Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանի կռվի պատճառը հին թշնամությունն է

Դեկտեմբեր 25,2013 13:37

Դիլիջանի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ դեկտեմբերի լույս 25-ի գիշերը մահացել է Դիլիջան քաղաքի 33-ամյա բնակիչ Նավասարդ Աբգարյանը: Բժշկական կենտրոնի վիրաբույժներն ասացին, որ մայրաքաղաքից բժիշկների խումբ էր եկել, սակայն նրանք եւս անկարող են եղել փրկել Նավասարդի կյանքը: Վերջինս հրազենային բազմաթիվ վնասվածքներ է ստացել,նաեւ դեմքին՝ դանակի հարված:

Նշենք, որ Նավասարդ Աբգարյանը Դիլիջանի ոլորանների սկզբնամասում գտնվող «Հաղարծին» ռեստորանի տեր Արմեն Աբգարյանի եղբոր որդին է:

Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ այնտեղ տեղափոխված Արտավազդ Թամրազյանը մահացել է: Վերջինս Տավուշի մարզի Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյան որդին է:

Տեղեկացնենք, որ Նավասարդ Աբգարյանը եւ Արարատ Թամրազյանն ամուսնացած էին: Ոստիկանությունից  դեպքի մասին  տեղեկություններ չտրամադրեցին՝ պատճառաբանելով իրենց զբաղվածությունը:

Դիլիջանի բնակիչները մեզ ասացին, որ դեկտեմբերի 24-ին, ժամը 17.50-ի սահմաններում քաղաքի Մյասնիկյան փողոցում, «ԱԿԲԱ կրեդիտ ագրիկոլ» բանկի մոտ երկու երիտասարդները հանդիպել են՝ հարաբերությունները պարզելու նպատակով: Նրանց միջեւ հին թշնամություն է եղել: Դիլիջանցիների խոսքերով՝ կռվի ժամանակ գործադրվել են ատրճանակ, ինքնաձիգ, դանակ: Արձակված գնդակներից մեկը խոցել է այնտեղ կայանած «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենան, սակայն վարորդը չի տուժել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարը՝ shamshyan.com-ից

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031