Օրվա լրահոսը
Տիգրան Կիրակոսյանի օրինակը կվարակի՞ թիմակիցներին
Կազանում այսօր սամբո ըմբշամարտի երկրորդ օրն է եւ Հայաստանից տատամի մտնելու է չորս հոգի: Գոռ Մայիլյանը (57 կգ) 1/16 փուլում ուժերն է չափելու ճապոնացի Մասանորի Արակիի հետ, նույն փուլում 74 կգ քաշային Մավրիկ Նասիբյանին բաժին է հասել իսպանացի Աարոն Ռոդրիգես Բլանկոն: Մեր աղջիկներից երկուսը՝ Սոսե Բալասանյանը (52 կգ) եւ Աննա Բադալյանը (64կգ), վիճակահանությամբ պայքարը սկսելու
Բանկերում հերթերը տնտեսական ակտիվության նշան չեն
Նոյեմբերյան քաղաքի սննդամթերքի խանութներում կան «նիսյայի»՝ ապառիկի հաստ տետրեր:
Ինչեր ունի Սյունիքի նոր մարզպետը
Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը 2012-ին ԿԸՀ-ում հայտարարագրել է իր ունեցվածքը: Ըստ այդ հայտարարագրի, նա ունի 16 անշարժ գույք: Կապանում, Սիսիանում, Ձորազբյուրում ունի 6 շենք-շինություն`1908.7 քմ մակերեսով, 4 բնակելի շինություն՝ 567.4 քմ ընդհանուր մակերեսով: Ունի նաև 6 հողամաս: Նա հայտարարագրել է նաեւ 6 ավտոմեքենա, որոնցից երեքը՝ Պորշ Panameria, Պորշ Gayene և Ֆոլկսվագեն Golf-ը թողարկված են
Մարտի գնում են հունահռոմեականները
Թաթարստանի մայրաքաղաքում ընթացող 27-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերում այսօր պայքարն սկսում են հունահռոմեական ըմբիշները: Հայ մարզասերներն առանձնակի սպասելիքներ ունեն Լեւոն Ջուլֆալակյանի սաներից: Այսօր մրցագորգ են մտնելու մեր ուսանողական հավաքականի չորս ներկայացուցիչներ: 55 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը պայքարն սկսելու է երկրորդ փուլից եւ առաջին գոտեմարտն անցկացնելու է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Մաքս Նովրիի հետ: Նույն փուլից է մեկնարկելու
Վ. Գաբրիելյանը` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Վ. Գաբրիելյանին Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար նշանակելու մասին Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 145-րդ կետը` որոշում եմ. Վաչե ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ նշանակել
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները (01.07-13.07.2013թթ.)
Բնապահպանական պետական տեսչության կողմից 01.07.2013-13.07.2013թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության, բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 2.06 մլն.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 23 որոշում և հաշվարկվել է 4.34 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության
Կազանում շախմատիստներն այսօր կորոշեն չեմպիոնին
27-րդ համաշխարհային ուսանողական խաղերում շախմատիստներն այսօր ավարտում են պայքարը: Հայաստանցի գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ութ հնարավորից 6,0 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորող վեցյակի մեջ է եւ հանգամանքները հաջող զարգանալու դեպքում կարող է առնվազն մրցանակային տեղ զբաղեցնել: Այսօր եզրափակիչ տուրում Զավենը սպիտակներով խաղում է ֆիլիպինցի գրոսմայստեր Վեսլի Սոի հետ: Նախորդ տուրում ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովից կրած պարտությունը զգալիորեն բարդացրել
Նավասարդ Կճոյանին դեմ ուղղված «ստորագրահավաքը» դասական սադրանք էր
Հինգշաբթի՝ հուլիսի 11-ին մի շարք լրատվամիջոցներ հրապարակեցին մինչ այդ որևէ գործունեությամբ աչքի չընկած «Մենք ենք մեր երկրի վաղվա տերը» կազմակերպության հայտարարությունն այն մասին, որ հաջորդ օրվանից Հյուսիսային պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում ստորագրահավաք է մեկնարկելու՝ Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոսին կարգալույծ անելու պահանջով: Լրատվամիջոցները հայտարարությունը ստացել էին մամուլի հաղորդագրության միջոցով: Որպես ստորագրահավաքը նախաձեռնող կազմակերպության
Փոքր ՀԷԿ-ի հերթական զոհը (Տեսանյութ)
Նորից ահազանգ ենք ստացել փոքր ՀԷԿ-երի շահագործման հետևանքով գետերի ամբողջովին չորացման վերաբերյալ: Մեր հեծանվորդ ընկերները տեղեկացնում են, որ 2013 թ. հունիսի 23-ին գնացել էին հիանալու Կոտայքի մարզի Մեղրաձորի երբեմնի ջրառատ ջրվեժով: Սակայն, հասնելով տեղ, նրանք ականատես են լինում, որ ջրվեժի փոխարեն մնացել է մի բարակ առու: Պատճառը պարզելու համար բարձրանում են գետի վերին հոսանքները և
Պռոշյանն էլ «հանրապետականացավ»
Կոտայքի մարզի Պռոշյան գյուղական համայնքում ավարտվեցին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները:
Պռոշյան գյուղի տեղամասերից մեկում հաղթել է ՀՀԿ-ականը
Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում այսօր կայացած գյուղապետի ընտրության երկու ընտրատեղամասերից մեկում`28/01 ընտրատեղամասում ավարտվել է քվեաթերթիկների մշակումը: Henaran.am-ը տեղեկացնում է, որ նախնական տվյալներով ՀՀԿ թեկնածու Արթուր Մուրադյանը ստացել է 689 կողմ ձայն, ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը 535, Ալեքսան Ալեքսանյանը 89, 19 քվեաթերթիկ համարվել է անվավեր: 28/02 ընտրատեղամասում քվեաթերթիկների մշակումը շարունակվում է:
Ալեքսան Ալեքսանյան. «Ես եւ ՀՅԴ-ական թեկնածուից, թե ՀՀԿ-ականից բարձր ռեյտինգ ունեմ» (Տեսանյութ)
Թեկնածուն վստահ է, որ ինքն է ընտրվելու Պռոշյանի գյուղապետ, պարզապես լրատվամիջոցներն են բեւեռացնում իր մրցակիցներին.
