Օրվա լրահոսը

Արսեն Ջուլֆալակյանը հաղթեց եւ սպասում է Ռոման Վլասովին

Հայաստանցի 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը Բուդապեշտում ընթացող ունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության մեկնարկային գոտեմարտում առանց լուրջ դժվարության 1-ին մրցափուլում 8:0 բացահայտ առավելությամբ պարտության մատնեց ավստրիացի  Ֆլորիան Մարշլին եւ 1/8 եզրափակչում ուժերը չափելու է իր վաղեմի ու սկզբունքային մրցակից ռուսաստանցի Ռոման Վլասովի հետ:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Խաղաղության աղոթք եւ հոգեհանգիստ Սիրիայում զոհված քրիստոնյաների համար

Սեպտեմբերի 22-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում Սուրբ եւ Անմահ Պատարագից հետո, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց խաղաղության աղոթք Սիրիայի եւ հոգեհանգստյան պաշտոն Սիրիայում զոհված բազում քրիստոնյաների համար: Մինչ արարողության սկսվելը, ներկա գտնվող հավատացյալներին իր խոսքն ուղղեց Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունը մասնավորաբար ընդգծեց, որ Սիրիան հայ ժողովրդի համար հարազատ

Սասուն Ղամբարյանն սկսեց հաղթանակով, իսկ Վաչիկ Եղիազարյանը պարտվեց

­ Բուդապեշտում այսօր ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայաստանցի 66 կգ քաշային Սասուն Ղամբարյանը մեկնարկային գոտեմարտի երկրորդ մրցափուլում միավորների 6:0 բացահայտ առավելությամբ հաղթեց Բուլղարիայի ներկայացուցիչ Պլեմեն Պետրովին: Վաչիկ Եղիազարյանը 120  կգ քաշաում զիջեց գերմանացի Էդուարդ Պոպպին:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Արամ Առաջինը գալիս է

Առաջին անգամ են Մայր Աթոռի և Կիլիկիո կաթողիկոսության եպիսկոպոսները միացյալ ժողով գումարելու

Աղջիկներ եւ գարեջուր կամ գարեջուր եւ աղջիկներ (ֆոտոշարք)

Գերմանիայի Մյունխեն քաղաքում (Բավարիա) բացվել է աշխարհում խոշորագույն գարեջրի փառատոնը` «Օկտոբերֆեստը»: Փառատոնը բացվում է արդեն 180-րդ անգամ: Գարեջրի փառատոնը աչքի է ընկնում ոչ միայն գարեջրի, այլ նաեւ` գեղեցիկ աղջիկների հաճելի առատությամբ: Տեղի լրատվամիջոցները տարածել են միջոցառման ուշագրավ պահերի լուսանկարները:  

Ավանակին անվանակոչել են նախարարի անունով

Եգիպտոսի հարավում ապրող մի ֆերմեր ավանակին տվել է երկրի պաշտպանության նախարարի անունը` Աբդել Ֆաթթահ աս-Սիսի, տեղեկացնում է Associated Press-ը: Ֆերմերը վստահ է, որ նախարարին շնորհ, պատիվ եւ հարգանք է մատուցել: Ֆերմեր Օմար Աբդուլ-Մաղդը, սակայն, ձերբակալվել է: Նա ավանակով զբոսնում էր քաղաքում, իսկ ավանակի գլխին զինվորական գլխարկ էր:  

Աշնանային գիշերահավասար. սկսվում է աստղագիտական աշունը

Այսօր` սեպտեմբերի 22-ին, Գրինվիչի ժամանակով 20:44, Արեգակը երկնքի հյուսիսային կիսագնդից անցնում է հարավային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական աշնան սկիզբն է: Այդ պահին Արեգակը կգտնվի Երկրի հասարակածի հարթության մեջ, եւ քանի որ Արեգակը կետ չէ, այլ նրա սկավառակը չափեր ունի, ապա նրա անցումը հասարակածով տեւում է մոտ 33 ժամ: Այդ օրը կոչվում է աշնանային գիշերահավասարի օր, այսինքն

50 եվրո տուգանք` մետրոյում համբուրվելու համար

Ինչպես հաղորդում են գերմանական աղբյուրները Ավստրայի մայրաքաղաք Վիեննայի իշխանությունները որոշել են 50 եվրո տուգանել բոլոր նրանց ովքեր մետրոյում կհամբուրվեն, կամ վագոնում հեռախոսով բարձր կխոսեն, կամ բարձր երաժշտություն կլսեն, կամ վագոն կմտնեն սուր հոտով բրդուջով: Այս ամենը մեկ արտահայտությամբ է ձեւակերպված` «Զգացմունքների բացահայտ ցուցադրություն»: Այս որոշմամբ բազում հարցեր են առաջանում` ով է որոշելու բրդուջի հոտի սրության

