Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին և հետագա քայլերին վերաբերող հարցեր:   ՀՀ նախագահի աշխատակազմ

Education USA կրթական խորհրդատվական կենտրոնը իրականացրեց Education USA Կրթական Ցուցահանդեսը

Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների EducationUSA կրթական-խորհրդատվական կենտրոնը սույն թվականի նոյեմբերի 4-ին իրականացրեց EducationUSA կրթական ցուցահանդեսը, որը Հայաստանում լայն հետաքրքրության է արժանացել ուսանողների և հետազոտողների շրջանում: Ցուցահանդեսի նպատակն էր լայն հասարակությանը իրազեկել EducationUSA կրթական-խորհրդատվական կենտրոնի գործունեությանը, ինչպես նաև, Միացյալ Նահանգներում ուսման, գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու հնարավորություններին, տեղեկացնել ԱՊՀ երկրների ուսանողների և գիտնականների համար նախատեսված փոխանակման ծրագրերին ու

Գործազրկությունից ու պորտաբուծությունից մինչև շվեդ ոստիկանապետի կաշառակերությունը

 Aravot.am-ը Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանին հարցրեց, թե իր պատկերացմամբ, նպաստային համակարգի վերացումից հետո ի՞ նչ վիճակ կստեղծվի Շիրակի մարզում, ի՞նչ մի աշխատատեղ է ստեղծել կառավարությունն այստեղ, որ շտապում է 18 հազար դրամ գումարը այլևս չվճարել` պատճառաբանելով, որ չի ուզում իր բնակիչները պորտաբուծությամբ զբաղվեն: Մենք նաև շեշտեցինք այն փաստը, որ Գյումրու նոր քաղաքապետ Սամվել

Հաստատվեց «Տաթեւի» կառուցապատման նախագիծը

 Նոյեմբերի 5-ի նիստում «Տաթեւի» զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովը հաստատեց «Տաթեւի»  վանական համալիրի պահպանական գոտու կառուցապատման սխեմայի նախագիծը: Հանձնաժողովի նախագահ, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանն ընդգծեց պետության կողմից իրականացվող բազմաֆունկցիոնալ քաղաքաշինական այս ծրագրի կարեւորությունը, որը հնարավորություն կստեղծի տեղացի եւ օտարերկրյա ներդրողներին` լայնածավալ եւ հեռանկարային շինարարական ծրագրերի համար: «Տաթեւի»  զբոսաշրջային կենտրոնի նախագիծը լավագույն օրինակ կարող է դառնալ

Թիվ 37 երթուղին սպասարկող կազմակերպությունը տուգանվել է

Համացանցում տարածված «Հարվածում են ուղևորին, երբ վերջինս պահանջում է վարորդից չծխել երթուղայինում» վերտառությամբ տեսանյութի հետ կապված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ձեռնարկված համապատասխան քայլերի շրջանակում «Երևանտրանս» ՓԲԸ-ն թիվ 37 երթուղին սպասարկող «Ժակ-Ժան» ՍՊԸ-ին՝ սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագրի 2.1.8 ենթակետով սահմանված (ուղևորասրահում վարորդի ծխելու արգելումը) պարտավորությունը խախտելու համար, պայմանագրի 5.3 կետի ա) ենթակետի համաձայն տուգանել է

ՄՄ-ի դեպքում Թուրքիան դյուրացումների չի գնա

Մաքսային միությանն անդամակցելը որևէ կերպ չի անդրադառնա հայ-թուրքական առևտրային հարաբերությունների վրա. կարծում է դիվանագետ, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։ «Ուղղակի փոփոխություններ չեն լինի, քանի որ չկան այդ հարաբերությունները՝ ուղղակի պաշտոնական-առևտրային»,-այսօր «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Արա Պապյանը։ Փոխարենը նա վստահ է՝ հայ-թուրքական հարաբերություններում դրական փոփոխություն կլիներ, եթե Հայաստանը ստորագրեր Ասոցացման պայմանագիրն ամբողջությամբ. «Թուրքիան Եվրոմիության հետ

