Օրվա լրահոսը

Հանդիսություն ոստիկանության զորքերում

Հունիսի 21-ը ոստիկանության զորքերի կազմավորման օրն է: Տարեդարձի կապակցությամբ հանդիսությունն անցկացվեց ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդում: Տոնական հանդիսությունը սկսվեց զոհված զինծառայողների հուշահամալիրի բացման արարողությամբ: Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, բարձրաստիճան սպաները, հյուրերն ու զոհվածների հարազատները ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին սահմանների պաշտպանության ժամանակ եւ ծառայողական պարտքը կատարելիս զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշապատի մոտ: Տոնի առթիվ

«Տարվա մանկաբույժ» մրցանակը հանձնել է Տարոն Մարգարյանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է «Տարվա բժիշկ» առաջին մրցանակաբաշխությանը։ «Տարվա բժիշկ» հանրապետական բաց մրցույթը անկացվում է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով և ամենամյա է լինելու։ Մրցույթը ներառում է 14 անվանակարգեր։ «Տարվա մանկաբույժ» անվանակարգում լավագույնը ճանաչված՝ Սբ. Աստվածամայր բժշկական կենտրոնի մանկաբույժ, մանկական վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանին մրցանակը հանձնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Երևանի քաղաքապետը

Տուն տարված գազի բալոնը «խոսեց»․ «Մի վախեցիր, բաց արա․․․»

«Դռան թակոց լսեցի: Մոտեցա, բացեցի: Մարդ չկար: Ինձ թվաց, թե սխալվել եմ: Նորից կրկնվեց թակոցը: Մոտեցա դռանս, ոչ մի ձայն, կամաց անցա խոհանոց, մեկ էլ նորից թակոցը: Թակոցը գալիս էր մի քանի ժամ առաջ իմ բնակարան բերված գազի բալոնից: Լսեցի մի ձայն. «Մի վախեցիր, բաց արա»,-պատմում է զրուցակիցս: Գազի բալոնը բացվեց. այնտեղ թաքնված տղամարդ կար:

«Հայռուսգազարդի» 20%-ի վաճառքը տնտեսական գործարք է` քաղաքական հետեւանքով

Արծվիկ Մինասյանի կարծիքով` «Մեր արտաքին անվտանգության կախվածությունը Ռուսաստանից այնքան մեծ է, որ գազի գործոնը չեն օգտագործի»:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ուկրաինայի և Մոլդովայի իր գործընկերներին

Օդեսայում ընթացող ՍԾՏՀ նախարարների խորհրդի նիստին  մասնակցող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի օրակարգը նախատեսում էր նաև երկկողմ հանդիպումներ: Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարայի հետ հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման շուրջ։ ԵԱՀԿ-ում ուկրաինական նախագահության համատեքստում անդրադարձ եղավ ԵԱՀԿ օրակարգային խնդիրներին, կազմակերպության գործող նախագահի տարածաշրջան կատարելիք այցի ժամկետներին, ղարաբաղյան

CBS. Գլենդեյլում գողացել են հայի «բախտավոր գումար»-ը

Գլենդեյլում հայի խանութից երեքշաբթի օրը գողացել են 300 դոլարի «բախտավոր գումար»-ը, hայտնում է «Սի Բի Էս» հեռուստաընկերությունը: Անվտանգության տեսախցիկները նկարահանել են, թե ինչպես է մի տղամարդ ոտքով կոտրում Ռուբեն Մարտիրոսյանի «Դվին» մսամթերքի խանութի պատուհանը, վազում դեպի պատից կախված փողը, վերցնում այն ու հեռանում տարածքից: Մարտիրոսյանը պատմել է, որ այդ գումարը կոչվում էր «բախտավոր գումար»: Այն

ԵՄ ղեկավարները կընդունեն Իլհամ Ալիեւին

«Ազատություն» ռադիոկայան.   Եվրահանձնաժողովի նախագահի հրավերով աշխատանքային այցով Բրյուսել է մեկնում Ադրբեջանի նախագահը։ Իլհամ Ալիեւին ընդունելու են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն եւ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը։ Ենթադրվում է, որ բանակցությունների օրակարգում ի շարս այլ խնդիրների կլինի էներգետիկայի ասպարեզում Եվրամիության եւ Ադրբեջանի համագործակցության ընդարձակման հնարավորությունը։ Վերջին անգամ Ալիեւը այս օրակարգով ճիշտ երկու տարի առաջ

