Օրվա լրահոսը
Ակտիվիստներն անժամկետ նստացույց են հայտարարել (Տեսանյութ)
Երեւանի քաղաքապետարանի առաջ երիտասարդների բողոքի ակցիան այս պահին էլ շարունակվում է: Ակտիվիստների մի մասը քաղաքապետարանի առաջ անժամկետ նստացույց է հայտարարել՝ պահանջելով տրանսպորտի վարչության Հենրիկ Նավասարդյանի եւ «Երեւանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականը: Նրանց է միացել նաեւ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, որը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այնքան ժամանակ է լինելու երիտասարդների կողքին եւ
Ծննդյան վկայականով «որոշվել է», որ փախստական չէ
Շարունակելով Հայաստանում ապաստան ստացած, 1988-1992 թվականներին Ադրբեջանից Հայաստան բռնագաղթած անձանց փախստականի կարգավիճակի դադարեցման լուսաբանումները՝ «Առավոտը» հետամուտ է ՀՀ վարչական դատարանում ընթացող դատական գործընթացներին: 2013 թվականի մայիսից մինչ օրս Միգրացիոն պետական ծառայությունը, դադարեցնելով փախստականների կարգավիճակը, այլեւս հղում չի անում «Փախստականների մասին» ՀՀ օրենքին, որն ուժը կորցրել է եւ 4 տարի է, ինչ չի գործում, այլ այժմ
Բաքվեցի գրողը շնորհակալություն է հայտնել
Ֆինլանդիայի գրական փառատոնում բարձրաձայնվել է Եղեռնի եւ Բաքվի ջարդերի մասին Բանաստեղծ, գրականագետ Վահե Արսենը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ ինքը վերջերս Հայաստանը ներկայացրել է Ֆինլանդիայում կայացած Լախտիի 26-րդ միջազգային գրական փառատոնում: Թեման էր՝ «Կոտրելով պատնեշները»: «Արդեն 26-րդ տարին է, որ կայանում է այս փառատոնը, մասնակցում են գրողներ ամբողջ աշխարհից՝ Աֆրիկայից, Եվրոպայից, Լատինական Ամերիկայից եւ այլն»,- ասաց
Ռոլֆ Ստրավերը կոմպոզիտոր է «մկրտվել» Երեւանում
«Առավոտը» 2011թ. արձանագրեց, որ հոլանդացի կոմպոզիտոր Ռոլֆ Ստրավերը առաջին անգամ հայ երաժիշտների կատարումներով հայաստանցի ունկնդրին ներկայացավ իբրեւ կոմպոզիտոր: Հենց 2011-ին «Գաֆէսճեան» սրահում հայաստանցի երաժիշտների մեկնաբանմամբ հնչեցին կոմպոզիտորի կամերային երկերը՝ գրված տրիոյի, կվինտետի, կիթառի համար: Ռոլֆ Ստրավերի ստեղծագործությունների մեկնաբանմամբ հանդես եկան հիմնականում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները՝ ալտահար Գոռ Հովհաննիսյանը, ֆլեյտահար Արմեն Աբրահամյանը, ջութակահարներ Ջեմմա Աբրահամյանը,
Հուլիսյան նորություններ՝ Jethro Tull-ից
Հուլիսի սկզբին նոր տեսքով ու ձեւով վերագործարկվեց Jethro Tull խմբի պաշտոնական ինտերնետային կայքը: Այդ կապակցությամբ կայքում տեղադրվել էր խմբի առաջատար Իեն Անդերսոնի ուղերձը, որում նա, իրեն բնորոշ հումորով, մանրամասն պատմում է խմբի ներկայիս գործունեության, ինչպես նաեւ գալիք նոր թողարկումների մասին: Մասնավորապես, Jethro Tull-ի երկրպագուներին կուրախացնի լուրն այն մասին, որ լույս է տեսել 4 DVD-ից բաղկացած
Ըմբշամարտում մրցավարությունը դեռ խնդիրներ է առաջացնում
Կազանում անցկացված 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանի հավաքականն ըմբշամարտի մրցաշարի ընդհանուր թիմային հաշվարկում ազատ եւ հունահռոմեական ոճերի հանրագումարով 3 արծաթե եւ 1 բրոնզե մեդալով գրավեց 9-րդ տեղը: Մեր մարզիկներից արծաթե մեդալ նվաճեցին հունահռոմեական ըմբիշներ Մաքսիմ Մանուկյանը, Արթուր Ալեքսանյանը, ազատ ոճային Դեյվիդ Սաֆարյանը, իսկ Արսեն Ջուլֆալակյանը հունահռոմեական ոճում բավարարվեց բրոնզե մեդալով: Կազանից վերադառնալուց հետո հունահռոմեական ըմբշամարտի
Շնորհալի հայազգին՝ լոնդոնյան հաջողությունների մասին
