Օրվա լրահոսը
Հունիսի առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում
Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 21…220C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 10…130C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 32…330C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 8…90C, առավելագույնը՝ 34…350C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման
«Պետությունն ընդամենը քսան տարեկան է, իսկ կայացման գործընթացը ժամանակ է պահանջում»
«Իրատես De facto»-ի հյուրն է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը – Ընտրական ցիկլը Հայաստանում ավարտվեց. Ձեր կարծիքով՝ քաղաքական դաշտի վերադասավորումները ևս ավարտվեցի՞ն։ – Իսկապես, համարյա երկու տարի տևեց «բարձր» ընտրական սեզոնը մեր երկրում։ Խորհրդարանական-նախագահական, ապա Երևանի ավագանու ընտրությունները հաստատեցին, որ քաղաքական դաշտի իշխանական բևեռում իրավիճակը պարզ է և հստակ, քաղաքական մեծամասնությունն ամուր կանգնած է իր բևեռում
Ա. Մինասյան. «Մեր իշխանությունները ամենաթույլիկ իշխանություններն են» (Տեսանյութ)
«Սա ՀՀ հազվագյուտ փաստաթղթերից մեկն է, որը չունի կոնկրետություն: Սա ծրագիր չէի համարի, այն մի հռչակագիր է, որը չունի ոչ միայն կոնկրետություն, այլև մշուշոտ և անորոշ ձևակերպումներով, ապագա չունեցող երկրի գործողությունների համալիր է»,- «Ուրբաթ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ կառավարության օրերս ներկայացրած ծրագրին այսպիսի գնահատական տվեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց,
ԲՀԿ-ն ո՛չ իշխանություն, ո՛չ ընդդիմությո՞ւն
«Ժողովուրդ»-ի հարցազրույցը ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ – Պարոն Շարմազանով, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերջին շրջանում հակասական հայտարարություններ է անում։ Հիմա էլ ասել է, որ Հայաստանի քաղաքական դաշտն ինքնին որեւէ կերպ չի տեղավորվում դասական պատկերացումների մեջ։ Դուք այդ կարծիքի՞ն եք։ – Եթե դասական նկատի ունի, ինչպես դասական ժողովրդավարական երկոներում եւ իդեալական, իհարկե, դասական քաղաքականություն չկա, եւ
Մահացել է Ռեյ Մանզարեկը
Գերմանիայի կլինիկաներից մեկում 74 տարեկան հասակում մահացել է The Doors լեգենդար ռոք խմբի հիմնադիր անդամ Ռեյ Մանզարեկը: «Ազատություն» ռադիոկայան
«Եթե դու չանես, ուսանողը քեզ չի հավատա»
Իմ ամենահաջող նկարն արել եմ մանկապարտեզում,- ասում է նկարիչ Արմեն Աթայանը։ Այդ նկարի համար նա մրցանակ է ստացել, դրանից հետո, ինչպես ինքն է ծիծաղելով ասում, դրանից հետո մրցանակներ գրեթե չի ստացել։ Նա նշում է, որ կյանքում ամեն ինչ արել է, քանի որ եթե դու չանես, ուսանող քեզ չի հավատա։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Մոսկվայում ահաբեկչություն է կանխվել
Ռուսաստանի հակահետախուզական գործակալությունը տեղեկացնում է, որ իր ուժերը Մոսկվայում ահաբեկչություն են կանխել: Հակաահաբեկչական ազգային կոմիտեի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Մոսկվայի արվարձաններից մեկում փոխհրաձգության արդյունքում ահաբեկչության կազմակերպման համար կասկածվողներից երկուսը սպանվել են, երրորդ կասկածյալը ձերբակալվել է: Իրավապահներից մեկը թեթեւ վիրավորվել է, տեղեկացնում է ռուսաստանյան ուժային գերատեսչությունը: Ըստ իրավապահների` երեք կասկածյալներն էլ ռուսներ են: «Ազատություն»
Կոծկողը
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ Ազգային ժողովում, պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտարարել է, թե այսօր հայոց բանակում կտրուկ պակասել են սպանությունները, սակայն քանի որ պաշտպանության նախարարությունը թափանցիկ է աշխատում, բոլորին թվում է, թե հայկական բանակում վատ մթնոլորտ է։ Հատկապես վերջին օրերին տեղի ունեցած հերթական սպանությունից հետո, որը քիչ էր մնում վերաճեր համազգային ընդվզման, այդ հայտարարությունը նման է