«Հարրի Փոթերը» կմարմնավորի Ֆրեդդի Մերկուրիին

Բրիտանացի դերասան Դենիել Ռեդկլիֆը, որը հանրությանը հայտնի  է դարձել Հարրի Փոթերի դերով, կմարմնավորի լեգենդար «Queen» խմբի մենակատար Ֆրեդդի Մերկուրիին` խմբի մասին ժապավենում: Ըստ բրիտանական աղբյուրների, ֆիլմի նկարահանումները կարող են սկսվել 2014-ին: Դրանք պետք է սկսված լինեին դեռեւս 2010-ին, սակայն, մշտապես հետաձգվել են:

«Եվրատեսիլ 2014»-ի նոր կանոններից մինչև Լանա Խաչատրյանի ամուսնություն

«Առավոտ երիտասարդականը» շարունակում է ներկայացնել շոուբիզնեսյան ամենահետաքրքիր ու քննարկվող նորությունները: Փոխվել են «Եվրատեսիլ 2014» երգի -մրցույթի կանոնները: Կազմակերպիչները խստացրել են կանոնները եւ ավելացրել ժյուրիի «թափանցիկությունը», որը 50 տոկոսով ազդում է երկրների քվեարկության արդյունքների վրա, այս մասին լուրը տարածվել է մրցույթի պաշտոնական կայքում: Նոր կանոնների համաձայն, ժյուրիի անդամների անունները հայտարարվելու են մայիսի 1-ին: Բացի այդ, մրցույթի

Վլադիմիր Ժիրինովսկի. Պայքար, պայքար մինչեւ վերջ

Ռուսական HTB հեռուստաընկերության «Կենտրոնական հեռուստաընկերություն»` «Центральное телевидение», հաղորդման ժամանակ ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ մտադիր է մասնակցել ՌԴ նախագահի ընտրությանը մինչեւ 2036 թվականը: Ժիրինովսկին արդեն 5 անգամ նախագահի թեկնածու է եղել, իսկ 2036-ին կդառնա 90 տարեկան:  

«Երբ մեկը հարձակվի, դժվար թե ազգովի սկսենք համբուրվել». Եթե լիներ «Ազատագրվենք համբուրվելով» ակցիան

  Հայաստանի «համբույրակարոտ» քաղաքացիների՝ Հանրապետության Հրապարակում զանգվածային տոնական համբույրի երեկո կազմակերպելու ցանկությունը չեղյալ հայտարարվեց։ Մոտ մեկ շաբաթ առաջ Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծված «Ազատագրվենք համբուրվելով» խմբի հայտարարությունը, կարելի է ասել հայեցի ապրող ֆեյսբուքահայության համար «բում» էր։ Գրեթե բոլորի ֆեյսբուքյան պատերին միջոցառման մասին ինչ–որ մեկնաբանություններ կային։ «Սեպտեմբերի 21-ին պաշտպանենք մեր անկախությունը, լցնենք Հանրապետության հրապարակը համբույրով։ Գալիս ենք զույգերով կամ

Նամակը տեղ է հասել…70 տարի անց

Երկրորդ աշխարհամարտի մասնակից շարքային Ջոն Էդդինգթոնի նամակը նրա դստերն է հասել….ուղարկելուց 70 տարի անց, հաղորդում է Associated Press-ը: Զինվորը նամակը գրել է 1944 թվականին` զոհվելուց ոչ շատ առաջ: Նամակի հետ նա այն ժամանակ երեք ամսական դստերն է ուղարկել նաեւ «Մանուշակագույն սիրտ» մեդալը: Նամակը գտել են գրելուց 14 տարի անց, իսկ զոհված զինվորի դստերը` միայն հիմա:

Առանց մեքենայի համաշխարհային օր

Ֆրանսիացի մի խումբ ակտիվ քաղաքացիների նախաձեռնությամբ ամեն տարի սեպտեմբերի 22-ին նշվում է Առանց մեքենայի համաշխարհային օրը` World Day Without Car: Նախաձեռնողները պարզել են, որ ամեն րոպե աշխարհում արտադրվում է նոր մեքենա, իսկ մեկ տարում մեքենաները խլում են 3000 մարդու կյանք: Առանց մեքենայի համաշխարհային օրը նշվում է 1998 թվականից, այսօր արդեն աշխարհի 35 երկրի ավելի քան

