Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության եւ աշուղի «նեյնիմ-մեյնիմը»՝ ըստ Արգիշտի Կիվիրյանի. (Տեսանյութ)

Դեկտեմբեր 16,2013 21:37

«Այս նիստին ականատես եղողը կտեսներ, որ Ոստիկանությունը փորձում է այս նիստը վերածել կատակերգության, աբսուրդի»,- այսօր Վարչական դատարանում Ոստիկանության իր դեմ ներկայացրած հայցի նախնական նիստից հետո ասաց Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը:

Նրա խոսքով, իր համար դատական նիստից այդպես էլ պարզ չդարձավ՝ ինչու են սեպտեմբերի 4-ին Արաբկիրի ոստիկանական բաժանմունքի մոտից իրեն բռնի կերպով բերման ենթարկել. «Ոստիկանության ներկայացուցիչները այս հարցերին որեւէ ձեւով չեն կարողանում պատասխանել: Ժողովրդական խոսք կա ՝ աշուղի երգը, որ պրծնում է, սկսում են նեյնիմ-մեյնիմ գոռալ: Նման նեյնիմ-մեյնիմը կարող ենք տեսնել ոստիկանության աշխատակիցների կողմից: Սա աբսուրդի թատրոն կարելի է որակել եւ այդ աբսուրդի թատրոնի միջոցով ճնշումներ են  իրականացնում»:

Պարոն Կիվիրյանը վստահեցրեց՝ ոստիկանությունը գործել է ապօրինի, ոչ իրավաչափ. «Բազմաթիվ ապօրինություններ են իրականացվել իմ նկատմամբ… եթե ցանկացած դատարան չնչին տոկոսով փորձի գործել օրինաչափ, ակնհայտ է, որ այս պարագայում ոչ միայն կմերժվի Ոստիկանության հայցն ընդդեմ Արգիշտի Կիվիրյանի, այլ կդրվեն համապատասխան ոստիկանների պատասխանատվության հարցը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Մանրամասները՝ տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031