Քաղաքագետ. «Նախագահների հանդիպումը հարցականի տակ է»
Այսօր «Տեսակետ» ակումբում քաղաքագետ Սերգեյ Մինասյանն խոսելով տարածաշրջանային զարգացումների մասին, անդրադարձավ ռուս-ադրբեջանական հարաբերություններին` ըստ նրա, այս հարաբերությունների հատկապես վերջին տարիների դինամիկան հարաբերական է, խնդիրներ կան այդ հարաբերությունների հետ կապված: Մինասյանն գտնում է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ղարաբաղի հետ կապված` չփոխվեց, եւ դժվար էլ փոխվի: «Ինչքան ավելի վատանա ռուս-ադրբեջանական հարաբերություններն, այնքան ավելի է ուժեղանոմ հայ-ռուսական հարաբերություններն: Այսօր
Ինչու էր ագրեսիվ վարչապետը
Երեկ կեսօրին Տիգրան Սարգսյանն իր նոր կաբինետով հայտնվեց խորհրդարանում՝ ներկայացնելու նոր կառավարության ծրագիրը։ Ծրագիրը սիրուն էր ու տպավորիչ, մոտավորապես այնպիսին, ինչպիսին նախորդ կառավարության ծրագիրն էր՝ մեծ խոստումներ եւ մոտավորապես այնպիսի Հայաստան, ինչպիսին ՀՀ քաղաքացին տարիներ շարունակ ամեն օր տեսնում է «Հայլուրով»։ «Կենսաթոշակների ավելացում, յուրաքանչյուր համայնքում առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովում, ինչպես նաեւ անվճար ծառայությունների տեսականու ավելացում…
Սեյրան Օհանյան. «Ո՞վ է ասել, որ պետք է հրաժարական տայի»
|«ՀԺ»-ի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանի բլից-հարցազրույցը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, որ տեղի է ունեցել Վերին Գետաշենի գերեզմանոցում՝ մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասերից մեկում սպանված զինծառայող, 19-ամյա Լյուքս Ստեփանյանի հուղարկավորությունից րոպեներ անց: – Պարոն Օհանյան, ինչո՞ւ այսօր հրաժարական չտվեցիք, երբ իմացաք, որ զինվորի դագաղը Երևան-Սևան մայրուղու ասֆալտի վրա է: – Բայց ո՞վ է ասել, որ պետք
Ալի Բաբան, չինացի խաբեբաները և խաբված հայ գործարարները
Բոլորովին վերջերս հայաստանյան հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտնվեց մի զարմանալի հայտարարություն՝ հետևյալ բովանդակությամբ։ «Հայաստանյան բոլոր գործարարները, ովքեր տուժել են չինական ընկերությունների գործունեությունից, կարող են դիմել Հայաստանի գործատուների հանրապետական միություն»։ Սկզբում մտածում էինք՝ խնդիրն ավելի կոնցեպտուալ է՝ կապված չինական արտադրանքի էժան գների հետ, որին չեն դիմանում հայ գործարարները մրցակցության մեջ։ Սակայն պարզվում է՝ խնդիրն ավելի կոնկրետ է
Մեկնարկեց Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Միացյալ Թագավորություն
Քննարկվեցին հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման ուղիները Մայիսի 20-ին Վեստմինստերյան աբբայությունում անհայտ զինվորի հուշարձանին և հայ ժողովրդի բարեկամ, 19-րդ դարի բրիտանական ականավոր պետական գործիչ, ՄԹ նախկին վարչապետ Ուիլյամ Գլադստոնի շիրիմին ու նրա հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբ՝ մեկնարկեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Միացյալ Թագարավորություն: Լոնդոնում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգի
Գյումրու տնակային ավանները՝ դժոխք երկրի վրա (Տեսանյութ)
Գյումրու տնակային ավանները, դեպի ուր անգամ ճանապարհներն են անանցանելի, օր օրի մեկուսանում են քաղաքից: Համատարած աղքատության ճիրաններում հայտնված այդ բնակտարածքներում յուրաքանչյուր քայլի հանդիպում ես դժբախտ ճակատագրերի տեր մարդկանց, միայնակ ու անօգնական տարեցների: Բազմաթիվ ընտանիքներ առանց տղամարդկանց են, շատ ընտանիքներում էլ հիվանդ և հաշմանդամություն ունեցող երեխաներ կան: Գյումրու վագոն-տնակներում, որոնցից շատերը զուրկ են նույնիսկ տարրական կոմունալ-կենցաղային
Ներքեւները չեն ուզում, վերեւները՝ չեն կարող