Նախկին գնդապետի մեքենան վթարվել է (ֆոտոշարք)
Այսօր՝ հուլիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում:
Երկու գյուղ` տասներկու դիտորդ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարածած հաղորդագրության այսօր Շիրակի մարզի Հովիտ եւ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղերում կայացած գյուղապետերի ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացրել ընդամենը երկու կազմակերպություն: «Հայք» կազմակերպությունը ԿԸՀ-ում հավատարմագրել է 8, «Ընտրությունը քոնն է» կազմակերպությունը` չորս դիտորդ: Պռոշյանում կա երկու` Հովիտում` մեկ ընտրատեղամաս:
Միջադեպ Պռոշյան գյուղում. «Լավ էլ գիդնան դրանք, թե ով ա սպանել» (Տեսանյութ)
Այսօր Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում գյուղապետի ընտրության ընթացքում, 26/01 ընտրատեղամասի տարածքում մի փոքր միջադեպ գրանցվեց: Տիկնոջ զայրույթը նախ փորձեցին սաստել տեղի ոստիկանները, այնուհետեւ տիկինն ինքն իրեն հանդարտվեց եւ հեռացավ: Միակ բանը, որ հասցրեց տեսագրել մեր լրագրողը, տիկնոջ հետեւյալ խոսքերն էին. «Անմեղ մարդկանց տարած նստցրած, չգիտեն, ով է սպանել, լավ էլ գիդնան դրանք, թե ով ա
«Ժողովրդին հավատում եմ, միայն թե ժողովրդի հետ չխաղան». Արթուր Վարդանյան (տեսանյութեր)
Այսօր Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի երկու ընտրատեղամասում (26/01, 26/02) քվեարկության մեկնարկը տրվել էր առավոտյան ժամը 8:00-ից: Գյուղապետի աթոռի համար պայքարում էին Պռոշյան համայնքի ղեկավարի տեղակալ, ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը, ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանը եւ անկուսակցական, «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ գլխավոր մասնագետ Ալեքսան Ալեքսանյանը: Հանձնաժողովի նախագահ Արթուր Մկրտչյանը նորմալ է գնահատում ընտրության ընթացքը եւ
Ջրհեղեղի պատճառը ոռոգման ջրանցքի պատի փլուզումն է (ֆոտոշարք)
Տեղեկացրել ենք, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղում 200-ից ավելի տուն հայտնվել են ջրի մեջ, բնակիչները պնդում են, որ պատճառն այն է, որ ոռոգման համակարգը տարիների ընթացքում չի մաքրվել: Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության ժամը 15:23-ին ահազանգ է ստացվել, որ ոռոգման ջուրը լցվում է Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Նաիրի փողոցի տները: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը
«Հիմա ես երկրորդը ընտրե՞մ, թե՞ առաջինը». Պռոշյանցի տատիկը շփոթված էր (Տեսանյութ)
Պռոշյանում գյուղապետի ընտրություններ նշանակվեցին այն բանից հետո, երբ սույն թվականի ապրիլի 2-ի վաղ առավոտյան գործող գյուղապետ, ՀՅԴ-ական Հրաչ Մուրադյանը սպանվեց գյուղապետարանի մոտ:
Փարաքարում ջրհեղեղ է
Արմավիրի մարզի Փարաքար գյուղում 200-ից ավելի տուն հայտնվել են ջրի մեջ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է, որ ոռոգման ջուրը վարարած լցվել է բնակիչների նկուղներ եւ բարձրանում է սենյակներ: Պատճառն այն է, որ ոռոգման համակարգը տարիների ընթացքում չի մաքրվել, ինչն էլ ջրի պատվարի փլուզման պատճառ է դարձել: Մոտ 300-ից ավելի բնակիչ` անչափահասներ, ծերեր, շիվարած կանգնել
Շիրակում սեփական եկամուտների հավաքումը հանրապետական միջինից ցածր է
