Օրվա լրահոսը
Օձը տեղափոխվել է անվտանգ տարածք
Հուլիսի 10-ին, ժամը 13.28-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղի թիվ 17/5 նրբացքի 9-րդ տան նկուղում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ օպերատիվ խումբը: Հայտնաբերվել է լորտու տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք: ԱԻՆ
Գեւորգ Պողոսյան. «Կառավարությունը շատ լուրջ եւ շատ կտրուկ միջոցներ պետք է ձեռնարկի արտագաղթի դեմն առնելու համար»
Ըստ Սոցիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Գեւորգ Պողոսյանի՝ կոռուպցիայի դեմ Հայաստանում պետք է զգույշ պայքարել, այլապես վտանգ կա ողջ տնտեսական համակարգը փլուզելու, քանի որ այն ամբողջովին սերտաճած է կոռուպցիոն համակարգի հետ
Այսօր ունիվերսիադայում մեդալների ակնկալիքներ ունենք
Ծանրամարտի մրցաշարում այսօր 85 կգ քաշային կարգում, հանդես կգա Աղասի Աղասյանը: Նա նախորդ ուսանողական խաղերում չեմպիոնի կոչում նվաճել էր 77 կգ-ում, սակայն ակնկալիքները մեծ են նաեւ նոր քաշային կարգում: Այսօրվանից պայքարն են սկսում ազատ ոճի ըմբիշները եւ առաջին իսկ օրը մրցագորգ մտնելու է Եվրոպայի չեմպիոն Դեյվիդ Սաֆարյանը (66 կգ), որը մեկնարկային գոտեմարտն անցկացնելու է լեհ
«Տիգրան Վիրաբյանն ուղղակի ցուցադրական մեղադրյալներից մեկն է». Ծ. Նազարյան
Այն կարծիքին եմ, քանի որ Վիրաբյանի քսան տարվա օգտագործման ժամկետը լրանում է, պիտի ավելի թարմ ուժերով համալրվի զինանոցը` ընտրակեղծիքների, յուրացումների համար: Դրա համար էլ Վիրաբ յանն ուղղակի ցուցադրական մեղադրյալներից մեկն է:
«Թափառական շներ, աղբանոց, արեւ, ցուրտ, դա իմն էր». Վիգեն Չալդրանյան
«Ես ինքս ինձանից գողանում եմ, ռեժիսորը սնանկանում է, երբ աշխատում է շատ գործերով: Առայսօր երազում եմ չզբաղվել այլ գործերով, սակայն կյանքն է ստիպում: Ես դիպլոմավոր դերասան եմ, բայց ինքս ինձ ֆիլմերում ուրիշ կերպ եմ վերաբերվում, քան մյուս դերասաններին: Ռեժիսորին տրվում է այն էներգիան, ինչ ունի դերասանը, իմ էներգետիկան գնում է կամերային, դատարկ վերադառնում է ինձ:
Երգչուհի Մարիետա Բադալյանը «Տավուշ» հայրենակցական միությունից իր հեռանալու մասին. «Պարզապես հեռանում եմ ու վերջ»
Նա հայրենակցական միության փոխնախագահն էր
Ինչո՞ւ մեղադրանք չի առաջադրվել Բուդաղյանին ծեծի ենթարկելու համար
Ծեծի համար նրանց մեղադրանք չառաջադրելը հավանաբար այդ նույն պատճառն ունի։ Պատճառը նույն բանն է՝ քննության միակողմանիությունը։
Երկու կանանց վրաերթի ենթարկած «Շկոդա»-ի վարորդը դիմել է փախուստի
Հուլիսի 10-ին, ժամը 08.00-ի սահմաններում, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի անձը չպարզված վարորդը Երևանի Բաբաջանյան փողոցում վրաերթի է ենթարկել երկու կանանց, այնուհետև «Շկոդա»-ն բախվել ճամփեզրին կայանված «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի: Վարորդը թողնելով դեպքի վայրը` հեռացել է: Վրաերթի հետևանքով արմնական վնասվածքներ ստացած կանայք տեղափոխվել են հիվանդանոց: Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
ՀՅԴ-ն պիտի հայտարարի, որ պետք է ոչ թե Ստամբուլը դարձնել արյան ծով, այլ օֆշորը
Տիգրան Սարգսյանը «հակառակորդի կենդանի ուժը ոչնչացնելու» փորձ ձեռնարկել է միայն մի անգամ՝ նպատակ ունենալով վերացնել Ջերմուկի մոծակները։
Բագրատ Եսայան. «Նո՞ր միայն բացվեցին իշխանության աչքերը»
