Օրվա լրահոսը

«1 անձի ուղեվարձը հաշվարկել են 212 դրամ» (տեսանյութեր)

Այսօր ուղեւորափոխադրողները կրկին իրենց դժգոհությունները ներկայացրեցին, որ այլեւս չեն կարողանում 100 դրամ ուղեվարձի պայմաններում աշխատել եւ պահանջում են Երեւանի քաղաքապետարանից շատ սեղմ ժամկետներում վերանայել սակագինը: «Ընկերությունների տնտեսական վիճակն ահավոր է, չեն կարողանում ձեռք բերել անվադողեր, մարտկոցներ, չսառող հեղուկ, չեն կարողանում վճարումներ կատարել, գույքահարկ չեն կարողանում վճարել: Քաղաքապետարանին խնդրել ենք 3 օրում պատասխան տան, եթե հանձնաժողովը

Times of India. Եթե Արոնյանը խաղար չեմպիոնության համար, ես այլ մրցաշար կվարեի. Աշոտ Վարդապետյան

Երբ մրցավար Աշոտ Վարդապետյանը վարի Վիշվանաթան Անանդի և Մագնուս Կառլսենի նոյեմբերի 9-ին Հնդկաստանում կայանալիք շախմատային հանդիպումը, նա շնորհակալ կլինի իր հայրենակից ԼևոնԱրոնյանից, որ Լոնդոնում չհաղթեց հավակնորդների մրցաշարում: Եթե հաղթած լիներ, 58-ամյա Վարդապետյանը չէր կարող վարել աշխարհի գահի համար այս մրցամարտը: Գրում է «Թայմս օֆ Ինդիա» թերթը: «Աշխարհի չեմպիոնության խաղերը միակ շախմատային մրցաշարը չէ: Եթե Արոնյանին

«Ինտերնետ բոուլինգ». Հայկ Անտոնյանը հաղթեց բոլոր մրցակիցներին

«Փլեյ Սիթիում» անցկացվեց «Ինտերնետ բոուլինգի» անհատական «Հանդիկապ» առաջնությունը, որին Հայաստանից մասնակցեցին «Արարատ» թիմի անդամներ Արսեն Աղաբաբյանն ու Հայկ Անտոնյանը եւ «Մեդիա» թիմի ներկայացուցիչ Անուշ Աղաբաբյանը: Ընտրական մրցաշարում նախ մեր մարզիկները մրցեցին միմյանց հետ՝ միջազգային առաջնությունում երկու մասնակիցներին որոշելու համար: Արգելքը չհաղթահարեց Անուշ Աղաբաբյանը: Սմոլենսկի հետ պայքարում մեր երկու մարզիկներն էլ հաղթեցին իրենց մրցակիցներին: Հաջորդ փուլում՝

Հայտնաբերվել է դի

Նոյեմբերի 8-ին, ժամը 18.30-ին տեղեկատվություն է ստացվել,  որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Տիգրաան Մեծ փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի՝ կախված վիճակում: Բնակարան մուտք գործելու համար անհհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ փրկարարները բացել են բնակարանի դուռը և նկուղում՝ կախված վիճակում, հայտնաբերել Խ. Ս. (ծնվ.1969թ.) դին :   ԱԻՆ

Արեգ Հովհաննիսյան. «Հայաստանը միակ երկիրն է աշխարհում, որտեղ սպորտային բժշկությունն ու հակադոպինգային ծառայությունը միավորված են»

«Սա աբսուրդ է: Աշխարհի ոչ մի երկրում նման բան չկա: Ամեն տեղ դրանք գործում են միմյանցից անկախ: Միայն Հայաստանում են դրանք միավորված «մեկ տանիքի ներքո»: Ստացվում է, որ, օրինակ ես, որպես Սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնի ղեկավար, միեւնույն ժամանակ կարող եմ մարզիկին մի կողմից դոպինգ տալ, մյուս կողմից՝ բռնել եւ որակազրկել», – Aravot.am-ին

Ընդդիմադիրները իշխանափոխության պլան են մշակում (Տեսանյութ)