ՀՀ վարչապետի գավաթի խաղարկությունում աստիճանաբար հստակություն է մտնում

Երեւանի «Փյունիկ» ՖԱ, Աշտարակի եւ Աբովյանի քաղաքային մարզադաշտերում շարունակվում են ֆուտբոլի «ՀՀ վարչապետի գավաթի» հոբելյանական` 5-րդ խաղարկության հանդիպումները: Այսօր ավարտվեց հինգերորդ տուրը: Ու թեեւ ընտրական փուլը դեռ չի ավարտվել, մրցաշարում արդեն որոշակի հստակություն կա թիմերի դասավորությունում: Ինչպես Aravot.am-ին տեղեկացրին կազմակերպիչները, արդեն հայտնի է, որ «B» խմբից նախնական փուլի արգելքը հաղթահարել են Կրթության եւ գիտության նախարարության

406.51 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Նոյեմբերի 5-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.51 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.51 դրամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ

Դեղին գլխարկներով ավանակներն՝ ընդդեմ օլիգարխի (Տեսանյութ)

 Այսօր հերթական զավեշտալի իրադարձությունը եղավ Մաշտոցի պուրակում: «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության հերթական ակցիայի ժամանակ՝ ակտիվիստների խորհրդանիշ դեղին գլխարկներով մի խումբ երիտասարդների ուղեկցությամբ ավանակները միացան ակցիային: Սա, իհարկե, առաջին դեպքը չէր, երբ կենդանիներն էլ էին պայքարում օլիգարխի դեմ: Օրեր առաջ դեղին գլխարկներով այծերն ու ոչխարներն էին միացել ակտիվիստներին: Ավանակներին ուղեկցող երիտասարդներից մեկը, որը ներկայացավ Կարեն Գեւորգյան,

Զորի Բալայանը գողացել է մարքսիստի միտքը

Հայաստանի Մարքսիստական կուսակցության ղեկավարը գտնում է, որ ներկայումս Հայաստանի քաղաքական դաշտն ընկել է խորը քաղաքական ճգնաժամի մեջ. «Այս պայմաններում առաջնային խնդիրն այն է, որպեսզի ազգը կարողանա իր պոտենցիալով տալ նոր գաղափարական նշխարք, նոր հայեցողային մոտեցումներ՝ արտաքին և ներքին խնդիրները լուծելու համար»։ Պարոն Հակոբյանը խոսելով Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունից, նշում է. «Վիճակը նետված է անգործության։ Այն

Բանգլադեշում միաժամանակ 152 մարդ մահապատժի է դատապարտվել

«Ամերիկայի Ձայն» . «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը քննադատության է ենթարկել Բանգլադեշի իշխանություններին՝ նշելով, որ զանգվածային դատավարությունը չի նպաստում դատավարության արդարության երաշխավորման Բանգլադեշում դատարանը 152 մարդ մահապատժի է դատապարտել՝ սահմանապահների ապստամբությանը մասնակցելու համար, որի հետևանքով զոհվել էր 74 մարդ, զոհվածներից 50-ը եղել են զինված ուժերի հրամանատարական պաշտոններ զբաղեցնող զինծառայողներ: Երկրի մայրաքաղաք Դակայի քաղաքային դատարանը երեքշաբթի

Վարդան Խաչատրյան. «ԱՄՆ-ում միասեռականության դեմ դաժան են պայքարել՝ ամորձատում, ուղեղի վիրահատություն եւ այլն» (Տեսանյութ)

Աստվածաբան Վարդան Խաչատրյանը այսօր կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի եւ Համահայկական ծնողական կոմիտեի նախագահ Արման Բոշյանի հետ ասուլիս էր հրավիրել «Արմատ» մամուլի ակումբում՝ սփյուռքահայ ավելի քան քսան հայտնի արվեստագետների հնչեցրած մտահոգություններին  հակընդդեմ մտահոգություններ հայտնելու համար: Եթե Արշակ Զաքարյանը առաջարկեց սփյուռքահայ արվեստագետներին՝ փոխանակել մեր ու նրանց մտավորականների դարդն ու ցավը, Արման Բոշյանը առաջարկեց նրանց ընտրել՝ ազգի դավաճա՞ն են, խիստ

