Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ուկրաինայի և Մոլդովայի իր գործընկերներին

Հունիս 21,2013 20:30

Օդեսայում ընթացող ՍԾՏՀ նախարարների խորհրդի նիստին  մասնակցող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի օրակարգը նախատեսում էր նաև երկկողմ հանդիպումներ:

Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարայի հետ հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման շուրջ։

ԵԱՀԿ-ում ուկրաինական նախագահության համատեքստում անդրադարձ եղավ ԵԱՀԿ օրակարգային խնդիրներին, կազմակերպության գործող նախագահի տարածաշրջան կատարելիք այցի ժամկետներին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

 

Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրացիայի նախարար Նատալիա Գերմանի հետ հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց նրան նշանակման կապացությամբ՝ հույս հայտնելով, որ Մոլդովայում նոր կառավարության ձևավորումից հետո գործուն քայլեր կձեռնարկվեն երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու, հայ-մոլդովական համագործակցությանը նոր լիցք հաղորդելու ուղղությամբ։

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ և բազմակողմ շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր, ինչպե նաև հայ-մոլդովական ձևաչափում կայանալիք հանդիպումների առաջիկա ժամանակացույցը:

Նախարարներն անդրադարձան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, խորհրդարանական ձևաչափով համագործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ամրապնդման ուղղությամբ իրականացվելիք քայլերին։

 

ՀՀ ԱԳՆ մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930