Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքահայ արվեստագետները՝ ընդդեմ խտրականության

Հոկտեմբեր 30,2013 14:36
serakan dastiarakutyun

Սփյուռքի ավելի քան երկու տասնյակ նշանավոր հայեր միացել են Հայաստանում` բոլորի համար հավասարության և արդարության ապահովման մասին հայտարարությանը: Նրանց թվում են բանաստեղծ Դիանա Տեր-Հովանեսյանը, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, դերասան և պրոդյուսեր Արսինե Խանջյանը, երաժիշտ Սերժ Թանկյանը, և լուսանկարիչ Սկաուտ Թուֆանկջյանը: Հայ արտիստների, մտավորականների ու մասնագետների այս խումբը անհարժեշտ համարեցին հրապարակել այս հայտարարությունը` հաշվի առնելով նույնասեռականության դեմ օրինագիծը, որը վերջերս առաջարկվել էր Երեւանում: «Նույնասեռականության դեմ այս օրինագիծը Հայաստանում խոցելի մարդկանց և ընդդիմադիր ձայների նկատմամբ անհանդուրժողականության մտահոգիչ օրինակ է»,- ասել է հրատարակիչ Վիգեն Գվիկյանը: Գրող Նենսի Ագաբյանն ասել է. «Մտահոգ մարդիկ չպետք է անտարբեր մնան, երբ ԼԳԲՏ մեր բարեկամները թիրախավորվում և պիտակավորվում են»: Հայտարարությունը ներկայացնում է նրանց միահամուռ նվիրվածությունը մարդու իրավունքներին և Հայաստանի քաղաքացիական հասարակության ծնունդ առնող շարժումներին:

 

Ի պատասխան Հայաստանում շրջանառված «հակաքարոզչական» օրենսդրության նախագծի` ձևավորված Ռուսաստանում վերջերս ընդունված և լայնորեն դատապարտված օրինագծի օրինակով, մենք, համընդհանուր հայկական համայնքի ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, համոզված ենք, որ նույնասեռականության դեմ նախապաշարմունքների օրենսդրորեն ամրագրման փորձերը հակասում են մեր արժեքներին: Մենք հավատում ենք, որ արժանապատվությունը, հավասարությունը և ինքնարտահայտման իրավունքը բոլորի համար են` անկախ կրոնից, սեռական կողմնորոշումից, գենդերից կամ ռասայից:

Նենսի Ագաբյան
Միկա Արթյան
Առլեն Ավագյան
Պիտեր Բալակյան
Անտոնի Բարսամյան
Եվա Բեգլարյան
Քրիս Բոհջալյան
Մելիսա Բոյաջյան
Դիանա Տեր-Հովանեսյան
Ատոմ Էգոյան
Դահիլա Էլսայեդ
Հուրի Գյուդելեքյան

Վիգեն Գեյիկյան
Նոնի Հոգրոգյան
Արիս Ջանիգյան
Նինա Խաչադուրյան
Նիշան Կազազյան
Արսինե Խանջյան
Դավիդ Խերդյան
Նենսի Գրիգորյան
Միշելին Ահարոնյան Մարկոմ
Նիրի Մելքոնյան
Արթուր Ներսեսյան
Ջոան Աղաջանյան Քուին
Արամ Սարոյան
Սերժ Թանկյան
Սկաուտ Թուֆանկջյան
Հրագ Վարդանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Հարց նույնասեռականների պաշտպաններին` կցանկանայի՞ք արդյոք, որ Ձեր երեխաները գեյեր, լեսբուհիներ կամ տրանսվեստիտներ դառնային…
    Եթե այո` մաղթում եմ ցանկությունների իրականացում, եթե ոչ` ապա ինչու՞ եք դա ուրիշներին ցանկանում…

  2. Hakob says:

    հարգելի Հրանտ: իրնց համար դա ընդամենը “բիզնեսի” մեջ մնալու անխուսափելի պայման է: եթ իրանք գեյերին չպաշպանեն, կգնանա սեցն բիրիքով արվարձաններում տաքսի քշելու:
    երկրորդ, իմի խորին համոզմամբ իրանց բոլորին էլ անխուսափելիորեն փչացրել են: ասինքն իրանց բոլորն էլ գեյ հարաբերություններ ունեցել են ու դա հաստաատ փաստագրվել է : առանց դրա ոչ մի մսնագիտական առաջընթաց հնարավոր չէ “արևմուտքի” “շոու” բիզնեսում:

  3. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    «Ավանդական ընտանիքի պահպանման» դրույթը բերողներին կասեմ հետևյալը. նախ՝ նույնասեռականներն էլ ավանդական ընտանիքի անդամներ են. նրանք էլ ինչ-որ մեկի տղան/աղջիկը, եղբայրը/քույրը կամ հայրը/մայրն են. նրանք երկնքից չեն ընկել: Հետո` հայ «ավանդական ընտանիքները» երկարաժամկետ փրկվելու հնարավորություն կունենան միայն այն ժամանակ,երբ իրենց թիկունքում կանգնած կլինի հզոր ու իրավական ՊԵՏՈՒԹՅՈՒՆ: Վկան՝ ամայացած Արևմտյան Հայաստանդ: Եթե մի պետության մեջ ոչ բոլոր օրինական քաղաքացիներն ունեն հավասար օրենսդրական իրավունքներ,ապա այդ պետությունը թույլ, վախեցած ու ապագա չունեցող մի տարածք է, մի թևանի ինքնաթիռ՝ միշտ գամված գետնին:

    Բոլոր պետություններում միշտ ապրել/ապրում են ՏԱՐԲԵՐ հայացքների, կարիքների, ապրելաձևի, գործելաձևի տեր մարդիկ: ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ու ՕՐԵՆՔԸ հենց սրա համար են ստեղծվել, որ այս տարբեր տեսակի բոլոր մարդկանց զսպեն, առաջնորդեն և երկրի ներսում հասարակական-իրավական կարգուկանոն/խաղաղություն/արդարադատություն հաստատեն, որպեսզի ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ քաղաքացի հավասար հնարավորություններ ունենա իր ՏԱՂԱՆԴՆԵՐԸ զարգացնելու՝ դրանով իսկ իր երկիրը ավելի հզորացնելով: Պատրանք ու անիրագործելի լյուքս է մտածել/երազել, որ քո պետության մեջ բոլորը ՔԵԶ պես պիտի լինեն/ապրեն: Ալտերնատիվը ֆաշիստական-նացիստական-բոլշևիկյան «պետություններն» էին/են` պատմության դառը փորձից:

    • Հրանտ Պապիկյան says:

      Ավանդական ընտանիք հասկացությունը չակերտների մեջ գրողներին կասեմ հետևյալը. նախ` ավանդական հայ ընտանիքից նույնասեռական դուրս չի գա: Դա միանշանակ է և հակառակ դեպքում միևնույն է` տվյալ ընտանիքը դադարում է ավանդական լինելուց, կամ մերժում է այդպիսի զավակի գոյությունը:
      Իսկ ինչ վերաբերվում է համասեռամոլների “ՏԱՂԱՆԴՆԵՐԻՆ”…)))))). թող դրանցով այլ երկրներ “հզորացնեն” (օրինակ Հոլանդիան) , մենք մի կերպ յոլա կգնանք..))))))

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031