Օրվա լրահոսը

Ազատամարտիկը սպառնում է. «Եթե սկսեցինք քարը քարի վրա չթողնելու քաղաքականությունը, լավ չի լինի»

«Մեզ ստիպում են ընտրել մի մարտավարություն, որը ոչ մեզ, ոչ իրենց ձեռնտու չէ: Նրանք մեզ տանում են բախման պայքարի, եթե մենք սկսեցինք քարը քարի վրա չթողնելու քաղաքականությունը, որն իրենց ձեռք է տալիս, այդ ժամանակ գլուխկոտրուկները կդառնան գերանկոտրուկներ, իսկ կոտրված գերաններով միգուցե երկիր պետություն կորցնենք, օգտվի հակառակորդը: Այնպես որ, թող մազոլներ չսեղմեն ու չդրդեն ծայրահեղ քայլերի,

Ընտանեկան բժշկի անկախ պրակտիկան Նոյեմբերյանում դժվար ճանապարհ անցավ

Այն իրականացնում է առողջության առաջնային պահպանում

Regnum. Գագրայում հայկական եկեղեցի կբացվի և կօծվի

Նոյեմբերի 5-ին Գագրայում հանդիսավոր արարողությամբ կբացվի և կօծվի Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցին: Եկեղեցին օծելու կմեկնի Հարավային Ռուսաստանի թեմի առաջնորդ Տ. Մովսես եպիսկոպոս Մովսեսյանը: Հայտնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: Եկեղեցին կառուցվել է տեղի և սփյուռքի հայերի ֆինանսավորմամբ: «ASPNY Press»-ի փոխանցմամբ Աբխազիայի հայ համայնքի ղեկավար Սուրեն Կերսելյանն ասել է, որ Գագրայում հայկական եկեղեցի կառուցելու միտք կար դեռ

Կապանցի երիտասարդների հիմնած «Վերադարձ» ՀԿ-ն մեկնարկում է իր գործունեությունը. (Լուսանկարներ)

Կապանում հանդիսավոր արարողությամբ բացվեց կապանցի ակտիվ երիտասարդների կողմից հիմնադրված «Վերադարձ երիտասարդական քաղաքացիական շարժում» հ/կ-ի գրասենյակը, որին մասնակցում էին տեղական եւ մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, մայրաքաղաքից եւ մարզի տարբեր բնակավայրերից ժամանած հյուրեր, ինչպես նաեւ Կապանի բնակիչներ:   «Վերադարձ»-ի հիմնադիրները չեն խրախուսում արտագաղթը, հայի ապագան տեսնում են Հայաստանում եւ մեծ հույսեր կապում հայրենիքից հեռու ապրող հայրենակիցների վերադարձի հետ:

Մորդ ինսուլտ ա խփել, խաբար ե՞ս … «Փակ շուկայով» ընտանիք են քանդում․ (Տեսանյութ)

Henaran.am. «Փրկենք հուշարձանը օլիգարխից» շարժման հերթական ակցիան Մաշտոցի պուրակից այսօր մեկնարկեց աննախադեպ միջադեպով: Մաշտոցի պուրակ էր եկել ակտիվիստ Արմեն Ադամյանի հայրը, ով պահանջում էր նախաձեռնության անդամներից վերադարձնել իրեն որդուն: Նախաձեռնության անդամ Վարուժան Ավետիսյանը Արմենի հորը ասաց, որ նրա պատճառով չեն կարող ակցիայի մեկնարկը ուշացնել. «Ես ըտենց էլ չեմ կարողանում հասկանալ, թե Ձեր միջոցառումը ինչի համար ա

«Ծիծաղելի է, որ աշխատավարձերի բարձրացման մտքից ամենաշատը ուրախանում է ԱԺ-ի օլիգարխիկ խավը». քաղաքագետ

Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: «Մենք ունենք պատգամավորներ, որոնք իրոք պատգամավոր են և միայն աշխատում են Ազգային ժողովում, բայց ինձ համար իրոք ծիծաղելի է, երբ որ մեր Ազգային ժողովի 80-85 տոկոսը կազմող օլիգարխիկ և մեծահարուստ խավը էդքան ջանադրաբար ուրախանում է աշխատավարձերի բարձրացման վրա: Եթե ես նրանց տեղը լինեի, առանց աշխատավարձերի բարձրացման

Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում

Նոյեմբերի 4-ին ոստիկանությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին  կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ստորաբաժանումների ղեկավարներն ու անձնակազմը: Խորհրդակցությունը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար՝ ոստիկանության պետն անդրադարձավ մի շարք թերությունների, որոնք տեղ են ունեցել գլխավոր վարչության աշխատանքում: Նշելով, որ այդ իրավիճակն ու մթնոլորտն այլևս անցյալում են՝ Վլադիմիր

Ազգայնականների՝ «Ռուսական երթը» Մոսկվայի փողոցներում․ (Լուսանկարներ)

Մոսկվայի Լյուբլինո շրջանում ու Ռուսաստանի մյուս քաղաքներում, ինչպես հայտնի է, տեղի է ունեցել ազգայնականների՝ «Ռուսական երթը»: Ինչպես  հայտնել էր «Դոժդ» հեռուստաալիքը, «Լյուբլինո» մետրոյի մոտ «Ռուսական երթի» մասնակիցների մի խումբ հարձակվել էր կովկասցիների վրա: Հաղորդվում էր, որ ազգայնականները նաև կոտրել են մետրոպոլիտենի մոտ կայանված մի քանի ավտոմեքենաների ապակիները: Ներկայացնում ենք լուսանկարներ՝ zyalt-ի էջից:  

Ոստիկաններն ու սադրիչները՝ Երևանի կենտրոնում. (Տեսանյութ)

epress.am. Սայաթ-Նովա 10-12 հասցեում առավոտվանից լարված իրավիճակ է ստեղծվել: «Լարկո գրուպ» ընկերությունը, որը ցանկանում է վերոնշյալ հասցեում շինություն կառուցել, այսօր շինտեխնիկա է մտցրել բակ: Շինարարության դեմ պայքարող բնակիչներն արագ արձագանքել են՝ իջնելով բակ ու շրջապատելով շինարարական մեքենաները: Բնակիչների խոսքով, թեև վաղուց հարմարվել են բակում ստեղծված արտակարգ դրության ռեժիմին և մյուս օրերի պես այսօր էլ կաթսայատան մոտ

Դատապարտվեց ցմահ ազատազրկման

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանն աշխատանքային օրվա ավարտից հինգ րոպե առաջ հրապարակեց ՊՆ «Խաչակիրներ» հասարակական կազմակերպության նախագահ Վաղարշակ Աբաջյանի եւ նրա որդու`բժշկական համալսարանի  ուսանող Հակոբ Աբաջյանի դատավճռի եզրափակիչ մասը:Վաղարշակ Աբաջյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման, որդին` տասնվեց տարվա ազատազրկման: Դատավորը դեռ չէր ավարտել հրապարակումը, երբ Վ.Աբաջյանը սկսեց սեռական բնույթի հայհոյանքներ տալ

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2013թ. երրորդ եռամսյակի գնահատման և վերլուծության արդյունքները

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2013թ. երրորդ եռամսյակի ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: Ըստ այդմ, բարձր ցուցանիշներ են գրանցել Արաբկիր, Դավթաշեն և Ավան վարչական շրջանները: Համեմատաբար ցածր ցուցանիշներ են արձանագրել Նուբարաշեն, Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջանները: 2013 թվականի ինն ամիսների

Հայաստանը մասնակցեց «Բաց կառավարման գործընկերության» Լոնդոնի գագաթաժողովին

Հոկտեմբերի 30 ‒ նոյեմբերի 1-ին Լոնդոնում կայացավ «Բաց կառավարման գործընկերության» (ԲԿԳ) նախաձեռնության 2013թ. գագաթաժողովը, որին մասնակցեցին արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը եւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Տիգրան Գեւորգյանը, ինչպես նաեւ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Գագաթաժողովի հիմնական նպատակն էր ի մի բերել ԲԿԳ գործունեության առաջին երկու տարիների արդյունքները, մասնավորապես՝ գործողությունների ազգային ծրագրերով նախատեսված հանձնառությունների