Սեւան Ղազարյանը 2008 թ. ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանը, 2011-ին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը: Երիտասարդն այժմ սովորում է Լոնդոնի համալսարանական քոլեջում: Նա պատմեց իր հաջողությունների մասին: – Ի՞նչ մասնագիտություն ես ուսումնասիրում: – 2012թ. սեպտեմբերից սովորում եմ Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) միջազգային մագիստրատուրայում «Տնտեսություն, պետություն եւ հասարակություն» (IMESS) ծրագրով «Տնտեսագիտություն եւ բիզնես» մասնագիտացմամբ: Մագիստրոսական այս ծրագրի
Բան գիտեք, ասե՛ք
Մոսկվայում ապրում են մեր հայրենակիցներ Սմբատ Կարախանյանն ու Արբակ Խաչատրյանը, որոնք գուցե շատ հարցերում տարբեր են, բայց նման են նրանով, որ երբեմն մեր իշխանավորների եւ օլիգարխների մասին հետաքրքիր տեղեկություններ են հաղորդում: Սուբյեկտիվորեն հակված եմ այդ տեղեկություններին հավատալ, նրանցից ամեն ինչ սպասելի է, սակայն այդ կոմպրոմատների փաստաթղթային հաստատում ստանալը շատ դժվար է, իսկ հիշյալ անձինք էլ
Հայաստանում անգործունակ հաշմանդամը պաշտպանված չէ
«Հույսի օջախ» հասարակական կազմակերպությունը Counterpart ընկերության եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ ուսումնասիրել է անգործունակ անձանց խնամակալների նշանակման անհրաժեշտ տեղեկանքների տրամադրման գործընթացն ու տխուր եզրահանգումների եկել: Ըստ կազմակերպության, առողջ երեխան եւ հաշմանդամ, անգործունակ երեխան չեն կարող նույն կարիքներն ու պահանջներն ունենալ: Ի ծնե հաշմանդամին սովորաբար խնամում է ծնողներից մեկը, որը 35-40 տարեկանում արդեն ձեռք
Ակտիվիստներից մեկը ուշագնաց եղավ (Տեսանյութ)
Երեւանի քաղաքապետարանի առաջ բողոքի ակցիա կազմակերպած ակտիվիստներից մի աղջիկ արեւի տակ երկար կանգնելուց ուշագնաց եղավ: Նրան օգնության հասան ոստիկանները եւ քաղաքացիները: Աղջկան տեղափոխեցին քաղաքապետարանի նամակների բաժին, նրան այս պահին բուժօգնություն է ցուցաբերում շտապօգնությունը: Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Ռուբեն Հակոբյան. «Սա դեռ սկիզբն է»
Տարոն Մարգարյանի որոշումը`ուղեվարձի թանկացումը ժամանակավորապես կասեցնելու մասին, կարելի՞ է համարել իշխանության առաջին պարտությունը: Aravot.am-ի հարցին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց, որ դա պետք է դիտարկել այդ հարթության վրա, որպես իշխանության պարտություն. «Բայց ես ավելի կարեւորում եմ, որ մեր քաղաքացիական հասարակությունը, մեր քաղաքացիները կարողացան կազմակերպվել եւ շատ կարեւոր հաղթանակ տարան այն իշխանության դեմ, որը առաջնորդվում
Վրաերթ Արտաշիսյան և Արագածի փողոցների խաչմերուկում
Հուլիսի 25-ին, ժամը 16.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 38-ամյա տղամարդ և հայտարարել, որ նույն օրը, ժամը 01.30-ին, Երևանի Արտաշիսյան և Արագածի փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի դեմ նոր քրեական գործի նախաքննություն են պահանջում
«Մանրամասն ցուցմունքներ ենք տվել , թե ինչպես է Խաչիկ Մանուկյանը (ԱԺ նախկին պատգամավոր) իրենց ապօրինի ազատությունից զրկելով՝ հափշտակել առանձնապես խոշոր չափերի հասնող գումարներ եւ անշարժ գույք
Դավիթ Սանասարյան. «Տարոնը ավելի շատ հարվածներ ստացավ իր շրջապատից»
Անգամ ՀՀԿ-ի հետ կհամագործակցենք, եթե տեսնենք, որ դա միտված է խնդիրների լուծմանը: Տարոն Մարգարյանը մեզ հետ հանդիպումների ժամանակ գիտակցեց, որ մենք ունենք բավարար քանակությամբ ստորագրություններ արտահերթի համար, բայց արդեն կասեցրեց որոշումը:
Լեւոն Անանյանը` ի պատասխան իրանահայ գրողի. «Գրամոլական հեգնանքին, թույն ու թարախին չեմ պատասխանի»
Նա Մաթյանին այսպես պատասխանեց. «Այլևս երբեք չհամարձակվեք շահարկել Լևոն Անանյանի անունը՝ ցմահ, թե ցկյանս աթոռ, հայոց անմահների ցանկ և այլ անհամ կատակներով։ Մի՛ ստիպեք ինձ նույնպես դիմել երգիծանքի ժանրին։
Բերման է ենթարկվել Բագրատաշենի սահմանային անցակետից
