Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի գլխավոր ճարտարապետը հաստատում է, որ անզոր գտնվեցին օլիգարխի դեմ

Նոյեմբեր 05,2013 10:49 Share
Աջակցեք aravot.am-ին

Հատված Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի հարցազրույցից:

– Պարոն Բարսեղյան, ճարտարապետների ստվար զանգվածի գնահատմամբ, Փակ շուկան, որը համարվում է ճարտարապետական կոթող, աղավաղվեց ու վերածվեց շարքային սուպերմարկետի, Դուք է՞լ եք այդ կարծիքին։

– Աղավաղվեց, աղճատվեց, խեղվեց… էլ ինչ կարելի է ասել՝ ամբողջականությունից զրկվեց… Դա համընդհանուր կարծիք է,

բայց պետք է, այնուամենայնիվ, փնտրել ժամանակի մեջ լուծումներ՝ այն իր նախնական տեսքին բերելու համար, կարծում եմ՝ դրան ժամանակին կնպաստի նաեւ պատվիրատուն։

– Իսկ այն, ինչ ունեցանք, չի՞ նշանակում, որ պատկան մարմիններն անզոր գտնվեցին օլիգարխի դեմ։

– Դե հիմա Դուք ուզում եք, որ փաստե՞մ իրականությունը, այո, նշանակում է՝ սխալ է, բոլորիս սխալն է, ի՞նչ անենք։

– Բայց դա դարձավ վատ նախադեպ, չէ՞։

– Վատ նախադեպ է նրա համար, որպեսզի այլեւս չկրկնվի։

– Սովորաբար, այդպիսի նախադեպերը հենց նպաստում են հետագայում կրկնվելուն։

– Չեմ կարծում, թե մենք ավելի զգոն կլինենք։ Մեզ համար էլ նախադեպ է երեւի ավելի զգոն լինելու համար։

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930