաններ ու սուպերմարկետի այլ պարագաներ տեղափոխում հանրախանութի առաջին հարկ: «Բարեկամություն» մետրոյի գետնանցումի մի հատվածը, ըստ «Հայաստան» հանրախանութի աշխատակիցների, արդեն մի քանի ժամ փակ է. այդ հատվածը նույնպես
Երեխաներ` «փորձանոթից». անպտղություն հաղթահարումը Հայաստանում թանկ հաճույք է. «Մեդիալաբ»
Հայաստանում ամեն 7-րդ ընտանիք չի կարողանում երեխա ունենալ. ըստ վերջին` 2009 թվականի հետազոտության` հայ կանանց մոտ 16.8 տոկոսը տառապում է անպտղությամբ: Թեև վերջին տասը տարում անպտղության մակարդակը երկու անգամ նվազել է, սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության ընդունված նորմերի 15% ցուցանիշը դեռ ճգնաժամային է: Մասնագետները պնդում են, եթե միջոցներ չձեռնարկվեն այս բացասական միտումը վերացնելու ուղղությամբ, ապա երկրի
Սիլվա Հակոբյանը ուտեստ կպատրաստի՝ որպես բարի գործ, իսկ Ավետ Բարսեղյանն կփորձի չարություն չանել
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր բարության ինքնաբուխ արտահայտման միջազգային օրն է: Տոնի խորհուրդն այն է, որ մարդիկ բարի արարքներ կատարեն, ինչը չպետք է ակնկալիքներ ունենա: Տոնին ընդառաջ Aravot.am-ը փորձեց պարզել, թե մեր շոու-բիզնեսի աստղերն ինչ բարի արարքներ են գործել իրենց կյանքում: Այս նպատակով զրուցեցինք նրանցից մի քանիսի հետ: Երգչուհի Սիլվա Հակոբյանը հավաստիացնում է՝ եթե նկատում
Վարդան Այվազյանը զգուշացրեց Լյովա Խաչատրյանին. «Կգնաս առյուծներին տեսակցության» (Տեսանյութ)
Լյովա Խաչատրյանը արձագանքեց. «Մեկը մեր մոտից գնաց առյուծների մոտ, քացով խփեց բերնին, այնպես որ, առյուծների հետ մեզ համար սովորական բան է»: Հետո էլ հավելեց, թե իրենց էշը շատ առյուծներին կասի:
ՀՀԿ պատգամավոր Վ.Բաղդասարյան. «Վաղվա նկատմամբ հույսը չեն տեսնում» (Տեսանյութ)
«Մենք բավականին լուրջ խնդիրներ ունենք օրենսդրական դաշտում, ազատ շուկայական հարաբերությունների ստեղծման ոլորտում, տնտեսության դինամիկ զարգացման հետ կապված, և Մաքսային միության հետ հարաբերություններ սկսելու հետ կապված»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը: Պրն. Բաղդասարյանի խոսքերով, խնդիրները գալիս են նրանից, որ օրենսդրությունը թերի է, և օրենքները պետք է հստակեցվեն. «Մենք շատ հստակ
Վլադիմիր Ենգիբարյանը կհամաձայնե՞ր իր անվան դպրոցի ճակատից հանել օլիմպիական հինգ օղակները
Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մարզադպրոցի շենքի ճակատից վերջերս օլիմպիական խորհրդանշան հինգ օղակները հանվել են եւ դրանց փոխարեն տեղադրվել է բռնցքամարտի ձեռնոց: Եվ դա այն դեպքում, որ մարզադպրոցի անվանման մեջ կա «օլիմպիական» բառը: Հետաքրքիր է, թե ինչո՞վ էին խանգարում հինգ օղակները այդ դպրոցում բռնցքամարտի զարգացմանը: Եթե ձեռնոցի առկայությունը պարտադիր էր, որպեսզի անցորդներն իմանային, որ այդտեղ
Կողոպտել են ”Երևան Սիթի”-ի տարածքում գտնվող տաղավարները. Yerkir.am
Այս գիշեր անհայտ անձինք մուտք են գործել Կոմիտասի պողոտայում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի տարածք և կողոպտել 2-րդ հարկում տեղակայված` հագուստի տաղավարները: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին սուպերմարկետից` նշելով, որ տաղավարները «Երևան Սիթիի» հետ առնչություն չունեն: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Մարգարիտ Եսայան. «Մնացածը` նեղ անձնական կամ նեղ-քաղաքական խաղիկներ են»
