Օրվա լրահոսը
Ոչինչ չի կատարվում
Փաստորեն ամառն սկսվեց, մինչդեռ քաղաքական դաշտի ընդդիմադիր դերակատարները արդեն աշնանը պետք է վերադառնան կամ նոր գաղափարներով ու նորոգված, կամ խոստովանեն, որ գործընթացներից դուրս են մնում վերջնականապես եւ դաշտը հանձնեն բոլորովին այլ մարդկանց (Նախախորհրդարանի եւ նրա շուրջը տեղի ունեցողն այս բոլորից դուրս դեռեւս չենք դնում): Քանի որ մինչեւ այժմ տեղի ունցածը եւ վերջին երեք մեծ ընտրությունների
Խանջյան փողոցում վրաերթի հետևանքով մահացած տղամարդու ինքնությունը պարզվել է
Հունիսի 17-ին, ժամը 00.05-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել անձը չպարզված, միջին տարիքի տղամարդու, որից հետո նրան վրաերթի է ենթարկել նաև «Աուդի» մակնիշի ավտոմեքենա, որին էլ ընդհարվել է «Ռովեր» մակնիշի ավտոմեքենա: Վրաերթի հետևանքով անձը չպարզված տղամարդը տեղում մահացել է: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ մահացածը 1947 թ. ծնված Լավրենտ Դավթյանն
Հայաստանում կլինի երեք ավիափոխադրող ընկերություն
Այսօր «Տեսակետ» ակումբում Հանրային խորհրդի ավիացիայի ենթահանձնաժողովի անդամ Լեւոն Ղազարյանը անդրադարձավ ազգային ավիափոխադրողներին, որոնք ապագայում կլինեն երեքը: «Բնագավառն ազատականացվեց, երկրի նախագահը հստակ հայտարարեց, որ Հայաստանում պետք է լինեն մեկից ավելի ավիափոխադրողներ, որոնք հնարավորություն կտան խուսափել խնդիրներից, ինչպես եղավ «Արմավիայի» դեպքում»,- ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ կհայտարարվի մրցույթ, որին կմասնակցեն նաեւ դրսի ավիաընկերությունները: Անդրադառնալով ոլորտի բացերին՝ Ղազարյանը
Չեխիայի վարչապետի քայլը հիշեցնում է, թե ինչ է եվրոպական քաղաքական համակարգը, ինչ՝ հայկականը
Երեկ հայտնի դարձավ, որ Չեխիայի վարչապետ Պյոտր Նեչասը հրաժարական է տվել։ Ընդ որում, նա հեռացել է ինչպես երկրի կառավարության ղեկավարի, այնպես էլ իշխող Քաղաքացիական դեմոկրատական կուսակցության առաջնորդի պաշտոնից։ Իսկ պատճառը կոռուպցիոն սկանդալն է, որում ներգրավված են երկրի արդեն նախկին վարչապետի աշխատակազմի անդամները, այդ թվում՝գրասենյակի ղեկավարը։ Իր հրաժարականը Չեխիայի վարչապետը հիմնավորել է շատ կոնկրետ՝ «քաղաքական պատասխանատվությամբ»։
Կդադարեցվի Նուբարաշեն եւ Էրեբունի վարչական շրջանների ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 19-ին ժամը 07.00-23.00 կդադարեցվի ջրամատակարարումը. -Նուբարաշեն վարչական շրջանի` Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի, 11-րդ փողոցի և 1, 2, 3 նրբանցքների, Ա, Բ, Գ, Դ և այգեգործական Բ թաղամասերի ու հարակից տարածքների, – Էրեբունի վարչական շրջանի` Մուշավան և Վերին ջրաշեն թաղամասերի
ՀՀ ՊՆ N զորամասի ավագ սպան խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և անձի առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` ՀՀ ՊՆ N զորամասի ավագ սպա, կապիտան Կառլեն Միրզոյանը մեղադրվում է այն բանում, որ նա, 2013թ. մարտի 2-ին` ժամը 0820-ի սահմաններում, իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Երևանի
Ֆելիքս Թոխյանի որդին՝ կատարված գողության մասին
Դավիթաշենի նրանց պատկանող բնակարան մեր այցի պահին փականագործները Թոխյանների բնակարանի փականին մեկն էլ էին ավելացնում։ Մեր հարցին, թե ինչ եւ ինչպես է կատարվել, Պապին Թոխյանը պատասխանեց. «Օրը ցերեկով մտել են, փականը ջարդել ու գողություն կատարել»։ ՍԴ անդամի որդին ասաց, որ ամեն ինչ տեղի է ունեցել աշխատանքային օրը, աշխատանքային ժամին, երբ տանը ոչ ոք չկար։ «Այս
Ուղեկցող պահակախմբի ավագը մեղադրվում է պաշտոնեական անփութության մեջ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով սույն թվականի հունիսի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի 1-ին ջոկի ավագ ոստիկան Հարություն Հովհաննիսյանին: Նախաքննությամբ պարզված տվյալների համաձայնª Հ. Հովհաննիսյանը, 2013 թվականի ապրիլի 18-ին վերակարգով նշանակված լինելով կալանավոր Ա.Կաբալյանին ՀՀ ԱՆ
