Օրվա լրահոսը
Դատախազները չեն ներկայանում դատական նիստերի
Ի դեպ, մեր տեղեկություններով, գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը դատախազներին արգելել է առժամանակ մասնակցել դատական նիստերի, քանի որ նրանք հնարավոր է փոխվեն, ազատվեն աշխատանքից, հետեւաբար մեղադրանքը դատարանում չկարողանան պաշտպանել:
Մահվան ելքով վրաերթ Երևանի Գայի պողոտայում. վարորդը դիմել է փախուստի
Հոկտեմբերի 6-ին, ժամը 20.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայի թիվ 1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1970 թ. ծնված Արտիկ Սարգսյանին, որը տեղում մահացել է: Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Փաստաբան. Համաներումը պետք է ոչ թե վերեւի հրահանգ լինի, այլ հասարակական պահանջ
Իրավաբանների ու հոգեբանների միջազգային ասոցիացիա ՀԿ նախագահ Խաչատուր Մարոզյանի համար համաներումը երկար սպասված է, բայց դատական ոլորտի խնդիրները համաներմամբ չեն լուծվում: «Փոխանակ խնդիրը արմատախիլ անենք, բուժենք էդ մարդկանց, լուծում ենք ածանցյալ խնդիրներ: Թվաքանակի խնդիր ենք լուծում, մինչդեռ իրականում ազատազրկման վայրերում մարդիկ ոչ թե փոխվում են, այլ հակառակը՝ այնտեղի փոշին հետները դուրս բերելով՝ նրանց արժեհամակարգը խեղաթյուրվում
Ըստ Գրիգորի Այվազյանի՝ Ադրբեջանում խայտառակ նախընտրական քարոզարշավ էր
«Նախընտրական քարոզարշավն ավարտվում է, երկու օրից ընտրություններն են, եւ այս ամբողջ ընթացքից կարելի է արդեն եզրակացություններ անել: Նախընտրական պայքարը կարելի է բաժանել երկու մասի, առաջինը` սկզբում հնարավոր էր այդ ընտրությունները դիտարկել իբրեւ այլընտրանքային եւ երկրորդ` Ալիեւը մնաց միայնակ, բոլոր հավանական եւ անհավանական թեկնածուներից ու այս ամենը ցույց է տալիս, որ նա չկարողացավ հանդուրժել մրցակցությունը», –
Հովհաննես Թամամյանը համաներմամբ ազատ չի արձակվի
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը, որը նախորդ տարի մարտի 23-ին դատապարտվել էր 4 տարի ազատազրկման, ազատ չի արձակվի. համաներումը նրա վրա պատժից ազատելու մասով չի տարածվում: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Թամամյանի փաստաբան Վաղինակ Գևորգյանը` հերքելով տարածված տեղեկությունները, թե համաներում հայտարարելու մասին որոշման շրջանակներում ազատ է արձակվելու նաև Թամամյանը:
Զարուհի Փոստանջյան. «Առաքել Մովսիսյանն ո՞վ է, մի անձնավորություն է, որը չգիտեմ ով է»
Այսօր Aravot.am-ը «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեց՝ չի՞ պատրաստվում դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով՝ ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս)՝ իր հասցեին արած «թուրքի տակ պառկող» արտահայտության հետ կապված: Հիշեցնենք, որ նա Զարուհի Փոստանջյանի՝ Ստրասբուրգում հնչեցրած հարցը մեկնաբանելիս՝ ասել էր. «Թուրքի տակ պառկողն ի՞նչ պտի լինի»: Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Ճիշտն ասած Առաքել Մովսիսյանին նման կարգի անձանց, ովքեր
Գրիգորի Այվազյան. Երբ Զարուհի Փոստանջյանը նման հարց հնչեցրեց՝ ես ամոթանք ապրեցի, որ այս ժողովրդի զավակն եմ
ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահին ուղղված ադրբեջանցու հարցի, ՀՀ նախագահի ելույթի վերաբերյալ ադրբեջանական արձագանքների մասին խոսելիս, այսօր «Հենարան» ակումբում Ադրբեջանի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարած Գրիգորի Այվազյանը ասաց. «Նախագահի ելույթի բովանդակությունը պատահական չէր: Նա օգտագործելով այդ ամբիոնը՝ հայտարարեց, որ սպառնալիք է գալիս ադրբեջանական կողմից: Ու եթե նման խնդիր չլիներ՝ նախագահն այդպիսի հայտարարություն չէր անի»: Գրիգորի
Չորս հայ շախմատիստներ հավակնում են Եվրոպայի առաջնության մեդալներին
Այսօր Բուդվայում շախմատի Եվրոպայի 8-18 տարեկանների 23-րդ առաջնության նախավերջին տուրի օրն է: Հայաստանի պատանի շախմատիստներից հաջող են հանդես գալիս հատկապես 18-ամյա տղաները: Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 7-րդ տուրում հերթական հաղթանակը տարավ եւ 6,0 միավորով գլխավորում է իր տարիքային խմբի մրցաշարային աղյուսակը` հավակնելով այս տարվա իր հերթական չեմպիոնական տիտղոսին: Այս հարցում նրա կողքին են նաեւ գրոսմայստեր Հովհաննես