Հատված հանրապետության նախագահին կից հակակոռուպցիոն ռազմավարության մոնիտորինգի հանձնաժողովի նախկին նախագահ ԲԱԳՐԱՏ ԵՍԱՅԱՆԻ հետ հարցազրույցից: –Հաճախ ենք մեր երկրում արմատացած կոռուպցիոն ռիսկերը պատճառաբանում ազգային մենթալիտետով, ասելով՝ ինչպե՞ս կարելի է պայքարել կաշառք վերցնողների դեմ, եթե չենք պայքարում կաշառք տվողների դեմ: Այսինքն՝ կա նաեւ ժողովրդի հոգեբանությա՞ն փոփոխության խնդիր: -Այդ հոգեբանությունը կփոխվի, եթե պետությունը հավատ ներշնչի իր իսկ կոնկրետ
ԼՂՀ նախագահի խոսնակ. «Մեկը մյուսին վաճառել է զենք, կարող է մի օր էլ վաճառի ինչ-որ ապրանքներ»
«Եթե փող են աշխատել, ինչո՞ւ չվաճառել»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ ՌԴ-ն այս հարցում «երաշխավոր կկանգնի»:
Վարդան Ղուկասյան. «Ինչո՞ւ ինձ չեք մոռանում»
– Հո կրակը չընկա՞նք, որ նախկին քաղաքապետ ենք եղել կամ նման բաներ են տեղի ունեցել։
Երևան-Սևան ճանապարհին «ԲՄՎ»-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառի
Հուլիսի 11-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «ԲՄՎ-530» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 45-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Հյուրընկալվել և գողություն է կատարել
Ոստիկանության Մաշտոցի բաժին ներկայացած 73-ամյա կինը հայտնել է, որ անհայտ պայմաններում իր բնակարանի հյուրասենյակի մահճակալի վրա դրված դրամապանակից գողացել են 55.000 դրամ: Ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 22-ամյա Հռիփսիմե Ս.-ին: Նա խոստովանել է, որ հյուրընկալվելով կնոջ բնակարանում, հյուրասենյակի մահճակալի վրա դրված դրամապանակից գողացել է նշված գումարը: Գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է
Բուրջանաձեն ասում է՝ հաղթանակի դեպքում Սաակաշվիլին կձերբակալվի
«Ազատություն» ռադիոկայան. Վրաստանի նախագահի թեկնածու Նինո Բուրջանաձեն այսօր հայտարարել է, որ հոկտեմբերին կայանալիք Վրաստանի նախագահական ընտրություններում իր հաղթանակի դեպքում Միխայիլ Սաակաշվիլին կձերբակալվի: Բուրջանաձեն «Վարդերի հեղափոխության» առաջնորդներից էր, Սաակաշվիլիի թիմակիցը, Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահը: Այնուհետև նա ընդդիմադիր դարձավ, «Ժողովրդավարական շարժում» կուսակցության ղեկավարն է: Հուլիսի 10-ի մամուլի ասուլիսում Բուրջանաձեն հայտարարել է, որ եթե հաղթի նախագահական ընտրություններում, ապա անհապաղ
ՀՀ պետբյուջեից 1 մլն 236 հազար ԱՄՆ դոլար է հատկացվել ցուցահանդեսին մասնակցելու համար
«Ժողովուրդ» օրաթերթը սենսացիոն բացահայտում է արել. պարզվում է՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ում անունը շոշափվում է ֆինանսական մեքենայությունների թեմայով, իր նշանակումից մեկ տարի անց՝ 2009-ին եւ 2010-ին, ՀՀ կառավարության որոշում է կայացրել ՀՀ պետբյուջեից 1 մլն 236 հազար ԱՄՆ դոլար հատկացնել «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու համար (ցուցահանդեսի ընդհանուր ծախսը կազմել է մոտ 2 մլն
Սպիտակի քաղաքապետին ծեծի մեջ մեղադրող. «Մեքենայի մեջ մտա, սեկրետները քցեցի, թե չէ ինձ մորթում էին»
«Բա կարո՞ղ ա քաղաքապետն ասի` խփել եմ: Մի անգամ չի հարվածել, որ ասեմ մի անգամ հարվածելով բավարարվել ա էդ մարդը: Մի ուդառ էլ իր տեղակալն ա տվել»,-«Ժամանակի» հետ զրույցում պնդեց սպիտակցի Լևիկ Մարյանը` շարունակելով. «Ես գնացել էի, նկարահանող խումբ էի բերել, որ սաղ ծառերս, կարտոշկես չորացել ա, ինքը, թե` դու քանի գլուխ ունես, որ նկարահանող