Մեխակ Գաբրիելյանը հաշտության առաջարկ չի ստացել
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի դատավճռով՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Գերագույն խորհրդի պատգամավոր Սամսոն Ղազարյանը խարդախության համար դատապարվեց 4 տարի ժամկետով ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, իսկ վաշխառության հոդվածով՝ 1 տարի: Վերջինի համար դատարանը Սամսոն Ղազարյանի նկատմամբ կիրառեց անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներումը: Սամսոն Ղազարյանը դիմեց ՀՀ քրեական եւ զինվորական
ԱԺ նախագահ. «Բացառում եմ, որ Սուրիկ Խաչատրյանը կարող է ճնշում գործադրել իրավապահների վրա»
Հատված ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հարցազրույցից: – Պարոն Աբրահամյան, խոսե՞լ եք Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ, ի վերջո, ի՞նչն է եղել այդ դաժան սպանության պատճառը, և ի՞նչը հասցրեց այդ մարդկանց Ս. Խաչատրյանի տուն: -Նախ առիթն է հարկավոր ճշտել: Ես չեմ տեսել, չեմ հարցրել, չգիտեմ, քանի որ գործը հիմա քննվում է, թող քննվի, կիմանանք:
Ազգային-եկեղեցական ժողովի փոխարեն, Բեյրութում կրկին կայացավ կուսակցական ժողով
Հունիսի 12-15-ը, Անթիլիասում, Լիբանան, Արամ Ա. կաթողիկոսի նախագահութեամբ, կայացավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ազգային ընդհանուր ժողովը: Չորսօրյա ժողովի օրակարգերն էին. ա- Ազգային Կենտրոնական վարչության Քաղաքական և Կրոնական ժողովների գործունեության քննարկում, բ- Քրիստոնեական դաստիարակություն, գ- Հայեցի կրթություն, դ- Հայ Դատ, ե- Երիտասարդություն, զ- Միջեկեղեցական հարաբերություն: Յուրաքանչյուր չորս տարին մեկ գումարվող սույն ժողովում Թեհրանի հայոց թեմն, ըստ
Կայքերը վերածվում են «Ֆեյսբուքի» հավելվածների
Ո՞րն է քաղաքական-հասարակական կայքի գործառույթն այդ դեպքում՝ ֆեյսբուքյան ծաղկաքա՞ղը։
ԿԱՐԱՊԵՏԻՉԻ ՈՒՂԵՐՁԸ
Ձախ ու աջին ընտրելով՝ Վերջացրիք էս թատրոնը: Էս անգամ էլ մոռացաք, Որ ես էի կենտրոնը:
Վթարի վայրից փախուստի դիմած վարորդը ներկայացել է ոստիկանություն
Հունիսի 17-ին, ժամը 18.45-ին, 1991 թ. ծնված Սուրեն Ն.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Վարդենիս-Մարտունի ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետևանքով «ԳԱԶ-31029»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վարդենիսի բժշկական կենտրոն, իսկ Սուրեն Ն.-ն վթարից հետո դիմել է փախուստի: Նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, նա նշված ավտոմեքենայով ներկայացել է բաժին: Կատարվում է քննություն:
Երիտասարդները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը
Հայաստանի ազատ ըմբշամարտի երիտասարդական հավաքականն այս օրերին նախապատրաստվում է Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում հուլիսի 4-ից 8-ը կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Ազատ ոճայինները վերջերս են ավարտել նախապատրաստական նախավերջին հավաքը Ծաղկաձորում եւ հիմա մարզումները շարունակում են տեղերում: Նրանք Ֆուտբոլի ակադեմիայում եւս մեկ անգամ մեկտեղ կհավաքվեն հունիսի 24-ից եւ եզրափակիչ հավաքի ավարտից հետո կմեկնեն մրցավայր: Ավագ մարզիչ Ավետիք Գրիգորյանն արդեն
Սամվել Կարապետյանը կոշտ քննադատության է ենթարկել հայկական սերիալները (տեսաբլոգ)
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում անդրադարձել է հայկական սերիալներին և դրանց աղետալի հետևանքներին: Ըստ հուշարձանագետի՝ հայկական հեռուստաեթերը ողողած սերիալները մեր ազգի անդեմության հայելին են: Սամվել Կարապետյանի տեսաբլոգի ադմինիստրացիա
«Գարեգին Նժդեհ» նախաձեռնությունը դիմել է Սերժ Սարգսյանին
