Օրվա լրահոսը

Regnum. ՄՄ մտնելու Հայաստանի որոշումը Գյուլիստանի պայմանագրի հետևանքն է. Կոնստանտին Զատուլին

Մաքսային Միություն մտնելու Հայաստանի որոշումը Ռուսաստանի և  Պարսկաստանի կնքած Գյուլիստանի 200-ամյա պայմանագրի հետևանքն է, ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը այդ պայմանագրի 200-ամյակի առիթով հոկտեմբերի 31-ին կազմակերպված համաժողովի ժամանակ: Հայտնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: Զատուլինը կարծում է, որ Գյուլիստանի հաշտության պայմանագիրը հիմք դրեց Ռուսաստանի և կովկասյան ժողովուրդների մերձեցմանը, ինչի արտացոլումն են այսօր հետխորհրդային

«Վիլնյուսում ոչ մի փաստաթուղթ էլ չենք ստորագրելու». Բագրատ Ասատրյան

«Նոյեմբերին Վիլնյուսում մենք ոչ մի փաստաթուղթ էլ չենք ստորագրելու»,-այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված բանավեճի ժամանակ վստահեցրեց տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, որի համոզմամբ, Մաքսային միությունը մշուշոտ, ապագա չունեցող միավորում է: «Ինչ է շահում Հայաստանը տնտեսապես՝ միանալով Մաքսային միությանը» թեմայով բանավեճի ժամանակ, որը հեռարձակվում էր «Ա1+» հեռուստաընկերության առցանց ուղիղ եթերով, պարոն Ասատրյանը նաեւ կարծիք հայտնեց,

«Դա ապուշություն է». Էդիկ Մինասյանը՝ Վանի անվանափոխության մասին

Վանի պատգամավոր Այսել Թուղլուքը Թուրքիայի ազգային մեծ ժողովին առաջարկել է փոխել վանի անունը եւ դնել Ուան։ Այս լուրն այսօր տարածել է  Forums.am կայքը, նշելով, որ օրինագիծն արդեն քննարկման փուլում է Թուրքիայի ազգային մեծ ժողովում։ Այսել Թուղլուքը հայտարարել է, որ Վանի նահանգի անունը Ուանով փոխելով կլուծվեն մի շարք տարածարջանային խնդիրներ եւ քաղաքի անվանումը հնչյունաբանական տեսանկյունից ավելի

Գուրգեն Արսենյանը «տեղը դրեց» Սամվել Ֆարմանյանին`պաշտպանելով Լեւոն Զուրաբյանին

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ իշխանական եւ այլընտրանք ուժերը ներկայացնող պատգամավորները լեզվակռիվ տվեցին` ընդդիմադիր պատգամավորի թասիբը պահելով: «Իշխանության խնդիրը չէ, որ որոշ քաղաքական ուժեր իրենց քաղաքական պայքարի ընթացքում հաջողություններ չեն արձանագրել կամ գտնվում են ամուսնուլուծության շեմին։ Այն քաղաքական ուժը, որի իշխանության օրոք ժողովուրդը սրընթաց լքում է իր հայրենիքը, պետք

Սոցիոլոգ. «Օլիգարխները ծախսեր ունեն, դրա համար էլ խոշոր հարկատուների ցուցակում չկան»

Aravot.am-ի հետ զրույցում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը մեկնաբանեց այն, որ օրերս հրապարակվել է խոշոր հարկատուների ցուցակը, եւ ըստ որի`բուհերից  Երեւանի պետական համալսարանն ու Երեւանի պետական բժշկական համալսարանը  համարվել են խոշոր հարկատու: Մեր դիտարկմանը` փաստորեն ըստ այդ ցուցակի ստացվում է, որ բուհերն ավելի հարուստ են, քան մեր օլիգարխները Ահարոն Ադիբեկյանը ասաց. «Այն ծրագրերը, որոնք համալսարանները կատարում են

