Օրվա լրահոսը
Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը հանդիպել է Վարդան Օսկանյանին
Վարդան Օսկանյանը ներկայացրել է իր տեսակետները հարցի կարգավորման կապակցությամբ, ինչպես նաև հնարավոր միջոցները բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար:
Վարդան Ղուկասյանի գծի վարորդները տեղափոխվեցին աշխատանքի Սամվել Բալասանյանի մոտ
Մեր տեղեկություններով, բողոքի ակցիաները լռեցրել է Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, ով վարորդներին հրավիրելով իր մոտ` հասկացրել է, թե քաղաքում արտակարգ իրավիճակ ստեղծելու դեպքում նրանց հետ կվարվի ոստիկանական հայտնի մեթոդներով:
Տարոն Մարգարյանը գնալո՞ւ է Սայաթ-Նովա 10
Այսօր «Զարկերակ» ակումբում Սայաթ-Նովա 10 հասցեում իրականացվող շինարարության դեմ բողոքող բնակիչները ներկայացրեցին ստեղծված իրավիճակի ապօրինությունները, լարվածության արդյունքն ու անհանգստությունները: Բնակիչներից Ալբերտ Սարգսյանը նշեց, որ ինքը դեռ այսքանից հետո հույս ունի, որ քաղաքապետարանը պարզություն կմտցնի այս ամենի մեջ: Ի դեպ, այս շինարարության հետ կապված՝ բնակիչներն արդեն ստորագրահավաք են սկսել, որն անցնում է 300-ը եւ որով պատրաստվում
ՀՀ դեսպանը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի հայատյացության ահագնացող փաստերին
Որպես օրինակ, դեսպանը նշեց, թե ինչպես Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուները հեռուտաբանավեճերի ընթացքում միմյանց մեղադրում էին հայկական արմատներ ունենալու հարցում, խոսեց այն մասին, որ Ադրբեջանի կառավարությունն օգտագործում է կրթությունը հայերի դեմ ատելություն խրախուսելու ու տարածելու համար՝ դպրոցական դասագրքերում հայերին վերագրելով «ֆաշիստ», «ահաբեկիչ» եւ այլ ձեւակերպումներով:
Վահրամ Բաղդասարյան. «Կողմնակից եմ Մաքսային միությանը անդամակցելուն.
Դուք ծանո՞թ եք Մաքսային միության կանոնադրությանը եւ Հայաստանին առաջարկվող պայմաններին, որ վստահորեն ցանկություն եք հայտնում անդամակցեք:
Գ. Քոքոբելյանը մեղադրվում է կեղծ արձանագրություններ կազմելու մեջ
Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ, 1976թ. ծնված Գեղամ Քոքոբելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջեւանի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառապետ, անձնական դրդումներից ելնելով՝ այն է չկարողանալով հայտնաբերել 7-րդ պահաբաժնի համար 42 քառակուսում ապօրինի ծառահատումներ կատարողներին, Տավուշի մարզի Հովք գյուղի բնակիչ Գենադիկ Մակունցի վերաբերյալ 2012թ. հուլիսի 13-ին կազմել է 1 հաճարի, 3
ՀՀԿ-ական թեկնածուի բուկլետում նկարագրվում են ՀՀԿ-ական մարզպետի «բարեգործությունները»
Արարատ քաղաքում, քաղաքապետի ընտրության քարոզարշավի ընթացքում արարատցիներին բաժանված՝ ՀՀԿ թեկնածու Հայկ Հայկյանի նախընտրական բուկլետի ներդիրը, չգիտես ինչու, պատմում է ոչ թե թեկնածուի մասին, այլ նկարագրում է Գրիգորյան եղբայրների կատարած աննախադեպ բարեգործությունները։ Փաստորեն, Արարատ քաղաքում ինչ որ կատարվել է համայնքային բյուջեի հաշվին՝ Գրիգորյան եղբայրները վերագրել են իրենց աննախադեպ բարեգործական ոգուն՝ քաղաքի ասֆալտապատում, բնակելի շենքի կառուցում, հիվանդանոցի
Շախմատի Հայաստանի հավաքականները վաղը մեկնում են Վարշավա
Շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները Ծաղկաձորում ավարտեցին ուսումնամարզական հավաքները: Նրանք պատրաստվում էին նոյեմբերի 8-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկող Եվրոպայի թիմային առաջնությանը: Տղամարդկանց ընտրանու մարզիչ Արշակ Պետրոսյանը թիմում ընդգրկել է Լեւոն Արոնյանին, Սերգեյ Մովսիսյանին, Վլադիմիր Հակոբյանին, Գաբրիել Սարգսյանին եւ Տիգրան Լ. Պետրոսյանին, իսկ կանանց մարզիչ Արթուր Չիբուխչյանը` Էլինա Դանիելյանին, Լիլիթ Մկրտչյանին, Լիլիթ Գալոյանին, Մարիա
«Բոլորն իրենց ձեռքերը լվացել ու ամեն ինչ թողել են Տարոնի ուսերին»
Անդրանիկ սարկավագ Մանուկյանը, որը Սայաթ-Նովա 10 հասցեի բնակիչ է, այսօր «Զարկերակ» ակումբում անդրադառնալով նույն հասցեում երեկ տիրող լարված իրավիճակին, որի պատճառը բազմաֆունկցիոնալ շենքի կառուցումն է եւ, որից բնակիչները դժգոհ են՝ ասաց, թե Աստված կարոտ պահի նման դեպքերի, քանի որ դա իրեն 15 թիվն է հիշեցրել: «Տեսա այն երիտասարդներին, որոնք բակում անհասկանալի կարգավիճակում էին ու չգիտեմ
Ինչպե՞ս պաշտպանել եւ պաշտպանվել համակարգչային կախվածությունից
Հատված հոգեբան Իրինա Ծատուրյանի հետ հարցազրույցից: – Ինտերնետային կախվածությունն ի՞նչ վտանգների առջև կարող է կանգնեցնել։ – Ինտերնետ կախվածությունը, նախ՝ ագրեսիվություն է առաջացնում, ինչը գալիս է շարժման պակասից և կուտակված էներգիայի մեծ պաշարից։ Այսինքն՝ նախկինում երեխան, իր էներգիան սպառում էր, գնում էր բակ ու բակային խաղեր էր խաղում, իսկ այժմ այդ էներգիան կուտակվում է, ինքը որակապես
Պավել Սաֆարյան. Բյուջեն հո տղա՞ չի, որ անունը դնես՝ Խաչիկ, Վաչիկ, Հրաչիկ
Հատված ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի հարցազրույցից: – Վանոն կասեր՝ երկոտանու ո՞ր տեսակը պետք էր լինել, որ նպաստների կրճատումն ու չինովնիկների աշխատավարձերի բարձրացումը նույն փաթեթում դիտվեին, և, ինչպես կասեր Հովիկ Աբրահամյանը, «դիվիդի» շահվեր՝ էս նեղ մաջալին։ – Շատ բարդ հարց տվեցիք։ Հիմա ես չգիտեմ՝ հարցի գեղարվեստակա՞ն մասին անդրադառնամ, թե՞ ֆինանսական։ Պատասխանեմ՝ միայն ֆինանսականին։ – Ոչ,
Կանազի հոսպիտալում ծեծի ենթարկված զինվոր. «Մենք ջարդեցինք դռները ու փախանք»
Ինչ է իրականում կատարվել նշված օրը Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալում, որի մասին սոցցանցերում 3 օր է՝ խոսում են։ Փախուստի դիմած զինվորներից Դավիթ Մարկոսյանի հայրը՝ Սամվել Մարկոսյանը, «Ժողովուրդ»–ին ասաց. «Ես վախենալու բան չունեմ, ամեն ինչ կպատմեմ։ Իմ երեխան իրեն կորցրած մտավ տուն, թե պա՛պ, ինձ փրկի, սպանում են»։ Ըստ Ս. Մարկոսյանի՝ իր որդու նկատմամբ ճնշումները սկսվել
Արծվիկ Մինասյան. «Այս պահին կառավարության հետ կոալիցիա կազմել չենք կարող»
–ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, թե Դաշնակցությունն ընդդիմություն չէ՝ իշխանություն լինելու համար։ Դուք հիմա չե՞ք պայքարում իշխանության հասնելու համար։ – Հնարավոր չէ, որ որևէ քաղաքական ուժ չպայքարի իշխանություն դառնալու համար։ Այլ բան, որ մեզ մեղադրում, ասում են, թե՝ դուք այ էս մի քանի գործողություններն անում եք, որ ստանաք մի
Թուրքական գյուղում փնտրում են հայերի ոսկիները
«Ազատություն» ռադիոկայան. Ըստ լեգենդի՝ հայերի հարստությունը թաղված է Քերամետի մի լքված և խարխուլ տան տակ: Թուրքայի Բուրսա գավառի փոքրիկ գյուղում` Քերամետում փնտրում են ոսկիները, որ ենթադրաբար հողի տակ պահել են ցեղասպանության ժամանակ իրենց տներից քշված հայերը: Երկրաբանական աշխատանքները տեղի են ունենում հայ ընտանիքի պատկանած, ներկայումս արդեն խարխուլ ու քանդման եզրին գտնվող մի տանը, որի սեփականատերը այժմ
Պահանջում են հրապարակային ծառայողական քննության անցկացում