Վան Ռոմպոյը կարեւորում է Ղարաբաղի խնդրի արդարացի լուծումը

Ազատություն ռ/կ․  Եվրամիությունը համարում է, որ կայունությունը Հարավային Կովկասում չի կարող ձեռք բերվել առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի կարգավորման: Այդ մասին հայտարարել է Եվրամիության խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը այսօր Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսին: Նա փոխանցել է, որ հանդիպման ժամանակ իր աջակցությունն է հայտնել օրերս Մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում ԵԱՀԿ-ի Մինսկի

Հայաստանը ստանձնեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը

Ս.թ. հունիսի 21-ին Օդեսայում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 28-րդ հանդիպումը, որի ժամանակ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը վեց ամիս ժամկետով՝ մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը, ստանձնեց կազմակերպության նախագահությունը։ Նախարարական հանդիպմանն իր ելույթում ՀՀ արտաքին գործերի նախարարը նշեց, որ ՍԾՏՀ կազմակերպությունը թևակոխում է իր գործունեության 22-րդ տարին` տնտեսական համագործակցության

The Armenian Reporter. «Մովսիսյան. Հավաքականի խաղը կբարելավվի ժամանակի ընթացքում»

Դանիա-Հայաստան 0:4 խաղի կապակցությամբ «Արմենիան ռիփորթեր» լրատվականը Ֆեյսբուքով հարցազրույց է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի հետ, որն այդ խաղում երկու գոլ է հեղինակել: Հարցին, թե արդյոք նա նախկինում խաղացել է Կոպենհագենի մարզադաշտում, երբ հանդես էր գալիս Դանիայի առաջնությունում եւ արդյոք նա այնտեղ գոլ խփել է, Մովիսիսյանը պատասխանել է. «Այո, ես խաղացել եմ այնտեղ

Կճոյանն ու Սուքիասյանն առնվազն երկու անգամ եղել են Կիպրոսում

Սիվիլնեթ․ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արք. Կճոյանը (Սամվել Կճոյանը) գործարար Աշոտ Սուքիասյանի հետ [որը Կճոյանի սանիկն է-ՍիվիլՆեթ] առնվազն երկու անգամ եղել է Կիպրոսում, ինչը 100%-ով ապացուցված փաստ է. հունիսի 20-ին ՍիվիլՆեթի տաղավարում նման հայտարարություն է արել օֆշորային հետաքննություն իրականացնող «Հետք» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը` նշելով, որ այս տեղեկությունը ճշտված է հենց նրանց` օդանավակայան ուղեկցողներից: «Հիմա Կճոյանը կարող

Էդիկ Բաղդասարյան․ «Հնարավոր չէ ուրիշի անունով օֆշորում ընկերություն բացել»

civilnet.am․  Անհնար է օֆշորում ընկերություն բացել այլ մարդու անունով` առանց նրա իմացության. հունիսի 20-ին ՍիվիլՆեթի տաղավարում այսպիսի հայտարարություն արեց «Հետք» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք առանց վարչապետ Տիգրան Սարգսյանի իմացության` հնարավոր էր նրա անունով օֆշորում ընկերություն գրանցել: «Ես համոզված եմ, որ հնարավոր չէ ուրիշի անունով օֆշորում ընկերություն բացել»,- ասաց «Հետքի»

Գյումրեցի ազատամարտիկ. «Գեներալ Մանվելի երկրապահի օրենքը կոնֆետի թուղթ է, խաբեություն»

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում, վերլուծելով օրերս խորհրդարանում առանց որեւէ առարկության, 97 կողմ ձայնով անցած՝ «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքի նախագծը, Արցախյան պատերազմի ազատամարտիկ Գեւորգ Ալիխանյանն ասաց. «Էդ օրենքը իսկական խաբեություն է, էսպես ասած, շոկոլադի թուղթ, քանի որ երկրապահ ազատամարտիկները դուրս էին եկել, պահանջներ են դրել սոցիալական հարցերի լուծման, փորձում են խաբել ազատամարտիկին: Նմանատիպ դեպքեր եղել

Տներ` կառուցված հին նավերից (Ֆոտոշարք)

Երբ նավերն ու նավակները դուրս են գալիս շահագործումից,  դեռ չի նշանակում, որ դրանք այլևս պիտանի և արժեքավոր չեն մարդկանց համար: Նրանցից կարելի է պատրաստել ինչպես փոքր տներ, այնպես էլ հյուրանոցներ: Աղբյուր՝ mirfactov.com  

ՀԱԿ երիտասարդների գործով նոր նիստի օրը հայտնի չէ

Վճռաբեկ դատարանը ՀԱԿ անդամներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի գործը դեռեւս չի ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության, այս մասին «Ա1+»-ին հայտնել է Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը։ Նրա խոսքերով՝ Վճռաբեկի վճիռը դեռ ամբողջությամբ պատրաստ չէ։ Այն կուղարկվի լրացուցիչ քննության, երբ ամբողջությամբ պատրաստ լինի։ Պարոն