Հայ ըմբիշներն ամենուր են

Նրանց եվրոպական երկրները վստահում են:

Առաջնության վերջնամասում դիրքերը մի փոքր բարելավել են

Հայաստանցի Մարիա Գեւորգյանը բավականին հաջող է հանդես գալիս Խոջաելիում ընթացող շախմատի U 20 աշխարհի առաջնությունում: Կանանց ՖԻԴԵ-ի վարպեը ութ տուրից հետո 5,0 միավորով 77 մասնակիցների հետ մրցապայքարում ընթանում է 22-րդ հորիզոնականում: Պայքարի վերջնամասում դիրքերը որոշ չափով բարելավել է տղաների առաջնության մասնակից, գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, որը իներորդ տուրից առաջ 5,5 միավորով բարձրացել է 18-րդ տեղ: Միջազգային

Էլինա Դանիելյանը նահանջեց վերջին հորիզոնական

Հայաստանի լավագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը Տաշքենդում անհաջող է հանդես գալիս կանաց «Grand Prix» մրցաշարում: Խաղացված չորս տուրերում նա կրել է երկու պարտություն, երկու պարտիա ավարտել ոչ-ոքի. վերջինը երեկ՝ բուլղարացի Անտոանետա Ստեֆանովայի հետ, եւ մրցաշարային աղյուսակում մեկ միավորով վերջին հորիզոնականում է:     Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 եւ 23 տարեկանների առաջնությունը

Այսօր Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 եւ 23 տարեկան տղաների եւ աղջիկների համատեղ առաջնությունը: Հայաստանը մրցաշարում ընդհանուր առմամբ ներկայացնում են ութ ծանրորդներ: Մեր մարզիկներից առաջինն ասպարեզ մտնելու է 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը: Նա հանդես է գալիս մինչեւ 20 տարեկան տղաների առաջնությունում եւ դատելով նրեկայացրած նախնական հայտից՝ ասսօր մրցանակային բարձր տեղի

Եվգենյա Դոլուխանովան վերջին տուրից առաջ երկրորդն է

Կանանց գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան, որ վերջերս վերադարձել է Ուկրաինայի շախմատի ֆեդերացիա, Դնեպրոպետրովսկում ընթացող «Դնեպրոպետրովսկի աշուն 2013» շամատի փառատոնում եզրափակիչ տուրից առաջ ութ հնարավորից վաստակել է 5,5 միավոր եւ մրցաշարային աղյուսակում երկրորդն է: Մրցաշարին մասնակցող Ալինա Բալայանը՝ Ռուսաստանից, 3,0 միավորով զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը:     Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Գորիսի քաղաքապետ. Ես չեմ կարող ասել՝ արդարացի էր, թե ոչ

Հատված Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի` NEWS.am-ին տված հարզազրույցից   Նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին տեսե՞լ եք, ուրախացե՞լ եք, որ որդին եւ թիկնապահը ազատ են արձակվել: Միանշանակ, մի քիչ առաջ զանգեցի պարոն Խաչատրյանին, շնորհավորեցի իր անկախության տոնը, ես ակտիվ կապի մեջ եմ իր հետ: Իսկ ազատ արձակվելուց հետո գնացել ու տեսե՞լ եք իրեն, որդուն, թիկնապահին, աչքալուսանք տվե՞լ եք:

Ինքնասպանության փորձը կանխվել է

Սեպտեմբերի 21-ին, ժամը 23.11-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել` նետվելով Գ.Նժդեհի հրապարակի արգելապատնեշից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» և «1-03» ծառայությանը: Փրկարարները կանխել են Ն. Շ-ի (ծնվ. 1958թ.) ինքնասպանության փորձը:   ԱԻՆ

Փարիզում անցկացվում է կանաչապատման փառատոն

Սեպտեմբերի 21-ին եւ 22-ին Փարիզում կազմակերպվում է կանաչապատման փառատոն, որի ժամանակ տարբեր շրջաններ ներկայացնելու են կանաչապատման իրենց փորձը: Կցուցադրվի 150 «այգի», այդ թվում` 1,3 կմ երկարությամբ` բիոմիջանցք: Փառատոնին մասնակցում է 21 կազմակերպություն:

Արամ Մանուկյան. «Սերժակերպ ու ռոբատեսակներ, պայքարելով անկախության դեմ, տոն են նշում»

