Օրվա լրահոսը

Կոնգրեսի երիտասարդների գործն ուղարկվել է վերաքննիչ դատարան

 ԳԱԼԱ. Հայ ազգային կոնգրեսի չորս երիտասարդների` Սարգիս Գևորգյանի, Տիգրան Առաքելյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի գործը օրերս ՀՀ վերաքննիչ դատարան է ուղարկվել: ԳԱԼԱ–ի հետ զրույցում Կոնգրեսի երիտասարդներից Սարգիս Գևորգյանն ասել է, որ ինքը որևէ ակնկալիք չունի  վերաքննիչ դատարանից, քանի որ այդ դատարանը  պետք է նույն գործառույթը կատարի, ինչ նախկինում: Սարգիս Գևորգյանի կարծիքով՝   դրա միակ նպատակը ժամանակ շահելն

Էպոսագետը հեքիաթներ է կարդում

Մինչ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը ԱԻՄ նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ այս տարվա հունվարի վերջին իրականացված մահափորձի գործով դուրս կգար խորհրդակցական սենյակից, դատական նիստերի դահլիճ բերված,  մահափորձի կազմակերպման մեջ մեղադրվող էպոսագետ Վարդան Սեդրակյանը կնոջից գրքեր էր խնդրում: Մեր հարցին, թե ինչ գրքեր է ուզել կարդալ

Խարբերդի մանկատան շրջանավարտները չեն լքում այդ կառույցը այլընտրանք չունենալու պատճառով

Խարբերդի մասնագիտացված մանկատունը նախատեսված է մինչև 18 տարեկան մտավոր և ֆիզիկական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների համար: Այդուհանդերձ, մանկատանը ապրում են նույնիսկ մինչև 35 տարեկան մոտ 100 մարդ: 18 տարեկանը լրանալուն պես մանկատան սաները՝ հատկապես հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցողները, պետք է տեղափոխվեն Վարդենիսի կամ այլ տուն-ինտերնատ, սակայն գործնականում դա հնարավոր չի լինում, քանի որ վերջինս նույնպես գերբեռնված է և ազատ տեղ չունի: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քաջատեղյակ է

Վարուժան Ոսկանյան. «Հաջողացրել եմ մնալ հայ եւ նախարար» (Տեսանյութ)

«Նախարարի մի ստորագրությունը մարդու կյանք է փոխում, պետք է ուշադիր լինել ամեն վայրկյան»

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Մոլդովա

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Մոլդովայի Հանրապետություն՝ մասնակցելու Քիշնևում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արևելյան գործընկերության առաջնորդների երրորդ գագաթնաժողովին: Այցի շրջանակներում Քիշնևում նախատեսվում են նաև Հանրապետության Նախագահի երկկողմ ձևաչափով հանդիպումներ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանները պարզել են բենզալցակայանում կեղծ 5000 ռուբի վճարած վարորդի և ուղևորի ինքնությունը

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունից Աշտարակի բաժնում նյութեր են ստացվել, որ մայիսի 20-ին, ժամը 04.45-ին, Աշտարակ քաղաքում գործող բենզալցակայանի աշխատակցին «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը 30 լիտր բենզինի համար վճարել են կեղծ 5000 ՌԴ ռուբլի և նրանից ստացել 45.000 դրամ մնացորդ, իսկ հետո երբ աշխատակիցը փորձել է 5000 ՌԴ ռուբլին բանկում փոխանակել՝ նրան տեղեկացրել

Նախագիծը չի ասում, որ օպտիմալացումից հետո էլ սոցիալապես անապահովներին պրոթեզներ են դնելու

Կմիավորեն «Եղեգնաձորի ատամնապրոթեզարանն» ու «Եղեգնաձորի բժշկական կենտրոնը»

Ըստ Ռումինիայի հայազգի նախարարի, Ադրբեջանն, ի տարբերություն Հայաստանի, աշխարհում ակտիվ քարոզվում է (Տեսանյութ)

«Շատերը, երբ խոսում են Կովկասի մասին, տարբերություն չեն անում` Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան»:

Տիգրան Սարգսյանը և Վարուժան Ոսկանյանը քննարկել են հայ-ռումինական տնտեսական կապերի սերտացման հեռանկարները

