Օրվա լրահոսը

Երիտասարդ կոմպոզիտորներ. «Ի՞նչ ասենք մեր Միության մասին, որը լրիվ անտեսում է մեզ»

Ռոբերտ Ամիրխանյանը երեկվա պատասխան նամակում նշել էր, որ մենք Միության անդամ չենք և չենք կարող որևէ բան փոխել այդ կառույցի ներսում: Ես կցանկանայի հռետորական հարցում անել, թե ինչո՞ւ երիտասարդ կոմպոզիտորներից որևէ մեկը Միության անդամ չէ:

Վարդան Այվազյանը`ամբարից ցորեն գողացող մկան մասին

Նշենք, որ ըստ տարբեր հրապարակումների, Վարդան Այվազյանի հարազատների ու մտերիմների անունով գրանցված է 14 հանքավայր: Իսկ Ամերիկյան դատարանը Վարդան Այվազյանին մեղադրել է հանքարդյունաբերողներից կաշառք պահանջելու մեջ:

«Սիթի» դարձած «Ծածկած շուկայում» չտեսա արևելյան շուկայի բացասական կողմերը

Երեկ, ինչպես և որևէ այլ մարդ, մտա «Երևան Սիթի» դարձած «Ծածկած շուկա»: Ուղղակի կարող եմ ասել մի բան. ինչու ենք այսքան իրար խառնվել …. ես գրեթե չզգացի որևէ փոփոխություն` չհաշված, որ ավելի մաքուր է, բարեկարգ ու առևտրի կազմակերպումն էլ անհամեմատ ավելի քաղաքակիրթ: Չկար կեղտ, չկար աղմուկ, չկային վերջապես թափառական շներ ու կատուներ արկղերի շրջակայքում..  Մի

Երիտասարդ ռեժիսոր. «Տարվա մեջ մի օր ես «բաբոչկայով»

Խաղարկային կինո նկարելն էլ հեշտ գործ չէ, ինչպես իմ դասախոս Էդգար Բաղդասարյան է ասում, դա սեւագործ բանվորի գործ է, եւ դու ընդամենը տարվա մեջ մեկ օր կարող ես «բաբոչկայով» գնալ ինչ-որ փառատոնի:

Ամանորին հնարավոր է՝ ութ միլիոն ձվի դեֆիցիտ լինի (Տեսանյութ)

Ձու արտադրող ընկերությունները վարկերի տակ են

Ամեն երթուղում մեկ տրանսպորտային միջոց՝ հաշմանդամների համար

«Հասարակական պաշտպան» հ/կ նախագահ Արամ Գրիգորյանի համոզմամբ, այսօր Հայաստանում ոչ թե տրանսպորտի սակագնի, այլ որակի բարձրացման հարցը պետք է քննարկել: «Երեւանում հանրային տրանսպորտ կարելի է այսօր ապահովել բավականին բարձր որակով եւ ամենաբարձրը՝ 100 դրամով»,- այսօր «Արմատ» ակումբում ասաց Գրիգորյանը: Նա նաեւ ներկայացրեց տրանսպորտի սակագնի իր հաշվարկները. «Երթուղային տաքսիի համար 80-85 դրամ է կազմում, իսկ ավտոբուսինը՝

Պառլամենտի անդամը ինչպե՞ս կարող է չճանաչել ընտրությունների արդյունքները

Վերլուծաբան Հրաչ Գալստյանը, խոսելով Սերժ Սարգսյանի՝ ԵԽԽՎ-ում ունեցած ելույթի արձագանքների մասին, անդրադարձավ այն հարցին, որն այդպես էլ չհնչեց: Խոսքը ՀԱԿ խմբակցության ղեկավարի հարցի մասին է: «Լեւոն Զուրաբյանի չտրված հարցը կարելի էր Եվրոպական որեւէ կառույցում տալ 1995թ. կամ հետագա բոլոր տարիներին: Բայց եթե հարցը տրվում է 2013թ., ապա պետք է տեղի եւ ժամանակի մեջ ռեֆլեքսացված լինի,