GALA.TV.  Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն այսօր նշել են անկախության տոնը՝ կազմակերպելով տոնական միջոցառում: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Միջոցառման ժամանակ Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը ուղերձ է հղել ներկաներին: «Շատ սերունդներ, շատ ազգեր են պայքարել անկախության համար, շատ ազգեր հալվել-մաշվել են էդ ճանապարհին, մեր սերունդը բախտավոր է, մենք երջանիկ

Ի՞նչ են խոսել Վարդան Ղուկասյանն ու Սերժ Սարգսյանը` Ամենափրկիչ եկեղեցու ներսում

Ինչպես հայտնի է երեկ Սերժ Սարգսյանի` Գյումրի կատարած այցի ժամանակ  նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը,  Ամենափրկիչ եկեղեցու փակ մուտքից դուրս գալով, կտրել էր նախագահի ճանապարհը` նրան իր կողմից կառուցվող ու գրեթե ավարտին հասցվող  եկեղեցին ցույց տալու հրավերք անելով: Նախագահը բնականաբար  ընդունել էր նախկին  պաշտոնյայի հրավերը ու 10 րոպե շարունակ առանձնազրույց էր տեղի ունեցել  այս երկուսի միջեւ: Ինչպես

Արթուր Ալեքսանյանի ռեւանշը չստացվեց

Հայ մարզիկը բավարարվեց արծաթե մեդալով

Մետրոպոլիտենում բացվեց «ԵՐԵՎԱՆ. Հայացք XXI-րդ դարից» լուսանկարչական ցուցահանդեսը (ֆոտոշարք)

Այսօր «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակներում Երեւանի մետրոպոլիտենի  5 կայարանում բացվեց «ԵՐԵՎԱՆ. Հայացք XXI-րդ դարից» լուսանկարչական ցուցահանդեսը: Ներկայացված է 180 նկար` 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի առաջին կեսի Երեւանը:  Ցուցահանդեսը կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի պատմության թանգարանի համագործակցությամբ: Լուսանկարներում ներկայացված են երեւանյան փողոցներ, հասարակական, վարչական նշանակության եւ անձնական օգտագործման կառույցներ: ՀՀ մշակույթի փոխնախարար

Վաղը Արսեն Ջուլֆալակյանի երկրորդ մրցակիցը, հավանաբար, Ռոման Վլասովն է լինելու

Քիչ առաջ Բուդապեշտում հայտնի դարձան Արսեն Ջուլֆալակյանի (74) եւ Վաչիկ Եղիազարյանի (120) վաղվա մրցակիցները: 74 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը մեկնարկային գոտեմարտում հանդիպելու է ավստրիացի Ֆլորիան Մարշալի հետ: Հաջողության հասնելու դեպքում մեր ըմբիշի մրցակիցը երկրորդ մրցափուլում լինելու է վերջին տարիների նրա գլխավոր հակառակորդ Ռոման Վլասով (Ռուսաստան) եւ Ալվին Ալմենդրա (Պանամա) զույգի հաղթողը: Վաչիկ Եղիազարյանը 120

Հայտնաբերվել է դի

Սեպտեմբերի 21-ին, ժամը 16.21-ին ահազանգ է ստացվել, որ Երանի Հովսեփ Էմին փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. բնակարանի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել Հ. Մ.-ի

Ոստիկանության գնդապետը օրինախախտ է

shamshyan.com. Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որտեղ երևում է, թե ինչպես է «Toyota Corolla» մակնիշի 05 ՏՕ 050 համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ Մաշտոց պողոտայից դեպի Բաղրամյան պողոտա ընկած հատվածում, երթևեկում առանց ամրագոտու: Երբ Ճանապարհային ոստիկանը նկատեց, որ այդ ամենը նկարահանվում է՝ վարորդին կանգնեցրեց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը ոստիկանության քննչական գլխավոր վարչության

Крымские Новости. Աշխարհի լավագույն թիկնապահների մրցույթում նաեւ հայեր կան

Այսօր Յալթայում մեկնարկում է թիկնապահների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաեւ հայերը: Հայտնում է «Կրիմսկիե նովոստի» լրատվականը: Բացի Հայաստանից՝ առաջնությանը մասնակցում են եւս 28 թիմեր, այդ թվում՝ Վրաստանը, Ռուսաստանը, Իրանը, Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան, Ղազախստանը, Ղրղզստանը, ԱՄՆ-ն, Իսրայելը, Բուլղարիան, Ռումինիան: «Ո՞վ է թիկնապահը: Նա պետք է օժտված լինի բազմաթիվ հատկանիշներով: Ոչ միայն ֆիզիկական օգնություն ցուցաբերի, այլեւ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031