«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը /ք․ Գորիս/ նամակով դիմել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանին՝ մտահոգություն հայտնելով Սյունիքի մարզպետի պաշտոնում սյունեցիների կողմից անունդունելի անձի նշանակումը կանխելու հարցով: Մամուլում շրջանառվող անունները նախաձեռնության անդամներին տագնապի տեղիք են տալիս: Նամակում ասվում է, որ Սյունիքի մարզպետը պետք է լինի հայրենասեր, սյունեցիներին նվիրյալ, սյունեցիների կողմից ընդունված և հարգված, պետական համակարգում փորձառություն ունեցող
Ֆրանսիայում կայացավ «Անրի Վերնոյ» ցուցահանդեսի բացումը
Հունիսի 17-23-ը Ֆրանսիայի Մարսել քաղաքում ՀՀ սփյուռքի նախարարությունը «Terre d` Armenie» կազմակերպության, «ARARAT TV»-ի տնօրեն Ռիչարդ Ֆինդիկյանի, Մարսելի փոխքաղաքպետ, «Didier Parakian» բրենդի հիմնադիր Դիդիե Պարակյանի, Մարսելի Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի, և Մարսելի 13, 14-րդ թաղամասերի թաղապետ, Մարսելի հայ մշակույթի և երիտասարդության տան ղեկավար Կարո Հովսեփյանի հետ համատեղ, Մարսելում կազմակեպում են «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթ» միջոցառումների շարք: Մեկշաբաթյա
Րաֆֆի Հովհաննիսյանը չմեկնեց Սյունիք
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր չի մեկնել Սյունիքի մարզ։ Այցելության մտադրության մասին նա հրապարակավ հայտարարել էր շաբաթ օրը՝ կուսակցության համակիրների հետ հանդիպման ժամանակ։ «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ չմեկնելու պատճառը ԱԺ-ի արտահերթ նիստն է: Մանրամասները՝ այստեղ:
НТВ. «Ռուսաստանում ձերբակալել են անցորդներից հեռախոս գողացող, վարորդներից գումար յուրացնող հայի»
Սանկտ Պետերբուրգի ոստիկանները ձերբակալել են խարդախ ուղևորի: Հայտնում է «Էն Տե Վե» հեռուստաընկերությունը: 48-ամյա հայազգի տղամարդը ճանապարհին մեքենա էր կանգնեցնում ու վարորդներից գումար էր խնդրում՝ խոստանալով վերադարձնել տված գումարի կրկնապատիկը: Վարորդները վստահում էին նրան, անվճար տանում նրան մի քանի հասցեներով: Մի հասցեում, ամեն անգամ դա լինում էր Իվանովսկ փողոցի 26 բնակարանը, ուղևորը դուրս էր գալիս
Ադրբեջանը ժամանակակից զինտեխնիկա է ձեռք բերել Ռուսաստանից
Ռուսական warfiles.ru կայքը գրում է, որ Ադրբեջանը T-90-ի բազայի վրա կառուցված ТОС-1А կրականետ համակարգեր է գնել Ռուսաստանից: Բացի վերոնշյալից, Ադրբեջանը նաեւ T-90C տանկեր, ՀՄՄ-3-ներ է գնել, գրում է Lragir.am-ը: Ավելի վաղ ТОС-1А մեքենաներից ձեռք է բերել նաեւ Ղազախստանը: Ըստ աղբյուրի, այս տեխնիկան ավելի ժամանակակից է, քան այն, ինչ գտնվում է ռուսական բանակի տրամադրության տակ: ТОС-1А
Ամերիկացի միլիարդատերը Վլադիմիր Պուտինին կատակով էր գող համարել
Օրերս լրատվամիջոցների հրապարակումների գլխավոր թեման ամերիկացի միլիարդատեր Ռոբերտ Կրաֆտի այն հայտարարությունն էր, իբր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2005 թվականին իրենից գողացել է իր համար այնքան արժեքավոր ամերիկյան ֆուտբոլային լիգայի եզրափակչի՝ «Սուպերբոուլի» հաղթողի ադամանդակուռ ոսկե մատանին, որը զարդարված է ադամանդե 124 քարերով եւ մի քանի տասնյակ հազար դոլար արժե: Սակայն դրանից հետո ԱՄՆ-ից ստացվել է տեղեկատվության
Էլինա Դանիելյանը պարտվեց եւ նահանջեց վերջին հորիզոնականներ
Հայաստանի լավագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյաննը Դիլիջանում մեկնարկած շախմատի ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարի երկրորդ փուլի երկրորդ տուրում այսօր պարտվեց հնդիկ գրոսմայստեր Համփի Կոներուին ու կես միավորով 12 մասնակիցների մրցաշարային աղյուսակում ընթանում է ստորին հորիզոնականներում: Մյուս պարտիաներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ: Աննա Մուզիչուկ-Տատյանա Կոսինցեւա՝ 1:0, Վիկտորիա Չմիլիտե-Բելա Խոտենաշվիլի 1/2, Անտոանետա Ստեֆանովա-Աննա Ուշենօինա՝ 1/2, Օլգա Գիրյա-Թավշինթուգս Բաթչիմեգ՝ 0:1,