Օտարամոլության վնասակարությունը

Գերմանիայից են դուրս եկել Նիցշեի և Մարքսի ուսմունքները, որոնք հետագայում դարձել են տարբեր երկրներում իշխող կուսակցությունների պաշտոնապես ընդունված գաղափարախոսությունները, Նիցշեինը` Գերմանիայում, Մարքսինը` Ռուսաստանում: Եվ երկուսն էլ եղել են մարդկության կրած մեծագույն կորուստների պատճառները, մեծագույն չարիքների աղբյուրներ: Գերմանական ազգը, երևի, իրեն համարում է մարդկության ամենազարգացած ազգերից մեկը: Բայց հակադրությունները միշտ միասին են: Նրա ամենադրական հատկությունների կողքին

Սյունիքի մարզում ներդրումային համաժողով կկազմակերպվի

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին: Դեսպանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 11-13-ը ԵԱՀԿ-ն Սյունիքում  կազմակերպում է մարզի ներդրումային համաժողով, որի նպատակն է ներկայացնել մարզի տնտեսության ոչ լեռնահանքային հատվածի ներդրումային հնարավորությունները: Սա նման համաժողովի անցկացման առաջին փորձն է, եւ կազմակերպիչները լիահույս են, որ նոր ներդրումները կօգնեն դիվերսիֆիկացնել

Montreal Gazette. Հայերից կողոպտած արվեստի գործեր՝ գիտաժողով Կանադայում

Կոնկորդիայի համալսարանը գիտաժողով է կազմակերպել՝ նվիրված հայերից և Կանադայի բնիկներից կողոպտած արվեստի գործերին: Հայտնում է «Մոնրեալ Գազետ» թերթը: Չորեքշաբթի և հինգշաբթի անցկացվող գիտաժողովին կմասնակցեն հայերի, հրեաների և Կանադայի բնիկների կրած մշակութային ոչնչացման և զանգվածային բռնությունների հարցով առաջատար մասնագետներ` քննարկելու այս հանցագործության դրդապատճառները և դրա թողած ազդեցությունը: «Մեզ համար սա խորհրդանշական և կարևոր շաբաթ կլինի», –

«Յուքոմ»-ը՝ բջջային 4-րդ օպերատոր

«Յուքոմ» ընկերությունը 2015 թվականի հունվարի 1-ից կսկսի նաեւ բջջային հեռախոսակապի ծառայություններ մատուցել: Այս մասին հայտնում է Yerkir.am-ը՝ վկայակոչելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստի որոշումը: Ըստ նույն աղբյուրի «Յուքոմ» ՍՊԸ-ին Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային շարժական կապի ծառայությունների մատուցման համար տրամադրվել է 801-811 եւ 842-852 ՄՀց հաճախականությամբ հաղորդման/ընդունման ռադիոհաճախականությունների հատվածի օգտագործման թույլտվություն: Այդ ոլորտում գործունեության լիցենզիան «Յուքոմ» ընկերությանը տրամադրվել է

Hurriyet. Թուրքիան առաջ է գնում, բայց ցեղասպանության հարցում քայլ չի անի. Ռեյմոնդ Գևորգյան

Մահմեդականացած հայերի վերաբերյալ գիտաժողով անցկացնելը ժողովրդավարության տեսանկյունից խոսում է Թուրքիայի առաջխաղացման մասին, սակայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ երկիրը ոչ մի քայլ չի անում «դոգմաները» կոտրելու համար, «Հյուրիեթ» թերթին ասել է Ֆրանսահայ պատմաբան Ռեյմոնդ Գևորգյանը: «Թուրքիան դեպի դրականն է փոխվում, և անարդարացի կլիներ այդ չտեսնելը: Այս գիտաժողովը դրա արդյունքն է», – ասել է Գևորգյանը Ստամբուլում