Վերապատվելի Միքայելյանը՝ Կճոյանի եւ կաթողիկոսի ունեցվածքի, աշխարհիկ կյանքի մասին

«Հոգեւորականներին, ցավոք սրտի, քննադատում են այն մարդիկ, ովքեր որ հավատքից շատ հեռու են: Ուրիշ բան, եթե իմ նման՝ եկեղեցու մեջից ծառայող, աստիճան ունեցող մեկը խոսի անարդարության մասին: Դա իմ համար ընդունելի կլինի: Բայց եթե մարդը չի հավատում կամ Առաքելական եկեղեցու հետեւորդ չի….Միայն  եկեղեցի մտնելով, մոմ վառելով ու դուրս գալով չի համարվում եկեղեցու անդամ կամ եկեղեցու

«Վրաստանի Հայ Համայնք»-ի հարցերին պատասխանել Վրաստանի Պառլամենտի պատգամավորը

«Վրաստանի Հայ Համայնք»-ի «Միություն» լրատվական կենտրոնի հարցերին պատասխանում է Վրաստանի Պառլամենտի պատգամավոր Գիա Ժորժոլիանին Հայտի է, որ արդեն մի քանի ամիսների ընթացքում աշխատանք է տարվում նոր` «Տեղական ինքնակառավարման» օրինագծի վրա: Եթե կարելի է, պատմեք այդ օրինագծի մասին, ինչո՞վ է այն տարբերվում այսօրվա գործող օրենքից: – Դա շատ լուրջ և կարևոր օրենք է: Կարելի է ասել`

Ուսանողների մի մասը գտնում էր, որ պատգամավորական անձեռնմխելիությունը «հատուկ» կարգավիճակ է

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանի նախաձեռնությամբ  այսօր քննարկվեց Ազգային ժողովի պատգամավորների անձեռնմխելիության, դրա զրկման, որոշակի արտոնությունների սահմանափակումների  հարցը: Ուսանողների բանավեճին մասնակցում էր ԱԺ պատգամավոր, հանրապետական կուսակցության անդամ, այս նույն ֆակուլտետի նախկին ուսանող Հովհաննես Սահակյանը: Գեւորգ Դանիելյանը կոչ արեց լինել անկաշկանդ, քաղաքակիրթ բանավիճել նաեւ այն դեպքում, երբ դիմացինի կարծիքն

Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը

Երևանի ավագանին հոկտեմբերի 31-ին գումարված նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանության է տվել քաղաքական,  հասարակական  գործիչ  Ֆրունզե  Խառատյանի, արձակագիր  Զորայր  Խալափյանի և Հայաստանի  առաջին  կին  օդաչու  Նինել  Ղարաջյանի հիշատակը  հավերժացնող  հուշատախտակներ տեղադրելու որոշումների մասին առաջարկներին: Ավագանին հավանություն է տվել նաև Երևան  քաղաքի  ավագանու  «Հանրապետական կուսակցություն»  խմբակցության  անդամ  Հ.  Թոքմաջյանի  `  Երևան քաղաքի  Նոր  Նորք  վարչական  շրջանի 

Բարելավվել է Գեղարքունիքի մարզի սոցիալ-տնտեսական վիճակը

Այսօր Գեղարքունիքի Գավառ մարզկենտրոնում տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նիստի սկզբում մարզպետի 2013թ. ինն ամիսների գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ հաշվետվությամբ հանդես է եկել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ կառավարությունը մարզին հատկացրել է անհրաժեշտ քանակությամբ սուբսիդավորված դիզվառելիք, ազոտական պարարտանյութ, առաջին վերարտադրության և էլիտային

Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրոպայի պահպանողականներ և ռեֆորմիստներ խմբի պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրոպայի պահպանողականներ և ռեֆորմիստներ խմբի արտաքին հարաբերությունների համակարգող Չարլզ Թանոքին և Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկուն: Նախագահի հյուրընկալած պատվիրակության կազմում եղել են նաև խմբի մի շարք այլ անդամներ: Ընդգծելով, որ եվրոպական մերձեցումը եղել և շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական օրակարգի կարևորագույն բաղկացուցիչը, Սերժ Սարգսյանը նշել է,

Թե ինչպես են ազատամարտիկին ՀՅԴ կուսակցությունից հեռացրել՝ Քոչարյանի դեմ ըմբոստանալու համար