Բարդ ժամանակներ են սկսվել: Համբերության ինչ-որ պաշար է սպառվել, հույսի վերջին թելն է կտրվել, մարդիկ հայտնվել են սահմանային հոգեվիճակում՝ հուսահատ ու ամեն ինչի ընդունակ: Եթե ճանապարհ փակելն ու կառավարության շենքի առջեւ բողոքի ցույցերը կարելի էր սովորական համարել, ապա սպանված որդու դին գյուղից Երեւան հասցնելու եւ կառավարության շենքի առջեւ դնելու փորձերը պայքարի նոր ձեւ էին, բողոքի
Վարչապետը բացահայտում է գազի գնի թանկացման և սուբսիդավորման գաղտնիքը
Երեկ խորհրդարանում վարչապետ Տիգրան Սարգսյանը խիստ ուշագրավ բացահայտում արեց: Նա հայտարարեց, որ Ռուսաստանը Հայաստանին գազը վաճառում է ամենացածր գնով, այն նույն գնով, որ վաճառում է Բելառուսին` 189 դոլարով: Բայց այդ գինը՝ հասնելով Հայաստան, դառնում է 270 դոլար, քանի որ Ռուսաստանը Հայաստան մատակարարվող գազի նկատմամբ կիրառում է արտահանման 30 տոկոսանոց հարկ: Պարզ է, չէ՞, թե ինչու
Շտապօգնության մեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ
Մայիսի 20-ին, ժամը 21.30-ին տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի ամառանոցներում` Ձորի փողոցի 126/72 տան մոտակայքում, շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատը: Փրկարարները 040 ՍԼ 64 պետհամարանիշի շտապօգնության ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի մաս: ԱԻՆ
Օկլահոմա նահանգը ենթարկվել է ուժգին պտտահողմի հարվածի
Սաստիկ պտտահողմի հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 51 մարդ, նահանգը տարերային աղետի գոտի է հայտարարվել Միացյալ Նահանգների կենտրոնական մասում գտնվող Օկլահոմա նահանգում ժամում 320 կիլոմետր արագությամբ քամիներ առաջացրած պտտահողմի հարվածը դարձել է 51 զոհի և զանգվածային ավերածությունների պատճառը: ԱՄՆ-ի օդերևութաբանական ազգային ծառայության համաձայն, պտտահողմի ուժգնությունը եղել է ամենաուժգին երկրորդ՝ «EF-4» աստիճանի: Նահանգի իշխանությունների փոխանցմամբ, զոհվածների
Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի սրահը
Մայիսի 21-ին ժամը 04.47-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդու շրջանի Սանահին գյուղում այրվում է << Ռաֆ>> մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սանահին թաղամասի 2-րդ փողոցի թիվ 8 տան մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.10-ին, մարվել՝ 05.14-ին: Ամբողջությամբ այյրվել է Գ. Էվոյանին պատկանող «Ռաֆ»
Ուզում ես դասական մոտեցիր, ուզում ես՝ անդասական, ԲՀԿ-ն պատասխանատվություն կրում է
Թե՞ ԲՀԿ-ում կարծում են, որ այդ քվեարկությունները կամ մի քանի նախարարական ու մարզպետական պորտֆել ունենալն՝ էնպե՜ս, դիպվածային բաներ են, պատահմունք։
Նոր մանրամասներ. Սպանված զինվորի հարազատները մինչև մայրուղի հասնելը ծեծի են ենթարկվել (Տեսանյութ)
«Առաջին լրատվական»-ի նկարահանող խումբը երեկ եղել է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում, որտեղ երեք օր առաջ հողին հանձնեցին 19-ամյա Լյուքս Ստեփանյանի դին: Հիշեցնենք, որ Լյուքս Ստեփանյանի ընտանիքն, ի նշան բողոքի, շաբաթ օրը որդու դին որոշել էր տեղափոխել Երևան՝ Հանրապետության հրապարակ: Նրանց հաջողվել է նոր բացահայտումներ անել՝ մասնավորապես, թե ինչ է եղել մինչև Սևան-Երևան մայրուղի գյուղացիների
«Ռեալը» Մոուրինիոյին ազատ արձակեց
Արքայական ակումբը որոշել է դադարեցնել համագործակցությունը Ժոզե Մոուրինիոյի հետ: «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն այսօր հայտարարել է, թե ընթացիկ մրցաշրջանի ավարտին պորտուգալացի մասնագետը կհեռանա եւ որ ինքն արդեն շնորհակալություն է հայտնել մարզչին՝ կատարած աշխատանքի համար: «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում Մոուրինիոն երեք տարում մեկ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, մեկ անգամ տիրել «Արքայի գավաթին» եւ մեկ անգամ
Մհեր Հովհաննիսյանը հաջող է մեկնարկել Հոլանդիայում