«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ԵԿՄ համագումարում կարծում եմ, սպասված խոսք էր, քանի որ կուտակային կենսաթոշակի օրենքի շուրջ այս ամբողջ աժիոտաժը, մարդկանց դժգոհությունը եւ պահանջները ի վերջո պատասխան էին պահանջում եւ այդ պատասխանը երկրի նախագահը տվեց անձամբ: Ցանկացած երկրում տնտեսական խնդիրների, իրական տնտեսական քաղաքականության եւ այլնի մասին առավելագույնս տեղյակ է տվյալ երկրի ղեկավարությունը, քանի որ
Грузия Онлайн. Վրաստանի նախկին վարչապետին 5 տարի տվեցին
Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին դատապարտվեց 5 տարվա ազատազրկման: Վճիռը կայացրել է Քութայիսիի քաղաքային դատարանի դատավոր Նատյա Բարբակաձեն՝ փետրվարի 17-ին: Հայտնում է «Գռուզիա Օնլայն» լրատվականը: Նույն գործով Կախեթիի նախկին մարզպետ Զուրաբ Չիաբերաշվիլիի նկատմամբ 50 հազար լարիի (մոտ 10 միլիոն դրամ) տուգանք է նշանակվել: Մերաբիշվիլին և Չիաբերաշվիլի մեղադրվում էին երեք հոդվածներով՝ ընտրակաշառք բաժանելու, պետական միջոցների յուրացնելու
Վերնիսաժին հարակից այգին կբարեկարգվի համայնքային միջոցների հաշվին, իսկ Մանկական և Մալիբու սրճարանին հարակից զբոսայգիները՝ վարձակալների կողմից
Երևանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում արդեն վերսկսվել են Հյուսիսային պողոտայի բարեկարգման աշխատանքները:
«Նիմֆոմանուհի» ֆիլմը պոռնոգրաֆիայի նմուշ չէ. Զավեն Բոյաջյան
«Այդ ֆիլմը, որտեղ կան բաց տեսարաններ, կինոթատրոնում անարգել ցուցադրվում է, ընդ որում՝ մի քանի դահլիճում առավոտից երեկո` առանց տարիքային սահմանափակման եւ դրա դեմ բողոքող չկա, այսինքն` ռեալ ինչ-որ ցուցադրվում է, բողոքող չկա, իսկ մի ֆիլմ, որը հայտնի չէ` ինչի մասին է, դրա դեմ բոլորը բողոքում են, եւ դա հանվում է ցուցադրությունից, որտե՞ղ է տրամաբանությունը»:
BAFTA-ն լավագույն ֆիլմ է ճանաչել «Ստրկության 12 տարին». «Ազատություն» ռ/կ
«Ստրկություն 12 տարի» («12 Years a Slave») ֆիլմը արժանացել է Կինոյի և հեռուստատեսության բրիտանական ակադեմիայի (BAFTA) «լավագույն ֆիլմ» մրցանակին: Բրիտանացի կինոգետները «լավագույն դերասան» են ճանաչել նույն ֆիլմի գլխավոր դերակատար Չուիթել Էջիոֆորին։ Կիրակի տեղի ունեցած մրցանակաբաշխությանը Էջիոֆորը շնորհակալություն է հայտնել ռեժիսոր Սթիվ ՄքՔուինին՝ 19-րդ դարում Ամերիկայի հարավում բռնի ստրկության վաճառված ազատ սևամորթ տղամարդու պատմությունը էկրանավորելու համար։
Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունը՝ փետրվարի 12-ի միջադեպի վերաբերյալ
Նախկինում էլ ամեն մի բռնարարքից հետո, երբ բողոքի ալիք է բարձրացել, հարուցվել է քրեական գործ: Սակայն որեւէ մեկը չի դատապարտվել, եւ անպատժելիությունը շարունակում է ծնել նոր բռնարարքներ:
The Armenian Weekly. Մտավորականները բաց նամակով կոչ են արել վերանայել ՄԻԵԴ-ի հակահայկական որոշումը