Պատվավոր հյուպատոս Գրիգոր Բադիրյանը երթեւեկում է առանց ԱՊՊԱ-ի

Վերջերս Արդարադատության խորհրդի անդամ ընտրված Գրիգոր Բադիրյանը, որը նաեւ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահն է, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գծով փորձագետը, ՀՀ-ում Բելգիայի պատվավոր հյուպատոսը եւ վերջապես ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավոր խորհրդականը, իր դիվանագիտական՝ 40 T 048 պետհամարանիշով շքեղ ավտոմեքենան վարում է առանց ԱՊՊԱ-ի եւ տեխզննման կտրոնների: Վ. Գասպարյանը բազմիցս հայտարարել է, որ

Վարչապե՞տն է ստում, թե՞ Արմեն Մովսիսյանը

Գազի գինը չի թանկանա, բայց չի էլ էժանանա  «Պայմանագիրը գոյություն ունի, որով գազի գինը Հայաստանի համար սահմանի վրա սահմանված է 270 դոլար: Չի կարող որևէ ապրանք մատակարարվել և պայմանագիր չլինել, պետք է լինի պայմանագիր, որի կողմերից մեկն ապրանք վաճառողն է, մյուսն՝ ապրանք գնողը»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար

Քաղաքաշինության ոլորտը` որպես Երևանի և Իլ դը Ֆրանսի միջև համագործակցության հիմնական ուղղություն

Երևանի քաղաքապետարանի և Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի միջև համագործակցության շրջանակում Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում ֆրանսիական քաղաքաշինության ինստիտուտի մասնագետ Ադըլին Մաղքին ներկայացրել է իր ուսումնասիրությունը Երևանի ժառանգության և պատմամշակութային հուշարձանների պահպանության վերաբերյալ:  Հանդիպման ժամանակ ներկայացվել են նաև մի շարք առաջարկներ՝ կապված ոլորտում առկա խնդիրների լուծման հնարավոր տարբերակների հետ: Շնորհանդեսին ներկա են եղել ԵՃՇՊՀ

Հայաստանը ներկայացավ որպես միջազգային պատասխանատու սուբյեկտ

Հարցազրույց վերլուծաբան Հրաչ Գալստյանի հետ – Սերժ Սարգսյանի ելույթն, ըստ էության, առաջինն էր Մաքսային միությանը միանալու որոշումից հետո: Բոլորն այս ելույթում պատասխաններ էին որոնում: Ըստ Ձեզ՝ առկա՞ էին այդ պատասխանները, հատկապես այն մտավախության առիթով, որ Հայաստանն այսպիսով կարող է հետքայլ անել ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում: – Ես ուզում եմ նախ մեկ այլ հարթությունում դիտարկել

«Վարչապետի գավաթ» ֆուտբոլային մրցաշարն ընդլայնում է ընդգրկումը

Հոկտեմբերի 16-ին Երեւանի, Աշտարակի եւ Աբովյանի մարզադաշտերում մեկնարկելու է «Հայաստանի վարչապետի գավաթ 2013» ֆուտբոլի մրցաշարը, որն անցկացվում է բացառապես պետական կառավարման մարմինների աշխատակիցների շրջանում: Մրցաշարի կազմակերպման նպատակը հստակ է. ֆուտբոլ խաղի մասսայականացման միջոցով պետական կառավարման մարմիններում աշխատող անձանց շրջանում տարվող ֆիզկուլտուրային-առողջարարական եւ մարզական աշխատանքների աշխուժացումը, նրանց ֆիզպատրաստվածության բարելավումը, ինչպես նաեւ արդար խաղի գաղափարախոսության սերմանումը: ՀՀ

Ինչո՞ւ է գերեզմանատանը կախվել դիլիջանցի կինը

Մեղադրվում է խարդախությամբ գումարներ յուրացնելու մեջ  Դիլիջան քաղաքի բնակչուհի, 1963թ. ծնված Սեդա Արարատի Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականից մինչեւ 2013 թվականը Աննա Ապրեսյանին  դրդել, համոզել է տարբեր անձանցից եւ կազմակերպություններից պարտքով վերցնել գումարներ եւ տալ իրեն, հետագայում հրաժարվել է դրանք վերադարձնել, սպառնալով վնասել Ա. Ապրեսյանին եւ նրա ընտանիքի անդամներին:

Գուրգեն Եղիազարյան. «Երբ Սերժ Սարգսյանը եկավ Հայաստան, սեփական կատու չուներ, հիմա խոսում ենք 70 միլիոն եվրոյի մասին» (Տեսանյութ)

«Մարդու ծիծաղ է գալիս, լաց չի գալիս, այս ամենը, մեծագույն երգիծաբանները նման ստեղծագործություն չէին կարող գրել: Ոսկի հորթը այս ամենի ինչի մոտ ղալլաթ է արել»,-քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը «Հայելի» ակումբում այսպես գնահատեց ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի կողմից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կազինոյում գումար տանուլ տալու մասին հարցը: Պարոն Եղիազարյանը Զարուհի Փոստանջյանին չի մեղադրում ու նշում է.