«Քոչարյան Ռոբերտի ժամանակ ես զորամասի հրամանատար էի: Ըմբոստացա Քոչարյանի դեմ, Դաշնակցություն կուսակցությունից հեռացրին»,- այսօր այսպիսի հայտարարություն արեց ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի Թալինի տարածաշրջանի հրամանատար Սարգիս Կարապետյանը: Aravot.am-ի հետ զրույցում մենք ազատամարտիկից հետաքրքրվեցինք, թե ՀՅԴ-ից պաշտոնապես ինչպես են մեկնաբանել իրենց շարքերից նրան հեռացնելը: Նա պատասխանեց. «Դա արել են Դաշնակցության պարագլուխները, որոնք իշխանություններին նվիրված մարդիկ են բոլորը:

ՀՀ գլխավոր դատախազությունում կատարվել են նոր փոփոխություններ

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամաններով, սեփական դիմումների համաձայն, պաշտոնից ազատվել են` ՀՀ գլխավոր դատախազության անձնակազմի բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Վաղարշակ Վարդանյանը, ՀՀ գլխավոր դատախազության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժնի պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ալեքսան Անդրեասյանը, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը, ՀՀ դատախազության աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչության պետ Գագիկ Գյանջումյանը: ՀՀ գլխավոր

Լոռիում գույքահարկի եւ հողի հարկի հավաքագրումը նվազել է

Սահմանվածից հավաքագրվել է համապատասխանաբար 94, 3 եւ 85, 6 տոկոս:

Կմեկնարկի «Նուռ» 7-րդ կինոփառատոնը

Նոյեմբերի 7-ին Տորոնտոյում կմեկնարկի հայությանն առնչվող «Նուռ» կինոփառատոնը: «Նուռ» կինոփառատոնը հիմնադրվել է 2006թ. Համազգային հայ կրթական և մշակութային միության Տորոնտոյի մասնաճյուղի աջակցությամբ: 7-րդ փառատոնին կմասնակցեն Ջեք Թոփալյանի «Դավաճանություն», Վահիկ Փիրհամեզեյի «Պահապան հրեշտակ», Նիկոլ Բեզջյանի «Կոշիկներս Պոլիս ձգեցի», Էրիկ Ռոբերթսի և Քեն Դավիթյանի մասնակցությամբ «Աբստրակցիա» ֆիլմերը, ինչպես նաև տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի արվեստի գործերի ցուցահանդես: Փառատոնը

Կապանում մեծամասամբ չեն զգացել երեկվա երկրաշարժի հետցնցումը

«Տանը նստած էինք երեկոյան, որ զգացինք երկրաշարժը, երկու անգամ ցնցեց, բայց շատ թույլ էր, տնից դուրս գալու կարիք ընդհանրապես չկար: Նախկինում, որ Իրանում երկրաշարժ էր լինում, ասում էին 4 բալ է, շատ ուժեղ էին տան պատերն ու ապակիները շարժվում, որ  իսկույն դուրս էինք գալիս շենքից, էս անգամ ուժեղ չզգացինք, բայց ասում են՝  4 բալ էր»,

Զուրաբյանը` Քոչարյանին. «Գուցե թարգե՞նք նախաձեռնողական քաղաքականությունը»

«Երբ ֆինանսների նախարարությունը պլանավորում է որոշակի ծախսեր, դրանք համապատասխան գերատեսչությունների կողմից տրված հայտերի հիման վրա՞ են, թե՞ Դուք ինքներդ եք որոշում։ Ասենք, եթե մեզ պետք է դեսպանատան շենք Ինդոնեզիայում, Մեքսիկայում, որոշում է արտգործնախարարությունը, չէ՞, ես ճիշտ եմ»,- ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում 2014 թվականի բյուջետային քննարկումների ժամանակ  ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանից հետաքրքրվեց ԲՀԿ խմբակցության