Մի քանի տասնյակ գիտնականներ, գրողներ բաց նամակով դիմել են Շվեյցարիայի կառավարությանը՝ կոչ անելով բողոքարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Դողու Փերինչեքի Շվեյցարիայի դեմ գործի որոշումը, ըստ որի՝ Հայոց ցեղասպանությունը հերքելու համար պատասխանատվության չեն ենթարկվում: Հայտնում է «Արմենիան Ուիքլի» թերթը: Մտավորականները ՄԻԵԴ-ի որոշումն անվանել են «պատմական և մոտեցման անճշտություն» և նշել, որ անպայման պետք է վերանայվի այդ
Գեներալ Մանվելը Սուրիկ Խաչատրյանի բերանին է խփելու, եթե…(ձայնագրություն)
Մեր հարցին` տեղյա՞կ է, որ Սուրիկ Խաչատրյանին տարբեր հանցագործությունների մեջ են մեղադրում, պարոն Գրիգորյանը ընդհատեց հարցը ու պատասխանեց. «Երբ որ հանկարծ դատարանով մեղադրանքի որոշում լինի, ես ու դու գնանք մի հատ էլ տանք բերանին: Եղա՞վ, երկուսով ենք գնալու, չմոռանաս»:
Վարդան Այվազյանը՝ Լյովա Խաչատրյանին. «Այվազյան Վարդանի վրա հանկարծ չկասկածեք» (Տեսանյութ)
Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանի ու ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանի միջև թեժ բանավեճ ծավալվեց Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին: ԲՀԿ անդամն ասաց, թե՝ «Ձեր գումարը գողին կվստահե՞ք: Իմ դիրքորոշումն այն է, որ մի կառավարության, որի մասին Վերահսկիչ պալատն ասում է, թե բյուջեի 70 տոկոսը գողանում է, ՄԻՊ-ը ասում է, թե պրեսկուրանտով են աշխատում,
Էդուարդ Միլիտոնյան. «Մենք պահպանում ենք տոնի խորհուրդը»
«Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, արդեն 6-րդ տարին է՝ գիրք նվիրելու օրն է: Եվ այդ օրն էլ մարդիկ համոզվում են, որ աշխարհում գրքից լավ նվեր չկա»,- Գրողների միությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը: «Գիրք նվիրելու օրը ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ անցկացվում են միջոցառումներ»,-ասաց պրն Միլիտոնյանը:
Ռեժիսոր Լուսինե Գևորգյանի բուժման նպատակով կազմակերպված դրամահավաքը շարունակվում է (Տեսանյութ)
Լուսինե Գևորգյանը ռեժիսոր է, բազմաթիվ ֆիլմերի և հաղորդաշարերի հեղինակ: Լուսինեի ֆիլմերն ու հաղորդումները ժամանակին կարելի էր դիտել գրեթե բոլոր հեռուստաալիքներով: Իր բոլոր գործերը Լուսինեն նվիրել է հանրությանը․ համացանցում տեղի են ունեցել նրա ֆիլմերի օնլայն պրեմիերաները Արդեն 10 տարի է՝ ինչ Լուսինեն ոչինչ չի նկարահանել, նա միայն գրում է և աշխատում իր լայնամետրաժ կինոծրագրերի վրա: Չնայած
Աշոտ Թավադյան. «Դեղերը ոչ մի դեպքում չպետք է թանկանան» (Տեսանյութ)
Տնտեսագետ Աշոտ Թավադյանն անդրադառնալով ՄՄ մտնելու դեպքում սպասվող հնարավոր թանկացումներին, որն ըստ Հայաստանի տնտեսական ոլորտի պատասխանատուների կանխատեսումների, կարող է լինել մեկուկես տոկոս, ասաց, որ մի շարք ապրանքների մասով էլ գների իջեցում կարող է տեղի ունենա: Սակայն, խնդիրը պարտադիր պետք է նայել առաջին անհրաժեշտության ապրանքների տեսանկյունից: Օրինակ դեղերի մասով ոչ մի դեպքում չի կարող մաքսատուրք ավելանալ,
«Մարզերում կստեղծվեն 911 ծառայություններ». Նիկոլայ Գրիգորյան