Վճարում ենք «ՀայՌուսգազարդ»-ի եւ «Գազպրոմ»-ի միջեւ բանավոր պայմանավորվածության հիման վրա՞

Այսպե՞ս է ՌԴ-ն «ապահովելու» Հայաստանի անվտանգությունը Հոկտեմբերի 2-ին խորհրդարանում, երբ կառավարությունը պատասխանում էր պատգամավորների հարցերին, «ՀայՌուսգազարդ»-ի հետ ՀՀ կառավարության կնքած պայմանագրի տեքստին վերաբերող ՀԱԿ պատգամավորի հարցին ի պատասխան՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն անակնկալ էր մատուցել՝ նշելով, թե «ՀայՌուսգազարդ» ընկերության հետ Հայաստանն ամենեւին գազի թանկացման պայմանագիր չի կնքել: «Բնականաբար, ցանկացած պայմանագիր, որ կստորագրենք գործընկերների հետ, հասանելի կլինի

Վազգեն Մարգարյանին նաեւ բացակայելու համար են ազատել

«Առավոտն» իր 04.10.13-ի «Իջեւանի ԲԿ-ի ղեկավարը որակավորում չունի, բայց հաղթել է» հրապարակման մեջ անդրադարձել էր, թե ինչպես է կառավարության որոշման կոպիտ խախտումներով Իջեւանում կայացել մրցույթ, որի արդյունքում Իջեւանի բուժկենտրոնի տնօրեն  է դարձել առողջապահության կազմակերպչի որակավորում չունեցող Վազգեն Մարգարյանը: Խախտվել էր կառավարության համապատասխան որոշման ոչ միայն այն կետը, համաձայն որի՝ պարտադիր է առողջապահության կազմակերպչի որակավորում ունենալը,

«Գ. Լուսավորիչում» 80-ն անց պետպատվերով հիվանդներին՝ «մորգի ուղեգիր»

Նախագահի խնամուն՝ Արա Մինասյանին պատկանող «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում ութսունն անց հիվանդներին, այսպես ասած՝ «մորգի ուղեգիր» են տալիս, առավել եւս, եթե այդ հիվանդը պետպատվերի շրջանակում պետք է սպասարկվի, բժիշկները «ձեռքները լվանում»՝ մի կողմ են քաշվում տարիքն առած մարդկանցից ու  չեն էլ փորձում բուժօգնություն ցուցաբերել: 82-ամյա Լեւոն Նահապետյանին կինը՝ տիկին Ջուլյան, շտապօգնության միջոցով տարել է հենց «Գրիգոր

Ծառը

Դուք եղե՞լ եք Մոնումենտի զբոսայգում: Ես շատ եմ եղել, որովհետեւ առաջ մոտերքում էինք ապրում՝ Արաբկիրում: Եթե իմ մանկության աշնանային այդ զբոսայգում լճից բարձրանաք դեպի Մոնումենտ, որի անունով էլ կոչվել է զբոսայգին, այնտեղ, այն ծառուղում՝ Մոնթեի կիսանդրիից դեպի ձախ, կա մի անսովոր Ծառ:  Հա, մեծատառով եմ գրում. հետո կասեմ՝ ինչու: Հաստ բունը բարձրանում է մինչեւ մարդաբոյ,

Ինչպե՞ս է եղել, որ Գեւորգն ունեցել է փախստականի վկայական

Հայաստանի վարչական դատարանում  կայացավ Գեւորգ Ղարագյոզյանի հայցով նախնական դատական նիստը: Գեւորգը հայցադիմումի պահանջում անդրադարձել էր ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության կողմից իրեն փախստականի տեղեկանք չտրամադրելու որոշմանը: Մինչ այդ դատական նիստը, Գեւորգը 2009 թվականին եւս  դիմել էր Հայաստանի վարչական դատարան, որպեսզի դատարանն անվավեր ճանաչի ՄՊԾ-ի կայացրած վարչական ակտը, որով Միգրացիոն պետական ծառայությունը դադարեցրել էր նրա փախստականի