Աղվան Վարդանյանը՝ Կովալենկո Շահգալդյանի եւ Հրաչ Մուրադյանի կապի մասին

Պռոշյանի սպանված գյուղապետ, ՀՅԴ անդամ Հրաչ Մուրադյանի եղբորորդին՝ Հակոբ Մուրադյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի մատը իր հորեղբոր սպանության մեջ խառն է: Նա պատմել էր, որ մարզպետը նույնիսկ վիճաբանություն է ունեցել Հրաչ Մուրադյանի հետ եւ փորձել դարձնել նրան իր կամակատարը:  Այս առնչությամբ ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, Aravot.am-ի հետ զրույցում,

Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավարը` Յուրի Վարդանյանի որդու մասին

Այսօր  Aravot.am-ը Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանին հարցրեց` իր կարծիքով   բարոյական  չի՞ լինի, որ  սպորտի և երիտասարդության հարցերի  նախարար Յուրի Վարդանյանը իր որդու շուրջ ծավալված սկանդալից հետո հրաժարական տա: Եթե մենք ապրեինք դեմոկրատական երկրում, արդյո՞ք կհանդուրժեին  կառավարության կազմում ունենալ այնպիսի անդամի, որի որդին մեղադրվեր «առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելու,

Հունաստանը «զարգացած» երկրից դարձավ «զարգացող»

Ամերիկյան  S&P Dow Jones Indices գործակալությունը, որը զբաղվում է աշխարհով մեկ արժեթղթերի ինդեքսների հաշվարկներով, հունական արժեթղթերի շուկան հանել է «զարգացածների» ցանկից եւ տեղափոխել «զարգացողների» մեջ: Այս մասին տեղեկանում ենք  The Guardian-ից: Այդ որոշման համար երեք պատճառաբանություն է բերվել՝ երկրի ֆինանսական շուկայի հետ մնալը այլ զարգացած երկրների ֆինանսական շուկաներից, այդ շուկայի ծավալի կտրուկ կրճատումը վերջին մի

Asbarez. Կոնգրեսական Փալոնի կոչը Օբամային ՝ թույլատրել հայկական գորգի ցուցադրությունը

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հայկական գորգի պատմության հետ կապված նամակ է հղել նախագահ Բարաք Օբամային՝ կոչ անելով թույլ տալ հայ որբերի գործած և ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջին նվիրած գորգի ցուցադրությունը: Հայտնում է «Ասպարեզ» թերթը: «Շատ դժվար է բառերով արտահայտել, թե ինչ ցավալի է, որ պատմական և մշակութային այս գանձը, որն ԱՄՆ ժողովրդի անունից ընդունել է

Լևոն Տեր-Պետրոսյանի երազն ու ՀՀԿ-ի վախը

Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հոդվածը  և մասնավորապես այն դիտարկումը, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է խոհեմ գտնվի և հրաժարական տա, երեկվանից բուռն քննարկումների առարկա է դարձել:  Այն հատկապես սուր արձագանք ստացավ իշխանական թևում: Օրինակ` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը Aravot.am-ի հետ զրույցում առաջին նախագահի դիտարկումների մասին այսպիսի կարծիք արտահայտեց. «Երևում է՝ Լևոն Տեր-Պետրոսյանը երազում

Ադրբեջանը պատրաստ է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի անցնելուն

ԱՊԱ գործակալությանը հղում կատարելով՝ Tert.am-ը գրում է, որ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանության համար մեղադրվող Օրհան Զեյնալովին, ներգաղթյալներին և ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև վիզային ռեժիմի հնարավոր վերականգնմանը։ Հարցին, թե երկու երկրների միջև վիզային ռեժիմ կկիրառվի՞ արդյոք, նա պատասխանել է. «Ադրբեջանական կողմը պատրաստ է դրան։ Ես պաշտոնապես հայտարարում