Օմբուդսմենի ներկայացուցչի մասնակցությունը Զինդատախազության նախաձեռնությանը հնարավոր է երեք սկզբունքային պայմանների բավարարման դեպքում
Օրեր առաջ ՀՀ զինվորական դատախազությունը զինված ուժերում մահվան ելքով գործերն ուսումնասիրելու համար աշխատանքային խումբ ստեղծելու կապակցությամբ տարածել էր հայտարարություն և մասնակցության հրավեր էր հղել նաև Մարդուիրավունքների պաշտպանի ներկայացուցչին: Պաշտպանը դեռևս 2011 թվականին Ազգային ժողովին առաջարկել էր ստեղծել Զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերն ուսումնասիրող աշխատանքային խումբ` նկատի ունենալով Ազգային ժողովի քաղաքական կշիռն ուչեզոքությունը նման
Երեխաների բիզնեսը ծաղկում էր
Երեկ Երեւանի Աբովյան փողոցում մեկնարկել է շատ փոքրիկ, բայց շատ կարեւոր մի բիզնես-պրոյեկտի իրականացում։ 8-ից 11 տարեկան երեխաները Րաֆֆին, Վանիկը, Ալբերտը, Արմենը, Դավիթը եւ Էլենը սկսել են սառը թեյի եւ տնային պայմաններում պատրաստված լիմոնադի վաճառք։ Նույն տարածքում բնակվող այս երեխաները մի փոքրիկ սեղանիկ են տեղադրել Երեւանի ամենաբանուկ փողոցներից մեկում եւ անցորդներին առաջարկում են իրենց պատրաստած
«Բարսելոնայի» նախագահը թաքնվել է կանանց զուգարանում
Միջադեպը տեղի է ունեցել Իսպանիայի արքայական ֆուտբոլային ֆեդերացիայի (RFES) շենքում: ֆեդերացիայի համաժողովի նիստից հետո մեծ թվով լրագրողներ ցանկացել են մեկնաբանություններ ստանալ Սանդրո Ռոսսելից: Սակայն «Բարսելոնայի» նախագահը, որ չէր ցանկացել ԶԼՄ-ներին հանդիպել, գտել է նրանցից խուսափելու ճանապարհը՝ թաքնվելով կանանց զուգարանում: Թե ինքնակամ բանտարկված Ռոսսելը ե՞րբ է դուրս եկել այնտեղից, ոչինչ չի ասվում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Սկանդալային կինոռեժիսորը հայ հանդիսատեսին. «Մաղթում եմ՝ մի քիչ դուրս գաք ձեր հավասարակշռությունից»
Երեկ երեկոյան «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները հանդիպում էին կազմակերպել ավստրիացի անվանի կինոռեժիսոր Ուլրիխ Զայդլի հետ: Ցուցադրվեց նաեւ նրա կինոեռագրության առաջին՝ «Դրախտ.Սեր» ֆիլմը: «Ոսկե ծիրանի» կողմից համաշխարհային կինոյում ունեցած ներդրումի համար ստանալով «Համաշխարհային կինոյի վարպետ» մրցանակը, Զայդլը կես կատակ-կես լուրջ ասաց. «Ինձ դուր է գալիս լինել Հայաստանում, այս դահլիճում, որտեղ այսքան մեծ թվով հանդիսատես
Սպիտակի քաղաքապետն ապտակել է 71-ամյա բնակչին. «Իրար չհասկացանք»
Հուլիսի 9-ին միջադեպ է տեղի ունեցել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։ Ըստ նախնական լուրերի, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանն ապտակել էր քաղաքում շինարարություն իրականացնող 71-ամյա Լեւիկ Մարյանին։ Առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար կապվեցինք քաղաքապետի հետ։ Վերջինս հաստատեց տեղի ունեցած միջադեպը, այն որակելով որպես «իրար չհասկանալ»։ «Առանձնապես բան չի եղել, հիմա պահ էր, իրար չհասկացանք, սաղի հետ էլ
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մինսկ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը հուլիսի 11-ին քառօրյա աշխատանքային այցով մեկնել է Մինսկ` մասնակցելու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստին: Նիստի ընթացքում հայ խորհրդարանականները հանդես կգան ելույթներով: ԱԺ պատվիրակության կազմում են Հանրապետական խմբակցության անդամ, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, “Օրինաց երկիր” խմբակցության