Այսօր ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը մի քանի ընդդիմադիր կուսակցությունների հետ քննարկում էր կազմակերպել` թե ինչպես հասնել իշխանափոխության. ներկայացված առաջարկներն էին` սկսած ժողովրդի մոբիլիզացումից, խորհրդարանական ուժերի միջոցով ներկայացվող առաջարկներից մինչեւ ուղղակի հեղափոխություն: Դեռ կոնկրետ որեւէ առաջարկի շուրջ ընդհանուր համաձայնության չեկած, պարոն Սարգսյանը նույնիսկ մտահոգություն արտահայտեց, թե` եթե հասնեն իշխանափոխության, ի՞նչ են անելու հետո. «Երբ գնացինք ու հեռացրինք

ABC. Ճառագայթման թունավորման վատագույն դեպքերից՝ Հարի Դաղլյանի մահը

Այս շաբաթ տարածված լուրերի հետ կապված, որ Պաղեստինի նախկին առաջնորդ Յասեր Արաֆաթի մահվան պատճառը կարող է ճառագայթային թունավորումը լինել, «Էյ Բի Սի» լրատվականը առանձնացրել է ճառագայթման թունավորման 10 վատագույն դեպքերը՝ հիշելով նաև Հարի (Հարություն Գրիգոր) Դաղլյանի հետ կատարվածը: Ամերիկահայ ֆիզիկոս Դաղլյանը 1945թ. Նյու Մեքսիկո նահանգի Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայում աշխատում էր Մանհեթենի հույժ գաղտնի ծրագրի

Ոստիկանություն. Զինծառայողները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկություններին չեն կարող մասնակցել

Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, ըստ որի` Արարատում գրանցված բազմաթիվ զինծառայողներ  արձակուրդ են ստանում և նրանց տրամադրվում են անձնագրերը, որպեսզի մասնակցեն ընտրություններին: Հայտնում ենք, որ շրջանառվող լուրը ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը: Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողները տեղական ինքնակառավարման

«Հարսնաքարի գործով» մեղադրողը արժանահավատ է համարում տուժողների ցուցմունքները եւ պնդում իր պատժաչափը

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր սպասվում էր մեղադրող Արմեն Մարուխյանի մեղադրական ճառը: Այն երկրորդ անգամ լսվեց այս դատարանում: Մեղադրողը  «Հարսնաքարի գործով» ամբաստանյալների` ռեստորանային համալիրի աշխատակիցների համար պահանջել էր տասներեք տարվա ազատազրկում, այն բանի համար, որ նրանք ընդհանուր, միասնական դիտավորությամբ դաժան ծեծի էին ենթարկել Վահե Ավետյանին, նրա

Կրթական նոր նախաձեռնություններ հայ-ռուսական օրակարգում

Այսօր Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը հանդիպում է ունեցել «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ղեկավար Կ. Կոսաչևի հետ: Ողջյունելով հյուրերին` Կ. Կոսաչևը կարևորել է երկու երկրների մեջ հումանիտար համագործակցությունը, ընդգծելով հատկապես նախարարության հետ կրթության և գիտության բնագավառներում իրականացվող համատեղ ծրագրերը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ա. Աշոտյանը նշել

«Ծնողների մեծ մասը չի ուզում ընդունել, որ իր երեխան հիվանդ է». հոգեբույժ

«Երիտասարդների մոտ շատացել են հոգեկան շեղումները, ոչ թե հիվանդությունների թիվը կամ քանակը»,- նոյեմբերի 8-ին «Անալիտիկ» վերլուծական կենտրոնում հայտարարեց պրոֆեսոր, հոգեբույժ Սամվել Սուքիասյանը: Նրա խոսքերով այդ հոգեկան շեղումների պատճառները կարող են հանդիսանալ կրթությունը, անձի մակարդակը, նրա դաստիարակությունը, արժեքային համակարգը, սոցիալ-տնտեսական պայմանները: Սամվել Սուքիասյանի խոսքերով ավագ սերունդը կարող է, չհասկանալով երիտասարդներին, կարծել՝ նրանք գժվել են, բայց դա

Դավիթ Տոնոյանն ընդունել է Ազատամարտիկների խորհրդի ներկայացուցիչներին

Ս.թ. նոյեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ձևավորված ազատամարտիկների բարձրացրած հարցերով զբաղվող գերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Ազատամարտիկների խորհրդի ներկայացուցիչներ Տիգրան Հարությունյանին, Հովիկ Վարդումյանին և Կոլյա Քոչարյանին: Հանդիպման ընթացքում  քննարկվել են ազատամարտիկների կողմից բարձրացված մի շարք հարցեր: Անդրադարձ է եղել պահեստազորի գնդապետ Վ. Ավետիսյանի ձերբակալմանը, ազատամարտիկների կարգավիճակին