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռումինիայի էկոնոմիկայի հայազգի նախարար Վարուժան Ոսկանյանի գլխավորած պատվիրակությանը, ով Հայաստան է ժամանել` հուլիսի 9-ին Երևանում անցկացվող հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստին մասնակցելու նպատակով: ՀՀ կառավարության անունից ողջունելով հյուրին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Մենք մեծ կարևորություն ենք տալիս Ռումինիայի հետ կապերի ամրապնդմանը: Գոյություն ունի հարաբերություններն ընդլայնելու մեծ ներուժ, և միջկառավարական հանձնաժողովը

ԻԻՀ դեսպան. «Վերջին տարիներին կրթության որակի առաջընթացն արձանագրում են նաև իրանցի ուսանողները»

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Ողջունելով դեսպանին` նախարարը շնորհավորել է Իրանի ժողովրդին` հրաշալի կազմակերպված նախագահական ընտրությունների կապակցությամբ: Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ երկու երկրներում անցկացված նախագահական ընտրությունները կնպաստեն` պետությունների միջև հարաբերությունների նոր էջի բացմանը: «Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները

Կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 10-ին ժամը 09.00 – 21.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փող. 37-41, Բագրատունյաց փող. 7-47, Չեխով փող. 12-37 համարների ջրամատակարարումը: Իսկ Մանանդյան, Մանթաշյան, Եղբայրության, Մայիսի 9-ի փողոցներում կնկատվի ջրի ճնշման անկում: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված

Աշնանը կուսակցությունները թե՞ստ են հանձնելու (Տեսանյութ)

«Աշնանը անհրաժեշտ է սպասել խորհրդարանական աշխատանքի վերադարձին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք դուրս եկանք ընտրական ցիկլից, նշանակում է՝ հարկավոր է վերադառնալ ավելի կայուն, առօրյա քաղաքականության»,- Aravot.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով աշնանը սպասվող ներքաղաքական իրադարձությունները, ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: Քաղաքագետի խոսքով`ըստ էության, աշնանային ժամանակաշրջանը պետք է պայմանավորված լինի նրանով, որ պետք է վերադառնալ ոչ թե կրիզիսային

Սուրիկ Խաչատրյանի վիրավորված թիկնապահը դուրս է գրվել հիվանդանոցից

Քրեական գործի շրջանակներում եւս Նիկոլայ Աբրահամյանը հարցաքննվել է որպես վկա:

Գագիկ Ծառուկյան-Յուրի Վարդանյան հանդիպումը տեսականորեն հնարավոր է

168.am-ը տեղեկություն է հրապարակել, թե այսօր կարող է տեղի ունենալ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի և Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Aravot.am-ը այս լուրը փորձեց ճշտել նախարարի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Ավետիս Բաբաջանյանից: «Այսօր առավոտյան հենց այդ մասին հարցրել եմ Յուրի Վարդանյանին, ինչին նա

Պաշտպանը կասկածի տակ է դնում. արյունը Հայրիկյանի՞նն է

Դատարանը այս պահին էլ հեռացել է խորհրդակցական սենյակ, քանի որ կենսաբանական փորձաքննությամբ, ըստ պաշտպանի, պիտի պարզվեր, թե արյունը, որն առկա է եղել դեպքի վայրում՝ Տպագրիչների փողոցի աստիճանավանդակին, շքամուտքի մոտ, ասֆալտին, արդյոք այս գործով տուժող, ԱԻՄ առաջնորդ, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի՞նն է, թե՞ կենդանու:

Աշխարհում որպես ամենակոռումպացված կառույց՝ մարդիկ ընկալում են կուսակցություններին, իսկ Հայաստանում՝ դատական եւ առողջապահական համակարգերը

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպությունը այսօր վաղ առավոտյան կենտրոնակայան Բեռլինում, իսկ այդուհետեւ նաեւ՝ տեղական մակարդակներով, հրապարակեց «Կոռուպցիոն համաշխարհային բարոմետրի» 2013 թվականի տվյալները: Այս հարցումը անցկացվում է շարքային մարդկանց շրջանում՝ ի տարբերություն կոռուպցիայի ընկալման համաթվից, որն անցկացվում է տվյալ երկրում գործող գործարարների եւ փորձագետների շրջանում: 107 երկրներում անցկացված այս հարցման արդունքում ստացված տվյալների համաձայն՝ մարդկանց ընկալմամբ ամենաշատը