«Ու՞մ ա պետք էլիտարը, երբ շնչելու օդ չկա». Երևանի նորակառույցների մասին

  «Մեր քաղաքը վերածվել է ասֆալտ-բետոնային անապատի նման մի բանի»: Բնապահպան Կարիեն Դանիելյանի կարծիքն է: Ըստ նրա`վերջին 10 տարվա ընթացքում Երևանում իրականացված շինարարությունը քաղաքը մոտեցրել է կոլապսի: «Մենք ընդօրինակեցինք Մոսկվայի փորձը: Որտեղ ազատ կամ կանաչ տարածք են տեսնում, շենքեր են կառուցում»,-ասում է բնապահապանը: Ինչպես նշում է տիկին Դանիելյանը, դեռևս 2006 թվականին Երևանի գլխավոր հատակագծի ընդունման

Դարպասապահը փամփուշտը գլխի մեջ խաղացել է 90 րոպե

 fedpost.ru– փոխանցմամբ՝ սերբիական սիրողական ֆուտբոլի ակումբներից մեկը դարպասապահ Դուշկո Կրտալիկան դարձել է անհավանական պատմության հերոս: Ըստ սերբիական Dnevni Avaz թերթի, 51-ամյա դարպասապահը խաղի ժամանակ դիմել է իր թիմի մարզչին` բողոքելով գլխացավից: Վերջինս հուսադրել է տղամարդուն ասելով որ ցավը առաջացել է գնդակով իր գլխին հարված ստանալու արդյունքում և հրահանգել շարունակել խաղը: Խաղի ավարտից հետո դարպասապահը կրկին

Լյուքս Ստեփանյանի հայրը հայհոյել է մահացած զինվորի մորը

Մայիսի 15-ին Նոյեմբերյանում սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հոր` Աշխարհիկ Ստեփանյանի դժգոհությունները Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանեց «Զինվոր» ՀԿ-ի համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտ Խաչատրյանը: «Նույն Աշխարհիկը, կանգնած իմ կողքին, մի սեւազգեստ կին էլ կողքիս սկսեց հայհոյանքներ իմ հասցեին հնչեցնել: Ինքը պահանջեց լրատվականներ, պահանջեց նախարարի գալը, բոլորը եղավ իր համար: Աշխարհիկին ոչ ճանաչել եմ, ոչ էլ խոսք

Ռուսաստանը օրենքով արգելեց միասեռականների կողմից երեխա որդեգրելը

Այսօր Ռուսաստանի պետական դուման երրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեց օրենք, համաձայն որի արգելվում է ռուսաստանցի ծնողազուրկ երեխաների որդեգրումը արտասահմանյան միասեռական ընտանիքների կամ զույգերի կողմից: Ինչպես տեղեկանում ենք Lenta. ru-ից , արգելքը տարածվում է նաեւ չամուսնացած կանանց եւ տղամարդկանց վրա, ովքեր այն երկրների քաղաքացիներ են, որտեղ օրինականացվել են նույնասեռական ամուսնությունները: «Ծնողազուրկ կամ առանց ծնողների խնամքի մնացած

Montreal Gazette. «Արմենյանը լքում է Մոնրեալի կոնսերվատորիան»

Մոնրեալի կոնսերվատորիայի նախկին տնօրեն և նույն հաստատության նվագախմբի ղեկավար Րաֆֆի Արմենյանը թողել է պաշտոնը այլ նվաճումների հասնելու համար: Հայտնում է «Մոնրեալ գազետ» թերթը՝ նշելով, որ այդ նվաճումներից մեկը ավստրիացի գրող Ստեֆան Ցվայգի «Զգուշացեք խղճահարությունից» վեպի հիման վրա վերջերս իր գրած օպերան է: «Սա ազատ լինելու առավելությունն է», – ասել է 71-ամյա Արմենյանը: Արմենյանը ծնվել է

Նաիրա Կարապետյանի դեմ դիմումը կարճեցին

Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն այսօր դռնբաց նիստում կարճեց ՀՀԿ պատգամավոր Նաիրա Կարապետյանի դեմ սկսված վարույթը: Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն այսօր քննում էր «Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թութունջյանը դիմումը,որով նա նա պահանջում էր քննել ՀՀԿ պատգամավոր Նաիրա Կարապետյանի վարքը: «Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դա վերաբերում է միջանձնային հարաբերություններին, կենցաղային վեճին, որը որեւէ առնչություն չունի պատգամավորի