5 նոյեմբերի 2013, Երևան: Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակ է հղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև. «Հարգելի պարոն Մարգարյան, վստահ եմ՝ հիշում եք Երևանի ավագանու հոկտեմբերի 31-ի նիստին Երևանի քաղաքապետարանի ստացած «Ժանգոտ կողպեք» մրցանակի մասին իմ բարձրացրած հարցին ի պատասխան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը հայտարարեց, որ
Ո՞վ և որտե՞ղ է քննարկվել այն հարցը, թե ինչու է ավագ դպրոցներում առաջադիմության անկում գրանցվել
Օրերս առաջ «Առավոտ» օրաթերթում Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը մտահոգություն էր հայտնել 2012թ. նոյեմբերին ՀՀ մարզերի հանրակրթական հաստատությունների 11-րդ դասարաններում անցկացված արտաքին ընթացիկ գնահատման արդյունքների վերլուծության արդյունքում գրանցված պատկերի վերաբերյալ` մասնավորապես մարզերի ավագ դպրոցներում հայոց լեզվից եւ մաթեմատիկայից առաջադիմության անկման առիթով: Այս փաստը հակադրելով ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի` ավագ դպրոցի կայացման ընթացքի
Պահանջում է արդարացնել մաքսային միջնորդին
ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Տիգրան Սաֆարյանն այսօր հրավիրել էր մամուլի ասուլիս՝ կապված իր պաշտպանյալ, «Զվարթնոց» օդանավակայանի բեռնահամալիրի մաքսային միջնորդ եւ բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպության աշխատակից Վարդան Մարտիրոսյանի գործի հետ: Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ներկրված 90 կգ հերոինի կապակցությամբ հարուցված քրեական գործի թե նախաքննության եւ դատաքննության ողջ ընթացք լուսաբանել է Aravot.am-ը: Քրգործ էր հարուցվել ԻԻՀ քաղաքացիներ
Արկադի Ղուկասյան. «Ինչո՞ւ եք Դուք այդքան լուրջ ընդունում Զ. Բալայանի ասածը»
Զ. Բալայանն այսօր ո՛չ կուսակցություն է ներկայացնում, ո՛չ պետություն, մարդ է, էլի՛, այդպես է մտածում ու միշտ էլ այդպես է մտածել։
Արարատում փող են բաժանում
Երբեմնի կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի կողմից միմյանց հասցեին արդեն տարբեր մեղադրանքներ են հնչել։ Երեկ էլ ԲՀԿ-ական պատգամավորներն ահազանգեցին, թե ՀՀԿ-ն իր թեկնածուի համար գումար է բաժանում քաղաքացիներին։ Մասնավորապես, տարածվեց մի փաստաթուղթ, որտեղ երեւում է, որ Արարատի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Խաչիկ Մնացականյանը որոշում է ստորագրել տարբեր քաղաքացիների օգնության անվան տակ 15-40 հազար դրամ բաժանելու մասին։
Ջրաշենում օծվեցին եկեղեցու հիմքերը
Նոյեմբերի 2-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ թեմի Ջրաշեն գյուղում տեղի ունեցավ եկեղեցու հիմնարկեքի արարողություն: Սրբազան Հոր ձեռամբ օծվեցին եկեղեցու հիմքի 16 քարերը: Արարողությանը ներկա էին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, Ջրաշենի համայնքապետ Արտյոմ Ղազարյանը, գյուղի այցելու քահանա արժանապատիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանը, մարզի գյուղապետեր, համայնքապետեր, հավատավոր ժողովուրդ: Սրբազան Հորն
Եվրոպահայերի Ֆորումից ՀՀ ԱԺ Նախագահ Հովիկ Աբրահամյանին ուղղված բաց նամակի լրացում
Հարցաշար թիվ 1 Հարգելի պարոն Աբրահամյան Ի լրացում հոկտեմբերի 31-ին Ձեզ հանձնված բաց նամակի՝ ցանկանում ենք առավել մանրամասնել ներկայացված խնդիրները, և հարցաշարի միջոցով օգնել Ձեզ, որպեսզի հասցեատերերին ուղղված Ձեր հարցերը լինեն անխոցելի, քանի որ սահմանադրորեն ԱԺ իրավասությունների տիրույթում է գտնվում ազգային կարևորագույն հարցերի բարձրացումը ու դրանց լուծման վերահսկողությունը: Նաև ցանկանում ենք նշել, որ ստորև ներկայացված