Աշխատանքի «էթոսը». «ջիգյարից» դեպի մեթոդիզմ
Փորձում եմ վարձել այգեպան, որպեսզի հաջորդ սեզոնին այգուն հետեւի: Ասում եմ, օրինակ՝ «Ես ուզում եմ, որ այս վարդերն այն պատով մագլցեն»: Նա չի ասում՝ «Հա, կլինի», կամ՝ «Չէ, չի լինի»: Նա չի էլ լսում, թե ինչ եմ ես ասում, եւ ինձ հետ զուգահեռ իր մենախոսությունն է տանում՝ «Իմ համար աշխատանքը իմ թասիբի հարցն ա, որ
Բաց նամակ Կոմպոզիտորների միության համագումարին ընդառաջ
Երիտասարդ կոմպոզիտորներն իրենց մտահոգությունն են հայտնում Հայաստանի Կոմպոզիտորների և Երաժշտագետների Միությունում (ՀԿԵՄ) արդեն տարիներ շարունակվող անհուսալի իրավիճակի կապակցությամբ: Մեզ անհանգստացնում է փաստը, որ արդեն երկրորդ անգամ ՀԿԵՄ նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը գրեթե երեք տարի ուշացումով է անցկացնում ՀԿԵՄ նախագահի ընտրությունները: Իսկ վերջին համագումարից հետո, որը տեղի է ունեցել 2009 թվականին,անգամ վարչություն չի ընտրվել, այսինքն՝ գրեթե հինգ
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նոր հաջողություններ Ձեր պետական ծառայության մեջ` ի նպաստ Ռուսաստանի Դաշնության բարգավաճման: Ձեր անվան հետ անքակտելիորեն կապված են Ռուսաստանի Դաշնությունում մասշտաբային
Զարուհի Փոստանջյան. «Սամվել Ալեքսանյանը եւ Տարոն Մարգարյանը պարտադիր պետք է կանչվեն պատասխանատվության» (Տեսանյութ)
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի քննությունն էր՝ փակ շուկան ոչնչացնող անձանց նկատմամբ ՀՀ իրավապահ մարմինների կողմից դրսեւորված անգործության վերաբերյալ: Ըստ դիմումի, Երևանի Փակ շուկան հանդիսանում է հայ ժողովրդի մշակութային ժառանգություն եւ Փակ շուկայի կառուցապատողին անօրինական կառույցը չքանդելու ու պետության պահպանության տակ գտնվող պատմամշակութային հուշարձանը վնասելու
Երևանի քաղաքապետի պատվոգրեր՝ գրադարանային գործի զարգացման համար
Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը գրադարանավարի օրվա կապակցությամբ քաղաքապետի պատվոգրով է պարգևատրել ոլորտի շուրջ մեկ տասնյակ աշխատակիցների՝ գրադարանային գործի զարգացման մեջ ունեցած ավանդի և երկարամյա գործունեության համար։ «Դուք պրոպագանդում եք գիրքը, հետևաբար շատ մեծ դեր ունեք մանուկների, երիտասարդության դաստիարակության, նրանց աշխարհայացքի ձևավորման գործում։ Երևանի քաղաքապետը շատ է կարևորում ձեր համակարգը, հետևաբար
Մեկնարկել են «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումները
ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի համաձայն` հոկտեմբերի 7-9-ը ՀՀ պետական և ռազմական կառավարման մարմինների հետ մեկնարկել են «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումներ` «Պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ» թեմայով: Մարզումների նպատակներն են` առաջարկությունների նախապատրաստման հարցերով պետական կառավարման մարմիններին փորձի հաղորդումը ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման, իրավիճակի գնահատումից եզրակացությունների մշակման և ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի
Միջազգային աստղագիտական միության գիտաժողովն անցկացվում է Հայաստանում
Հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ միջազգային ընկերության կողմից կազմակերպած Միջազգային աստղագիտական միության գիտաժողովի հանդիսավոր ընդունելությունը: Գիտաժողովը նվիրված էր հայ աստղագետ Բենիամին Մարգարյանի հարյուրամյակին: Այն տեղի է ունենալու հոկտեմբերի 7-11-ը: Մասնակցելու են 30 երկրի 140 ներկայացուցիչներ: Գիտաժողովի թեման գալակտիկաների ուսումնասիրումն է, լինելու են 80 զեկուցումներ, որոնց հաջորդելու է քննարկումը: Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ Արեգ Միքայելյանը (լուսանկարում) «Առավոտի» հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը գրադարանային համակարգի աշխատողներին