Չարաշահումների թելերը տանում էին դեպի Սյունիքի մարզպետարան

ՀՀ Ոստիկանության Գորիսի վետերանների խորհրդի նախագահ Ռոբերտ Հակոբյանի ելույթ – դիմումը` ՀՀ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում ս/թ նոյեմբերի 4-ին կայացած հանդիպում-խորհրդակցության ժամանակ:   ՀՀ Ոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Վ. Գասպարյանին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ,գնդապետ Վ. Ավագյանին ՀՀ Ոստիկանության Վետերանների խորհրդի նախագահ, գնդապետ Գ. Աբովյանին   Հարգարժան գեներալ-լեյտենանտ Պարոնայք գնդապետներ   Տարիներ առաջ,երբ ՀՀ Ոստիկանության Սիսիանի

Պայթուցիկներ ու բախում Ազատության հրապարակում (Տեսանյութ)

Այս պահին Ազատության հրապարակում Շանթ Հարությունյանի կողմնակիցները, որոնք դուրս են եկել հեղափոխության, պայթուցիկներ նետելով հենց փողոցի մեջտեղում, բախման մեջ մտան ոստիկանների հետ: Շանթ Հարությունյանի աջակիցները դիմակներով ու ձեռնափայտերով են: Այս պահին բախում է տեղի ունենում : Կան տասնյակ բերման ենթարկվածներ՝ այդ թվում նաեւ Շանթ Հարությունյանը: Դադարեցվել է երթեւեկությունը: Բերվել են հատուկ ջոկատայիններ: Այստեղ է նաեւ

Կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 7-ին ժամը 10.00–20.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ-2 բնակելի զանգվածի 83, 85, 89, 91-95, 119, 120, 121, 129-140 համարների, Անդրանիկի 58-68, 72-104, 108-122 զույգ համարների, 73-81, 85, 87, 89, 93, 95, 97, 101-131 կենտ համարների, Ճառագայթային Ա, Բ,

«ՌԴ-ն կամ ԱՄՆ-ը կարող են տվյալներ փոխանցել թուրքին» (Տեսանյութ)

«Պարզապես հիմարություն է, որ Հայաստանը ռուսական կամ ամերիկյան ռադիոտեխնիկա է ներկրում։ Իսկ որտեղի՞ց համոզված լինես, որ եթե այսօր ամերիկացուն կամ ռուսին ձեռք է տալիս քեզ զինել, և եթե վաղը ձեռք չտա, այդ տվյալները չի փոխանցի թուրքերին»,- այսօր՝ «Հետախույզի օրը» լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նշեց կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր Վովա Վարդանովը։ Նրա

ՊԵԿ-ն այսօր ամփոփել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների 10 ամսվա արդյունքը

Տարեսկզբին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը հանձնարարել էր կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներին` ուժեղացնել հսկողությունը փաստաթղթաշրջանառության նկատմամբ: Անդրադառնալով երկրում ստվերային տնտեսության դեմ պայքարին` նա նշել էր, որ ստվերը և առանց փաստաթղթերի աշխատելը նույն երևույթներն են, հետևաբար ցանկացած միջոցառում և գործողություն, որն ուղղված է խնդրի կարգավորմանը, հավասարազոր է ստվերի կրճատմանը: «Փաստաթղթաշրջանառության կարգավորման խնդիրը նոր չէ. այդ ուղղությամբ անցած տարիներին

«Խիստ մոլորյա՞լ, ազգի դավաճա՞ն, թե՝ այլասերված» (Տեսանյութ)

Համահայկական ծնողական կոմիտեի նախագահ Արման Բոշյանը, իր համախոհների հետ  այսօր «Արմատ» ակումբում պատասխանում էր սփյուռքահայ արվեստագետների մտահոգությանը ՝ Հայաստանում նույնասեռականների դեմ պատրաստվող օրինագծի վերաբերյալ: Նա սփյուռքի ավելի քան երկու տասնյակ արվեստագետներին, ովքեր արտահայտել էին հետեւյալ մտքերը՝ «Համոզված ենք, որ նույնասեռականության դեմ նախապաշարմունքների օրենսդրորեն ամրագրման փորձերը հակասում են մեր արժեքներին», «հավատում ենք, որ արժանապատվությունը, հավասարությունը և ինքնարտահայտման