Վարդան Այվազյանը բարկացավ ընդերք շահագործողների վրա

Այսօր խորհրդարանում ընթացող «Ընդերքաշահագործման ոլորտում տեղ գտած առկա հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը բարկացավ լսումներին ներկա հանք շահագործողների վրա`իրենց պասիվության համար: «Դուք բազմաթիվ խնդիրներ ունեք, լուրջ խնդիրներ, ես գիտեմ: Ինչի՞ եք պասիվ նստել: Հարց տվեք: Տեսեք, հետո առանձին չզանգեք ինձ`ասեք, պարոն Այվազյան, սենց խնդիր կա: Խնդիր կա, հրավիրել եմ, որ

Մեր բարիտոնը երգեց «սառույցի վրա»

Վերջին շրջանում մեզանում դասական երաժշտարվեստում էլ կազմակերպվում են շոուներ, կայանում համերգներ՝ դասականի ու ջազի համադրմամբ, մատուցվում է «դյուրամարս» հանրամատչելի երաժշտություն եւ այլն: Օրինակ՝ Ազգային օպերային թատրոնում ժամանակին անցկացված  «Երեք սոպրանո» կամ «Համերգ ճեմասրահում» ու «Նվագախումբ+» նախագծերի շրջանակներում թատրոնի նվագախմբի ու տարբեր ջազ-բենդերի միացյալ համերգները, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ներկայացրած` հոլիվուդյան ֆիլմերից սիրված երաժշտություն ծրագիրը եւ

Հայաստանում պղնձաձուլարանի կառուցմանը հնարավոր է հասնել հինգ տարի անց

Հայաստանում պղնձաձուլարան կառուցելու համար տարեկան կպահանջվի առնվազն 250 հազար տոննա պղնձի խտանյութի արտադրություն: Իսկ ներկայումս մոտ 130 հազար տոննա է արտադրվում: Իսկ տարեկան 250 հազար տոննա պղնձի խտանյութ կարելի է ստանալ 35 միլիոն տոննա հանքաքարի արդյունահանման դեպքում: Դրան Հայաստանում հնարավոր է հասնել առնվազն հինգ տարի հետո: Այսօր խորհրդարանում ընթացող հանքարդյունաբերության խնդիրներին վերաբերվող լսումների ժամանակ ասաց

«Պետությունը կողքներիս չի կանգնում»

Մոսկվայում Հայաստանը ներկայացրած երիտասարդ քանդակագործի դիտարկումները Վերջերս Մոսկվայի «Բուրգանով կենտրոն» դասական եւ արդի արվեստի թանգարանում բացվել էր «Համագործակցություն» խորագրով ցուցահանդես, որն ամփոփել է Քանդակագործության միջազգային 5-րդ ուսանողական սիմպոզիումի արդյունքները: Ցուցադրվել են ԱՊՀ մասնակից երկրների` Հայաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Ադրբեջանի լավագույն քանդակագործ ուսանողների աշխատանքները, որոնք ստեղծվել են սիմպոզիումի շրջանակներում: Զրուցեցինք Ռուսաստանում մեր երկիրը

Ստեփան Գրիգորյան. «Վրաստանը սկզբունքորեն չի փոխում եվրաինտեգրման եւ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու իր առաջնահերթությունը»

Քաղաքական եւ իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ, որի թեման Վրաստանի նախագահական ընտրություններն էին, կարծիք հայտնեց, թե այս ընտրությունները լակմուսի թղթի պես ցույց կտան, թե որքան աջակցություն ունի «Վրացական երազանք» կուսակցությունը: «Առաջին անգամ հետխորհրդային շրջանում հայ համայնքն ունի տարաձայնություններ: Եթե նախկինում համայնքի 70 տոկոսը քվեարկում էր