«Արզնի» օդանավակայանի տարածքում անցկացվում է հրամանատարաշտաբային զորավարժություն
Հունիսի 14-ից «Արզնի» օդանավակայանի տարածքում անցկացվում է հրամանատարաշտաբային զորավարժություն՝ ոստիկանության ստորաբաժանումների և ոստիկանության զորքերի մասնակցությամբ: «Հատուկ համահավաք ջոկատի կիրառումը զանգվածային անկարգությունների կանխման և խափանման հատուկ օպերացիայում» թեմայով զորավարժության նպատակը զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների փոխհամագործակցության ու գործողությունների ներդաշնակման ապահովումը և ոստիկանության ծառայողների ունակությունների ու հմտությունների ամրապնդումն է: Հունիսի 17-ին զորավարժությանը մասնակցում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ
ԲՀԿ-ի համար հրաժարականը պարտադիր չէ (Տեսանյութ)
7,2 տոկոսը տնտեսական աճ չէ, այլ տնտեսական ակտիվության ցուցանիշ։ Բայց միեւնույն է, այդ աճն անորակ է, գրեթե կապ չունի արդյունաբերության հետ, նոր աշխատատեղեր չկան, չկա նաեւ աշխատավարձերի ու եկամուտների աճ։ Ավելին այս տարի այդ 7,2 տոկոս աճն էլ չի լինի։ «Գյուղատնտեսությունն այս տարի լավ չի լինի հայտնի դեպքերից հետո, ծառայությունների որակի մեջ մենք չենք տեսնում
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իսպանիայի արտաքին գործերի նախարարին
Հունիսի 17-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Իսպանիա: Մադրիդում Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալյոյի հետ էր: Շնորհակալություն հայտնելով իր իսպանացի գործընկերոջը Մադրիդ այցելելու հրավերի համար` նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-իսպանական հարաբերությունները փոխադարձ բարեկամության դրսևորումներով դարերի պատմություն ունեն, ինչը լավ հիմք է հանդիսանում միջպետական հարաբերությունների զարգացման և ընդլայնման համար։
Press TV. «Ճգնավորյանը Կիառոստամիին կօգնի օպերա գրել»
Իրանահայ երգահան Լորիս Ճգնավորյանը իրանցի աշխարհահռչակ ռեժսիսոր Աբբաս Կիառոստամիին կօգնի օպերա գրել 13-րդ դարում ապրած միստիկ Շամս ալ-Դին Մոհամմադ Թաբրիզիի մասին: Հայտնում է «Թրես թիվի» հեռուստատեսության կայքը: Լորիս Ճգնավորյանը օպերայի այլ տարբերակ նախկինում ներկայացրել է Թեհրանում՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) մշակույթի-արվեստի փառատոնում: Երկու հատվածից բաղկացած օպերան կպատկերի Շամս Թաբրիզիի և պարսիկ բանաստեղծ Մոլավիի (Ռումի) հանդիպումը:
Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց մանդատից հասարակությանը հանդարտեցնելու համար, Լիսկան՝ վերակենդանացրեց դժգոհությունները
«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբը Վահե Ավետյանի մահվան տարելիցի կապակցությամբ՝ հունիսի 29-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում կազմակերպում է մոմավառություն, որին հետեւելու է բողոքի երթ: Ինչ կլինի այս ամենից հետո, կամ՝ արժեր կրկին սրել իրավիճակը` Aravot.am-ի հարցին պատասխանելով Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հետեւյալն ասաց. «Դա անշուշտ Լիսկայի պատմության արձագանքն է: Վահե Ավետյանի դաժան սպանության հետ
Հմայակ Հովհաննիսյան. «Լիսկային հետ բերելը՝ լկտի նախաձեռնություն է»
Սյունիքի մարզպետի պաշտոնակատար Արա Դոլունցը, ըստ Henaran.am-ի՝ Գորիսում ստորագրահավաք է նախաձեռնել ի պաշտպանություն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, հավաքելով մտավորականների, ուսուցիչների, արվեստագետների, ասել է, որ Սուրիկ Խաչատրյանին պետք է օգնեն իրենց ստորագրություններով, որպեսզի նա կարողանա կրկին մարզպետ աշխատել: Այս առիթով Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը հետեւյալ կարծիքը հայտնեց. «Լիսկային հետ բերելը լկտի նախաձեռնություն է՝ ուղղված


















