Արգելված տեսանյութ․ «Հանքարդյունաբերությունը սպառնալիք է Սյունիքի համար»
Այս տեսանյութը դուք չեք գտնի համացանցում, քանի որ Youtube.com կայքում տեղադրվելուց ընդամենը մի քանի ժամ անց այն հանվել է կայքից՝ մեզ անհայտ պատճառներով։ Ամիսներ առաջ «ԱՐ» հեռուստաընկերությունը ներկայացրեց Սյունիքի մարզում հանքարդյունաբերության հետևանքով առաջացած աղետալի վիճակը լուսաբանող հաղորդում, որից հետո այն տեղադրվեց նաև համացանցում։ Սակայն ժամեր անց տեղադրված տեսանյութը անհետացավ համացանցից։ Ամենայն հավանականությամբ` պետական կամ մասնավոր
Տրանսպորտը թանկացնելու որոշումը սոցիալական բունտի պատճառ կդառնա
Իշխանական մեր աղբյուրները հայտնում են, որ Երեւանի քաղաքապետարանը մտադիր է հունվարի 1-ից Երեւանում քաղաքային տրանսպորտի ուղեվարձը դարձնել 150 դրամ։ Հունվարի 1-ն էլ, ըստ նույն աղբյուրների, պատահական չի ընտրված։ Իշխանությունը, հաշվի առնելով իր նախորդ դառը փորձը, ուղեվարձի թանկացման համար ընտրել է Նոր տարին՝ հաշվարկելով, որ ամանորի եռուզեռի մեջ հանրության շրջանում արձագանքը նախորդի պես բուռն չի լինի,
Երեւանի գլխավոր ճարտարապետը հաստատում է, որ անզոր գտնվեցին օլիգարխի դեմ
Հատված Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի հարցազրույցից: – Պարոն Բարսեղյան, ճարտարապետների ստվար զանգվածի գնահատմամբ, Փակ շուկան, որը համարվում է ճարտարապետական կոթող, աղավաղվեց ու վերածվեց շարքային սուպերմարկետի, Դուք է՞լ եք այդ կարծիքին։ – Աղավաղվեց, աղճատվեց, խեղվեց… էլ ինչ կարելի է ասել՝ ամբողջականությունից զրկվեց… Դա համընդհանուր կարծիք է, բայց պետք է, այնուամենայնիվ, փնտրել ժամանակի մեջ լուծումներ՝ այն
Ռուբեն Հայրապետյանը շքեղ առանձնատուն է կառուցում Շուշի քաղաքում
«Առաջին լրատվական». ԱԺ նախկին պատգամավոր, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը շքեղ առանձնատուն է կառուցում Շուշի քաղաքում: Նա ուրիշ մեծահարուստների էլ է քարոզում և համոզում, որ Շուշիում տուն կառուցեն, որպեսզի տեղացիներին ցույց տան, թե իրենք ինչքան կապված են Շուշիին ու Ղարաբաղին առհասարակ: ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը` ավելացնելով, որ եթե Ռուբեն Հայրապետյանին հետևեն
Արեգ Միքայելյանը հերքեց ինքնակոչ աստղագետին եւ աշխարհի վերջը
Aravot.am-ը Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկերության նախագահ Արեգ Միքայելյանին խնդրեց մեկնաբանել մամուլում շրջանառվող այն լուրը, թե իբր աշխարհի վերջը կլինի 2014-ին: Ըստ նույն լուրի, երկիրը կկործանվի տիեզերական ամպից, եւ սա կանխատեսել էր աստղաֆիզիկոս, դոկտոր Ալբերտ Շերվինսկին՝ Քեմբրիջից: «Դա հերթական թյուրիմացությունն է: Երևում է «աշխարհի վերջի» թեման շատերին է հրապուրում: Նախ, եթե որևէ նման
Քաղաքացին մոլորվել է վրաց-ռուսական սահմանը հատելիս
Նոյեմբերի 4-ին, ժամը 23.59-ին ահազանգ է ստացվել, որ Հ. Ս. (ծնվ. 1977 թ.) վրաց-ռուսական սահմանը հատելիս մոլորվել է: Ահազանգը փոխանցվել է Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ Դեպարտամենտ և ՌԴ ԱՃԿԿ: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի օրվա հերթապահից և Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ Դեպարտամենտի Ինֆորմացիոն կենտրոնից տեղեկատվություն է ստացվել, որ որոնողափրկարարական աշխատանքները սկսվել են, իսկ ժամը 05.00-ին՝ լրացուցիչ


















































