Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իսպանիայի արտաքին գործերի նախարարին

Հունիս 17,2013 20:17

Հունիսի 17-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը  Իսպանիա:

Մադրիդում Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը Իսպանիայի  արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալյոյի հետ էր:

Signing-ceremony

Շնորհակալություն հայտնելով իր իսպանացի գործընկերոջը Մադրիդ այցելելու հրավերի համար` նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-իսպանական հարաբերությունները փոխադարձ բարեկամության դրսևորումներով դարերի պատմություն ունեն, ինչը լավ հիմք է հանդիսանում միջպետական հարաբերությունների զարգացման և ընդլայնման համար։

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց իր պատրաստակամությունը գործուն քայլեր ձեռնարկելու տարբեր ոլորտներում բարեկամ Հայաստանի հետ համագործակցությունը ամրապնդելու և խորացնելու նպատակով:

Նախարարներ Նալբանդյանն ու Գարսիա-Մարգալյոն բովանդակալից զրույց ունեցան տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության, առևտրատնտեսական համագործակցության, մշակութային փոխանակումների խթանման վերաբերյալ, մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի խնդիրների շուրջ:

Նախարարները պայմանավորվածություն ձեռք բերեցին քայլեր ձեռնարկել իրավապայմանագրային դաշտի ընդլայնման նպատակով։ Երկուստեք կարևորվեց Երևանում Իսպանիայի դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը։

Իսպանիայի արտգործնախարարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։

Նախարար Գարիսա-Մարգալյոն տեղեկացրեց տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ երկրի իշխանությունների կողմից իրականացվող քայլերը։

Հայաստանի և Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիների  և այդ ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ:

Նախարար Գարսիա-Մարգալյոն ընդունեց Հայաստանի արտգործնախարարի Երևան պատասխան այցելություն կատարելու հրավերը:

անՀանԷդվարդ Նալբանդյանն ու Գարսիա-Մարգալյոն ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև մշակույթի, կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը»:

Համաձայնագրով նախատեսված են երկու պետությունների պատմության և մշակույթի վերաբերյալ գրքերի հրապարակումներ, մատենագիտական նյութերի փոխանակումներ, համագործակցության զարգացում երաժշտության, բեմական արվեստի, թատրոնի, օպերայի, բալետի և այլ բնագավառներում, ինչպես նաև դերասանական խմբերի և մենակատարների փոխանակումներ։

Փաստաթղթով կողմերը պարտավորվում են հնարավորություն ընձեռել միմյանց քաղաքացիներին մուտք ունենալ պետական գրադարաններ, արխիվներ և այլ մշակութային, կրթական և գիտական հաստատություններ։

Նախատեսվում է համագործակցություն հաստատել երկու պետությունների գիտնականների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտական, մշակութային հաստատությունների և գիտահետազոտական կենտրոնների միջև, օժանդակել դասագրքերի և այլ ուսումնական նյութերի փոխանակմանը պատմության, աշխարհագրության, մշակույթի, սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտներում։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Սենատի նախագահ Պիո Գարսիա Էսկուդերո-Մարկեսի և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալեխանդրո Մունյոս Ալոնսոյի հետ:

Հանդիպմանը քննարկվեցին հայ-իսպանական հարաբերությունների զարգացմանը, երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ կատարվեց միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում երկու երկրների պատվիրակությունների միջև փոխգործակցությանը։

Մադրիդում նախարար Նալբանդյանը այցելեց Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության կենտրոնակայան և հանդիպեց կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆային։

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Թալեբ Ռիֆային նշեց, որ ջերմությամբ է հիշում անցյալ տարի Հայաստան կատարած իր երկու այցելությունները և բովանդակային քննարկումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

Հանդիպման ընթացքում ԶՀԿ գլխավոր քարտուղարն ընդգծեց, որ ՀՀ կառավարության կողմից տուրիզմն առաջնահերթություններից մեկը հռչակելը ճիշտ որոշում է, և  վերահաստատեց կազմակերպության օժանդակությունը Հայաստանում զբոսաշրջության ոլորտում ձեռնարկվող քայլերին:

Նախարար Նալբանդյանը իր հերթին գոհունակությամբ նշեց, որ ԶՀԿ և Հայատանի միջև ձևավորվել է ակտիվ համագործակցություն և հայկական կողմը շահագրգռված է դրա առավել ընդլայնման մեջ։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ հեղինակավոր քաղաքագիտական կենտրոն Մադրիդի ակումբում, որին ներկա էին  իսպանական առաջատար քաղաքագետներ և փորձագետներ։

Հանդիպմանը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը իր խոսքում և հարցերին պատասխաններում հանգամանալից ներկայացրեց Իսպանիա իր այցելության նպատակներն ու արդյունքները, Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը։

Ավարտելով այցելությունը Էդվարդ Նալբանդյանը ուղևորվեց Երևան։

 

ՀՀ ԱԳՆ մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930