Ի՞նչ նվիրել զոքանչին. Պարզել է «Առավոտ երիտասարդականը»

  «Կանանց համար ավելի բարդ է նվեր ընտրել, քան տղամարդկանց», այս կարծիքին են շատ տղամարդիկ, թեև մեզանում ավելի շատ տարածված է հակառակ միտումը: Կանանց համար հե՞շտ է նվեր ընտրել, թե` ոչ, կարևոր չէ, գլխավորն այն է, որ նվերն իսկապես ուրախացնի: Ամեն ինչ ավելի է բարդանում այն դեպքում, երբ տղամարդիկ նվեր են ընտրում իրենց զոքանչի համար

Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի ամուսինը

Վթարի հետևանքով Ա. Հարությունյանը մարմնական վնասվածքներ է ստացել և բուժօգնության է դիմել Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն:

Ահազանգ քաղաքապետին՝ ուսուցիչների կրճատումների անօրեն ծանուցումների մասին

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով քաղաքապետի ուշադրությունն է հրավիրել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող որոշ դպրոցներում տարածված հետևյալ երևույթի վրա. այս օրերին դպրոցների որոշ տնօրեններ, մասնավորապես թիվ 27 հիմնական դպրոցի տնօրեն Ս.Սարգսյանը, դպրոցի բոլոր ուսուցիչներին մի ցուցակով 2 ամիս առաջ ծանուցում են իրենց կրճատման մասին՝ վկայակոչելով Աշխատանային օրենսգիրքը: Նա խնդրել է կանխել

Թանկացումներ են. Գազի թանկացման հետեւանքը

Տավուշի մարզի մթերային խանութներում սկսվել են թանկացումներ: Նոյեմբերյան քաղաքի խանութներում 1 լ տարողությամբ «Ջերմուկը» վաճառվում է 250 դրամով՝ նախկին 230 դրամի փոխարեն: 1.5 լ «Ջերմուկը» նախկին 280-ի փոխարեն այժմ վաճառվում է 300 դրամով: Մեկ բլոկ կերակրի մանր աղը նախկին 2050-2100-ի փոխարեն այժմ վաճառվում է 2450 դրամով: Լիմոնադի 0.5 լիտրը (առանց շշի արժեքի) ներկայումս վաճառվում է

Ո՞ւմ է ձեռնտու ՀՅԴ-ի պառակտումը (Տեսանյութ)

Ասել, որ մեր կուսակցության մեջ ոչ մի խնդիր, ոչ մի տարակարծություն չկա, դա էլ ճիշտ չէ:

«Զորամասի եւ հասարակության կապը միշտ պետք է լինի». Մի խումբ երիտասարդների այցը զորամաս (Ֆոտոշարք)

Հուլիսի յոթին՝ կիրակի՝ Վարդավառի տոնին, մի խումբ երիտասարդներ որոշեցին այցելել հայկական զորամասերից մեկը եւ իրենց հանգստյան օրվա մի մասն անցկացնել զինվորի հետ:  Միտքը Արթուր Հովհաննիսյանն էր, մեկ շաբաթ առաջ պայմանավորվել էր զորմասի ղեկավարության հետ եւ արդեն կիրակի օրը Արմավիրի մարզի  զորամասերից մեկի դահլիճում էր՝ իր ընկերների հետ:  Խոսեցին բանակի նշանակությունից, զինվորի դերից, հավատացրեցին, որ հասարակությունն

Հուշագիր. Խորհրդաժողովը կոչ է անում Վենետիկի հանձնաժողովին` հաշվի առնել քննարկված խնդիրները

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում 2013թ. հուլիսի 3-5-ը Երևանում հրավիրվեց «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողով` մասնակցությամբ երեսուներկու երկրների պատվիրակությունների: Խորհրդաժողովի աշխատանքներին իրենց մասնակցությունն ունեցան Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների և այլ երկրների օրենսդիր մարմինների, սահմանադրական դատարանների և հավասարազոր մարմինների, արտաքին գործերի ու արդարադատության

Սոցիալապես անապահով և բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները կստանան ուսման վճարի մասնակի փոխհատուցում