Տարոն Մարգարյանի պատվոգրեր և շնորհակալագրեր՝ սոցիալական ծառայության ոլորտի աշխատակիցներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ հյուրընկալել է ոլորտի մի շարք աշխատակիցների։ Շնորհավորելով մասնագիտական օրվա կապակցությամբ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել սոցաշխատողներին՝ նվիրված աշխատելու համար։ «Համբերատարություն պահանջող ծանր աշխատանք եք ստանձնել, որը չի կարելի չնկատել և պետք է ըստ արժանվույն գնահատել։ Դուք բնակիչների հետ անմիջական շփում ապահովող այն օղակն եք, որը մշտապես նրանց կողքին

Կանանց ֆուտբոլը բացում է չակերտները

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի օրերս կայացած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Հայաստանում կանանց ֆուտբոլի խնդիրներին, որին անմիջապես արձագանքեցին ծանրորդ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը եւ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն ու սպորտային բժշկության եւ հակադոպինգային կենտրոնի փոխտնօրեն Ռաֆայել Թորոյանը: Ինչպե՞ս է նրանց տեսակետներին արձագանքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Այս հարցով դիմեցինք

Քաղաքապետը մասնակցել է Աջափնյակի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Աջափնյակի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի հանդիսավոր բացմանը: Կառույցի բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին: Նմանատիպ կենտրոնների ձևավորումը նպատակ ունի մեկ տանիքի տակ կենտրոնացնել սոցիալական տարբեր ծառայությունների մատուցումը, ինչը հնարավորություն կտա մեկ պատուհանի սկզբունքով սպասարկել քաղաքացիներին: Քաղաքապետ Տարոն

Արգիշտի Կիվիրյան. Իշխանությունները նախապատրաստվում են կանխելու ընդվզումը

Տրանսպորտի սակագնի բարձրացման անխուսափելիության մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանի` նախօրեի պնդումը, «Armenia Today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանին չի զարմացրել: «Նրանց ձեռքում հնարավորություն լինի, տրանսպորտի սակագինը ոչ թե 150 դրամ , այլ 500.000 դրամ էլ կսարքեն: Ունենք պաշտոնյաներ, որոնք, գերշահույթի մոլուցքով տարված, ամեն ինչ կանեն, որ Հայաստանի քաղաքացիներին դնեն անելանելի վիճակում: Ամռանն արեցին առաջին քայլը, թանկացրին սակագինը

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵՄ երկրների դեսպաններին

Նոյեմբերի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային ճաշ է ունեցել Երևանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանների և ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ: Հանդիպմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցել Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների վերաբերյալ: Կողմերը քննարկել են Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովին առնչվող հարցեր։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շարունակմանն ուղղված ջանքերին, միջազգային օրակարգի

«Նման ճղճիմ մեթոդները վկայում են իշխանության օրեցօր թուլացման մասին». ՀԱԿ

Նոյեմբերի 1-ին Ոստիկանությունը արագ հայտնաբերել է Կոնգրեսի գրասենյակ ներխուժած զինված անձին և խոստովանական բացատրություն ստանալուց հետո նույնքան արագ ազատ է արձակել նրան: Իրենց իսկ բնորոշմամբ սպանության սպառնալիք կիրառած և խոստովանական բացատրություն տված անձը, ումից առգրավվել են նաև հանցագործության գործիք հանդիսացող դաշույնները, ազատ է արձակվել, և մինչ այս պահը օրենքի խախտմամբ քրեական գործ չի հարուցվել և

Հնարավոր են ցանցային գաղտնալսումնե՞ր (Տեսանյութ)

«Գաղտնալսումները Հայաստանում նորություն չեն, բոլորս էլ հասցրել ենք լսել 2008-ի մարտի 1-ի գաղտնալսումները, որոնք հրապարակվեցին անհայտ անձի կողմից: ՀՀ-ն միշտ էլ այդ հնարավորությունն ունեցել է, երբ դատարանի որոշում է լինում, բջջային օպերատորները տրամադրում են այդ ձայնագրությունները»,-Aravot.am-ի հարցին` տեղեկություններ ունի՞ այն մասին, որ Ռուսաստանից Հայաստան գաղտնալսող սարքեր են ուղարկվել, այսպես պատասխանեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Կջրազրկվեն Երեւանի որոշ թաղամասեր