«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ՀՀ-ում 2013 թ.-ի ընթացքում նախորդ տարվա հետ համեմատած դեպքերն ավելացել են 493-ով , իսկ զոհերի թիվը աճել է 61-ով: Դրանք հիմնականում տեխնածին դեպքերն են, ՃՊ պատահարները: Ինչքան էլ ցավալի է, բայց դրանց 39.6%-ը սոցիալ-կենցաղային են»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը, որը նաև ներկայացրեց ԱԻՆ
Ալեքսանդր Արզումանյան. «Երեք տարվա հ/կ կա, որ շատ ավելի գործ է արել, քան Չարենցի եւ Մահարու «գլուխը կերած» Գրողների միությունը»
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին տարբեր ստեղծագործական միությունների անդամներ այնքան են դիմել իրենց հասարակական կազմակերպության անվան մեջ «ստեղծագործական միություն» արտահայտությունը գրելու իրավունք ստանալու վերաբերյալ, որ նա օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որով «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն է առաջարկում. «Այլեւս չի կարողանում այդ մարդկանց աչքերին նայել»: Այս
Ջոու Լի. «Հայաստանը Չինաստանի ամենավստահելի գործընկերներից մեկն է»
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության պատվիրակությանը` կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային կապերի բաժնի ղեկավարի տեղակալ Ջոու Լիի գլխավորությամբ: Ողջունելով հյուրին` Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը. «Մեր երկրների միջև ձևավորվել են քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ: Հայաստանը շահագրգիռ է Չինաստանի հետ երկկողմ, մասնավորապես տնտեսության և
Վթարի է ենթարկվել ազգային անվտանգության խորհրդի գործերի կառավարիչը, ինչի հետևանքով նրա ուղևոր պրոֆեսորը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
Երեկ՝ փետրվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ին Հ. Էմին փողոցի թիվ 58 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի բնակիչներ, 22-ամյա Գևորգ Ջնդոյանի վարած Վազ 2110 մակնիշի 29 ՏՕ 401 համարանիշի և 56-ամյա Արտաշես Հովհաննիսյանի վարած Toyota մակնիշի 007 ՈՈ 01 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևոր,
Ըստ քաղաքացու հաղորդման` վարույթն իրականացնող անձն անցել է պաշտոնեական լիազորությունները
Քաղաքացի Ա. Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ քաղաքացի Ա. Մ.-ի հաղորդման` 2013 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության մարզային քննչական բաժանմունքում քննիչի կողմից ենթարկվել է խոշտանգումների, որի ընթացքում ծեծի, բռնության ու սպառնալիքների ազդեցության տակ ստորագրել է արձանագրություններում: Կատարվում է
ՌԴ միգրացիոն օրենքը խախտած 170 հազար ՀՀ քաղաքացիների ճակատագիրն անհայտ է. «Ազատություն» ռադիոկայան
Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության կայքէջի տվյալների համաձայն՝ Հայաստանի ավելի քան 170 հազար քաղաքացի զրկված է Ռուսաստան մուտք գործելու իրավունքից, քանի որ արդեն խախտել է այս երկրի միգրացիոն օրենքները։ Հունվարի 1-ից սկսած առանց մուտքի վիզայի Ռուսաստան մեկնելու իրավունք ունեցող պետությունների քաղաքացիները կարող են այդ երկրի տարածքում մնալ 90 օր յուրաքանչյուր՝ 180 օրվա ընթացքում։ Ենթադրվում է, որ


















