Համայնքապետերը վստահեցրել են, որ բերքահավաքից հետո եկամուտների հավաքագրումն առավել ինտենսիվորեն կիրականացվի:
Փլուզման արդյունքում հոսանքազրկվել է Կենտրոնի մի մեծ մասը
Դեպքի վայր են եկել միայն փրկարարներն ու էլեկտրացանցի ներկայացուցիչները:
Բակային սթրիթբոլը եկավ Հայաստան (ֆոտաշարք)
Երեւանյան սթրիթբոլի անդրանիկ մրցաշարն անցավ դիտարժան, որին մեծապես նպաստեցին ՀԱՕԿ-ը եւ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան
Ալֆա Ամիր Մամադու Սունունու Բահին «Դուբայից» գողացել է 2 միլիոն դրամի ոսկյա զարդեր
Ալֆա Ամիր Մամադու Սունունու Բահը կալանավորված է: Գործը Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում է, առաջին լսումը` հուլիսի 16-ին:
Տղամարդկանց գաղտնիքներ, որ արժե իմանալ
.Եթե տղամարդը բավարար գումար չի ունենում իր մոտ, զբոսանքի ժամանակ չի առաջարկում որևէ տեղ գնալ, իսկ աղջկա առաջարկներին պատասխանում է, որ քիչ հետո շատ կարևոր գործեր ունի: . Տղամարդիկ վախենում են անընդհատ հիշատակել իրենց զգացմունքների մասին, քանի որ կարծում են ՝ կանայք կարող են դա օգտագործել իրենց իսկ դեմ: . Տղամարդիկ ևս իրենց սիրելիներին հանդիպելու
Տիգրան Կիրակոսյանը նվաճեց ունիվերսիադայի չեմպիոնի կոչումը
Կազանում ընթացող 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանի պատվիրակության հաշվարկին առաջին ոսկե մեդալը բերեց Տիգրան Կիրակոսյանը:
Կենսագրական ֆիլմերի դերասաններն ու նրանց իրական նախատիպերը
Դանիել Դեյ-Լյուիս (Աբրահամ Լինքոլն, «Լինքոլն») Էշթոն Քաթչեր (Սթիվ Ջոբս, «Ջոբս»): Լինդսի Լոհան (Էլիզաբեթ Թեյլոր, «Լիզը և Դիկը»): Հելեն Միրեն (Ելիզավետա II թագուհի, «Թագուհի»): Լեոնարդո Դի Կապրիո (Ջոն Էդգար Գուվեր «Ջոն Էդգար») Ահարոն Թեյլոր Ջոնսոն (Ջոն Լենոն, «Լինել Ջոն Լենոնը»): Սալմա Հայեկ (Ֆրիդա Կալո, «Ֆրիդա»): Մերիլ Սթրիփ (Մարգարետ Թետչեր, «Երկաթե տիկինը») Բեն Քինգսլի (Մահաթմա Գանդի, «Գանդի»):
Զավեն Անդրիասյանն ունիվերսիադայում ընթանում է 3-րդ տեղում
Կազանում մեկօրյա հանգստից հետո շախմատիստներն այսօր վերսկսել են պայքարը:
Օլիգարխի նախանձը կամ ինչպես չթանկացնել տրանսպորտը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց, որ 2013 թվականի հուլիսի 7-ից մեկ խորանարդ մետր գազի դիմաց վճարելու ենք 156 դրամ` նախկին 132 դրամի դիմաց, իսկ էլեկտրաէներգիայի մեկ կվ/ժամ-ի համար` 38 դրամ նախկին 30-ի դիմաց: Գազի վերջին թանկացումից հազիվ երեք տարի է անցել: Նույն հանձնաժողովի որոշմամբ 2010-ի ապրիլի 1-ից 1 խմ գազը դարձավ 132 դրամ՝ նախկին
Պռոշյանում փո՞ղ են բաժանել
«Փողը բաժանեցին, որ ՀՀԿ թեկնածուն անցնի, ինչ ընտրություն, Պռոշյանում ընտրություններն ավարտվել են»,- ասել է գյուղապետի թեկնածուն:
Google-ից մինչև Instagram. Շաբաթվա նորությունները
Որոնողական հսկա Google-ին մեղադրել են գովազդն արգելափակող AdBlock Plus (ABP) հավելվածը մշակողներին կաշառելու մեջ, այս մասին հայտնել է vesti-ն: ABP-ն այդ փաստը չի թաքցնում: Ծրագրավորողների խոսքով՝ այդ միջոցներն ուղղվում են ծրագրի աջակցությանը: Տեղեկություններն այն մասին, որ ամենահայտնի արգելափակողներից մեկը գումարի դիմաց թույլ է տալիս գովազդը տարածել, առաջացրել է օգտատերերի դժգոհությունը: Google ընկերությունը այս շաբաթ գործարկել
















