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքների հետ կապված, նոյեմբերի 5-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Աբովյան 11-ից բարձր կենտ և 20-ից բարձր զույգ համարների, Տերյան 25-ից բարձր կենտ և 40-ից բարձր զույգ համարների, Մաշտոցի 37-ից բարձր կենտ և 48-ից բարձր զույգ համարների, Նալբանդյան 19-ից բարձր կենտ և 96-ից

Գյումրեցի բժիշկները խմբով ներկայացել էին դատարան

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մարտին Սարոյանի նախագահությամբ, շարունակվելու էր երիտասարդ վարորդ Կարեն Վխկրյանի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը, ով այս տարվա փետրվարի 17-ին Շիրակացի փողոցի մայթի վրա վրաերթի էր ենթարկել իր հարևաններին` Նաիրի ու Թերեզա Ուղուրլյաններին ու դիմել փախուստի: Վերջիններիս տեղափոխել էին Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ և 4 օր անց 4-ամյա երեխայի մայր

ՀԱԿ-ի անդամը գոհ չէ ՀԱԿ խմբակցության աշխատանքից. «Արդյունքներն ավելի վատ են, քան սպասում էինք»

  ՀԱԿ խմբակցությունը ներկայացնում է ՀԱԿ դաշինքը: Թեեւ այն այսօր փաստացի չի գործում, բայց ՀԱԿ դաշինքի անդամ կուսակցությունները գտնում են, որ խմբակցությունն ընտրվել է նաեւ իրենց ջանքերի շնորհիվ: Aravot.am-ը ՀԱԿ դաշինքի անդամ Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանից հետաքրքրվեց՝ խմբակցության աշխատանքն ինչքանո՞վ է այսօր գոհացնում Ձեզ: Նա պատասխանեց, որ այնքան էլ չի գոհացնում. «Աշխատանք կա, բայց

Հանրապետության մի շարք վաստակաշատ մարզիչներ արժանացան պատվոգրերի եւ հուշամեդալների

«Աշխատանքային ռեզերվներ» մարզական կազմակերպության հիմնադրման 70-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը հանրապետության մի շարք վաստակաշատ մարզիչներ այսօր արժանացան պատվոգրերի եւ հուշամեդալների: Հանդիսավոր միջոցառմանը ներկաներին ողջունեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը: Վերջինս իր խոսքում կարեւորեց մանկապատանեկան սպորտի մասսայականացման, առողջ ապրելակերպի զարգացման, ինչպես նաև երիտասարդության շրջանում սպորտի նկատմամբ հետաքրքրության առաջացման գործում «Աշխատանքային ռեզերվներ» մարզական կազմակերպության

Արմեն Ալավերդյան. ՀԴՄ-ները դարձել են քաղաքական գործիք

«Մաքսային միություն մուտք գործելիս ի՞նչ մաքսատուրքեր են բարձրանալու»,- այսօր խորհրդարանում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանին հարց ուղղեց անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: Նիստը վարող ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն արձագանքելով պատգամավորի հարցին, ասաց, որ այդ հարցը դեռ քննարկման փուլում է: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանն էլ նեղսրտեց`ասելով,

Տրանսպորտի սակագնի հարցը քննարկող հանձնաժողովում միայն երկուսն են դեմ թանկացմանը

Ներքաղաքային ուղեւորափոխադրումների սակագնի հարցը քննարկող հանձնաժողովի անդամ Արմեն Պողոսյանը դժգոհ է հանձնաժողովի աշխատանքից: Տրանսպորտի սակագնի թանկացումը կասեցնելու քաղաքապետի որոշումից 4 ամիս է անցել, բայց ըստ Արմեն Պողոսյանի, հանձնաժողովը դեռ երկու նիստ է ունեցել, քննարկել տրանսպորտային միջոցի շարժիչի արժեքը, ընթացիկ խնամքի արժեքը եւ նման ոչ առաջնային հարցեր: «Հանձնաժողովի կազմն այնպիսին է, որ մեր շահերը պաշտպանող երկու

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031