Քննիչը փախել է Վ.Պետրոսյանի հիվանդասենյակից

«Երբ Վարդան Պետրոսյանը խնդրեց, որ իրեն տրամադրվեն օրենքով նախատեսված փաստաթղթերը, որոնք իրեն հասանելի են եւ գրավոր միջնորդություն ներկայացրեցինք, քննիչը չգիտես ինչու դադարեցրեց հարցաքննությունը, չարձանագրեց այն հարցերը, որոնք Վ.Պետրոսյանը խնդրեց արձանագրել, չտվեց նույնիսկ արձանագրությունը ստորագրելու համար, հարցաքննությունը թողեց կիսատ, դուրս եկավ սենյակից, գնաց»,- «Փաստիոնֆո»-ին հայտնեց դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ միջադեպից հետո

«Պապ ջան, ցավդ տանեմ, հպարտանում եմ քեզանով». Շանթին դիմավորեցին ծափահարություններով

news.am. Նոյեմբերի 8-ին, ժամը 16։55-ին «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանին ձեռնաշղթաներով դուրս բերեցին ՔԳՎ-ից ու ոստիկանական մեքենայով տեղափոխեցին առայժմ անհայտ ուղղությամբ։ Դրսում կանգնած էր նրա որդին՝ Շահեն Հարությունյանը՝ ընկերների եւ ձերբակալվածներին աջակցելու եկած Նախախորհրդարանի անդամների հետ։ Հավաքվածները ծափահարություններով եւ «հերոս» բացականչություններով դիմավորեցին Շանթ Հարությունյանին։ «Պապ ջան, ցավդ տանեմ, հպարտանում եմ քեզանով»,- գոռաց Շահենը։ «Ուղղակի սիգարետս

Ռուբեն Սաֆրաստյան. «Վահան Բայբուրդյանը մարմնավորում է ժամանակակից մտավորականի լավագույն կերպարը»

Վաստակաշատ գիտնական, ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր Վահան Բայբուրդյանն 80 տարեկան է: Եվ այսօր վաստակաշատ գիտնականի հոբելյանին նվիրված միջոցառում անցկացվեց ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում: Ողջունելով ներկաներին և շնորհավորելով հոբելյարին` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասաց. «Վ. Բայբուրդյանը տարիներ շարունակ հաստատուն քայլեր է արել և շարունակում է անել գիտության, կրթության և այլ

ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

 Սույն թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ սահմանադրական դատարանում տեղի է ունեցել ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքային խորհրդակցությունը, որի շրջանակներում հանձնաժողովի անդամներն իրենց դիտողությունները և նկատառումներն են հայտնել նախորդ նիստերի քննարկումների արդյունքներն ամրագրող գրավոր տեքստի վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահը կամփոփի ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները, և դրանք կներկայացվեն Հանձնաժողովին:  Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա 2013թ-ի նոյեմբերի 15-ին:  ՀՀ արդարադատությա

Կապանում զանգվածային կրճատումներ կլինե՞ն, թե՞ ոչ

Վերջին օրերին Կապանում բնակիչների շրջանում մտահոգության տեղիք էր տվել համացանցում տեղ գտած այն տեղեկությունը, որ Կապանի քաղաքապետի որոշմամբ՝ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 25-ից ավելի հիմնարկներում զանգվածային կրճատումներ են սպասվում. աշխատանքից կազատվեն բոլոր պահակները, հաշվապահները, գործավարները և գանձապահները, ովքեր ներկայիս պայմաններում աշխատում են նվազագույն աշխատավարձով եւ արդեն ստացել են համապատասխան ծանուցագրերը: «Կապանի քաղաքապետը որոշել է դատարկել Կապան

Գարնանը կարտոֆիլը կթանկանա (Տեսանյութ)

Վրաստանի սահմանից հետ ուղարկված մոտ 500 տոննա կարտոֆիլը Հայաստանում արդեն սպառվել է. վստահեցնում Է Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը. «Այս տարի մի գրամ կարտոֆիլ չենք կորցնելու, մեզ կբավարարի, մի փոքր էլ կարտահանեք»։ Պարոն Բերբերյանը հիշեցնում է, որ տարածաշրջանում ամենալավ կարտոֆիլագործները Հայաստանում են: Նա նորմալ է համարում, որ մեր երկրում մեկ կգ կարտոֆիլի գինը 120 դրամ