Ծեծի ենթարկողը հայտնաբերվել է

Նոյեմբերի 4-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները պարզել են, որ նոյեմբերի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Լեռնաձոր համայնքի Անդոկովան թաղամասում` ավտոկանգառի մոտ, 1981 թ. ծնված Արթուր Ա.-ն, վիճաբանության ընթացքում, ծեծի է ենթարկել 1980 թ. ծնված Տիգրան Ս.-ին և դեմքի մասում պատճառել վնասվածք` սալջարդի տեսքով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Արթուր Ա.-ն բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է հետաքննություն:

Ռուբեն Սահակյան. «Ինչո՞ւ ուրեմն հենց Սուրիկ Խաչատրյանն է կրակել և ոչ մեկ ուրիշ անձ»

Երեկ Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը հարց էր բարձրացրել, թե «Ավետիք Բուդաղյանի վրա վերեւից ներքեւ ուղղությամբ կրակողը, եթե Սուրիկ Խաչատրյանը չի եղել, բա ո՞վ եղել»:   Այնուհետև պարզաբանել էր, թե «Վնասվածքի ուղղությունը եղել է վերեւից ներքեւ: Դա դատաբժիշկն է ասել, ես չեմ ասել»: Հակառակ կողմի փաստաբանների այն դիտարկմանը, թե դրանք ենթադրություններ են, Հայկ Ալումյանն այսպես էր արձագանքել.

Պատահական չէ, որ այսօր պետական մակարդակով չի նշվում Էդուարդ Եգորյանի հոբելյանը

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Այսօր կլրանար «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության հիմնադիր նախագահ Էդուարդ Եգորյանի 60-ամյակը: 1999թ օգոստոսին անսպասելի կյանքից հեռացավ Հայաստանի երրորդ հանրապետության ակնառու պետական-քաղաքական գործիչ Էդուարդ Եգորյանը: Նա, 1991-1995թթ ղեկավարելով իշխող ՀՀՇ կուսակցության ԱԺ ֆրակցիան և մինչև 1997թ սեպտեմբերի 10-ը ԱԺ պետա-իրավական հանձնաժողովը, իր մեծագույն ներդրումն է ունեցել օրենսդրական դաշտի և պետական ինստիտուտների ձևավորման

Սայաթ Նովայի 12․ Քաղաքացիները պարտադրում են օրենք

Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանը միավորվել է բիզնես շրջանակների հետ և, ոտնահարելով ՀՀ օրենքները, ներխուժում է Երևանի բակերը՝ հակառակվելով երևանցիների կամքին և բարձրահարկեր խցկելով այնտեղ։ Ըստ էության, Երևանը քաղաքապետ չունի։ Իսկ այս ընթացքում հաջողվել է օրինականություն հաստատել և պաշտպանել միայն այն բակերը, որտեղ բնակիչներն ու ակտիվ քաղաքացիները ինքնակազմակերպվել և սեփական գործողություններով քաղաքապետարանին պարտադրել են հարգել իրենց կամքն ու օրենքը։ Այդպիսի օրինակներ են

Գարեգին Չուգասզյան. «Օղիներ, դեղորայք կեղծող Սամվել Ալեքսանյանը հիմա կեղծում է քաղաքացիական շարժումները»

«Նախախորհրդարանի» համակարգող Գարեգին Չուգասզյանին «Ծածկած շուկայի» շինարարական ապօրինությունների դեմ պայքարը վերջին երկու ամիսներին ցույց է տվել  կառավարման համակարգի «խորը խոցերը»: «Վիշապն իրականում բազմագլուխ է եւ տարբեր տեղեր է իրեն դրսեւորում: Դրա համար ասում են, որ օգտակար չէ պայքարը, որովհետեւ տարբեր տեղերում վիշապը կարող է գլուխ բարձրացնել: Վերջին շրջանում քաղաքացիական շարժումները ճնշելու ու լռեցնելու համար նոր

Կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 7-ին ժամը 10.00–22.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի և Արարատյան փողոցների, Ներքին Չարբախ թաղամասի և հարակից տարածքների ջրամատակարարումը:  Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ

Ինչո՞ւ էր Սյունիքի մարզը երեկ հոսանքազրկվել

Երեկ երեկոյան ժամը 21:35-ի սահմաններում մոտ 20-30 րոպե Կապան ու Քաջարան քաղաքները մնացել էին առանց էլեկտրականության:  Հոսանքազրկման մասին բնակիչները նախապես տեղեկացված չէին եւ միմյանց զանգելով էին փորձում որեւէ տեղեկություն իմանալ: Ոչ մեկը չգիտեր թե ինչո՞ւ են բնակավայրերն առանց էլեկտրականության մնացել եւ ինչքա՞ն ժամանակով: Պարզվում է, որ հոսանքազրկման պատճառը չգիտեին նաեւ «Հայէլցանց» ՓԲԸ Տաթեւի մասնաճյուղում, համենայնդեպս,

Հայ դպրոցականները` ռուսաց լեզվի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներ

Մոսկվայի Ա. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտում անց է կացվել ԱՊՀ անդամ և Բալթյան երկրների աշակերտների ռուսաց լեզվի X միջազգային օլիմպիադան: Հայաստանը ներկայացրել է ՀՀ հանրապետական օլիմպիադայի հաղթող 10-11-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքականը: “Այբ” կրթահամալիրի սան Ելենա Ղուկասյանն արժանացել է “Հասուն դատողություն” դիպլոմի, երկրորդ տեղի և “Պատանի ընթերցող”, “Պատանի հռետոր” անվանակարգերում դիպլոմների, ինչպես նաև

Չաշխատողներն ու կանայք «գրոհում են» Այգեհովտի ավագանին

Թեկնածուներից 8-ն անկուսակցական է Նոյեմբերի 17-ին Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ գյուղում կկայանան ավագանու ընտրություններ: Շուրջ 3600 բնակիչ ունեցող համայնքի ավագանու 9 տեղի համար գրանցված է 11 թեկնածու: Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ ըստ ներկայացված փաստաթղթերի, 11 թեկնածուներից 8-ը չի աշխատում: Թեկնածուներից 4-ը կին է: Ավագանու 11 թեկնածուներից 8-ն անկուսակցական է, 2-ը՝

Հանդիպում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության անդամների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտի և նույն կազմակերպության միջազգային կոմիտեի պատվիրակ Մաթիաս Վենրիխի հետ։ Հյուրերը քաղաքապետին են ներկայացրել Հայաստանում և մասնավորապես Երևանում իրենց գործունեության ուղղվածությունը, որը հակամարտությունների հետևանքով տուժած ընտանիքներին տարաբնույթ, այդ թվում նաև հոգեբանական աջակցությունն է։ Ողջունելով հյուրերի առաքելությունը տարածաշրջանում՝  քաղաքապետը շնորհակալություն է  հայտնել նրանց

Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարորդին համապատասխան տույժի ենթարկելու ուղղությամբ (Տեսանյութ)

Քիչ առաջ համացանցում տարածված «Հարվածում են ուղևորին, երբ վերջինս պահանջում է վարորդից չծխել երթուղայինում» վերտառությամբ տեսանյութի հետ կապված տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին անհապաղ քայլեր ձեռնարկել պայմանագրային պարտավորությունը խախտող ընկերության վարորդին համապատասխան տույժի ենթարկելու ուղղությամբ: Ընթացքի մասին կտեղեկացվի լրացուցիչ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Գողացած գործիքներն ու կահույքը վաճառել էր պատահական մարդկանց

Նոյեմբերի 4-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 29 հասցեում գտնվող գրասենյակային տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1953 թ. ծնված Յուրիկ Մ.-ին: նա խոստովանել է, որ նոյեմբերի 2-ի գիշերը, մուտքի դռան ապակին կոտրելով, նշված տարածքից գողացել է վարսավիրական գործիքներ և կահույք, որոնք հետագայում վաճառել է պատահական անձանց: Հանգամանքները և

Լրահոս
Ֆեյքի վերջը

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031