Տավուշի մարզպետը եղել է Գերմանիայում եւ Ֆրանսիայում, իսկ Բերդի սահմանագոտո՞ւմ

Մարզպետարանի աշխատողը պահանջում է հարցը գրավոր ուղղել Հոկտեմբերի 22-ին ադրբեջանական զինուժը Վազաշեն-Պառավաքար հատվածում գնդակոծեց զինվորական ավտոմեքենա, որի հետեւանքով զոհվեց ժամկետային ծառայության զինվոր, 3-ը վիրավորվեցին: Հոկտեմբերի 22-ից մինչեւ այժմ Իջեւանից Բերդ երթեւեկությունը կատարվում է շրջանցիկ, Իջեւան-Գանձաքար-Իծաքար-Նավուր-Բերդ ճանապարհով: Բերդի տարածաշրջանի համայնքների ղեկավարներից տեղեկացանք, որ Վազաշեն- Պառավաքար հատվածում ադրբեջանական գնդակոծությունից հետո, 9 օրվա ընթացքում Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը

Գործատուներին կխրախուսեն, որ հաշմանդամ աշխատակից ունենան (Տեսանյութ)

Աշխատունակ հաշմանդամ մարդիկ գործ չեն գտնում, գործատուները խուսափում են նրանց համար լրացուցիչ ծախսեր անել: Հայաստանի գործատուները խուսափում են հաշմանդամ աշխատակից ունենալ, նույնիսկ այն պարագայում, որ հաշմանդամ աշխատակից ունենալու դեպքում պետությունը մասնակի փոխհատուցում է նրա աշխատավարձը: Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ են խուսափում հաշմանդամ մարդ վերցնել աշխատանքի, եւ արդյո՞ք գործատուն պետք է լրացուցիչ ծախսեր անի եւ աշխատավայրը

Շանթ Հարությունյանը հեղափոխություն է սկսում

168.am-ից տեղեկանում ենք, որ Ազատության հրապարակում նստացույց է սկսել Շանթ Հարությունյանը՝ «Ես սկսում եմ հեղափոխություն» պաստառներով: Մանրամասները՝ ավելի ուշ:

«Հայրենասիրության մրցակցություն»`Արամ Մանուկյանի եւ Զոհրապ Մնացականյանի միջեւ

Այսօր, 2014 թվականի պետական բյուջեի նախագծի` եվրաինտեգրման ոլորտի հատկացումների քննարկման ժամանակ, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն անձնական հարց ուղղեց Արտաքին գործերի փոխնախարար Զոհրապ Մնացականյանին`եթե պաշտոնյան զգա, որ Մաքսային միություն մտնելու պայմանը Ղարաբաղի հարցն է, ինչպիսի՞ն կլինի նրա դիրքորոշումը։ Մինչ բուն հարցը հնչեցնելը, ՀԱԿ պատգամավորը բավական երկար ձևակերպում ներկայացրեց՝ հիշեցնելով Եվրաինտեգրմանն ուղղված փոխնախարարի բոլոր ջանքերը, թե ինչպես

Ռեժիսորներ առանց սահմանների նախագիծը ՄՈԼՈԴԻՍՏ ՄԿՓ –ում

Ռեժիսորներ առանց սահմանների (ՌԱՍ) նախագիծը հոկտեմբերի 24 -ին «Կիև» կինոթատրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացրեց իր գործունեությունը : Ասուլիսի բանախոսներն էին ՄՈԼՈԴԻՍՏ ՄԿՓ-ի տնօրեն Անդրիյ Խաչփախչին, ՌԱՍ նախագծի տնօրեն և «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը, ՌԱՍ նախագծի ղեկավար և «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը, Ինտերնյուս-Ուկրաինայի ղեկավար Կոնստանտին

405.48 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հոկտեմբերի 31-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,060,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.48 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.35 դրամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ

Ինչո՞ւ է Հայաստանում համացանցն «ազատ», մամուլը` «ոչ ազատ» (Տեսանյութ)

«Դրա պատճառներից առաջինը մտածելու իներցիան է:Այն մեթոդները, որոնք կիրառվել էին 70 տարվա ընթացքում խորհրդային իշխանությունների կողմից և հիմա շարունակաբար մամուլի նկատմամբ կիրառվում են»,-Aravot.am-ի հարցին` ո՞րն է պատճառը, որ Հայաստանը, ըստ միջազգային տարբեր հետազոտությունների, այն երկրներից է, որտեղ համացանցն ազատ է, բայց մամուլը համարվում է ոչ ազատ, այսպես պատասխանեց «Հայաստանի ինտերնետ հասարակություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը:

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031