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 25-ին, ժամը 08.30-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել Ուկրաինայից ՀՀ ժամանած, 1962 թ. ծնված Արամայիս Ա.-ն, որը 2003 թ. հուլիսի 7-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
Պահանջում են տրանսպորտը 6 օր դարձնել 50 դրամ, որ քաղաքացիներին փոխհատուցվի պատճառված վնասը (Տեսանյութ, ֆոտոշարք)
Մոտ կես ժամ է՝ Երեւանի քաղաքապետարանի առաջ հարյուրավոր երիտասարդներ, որոնց միացել են նաեւ քաղաքացիներ, բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Նրանք պահանջում են Տարոն Մարգարյանի պաշտոնանկությունը այն բանի համար, որ 5-6 օր շարունակ քաղաքացիներից 150 դրամ ուղեվարձ է շորթվել: «Տարոն, սիրուն չէ», «Ավելի լավ գծատեր», «Ավան», «Հարգելի հայեր, միացեք երիտասարդական շարժմանը»
Ալեն Սիմոնյան. «Հաղթեցինք ճակատամարտը, բայց պատերազմը դեռ վերջացած չէ»
Այսօր «Արցախ» ակումբում հյուրընկալվել էին հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանը և «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր Ալեն Սիմոնյանը: Նրանք նախ շնորհակալություն հայտնեցին այն մարդկանց, ովքեր միացել էին «Անվճար մեքենա» ծառայությանը. Պետրոս Ղազարյանն ասաց. «Մենք, որ սկսում էինք՝ չգիտեինք, մեր հետ մարդ կգա՞, թե՞ չի գա: Մեր փորձը ցույց է տալիս, որ որպես կանոն՝ չեն միանում: Այս պայքարի առանձնահատկությունն
Խոշորներին գլխավորում է «ՀայՌուսգազարդը»
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուներիցանկը։ Ըստ այդմ՝ այս տարվա առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատուները պետբյուջե են վճարել Դ313,8 մլրդ-ի հարկեր և տուրքեր, ինչն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 19,8%-ով կամ 51,92 մլրդ-ով։ Եթե հաշվի առնենք, որ այս տարի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» օրենքով միավորվել են
ԿԳ նախարարի հրամանի վերաբերյալ
ԿԳ նախարարի նման հրամանը և գիտության պետական կոմիտեի հրավերը ոչ այլ ինչ են, եթե ոչ կանչ ժուլիկների ու խալտուրշիկներին՝, հավանաբար յուրայիններին, ճանկել պետական միջոցներից մի մեծ պատառն ու խժռել։ Ի վերջո, դա բերելու է պետական միջոցների ևս մի քանի միլիարդ դրամի փոշիացմանը։
Քաղաքացիական հասարակության հաղթանակը ԲՀԿ-ական պատգամավորը չի գնահատում քաղաքական ուժերի պարտություն
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ոգեւորված է այն ամենից, ինչ երեկ երեկոյան տեղի էր ունենում քաղաքում: Հիշեցնենք, որ երեկոյան, այն բանից հետո, երբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարեց ուղեվարձը թանկացնելու իր որոշումը ժամանակավորապես կասեցնելու մասին, մարդիկ դուրս էին եկել փողոց եւ տոնում էին իրենց հաղթանակը: Պատգամավորը համարում է, որ համախմբվածությունը քաղաքացիական հասարակության ամենակարեւոր տարրերից է. «Անկախ
Հայաստան է ներկրվել բելառուսական տրակտորների առաջին խմբաքանակը
Ի կատարումն Հայաստանի և Բելառուսի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածության, 2013 թ. մայիսի 31-ին Բելառուս կատարած այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ բելառուսական կողմն ինքնարժեքով Հայաստանին է տրամադրելու շուրջ 300 տրակտոր: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Կոտայքի մարզի Նուռնուս համայնք` Փոքր և միջին
Դավիթ Հակոբյան. Խաբուսիկ ժամանակավոր զիջումով ոգեւորվել պետք չէ
Քաղաքապետի երեկվա զիջումը`ուղեվարձի թանկացման որոշումը կասեցնելու մասին, Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը համարում է ժամանակավոր: «Ընդդիմության գերագույն խնդիրը եղել եւ մնում է վիկինգների իշխանության, ղարաբաղյան իշխանավորների ամբողջական եւ անվերապահ կապիտուլյացիան: Այլ ճանապարհ չկա: Նոր արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նոր կառավարություն եւ նոր տնտեսական քաղաքականություն: Սա է ընդդիմության գլխավոր խնդիրը»,- ասում է մարքսիստը`հավելելով, որ այս խաբուսիկ