ՀՀ կրթության և գիտության նախարար Ա.Աշոտյանը ստորագրել է հրաման “Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաստատելու մասին”: Համաձայն հրամանի՝ ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում կտրամադրվի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված անապահովության սահմանային միավորից

Ադիբեկյանին համեմատում են էժանագին գուշակի հետ

Օրերս սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը Henaran.am-ին իր հերթական ցուցանիշներն էր հրապարակել՝ քաղաքական գործիչների վարկանիշի հետ կապված: Նա ասել էր, որ արդեն մոտ 20 տարի է, անփոփոխ է Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը: Այն երբեք չի իջել 7 տոկոսից. «Սակայն նրանց կուսակցությունների ու առաջնորդների վարկանիշերը նույնը չեն: Օրինակ` «Ժառանգության» վարկանիշը բավական ցածր է, որը ցույց տվեցին քաղաքապետարանի ընտրությունները, իսկ

Գագիկ Բեգլարյանն ասում է` մի քանի օր էլ համբերեք` տրանսպորտի գները պարզ կլինեն (Տեսանյութ)

Կապի եւ տրանսպորտի նախարարը խոստանում է, որ տրանսպորտի գներն ի օգուտ ժողովրդի կորոշեն

Աշխարհահռչակ կինոռեժիսոր. Այդ լրագրողին պետք է սպանեին

Aravot.am-ը անվանի ռեժիսոր Մարգարեթե ֆոն Թրոթայից հետաքրքրվեց՝ արդյոք այնքան վատ կարծիքի է լրագրողների մասին, ինչպես իր եւ Ֆոլկներ  Շլենդորֆի համահեղինակությամբ՝ «Կատարինա Բլումի անարգված պատիվը» (The Lost Honor of Katharina Blum) ֆիլմում:  «Կատարինա Բլումի ժամանակները բուլվարային մամուլի  ժամանակներ էին: Ֆիլմի այդ ամսագրի լրագրողին հաստատ  պետք է սպանեին, բայց դա չի նշանակում, որ բոլոր լրագրողները վատն են»,-ասաց

Զուրաբյանի պահանջած իմպիչմենթը կա՛մ մերժում են, կա՛մ հրավիրում քննարկման

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն օրերս հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ խորհրդարանում պետք է պահանջեն Սերժ Սարգսյանի իմպիչմենթը: Ըստ նրա, Սերժ Սարգսյանը Վերահսկիչ պալատի պես սահմանադրական ինստիտուտը հավասարեցրեց հողին. «Սերժ Սարգսյանի գործողությունները հիմք են ստեղծում նրան իմպիչմենթի ենթարկելու համար: Սա հանցագործությունների երկար շարքում եւս մեկ հանցագործություն էր՝ Սահմանադրության դեմ»: Լեւոն Զուրաբյանը նաեւ չէր բացառել, որ Սերժ

Մարգարեթե ֆոն Թրոթա. «Չեմ ուզում լինել միայն պատմական ֆիլմեր նկարողի դաջվածքով ռեժիսոր»

Գերմանացի դերասանուհի, սցենարիստ, ռեժիսոր Մարգարեթե ֆոն Թրոթային այսօր կենդանի դասական են համարում՝ իբրեւ կին ռեժիսոր կինոյում արած հեղափոխության համար: Այսօր  «Ոսկե ծիրանի» կազմակերպիչները լրագրողների համար հնարավորություն ստեղծեցին մի քիչ երկար շփվել այդ ուժեղ կնոջ եւ հրաշալի արվեստագետի հետ: «Ոսկե ծիրան» տասներորդ միջազգային կինոփառատոնի  «Երեւանյան պրեմիերաներ» արտամրցութային ծրագրում այսօր կկայանա նրա  «Հաննա Արդենդտ» ֆիլմի ցուցադրությունը՝ հրեական

Քննարկվել են քաղաքային տնտեսությանն առնչվող հարցեր

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, զեկուցվել է, որ քաղաքապետարանում և վարչական շրջանների  ղեկավարների աշխատակազմերում քաղաքացիների ընդունելություններին նախորդ շաբաթ մասնակցել է 155 քաղաքացի: Բարձրացված հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ և համապատասխան լուծումներ, իսկ  ընթացքում գտնվող հարցերի նկատմամբ,  քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, շարունակական հսկողություն է

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930