Գրիշա Սարգսյան. «Պետք է կեղծ ազատամարտիկների փաստաթղթերը հետ վերցնեն» (Տեսանյութ)

Ըստ «Փառապանծ մարտիկ» ՀԿ նախագահի՝ օրենքի առաջ բոլորն էլ պիտի հավասար լինեն՝ անկախ մատուցած ծառայություններից եւ պաշտոնից

«Նոր օրենքը գրագողերին կզսպի, բայց խնդիրը միանշանակ չի լուծի»

«Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» լրամշակված օրենքը
կստիպի, որ սկզբնաղբյուրը նշեն եւ ցիտեն «նպատակն արդարացնող ծավալով»

412.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հունիսի 21-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2500000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 412.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412.75 դրամ:

Խանութը ներկայացնում է «գժոտ հավաքածու»

  Օրիգինալ քաղաքի «օրիգինալ» խանութներում հաճախ կարելի է փակցված գրառումների հանդիպել՝ մեկը մյուսից հետաքրքիր, մեկը մյուսից ծիծաղելի ու զարմանալի: Այս մեկն էլ բացառություն չէ, խանութը ներկայացնում է «գժոտ հավաքածու»` ամեն տեսակի մարդկանց համար 🙂 Տիգրանուհի Թասլակյան

Օֆշորային սկանդալի մասով ԲՀԿ-ն չի շտապում գնահատականներ տալ

Ձեր տպավորությամբ Աշոտ Սուքիասյանի ինքնախոստավանական նամակը միամիտ չէ՞ր՝ Aravot.am-ի հարցին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Ես անկեղծ ասեմ. ինձ չեն հետաքրքրում այդ բաները: Այդ հարցով դիմել են դատախազություն: Մինչեւ մենք չունենանք համապատասխան մարմինների եզրակացությունը, ես միայն քաղաքական գնահատական կարող եմ տալ: Իհարկե, ցանկալի երեւույթներ չեն: Որեւէ իրավական գնահատական իրավունք չունեմ տալ: Սպասենք արդյունքներին՝ նոր

Հանդիպում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

Մոր և մանկան առողջության հայկական դաշինքի հրավերով ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր Աղվերանում հանդիպում-երկխոսություն ունեցավ քաղաքացիական հասարակության ավելի քան 45 ներկայացուցիչների հետ: Նախարարը ներկայացրեց իրականացվող բարեփոխումները պոլիկլինիկան և հիվանդանոցային օղակներում, ֆինանսավորման և այլ ոլորտներում։ Խոսեց նաև առաջիկայում ակնկալվող տարբեր ծրագրերի, այդ թվում` առողջ ապրելակերպի խթանման մասին: Երկու ժամ տևած հանդիպման ընթացքում Դերենիկ Դումանյանը սպառիչ պատասխաններ

Ըստ Լեւոն Զուրաբյանի՝ ՎՊ հաշվետվության մասին առաջ ԱԺ-ում չէին խոսում (Տեսանյութ)

Բայց հիմա Հայաստանի ԱԺ-ում հայտնվել է մի անկաշկանդ ընդդիմություն, որը թույլ չի տա, որ որեւէ հարց այդպես արագ անցկացնեն, կոճակները սեղմեն ու անցնեն առաջ:

Ոստիկանությունը դատարան կներկայացնի ծառայողական քննության արդյունքները

ՀՀ վարչական դատարանը բավարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի, իրավապաշտպան Արայիկ Զալյանի միջնորդությունը, համաձայն որի ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը դատարան պետք է ներկայացնի ծառայողական քննության փաթեթը: Իրավապաշտպանները դիմել էին դատարան՝ խնդրելով պարտավորեցնել ՀՀ ոստիկանության վերոհիշյալ վարչությանը, որպեսզի այն տեղեկատվություն տրամադրի իրենց, ինչպես նաեւ տույժի ենթարկել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ

Երևանի քաղաքապետի ոսկե մեդալներ՝ բուժաշխատողներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Բուժաշխատողի միջազգային օրվա կապակցությամբ առողջապահության համակարգում բարեխիղճ և անմնացորդ աշխատանքի համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրել «Կարմիր բլուր» պոլիկլինիկայի բժիշկ-վարակաբան, Երևան քաղաքի գլխավոր մանկաբույժ Էլեոնորա Մնացականյանին և Երևանի քաղաքապետարանի «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի տնօրեն Լևոն Գրիգորյանին։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է հյուրերին մասնագիտական օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնել  առողջապահության ոլորտում

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930