Սառը պատերազմի նոր տաքությունը
Սկսվող ու երբևէ չավարտվող արաբական գարուններն ու հեղափոխությունները շատերի կարծիքով՝ սկսվում ու հրահրվում են դրսից: Բայց ինչքան էլ դրանք դրսերից հրահրվեն, ներսերում պիտի հիմքեր ու պատճառներ լինեն, ընդ որում` էդ հիմքերն ու պատճառները պիտի միանգամայն հիմնավոր լինեն: Որպես կանոն, մարդու դժգոհության ամենահիմնավոր պատճառը սոցիալական վիճակն է, ինչպես նաև` սոցիալական անհավասարությունը: Ինչքան տվյալ երկրում խորանում ու
Իշխանության «գապոն քահանաները», Հմայակ Հովհաննիսյանն ու Ազատ Արշակյանը (Տեսանյութ)
Ազատ Արշակյանը նշեց. «Ես չեմ կիսում վարչապետի լավատեսությունը, թե կա քաղաքացիական հասարակություն:
Շարունակվում են մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման աշխատանքները
Մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման, ինչպես նաև բնակիչների և հյուրերի համար Երևանն առավել հարմարավետ դարձնելու նպատակով արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից մի շարք աշխատանքներ են իրականացվում: 2013 թվականի առաջին կիսամյակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տարբեր հատվածներում, մարդաշատ վայրերում տեղադրվել է անվճար հայտարարությունների 200 վահանակ: Այս նախաձեռնությանը զուգահեռ, աշխատանքներ են տարվում որոշ անբարեխիղճ անձանց ու կազմակերպությունների
Արման Մուշեղյան. Գծատերը պարտավոր է հաշմանդամների համար հարմարեցված ավտոբուսներ ներկրել (Տեսանյութ)
Այսօր «Ժառանգություն» կուսակցության անդամ Արման Մուշեղյանից մեծ ջանքեր է պահանջվել մինչեւ հասել է Վերնիսաժի հարեւանությամբ գտնվող մամուլի ակումբ: «Առանց կողմնակի օգնության Երեւանի փողոցներում տեղաշարժվելը շատ դժվար է»,- այս մասին այսօր «Ելակետ» ակումբում փաստեց Արման Մուշեղյանը: Հաշմանդամություն ունեցող անձանց մի քանի հասարակական կազմակերպությունների նախագահներ ասուլիս էին հրավիրել՝ քաղաքային իշխանություններին եւս մեկ անգամ հիշեցնելու իրենց պարտավորությունները: «Ունիսոն»
«Ժառանգությունը» հավաքներ է սկսում Ազատության հրապարակում
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 24.07.2013թ. որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի 23.07.2013թ. իրազեկումները՝ օգոստոսի 1-20-ին եւ 22-ին ժամը 11.00-21.00 Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու վերաբերյալ:
Անդրիաս Ղուկասյան. «Օլիգարխիան չունի քաղաքապետի այլ թեկնածու»
Լուրեր են շրջանառվում Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին, սոցիալական ցանցերում քննարկումներ են ընթանում, թե Սերժ Սարգսյանի՝ արձակուրդից վերադառնալուց հետո հնարավոր է քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տա: Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն ի պատասխան Aravot.am-ը ի` Ձեր տեսակետն այս հարցի հետ կապված ինչպիսին է, ասաց. «Իմ կարծիքով սա անձնական խնդիր է, Տարոն Մարգարյանը անձամբ պետք է որոշի: Տեսանելի
Տարոն Մարգարյանը այս պարագայում ընդամենը քավության նոխազ է
Չմեղադրենք Տարոն Մարգարյանին՝ նրա բախտը ուղղակի չի բերում որոշ հարցերում, ինչպես կարգն է՝ ամեն ինչ համաձայնեցնելուց հետո սկսում է համատեղ որոշումն իրականացնել, իսկ երբ գալիս է առերեսման պահը, նրան ասում են. «Սիրուն չի»։ Բայց դա նրա աշխատանքի առանձնահատկություններից է։ Իհարկե, հուլիսի 20-ից հետո ստեղծված իրավիճակում բոլոր հիմքերը կան Երևանի քաղաքապետի հրաժարականը պահանջելու, բայց դա կլինի


















































