Լրահոս
Օրվա լրահոսը

Հաստատվեց «Տաթեւի» կառուցապատման նախագիծը

Նոյեմբեր 05,2013 17:51

 Նոյեմբերի 5-ի նիստում «Տաթեւի» զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովը հաստատեց «Տաթեւի»  վանական համալիրի պահպանական գոտու կառուցապատման սխեմայի նախագիծը:

Հանձնաժողովի նախագահ, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանն ընդգծեց պետության կողմից իրականացվող բազմաֆունկցիոնալ քաղաքաշինական այս ծրագրի կարեւորությունը, որը հնարավորություն կստեղծի տեղացի եւ օտարերկրյա ներդրողներին` լայնածավալ եւ հեռանկարային շինարարական ծրագրերի համար: «Տաթեւի»  զբոսաշրջային կենտրոնի նախագիծը լավագույն օրինակ կարող է դառնալ պետություն-մասնավոր հատվածի գործակցության համար, կկանոնակարգի մասնավոր ներդրումային ծրագրերը` համապատասխանեցնելով պատմամշակութային հուշարձանի չափանիշներին”,- նշեց պարոն Թադեւոսյանը:

Նախագծի հեղինակները ներկայացրեցին կարգավորման գոտու նախագիծը, որով առանձնացվել են հիմնական գործառնական գոտիները: Ազգային մրցունակության հիմնադրամի եւ <<Տաթեւ>> բարեգործական հիմնադրամին ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ առաջիկայում հանձնաժողովին կներկայացնեն միջազգային փորձագիտական խմբի եզրակացությունը` կարգավորման այս գոտու զբոսաշրջային զարգացման միտումների վերաբերյալ:

Հանձնաժողովի նիստին մասնակցում էին նաեւ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ կառավարությունը հայտարարելով «Տաթեւի» զբոսաշրջային կենտրոնի մասին, միաժամանակ սահմանեց` այդ նպատակի համար ծրագրեր իրականացնել Տաթեւ վանական համալիրի պահպանական գոտում եւ հարակից տարածքներում: «Տաթեւի»  զբոսաշրջային կենտրոնն ընդգրկում է «Տաթեւի» վանական համալիրը եւ հարակից` Սյունիքի մարզի Խոտի, Շինուհայրի, Հալիձորի, Տաթեւի, Սվարանցի, Տանձատափի, Աղվանիի եւ Բարձրավանի գյուղական համայնքները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930