Հայաստանցի միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը Հոլանդիայի Լիմբուրգ քաղաքում մեկնարկած շախմատի բաց առաջնությունում 101 մասնակիցների պայքարում երեք տուրից հետո վաստակել է 2,5 միավոր: Նա կես քայլ է ետ մնում միանձնյա առաջատար, ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Դուբրովից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Չորրորդ մեդալը Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ Իտալիայի Կրեմա քաղաքում անցկացված սամբո ըմբշամարտի Եվրոպայի առաջնության վերջին օրը Հայաստանի հավաքականի հաշվարկին չորրորդ մեդալը բերեց 68 կգ քաշային Վաչիկ Վարդանյանը: Նա նվաճեց արծաթե մեդալ: Ավելի վաղ երկրորդ տեղ զբաղեցրել էր Տիգրան Կիրակոսյանը՝ 52-կգ, բրոնզե մեդալի արժանացել էին Սոսե Բալասանյանը՝ նույնպես 52 կգ եւ Մավրիկ Նասիբյանը՝ 74 կգ:
Ակտիվիստը չի բացառում, որ իշխանական թեւից են սպանված զինվորի ծնողներին հրահրել դին Երեւան բերել
«Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Ծովինար Նազարյանը, ով շաբաթ օրը զինվորի սպանության առիթով կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիայի մասնակիցներից էր, վստահեցնում է, իրենց ակցիան նախապես պլանավորված չի եղել: «Կայքերից ինֆորմացիա ստացանք, որ ժամը մեկի կողմերը լինելու են կառավարության շենքի մոտ, որտեղ պատասխան են պահանջելու երեխու մահվան համար: Այդ պատճառով որոշեցինք գնալ կառավարության շենքի մոտ, բայց մեզնից
Քոչարյանի կարծիքով, փորձեցին սպանված զինվորի դիակի վրա «քաղաքական շոու սարքել»
Բլոգեր Տիգրան Քոչարյանն առաջիններից էր, ով Նոյեմբերյանի զորամասում օրեր առաջ սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի դին Երեւան բերելու վերաբերյալ մեղադրեց իրավապաշտպան հ/կ-ներին սպանվածի ծնողներին հրահրելու մեջ: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ ունի՞ տեղեկություններ, թե որ հ/կ-ներից են եղել հրահրողները, թե՞ պարզապես կարծիք է հայտնել: «Եթե անունը չի հիշատակվում, ուրեմն ինչ-ինչ պատճառներ կան, որ չեն հրապարակվում, բայց կոնկրետ մարդիկ իրենք
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Կուբայի նորանշանակ դեսպանին
Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ-ում Կուբայի նորանշանակ դեսպան Էմիլիո Լոսադա Գարսիան (նստավայրը` Մոսկվա): Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման հեռանկարները, քաղաքական երկխոսության ակտիվացման ու իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Փոխնարար Հովակիմյանը զրուցակցին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման
«Մխիթար Գոշ» մեդալի հանձման արարողություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում
Մայիսի 16-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունում տեղի ուենցավ Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահ, ամերիկահայ ականավոր գործիչ Վարդան Գրեգորյանին Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի եւ երկարամյա հայանպաստ գործունեության համար ՀՀ Նախագահի կողմից շնորհված «Մխիթար Գոշ» մեդալի հանձման հանդիսավոր արարողությունը: Հանձնելով ՀՀ Նախագահի պարգեւը՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը բարձր գնահատեց Վարդան Գրեգորյանի գործունեությունը ամերիկյան հասարակական-կրթական
ՀՀ կառավարությունը և IBM-ը մտադիր են ուսումնասիրել երկրի նորարարության և տնտեսական ներուժի աջակցման ուղիները
ՀՀ կառավարության և IBM ընկերության միջև ստորագրվել է Փոխըմբռման հուշագիր՝ երկարաժամկետ համատեղ համագործակցության հնարավորություններն ու տարբերակներն ուսումնասիրելու նպատակով: Հուշագիրը վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը և IBM ընկերության փոխնախագահ Կիրիլ Կորնիլևը: Երկկողմ համագործակցության վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Տիգրան Սարգսյանի՝ նախորդ տարեվերջին ԱՄՆ կատարած այցի շրջանակներում: Վարչապետը ողջունել է