Ֆյուլեի հետ հանդիպման ընթացքում ՀԱԿ-ն ընդգծել է «քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի ազատման հարցում ԵՄ դիրքորոշման անհրաժեշտությունը»
Եվրոպական Միության ընդլայնման և հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի` ընդդիմության ներկայացուցիչների հետ հուլիսի 10-ի հանդիպմանը Հայ Ազգային Կոնգրեսից մասնակցել են կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը: Կողմերը քննարկել են աշնանը ԵՄ-ի հետ նախաստորագրվելիք Ասոցացման համաձայնագրի նշանակությունը Հայաստանի եվրաինտեգրման տեսակետից: ԵՄ Հանձնակատարը մասնավորապես կանգ է առել այն հնարավորությունների վրա, որոնք
Հայաստանը թիմային պայքարում 38-րդն է
Կազանում ընթացող 27-րդ համաշխարհային ամառային ուսանողական խաղերի 5-րդ օրվանից հետո Հայաստանը թիմային պայքարում 1 արծաթե եւ 1 բրոնզե մեդալով ընթանում է 38-րդ հորիզոնականում: Ունիվերսիադայի մասնակից 162 երկրներից երեկվա դրությամբ մեդալ նվաճել էին ընդամենը 50-ը: Առայսօր մեր հավաքականի հաշվարկին մեդալներ բերել են միայն բռնցքամարտիկները: Երեկ 64 կգ քաշային Արթուր Քիրաջյանը դարձավ ունիվերսիադայի արծաթե մեդալակիր, իսկ մինչ
Սպիտակի քաղաքապետը ծեծկռտուքի մասին. Կարո՞ղ է՝ կինն է հարվածել
Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը հերքում է լրատվամիջոցների տեղեկությունները, թե ինքը հարվածել է քաղաքացու, եւ վերջինս վայր է ընկել: Գագիկ Սահակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այդ քաղաքացին ավել-պակաս խոսել էր: «Թաղամասում խնդիր կար, պետության միջոցներով այդտեղ ճանապարհաշինություն է իրականացվում, ճանապարհը մաքրել էինք, քերել էինք, ոռոգման առուն փակվել էր, մարդիկ ինձ դիմում էին գրել, ես էլ
Քրեական գործ` Սպիտակի քաղաքապետի կողմից նույն քաղաքի բնակչին ծեծի ենթարկելու փաստի առթիվ
Քաղաքացուց ստացած հաղորդման հիման վրա Լոռու մարզի դատախազությունում հարուցել է քրեական գործ` Սպիտակի քաղաքապետի կողմից նույն քաղաքի բնակչին ծեծի ենթարկելու փաստի առթիվ: Մասնավորապես` Սպիտակի քաղաքացի Լ.Մարյանը հաղորդում է ներկայացրել, որ 2013թ. հուլիսի 9-ին Սպիտակ քաղաքի Տեր-Սիմոնյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ քաղաքապետ Գ.Սահակյանը ծեծել է իրեն: Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ
ՎՊ հաշվետվության ուսումնասիրության արդյունքում 4 նյութ ուղարկվել է ոստիկանություն
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում է ՀՀ վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվության ուսումնասիրությունը: 2013թ. հուլիսի 10-ի դրությամբ՝ ուսումնասիրության արդյունքում առանձնացվել են 4 նյութեր եւ ուղարկվել ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն են ուղարկվել մասնավորապես՝
Սոնա Տռուզյան. «Գլխավոր դատախազը ներկայացրել է իր տեսակետը»
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, որ հուլիսի 5-ին կայացած «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ելույթը, որոշ քաղաքական ուժերի կողմից խիստ քննադատության արժանացավ, նշվեց, որ դատախազն իրավունք չուներ տարածքներ պահանջել, նման հայտարարություն անել, կանդրադառնա՞ք այդ քննադատություններին` հետեւյալն ասաց. «ՀՀ յուրաքանչյուր
















