Աշոտ Մելիքյան. «Լավ կլինի, որ մեր քաղաքական վերնախավը գոնե այս հարցում չհետևի ՌԴ օրինակին»

«Միացյալ Ռուսաստան» խմբակցության պատգամավորները հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ փոփոխություններ կատարել ՌԴ «ԶԼՄ մասին» օրենքում, որը հնարավորություն կտա բոլոր ԶԼՄ-ներին համախմբել մեկ ընդհանուր ինքնակարգավորվող մեդիա կազմակերպության մեջ: Պատգամավորները կարծում են, որ այդպիսով հնարավոր կլինի երկրում ստեղծել մեկ համազգային ինքնակարգավորվող մեդիա կազմակերպություն և այն այդպես բուրգային սկզբունքով կղեկավարի բոլոր ԶԼՄ-ներին: Նախաձեռնության հեղինակները նաեւ կարծում են, որ

Նախախորհրդարանը քաղաքական փոփոխության խնդիր է դնում

Երկուշաբթի օրը Նախախորհրդարանը հանրային քննարկումների սեղանին կդնի նոր Հայաստանի ձեւավորման եւ զարգացման համար իրենց մշակած ռազմավարական հայեցակարգի սոցիալ տնտեսական ոլորտին վերաբերող առաջարկները: «Ազգային հարստության ստեղծման հնարավորությունների ավելացում եւ ստեղծված հարստության արդար ձեւաբաշխում, ստեղծագործելու հնարավորությունների ստեղծում, բարձր տեխնոլոգիաների խթանում, երկրի տնտեսական աճը հիմնել բարձր տեխնոլոգիաների վրա»,- սոցիալտնտեսական ոլորտի առաջնահերթ փոփոխություններն, ըստ իրենց հայեցակարգի, այսօր «Նոյան տապան»

Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Տարածքային կառավարման նախարարությունում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Տարածքային կառավարման նախարարություն և խորհրդակցություն անցկացրել ղեկավար անձնակազմի հետ՝ տարածքային կառավարման նախարարության գործունեության հիմնական ուղղություններով իրականացված աշխատանքների ու խնդիրների վերաբերյալ, հանդիպման ավարտին պատասխանել նաև նախարարության աշխատակիցներին հետաքրքրող հարցերին: Մինչ խորհրդակցությունը, Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել նախարարությունում, ծանոթացել աշխատակազմի ստորաբաժանումների աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ` նրանց կողմից իրականացվող աշխատանքների, առկա

Վյաչեսլավ Կովալենկո. Եվրամիություն տանող ճանապարհը դեպի դժոխք տանող ճանապարհ է

«Հայաստանը եթե գնա Եվրամիության հետ մերձեցման ճանապարհով, Հայաստանը կգնա դեպի դժոխք»,- այսօր «Նովոստի Արմենիա» մամուլի կենտրոնում պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ ասաց ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Ամիսներ առաջ մեջբերելով Հայաստանի նախագահի՝ հունիսի վերջին Վարշավայում ունեցած ելույթը, թե հայ ժողովուրդը եվրոպական արժեքների կրող է` նախկին դեսպան Կովալենկոն ասել էր. «Իր գանձարանում տեղ տալով եվրոպական արժեքներին՝

«Շանթի արածը երկիրը սիրող մարդու ճիչ էր». հոգեբան

Aravot.am-ի հետ զրույցում «Հայաստանի Ցեղապաշտական» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի գլխավորած հեղափոխության մասին նման կարծիք հնչեցրեց հոգեբանական գիտությունների թեկնածու Աշոտ Հակոբյանը: Ըստ նրա, հասարակությունը կուսակցությունների կողմից տարիներ շարունակ լսել է նույն տափակաբանությունն ու մերկապարանոց հայտարարությունները, իսկ Շանթ Հարությունյանը ցույց տվեց պայքարի իր մոդելը, ձևը: Ըստ հոգեբանի, այլ հարց է, որ նա մենակ էր ու թույլ: «Եթե հոգեբանական