Գրադարանային համակարգի հարգելի աշխատողներ Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական տոնի` Գրադարանավարի օրվա առթիվ։ Մեր ժողովուրդը դարեր շարունակ առանձնահատուկ սիրով է վերաբերվել գրականությանն ու գրքին։ Այդ սերը հաճախ հասել է անգամ պաշտամունքի աստիճանի ու, սերնդեսերունդ փոխանցվելով, հասել մինչև մեր օրերը։ Այսօր ձեր նվիրված աշխատանքի շնորհիվ այդ սերը ոչ միայն պահպանվում, այլև հարստանում է նոր, գեղեցիկ
Բրազիլիան ու Արգենտինան կխաղան Եվրո 2020-ո՞ւմ
ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին չի բացառում, որ 2020 թվականին Եվրոպայի 13 քաղաքներում Հին Աշխարհամասի լավագույն թիմին որոշողների մեջ կարող են լինել նաեւ Հարավային Ամերիկայից Բրազիլիան ու Արգենտինան: «Գաղափարը, որին դեռ լուրջ չեն վերաբերվում, դեռ քննարկման փուլում է եւ իրատեսական: Եթե «Ամերիկայի գավաթի» խաղարկությունում հանդես են գալիս այլ տարածաշրջանների հավաքականներ, ՈՒԵՖԱ-ն ինչի՞ չգնա այդ քայլին» –
Ամերիկան Իրանին առաջարկում է ֆուտբոլ խաղալ
Ֆուտբոլային եւս մի դիվանագիտություն Միացյալ Նահանգների ֆուտբոլի ֆեդերացիան առաջարկել է ընկերական հանդիպում կազմակերպել ԱՄՆ եւ Իրանի ազգային հավաքականների միջեւ, որոնք Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում խաղալու իրավունք արդեն նվաճել են: Խաղը կարող է կայանալ 2014 թվականի ապրիլին, իսկ թե որտե՞ղ, չի ասվում: ԻԻՀ ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչը հաստատել է, որ այդպիսի հրավեր ստացվել է, իսկ
Լեւոն Արոնյանը կխաղա Բիլբաոյում
Հայաստանի լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հոկտեմբերի 7-ից 13-ը Բիլբաո քաղաքում մասնակցելու է շախմատի «Մեծ սաղավարտ» մրցաշարի վեցերորդ խաղարկության՝ «Վարպետների մրցաշարի», եզրափակչին: Շախմատային լրատվամիջոցների փոխանցմամբ, Արոնյանի մրցակիցներն Իսպանիայում լինելու են ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովը եւ անգլիացի Մայքլ Ադամսը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը երկվորյակ են ունեցել
news.am. Հանգստյան օրերին Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինն իրենց քաղաքից դուրս գնվող առանձնատանը ուրախալի իրադարձություն էին տոնում: Ամուսնական զույգը երկվորյակ է ունեցել` տղա եւ աղջիկ: Երեխաներին կրել է փոխնակ մայրը: Աստղային զույգի կրկնակի ուրախության մասին առաջին իսկ օրերից տեղյակ էին միայն Պուգաչովայի դուստր Քրիստինա Օրբակայտեն, ընտանիքի ընկեր Ալինա Ռեդելը եւ Մաքսիմի եղբայր Դմիտրին: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր
Ձիասպորտը, հնարավոր է, մտնի ԶԼՄ-ների սպարտակիադայի ծրագիր
Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը մի քանի անգամ լրագրողներին առաջարկել է կազմակերպված այցելել Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոն, շփվել նժույգների հետ, ինչը կօգնի մոտենալ բնությանը, ճանաչել այդ հրաշք կենդանիներին, սովորել նժույգավարության այբուբենը: Այդ նպատակով նա բազմիցս խոստացել է նաեւ հատկացնելմարզիչներ, իսկ երբ արդեն լրագրողները կկարողանան ինգնուրույն նժույգ վարել, նրանց համար նաեւ մրցումներ կազմակերպել: Ոգեւորությունը
Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել
Այսօր, ժամը 19.14-ին անձը չպարզված քաղաքացին դիմել է թիվ 27 ՀՓՋ, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի երկաթգծի կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Հանրապետության փողոցի թիվ 10 հասցեի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի 55 RS 553 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ.Ս.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի
Լրագրողներն այս անգամ մրցեցին դարտս մարզաձեւից (Ֆոտոշարք)
Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում անցկացվեց ՀԱՕԿ-ի եւ «Առավոտ» օրաթերթի՝ համատեղ կազմակերպված ԶԼՄ-ների անդրանիկ սպարտակիադայի երրորդ փուլը, որի անցկացմանն աջակցեց Հայաստանի դարտսի ֆեդերացիան (նախագահ՝ Կարեն Գիլոյան): Սպարտակիադայի անցկացումը նպատակ ունի՝ քարոզել օլիմպիական գաղափարները, ակտիվ սպորտը տարածել նաեւ լրատվական դաշտ: Տասը լրատվամիջոցների երկու տասնյակ աշխատակիցներ որոշեցին դարտս մարզաձեւի կանանց եւ տղամարդկանց առաջնությունների հաղթողներին ու մրցանակակիրներին: Նախորդ
Սպասվում է փոփոխական եղանակ
Հոկտեմբերի 7-8-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` թաց ձյուն, 9-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան` 1-6 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 9-10-ին կբարձրանա 3-4 աստիճանով: Երևանում` Հոկտեմբերի 7-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: 9-11-ին սպասվում է առանց
Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ծիլքար գյուղի հատվածը դժվարանցանելի է
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմեբերի 6-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները անցանելի են: Դժվարանցանելի է Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ծիլքար գյուղի հատվածը:
Դուռը փակվել էր, ներսում մնացել էին անչափահաս երկու երեխա
Հոկտեմբերի 6-ին, ժամը 17.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քաջազնունու փողոցի թիվ 8/1 շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակի դուռը փակվել է, ներսում մնացել են անչափահաս երկու երեխա, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը, ՃԿԿ օպերատիվ խումբը: Փրկարարները բացել են Ս. Դ.-ին պատկանող բնակարանի դուռը: ԱԻՆ
Մեկ-մեկ չի ստացվում միաժամանակ ամեն տեղ լինել. Հրանտ Թոխատյանն իր նոր հաջողությունների մասին (Տեսանյութ)
Դերասան Հրանտ Թոխատյանը քայլեր է անում ներկայացնելու դերասանական իր տաղանդը հայրենիքից դուրս։ Tert.am-ի հետ զրույցում դերասանն անկեղծացավ՝ «Ժամանակն է դուրս գալ հայկական թատերական շրջանակներից և ներկայանալ նաև դրսում, քանի որ դրա ռեսուրսը կա»։ «Ռուսաստանում բազմածավալ աշխատանք եմ սկսել։ Մի ֆիլմում եմ նկարվել, որն ավարտեցինք, հիմա ընդգրկվել եմ ևս երկուսում։ Այսօր, օրինակ, շատ շնորհակալ եմ ռեժիսոր
Ավտոբուսը 50 մ մխրճվել է անտառում, վարորդը վիրավոր է
Պատահարի պատճառը, հավանաբար, կտրուկ ոլորանը եւ թաց ասֆալտն են: Հոկտեմբերի 6-ին, ժամը 15.30-ի սահմաններում «Ավարայր» տուրիստական գործակալության ավտոբուսը Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհին, Նոյեմբերյան քաղաքից 10 կմ հեռավորությամբ ոլորանից դուրս է ընկել եւ մոտ 50 մ մխրճվելով ճանապարհամերձ անտառում, բախվել է մեծ կաղնու: Վերջերս թողարկված «Նեոպլան» ֆիրմայի «AM 888 VO 81» պետհամարանիշի ավտոբուսը զբոսաշրջիկներին Երեւանից տեղափոխել էր
Վանաձորում մերկասառույցի պատճառով խցանված ճանապարհը բացվել է
Ւնչպես հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ հոկտեմբերի 6-ին, ժամը 10.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ծիլքար գյուղի մոտակայքում, մերկասառույցի հետևանքով արգելափակվել են ավտոմեքենաներ: Ահազանգը փոխանցվել է Լոռու և Արագածոտնի ՄՃԿԿ կրտսեր հրահանգիչներին, «Սպիտակ ճանապարհ» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետին, «Արագած» ՃՇՇ ՓԲԸ-ի տնօրենին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: «Սպիտակ ճանապարհ» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետի տեղեկատվության
Դու կյանք չունես առանց սոցիալական ցանցերի, եթե… (ինֆոգրաֆիկա)
«The Facebook diet» գրքի հեղինակ եւ նկարազարդող Ջեմինի Ադամսը, ըստ ittrend.am-ի առանձնացրել է Facebook սոցիալական ցանցից կախվածության 50 նշաններ եւ արտացոլել դրանք իր գրքում: Ներքոշարադրյալ պնդումները եւ նկարները բնօրինակում վերաբերում են Facebook-ին, բայց դրանք ճշմարտացի են նաեւ սոցիալական այլ ցանցերի վերաբերյալ: Դիտեք այդ գրքում առկա 10 պնդումները, եւ խորհեք՝ դրանցից ո՞ր մեկի մասին կարող եք ասել՝ «Այո, դա իմ մասին է»:


















