Փոքր միջավայրն է ուղղորդում մարդուն արարման

Սկիզբը  Բժշկությունից՝ երաժշտություն – Վահան, ձեր ընտանիքում մի տեսակ մասնագիտական կապվածություն կա,  եւ ընտանեկան ավանդույթը դուք եւս չեք խախտել՝ առաջին մասնագիտությամբ բժիշկ եք, ինչո՞ւ, ինչպե՞ս ստացվեց, որ բժշկությամբ չզբաղվեցիք: -Ես, իհարկե, կարող էի բժշկականը չավարտել եւ զբաղվել այն գործով, որով զբաղված եմ,  բայց քանի որ  էությամբ պերֆեկցիոնիստ եմ, պարտավորված եղա նաեւ ակադեմիական կրթություն ստանալ, այսինքն՝ ընդունվել

King Crimson-ը վերադառնում է

Պրոգրեսիվ ռոքի լեգենդ King Crimson խումբը վերադառնում է: Այս լուրն արդեն հասցրել է բուռն քննարկումների թեմա դառնալ ռոքի այդ ենթաոճի երկրպագուների շրջանակներում: King Crimson-ի գաղափարախոս եւ առաջատար, կիթառահար Ռոբերտ Ֆրիպը խմբի` ակտիվ գործունեության վերադառնալն ազդարարեց իրեն պատկանող լեյբլի` Discipline Global Mobile-ի պաշտոնական կայքում գրառման միջոցով: Սեպտեմբերի 24-ին Discipline Global Mobile-ի կայքում տեղադրվեց Ռոբերտ Ֆրիպի օրագրի`

Հայաստան-2020

Նախագահին շարունակում են հարցնել Ընդդիմադիր  պատգամավոր Անի Զախարյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ամբիոնից հարց է հղել ՀՀ նախագահ Արմեն Աշոտյանին՝ ճի՞շտ է արդյոք, որ նախագահի կինը 1000 դոլարանոց շամպուն է օգտագործում: Պարոն Աշոտյանը պատրաստակամություն է հայտնել այդ շամպունի ուղիղ կեսը լցնել առանձին սրվակի մեջ եւ փոխանցել տիկին Զախարյանին: ՀՀԿ խմբակցության ղեկավար Կարեն Ավագյանը այդ հարցը որակեց որպես

Կախա Գոգոլաշվիլի. «Ազգային փոքրամասնություններն իրենց ձայնը տալու են իշխող կուսակցությանը»

Այսօր «Մեդիա կենտրոնում» Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ անցկացվեց քննարկում, որի թեման Վրաստանում անցկացվելիք նախագահական ընտրություններն էին: Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի ներկայացուցիչ Կախա Գոգոլաշվիլին իր խոսքում նշեց, թե  «Ազգային շարժումը» շատ ցածր վարկանիշ ունի, ինչ վերաբերում է մամուլին, ապա ԶԼՄ-ները ազատ են դարձել` մասնավորապես նրանք, որոնք համարվում են իշխանամետ: «Վրաստանի

Եվրոդատարան դիմած ԳԱԼԱ -ն ակնկալում է, որ ՀՀ իշխանությունները չխանգարեն հեռուստաընկերությանը

 2007 թվականի հոկտեմբերից տարաբնույթ հալածանքների ենթարկվող Գյումրու անկախ լրատվական ալիքի բողոքը ընդդեմ Հայաստանի Հանրապետության հասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նկատի ունենալով, որ ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 2007 թվականի սեպտեմբերի 21-ի ելույթը ցուցադրելուց հետո՝ այս հեռուստաընկերության հետևից ընկել էին տարբեր գերատեսչություններ ու կառույցներ, հարկայինը թվեր էր նկարում` պնդելով, որ ԳԱԼԱ-ն թաքցրել է իր եկամուտները,

Պետբյուջեի հինգ տոկոսը ապահովում է հանքարդյունաբերությունը

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանն այսօր տեղեկացրեց, որ օգտակար հանածոների արդյունահանման 439 թույլտվություն է տրվել, որից 30-ը տրվել է նոր օրենսգրքի համաձայն, այսինքն, առանց մրցույթի։ Հայաստանում 2013 թվականին կարդյունահանվի մոտ 31 միլիոն տոննա մետաղական հանքաքար`2010-ի  17 միլիոն տոննայի համեմատ: Նա տեղեկացրեց նաեւ, որ 2013 թվականի առաջին կիսամյակում արդյունահանվել է 14.9 մլն

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031