Կարմիրգլխարկավորները առժամանակ դադարեցնում են պայքարը

Փակ շուկայի վերակառուցման շարժման կողմնակիցների համակարգող Սուրեն Սուրենյանցի հայտարարությունը «Հաշվի առնելով, որ Փակ շուկայի վերակառուցմանն ըննդիմացող փոքրաթիվ խմբակը՝ ասելիքի և անելիքի առումով, սպառել է իրեն՝ վերջին օրերին չկարողանալով կազմակերպել գեթ մեկ ակցիա, մեր շարժումը հայտարարում է, որ ժամանակավորապես դադարեցնում է ակցիաների կազմակերպումը։ Մեր շարժման կորիզը կազմում են կայացած, իրենց գործն ունեցող երիտասարդները, որոնց էներգիան և

Աշնանային ծառատունկի շրջանակում մայրաքաղաքում շուրջ 20 հազար ծառ ու թուփ կտնկվի

Եռաբլուրին հարակից անտառագոտիներից մայրաքաղաքում մեկնարկել է 2013 թվականի աշնանային ծառատունկը: Գործընթացն առավել հասցեական իրականացնելու նպատակով ծառատունկին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կանաչապատման ու կոմունալ բաժինների , համատիությունների ու հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներ, վարչական շրջանի բնակիչներ: Ակտիվ ներգրավվածությունը ծառատունկին նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից` ոլորտի պատասխանատուների առջև դրված խնդիրն էր: Նկատի ունենալով Եռաբլուրի նշանակությունը յուրաքանչյուր հայի համար,

Կարծիք նոյեմբերի 5-ին կատարվածի մասին. «Երիտասարդները զանգվածային պսիխոզի մեջ էին»

Հայտնի է, որ լինում են մեծ ու փոքր առաջնորդներ, որոնք այնքան ուժեղ ազդեցություն են ունենում իրենց շրջապատի եւ հատկապես հետեւորդների վրա, որ այդ ազդեցության ենթարկվածները հայտնվում են պարզապես հիվանդագին վիճակում (զանգվածային պսիխոզի մեջ): Ընդ որում՝ կարեւոր չէ, որ այդ առաջնորդը կատարյալ անձ լինի: Նա կարող է ինքն էլ հոգեկան շեղումներ ունենալ, եւ հաճախ հենց այդպիսիների

«Բարեւ Երեւանն» առաջարկում է հրավիրել հանրային լսումներ

8 նոյեմբերի 2013, Երևան: Ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակ է հղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որում ասվում է, որ վերջին տարիներին Երեւան քաղաքում հասարակական ընդվզումներով ու ոստիկանական ուժերի ներգրավմամբ ուղեկցվող կառուցապատումները խրոնիկական բնույթ են ստացել ու դարձել սովորական երեւույթ: Գրեթե առանց բացառության, դիտարկված բոլոր դեպքերում (Կոմիտաս 5, Սայաթ Նովա 12, Ամիրյան 18-25, Փակ

Բարեխիղճ տնտեսվարողների աջակցությամբ Երևանում ավելանում է մշտադալարների թիվը

Մայրաքաղաքում մեկնարկած աշնանային ծառատունկին զուգահեռ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հորդորով, տնտեսվարողները, պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման շրջանակում, իրենց աշխատանքային գրասենյակների, գործունեության օբյեկտների հարակից տարածքներում տնկում են մշտադալար ծառեր ու թփեր։ Մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում արդեն երկու տասնյակից ավելի տնտեսվարողներ միացել են մշտադալարների տունկի նախաձեռնությանը։ Իսկ վարչական շրջանների աշխատակազմերը շարունակում են տնտեսվարողներից առաջարկներ ստանալ՝ ծառատունկի օժանդակ այդ ծրագրին

Նոր «Պեպո» կնկարվի

Ռեժիսոր Վահան Խաչատրյանը  «Getrik Production»-ի հետ պատրաստվում է «Պեպո» նկարել՝ նոր մեկնաբանությամբ: Aravot.am-ի հետ զրույցում ռեժիսորն ասաց, որ առայժմ ստեղծագործական, սցենարական եւ գործնական բանակցությունների մեջ են: «Ամենակարեւոր խնդիրը, որ «Պեպոյի» մեջ կա, այսօր էլ կա՝ ցավոք, մենք համակերպվել ենք ամեն ինչին…Այսօր Պեպոն չկա,  մեր մեջ սպանել ենք: Երբ փոքր էի, իմ հերոսը Աթոսն էր, իմ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930