Լրահոս
Օրվա լրահոսը

Մեխակ Գաբրիելյանը հաշտության առաջարկ չի ստացել

Հունիս 18,2013 10:55

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի դատավճռով՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Գերագույն խորհրդի պատգամավոր Սամսոն Ղազարյանը խարդախության համար դատապարվեց 4 տարի ժամկետով ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, իսկ վաշխառության հոդվածով՝ 1 տարի: Վերջինի համար դատարանը Սամսոն Ղազարյանի նկատմամբ կիրառեց անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներումը:

Սամսոն Ղազարյանը դիմեց ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարան, որն անփոփոխ թողեց ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավճիռը: Սամսոն Ղազարյանի պաշտպանը` ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վարդան Զուռնաչյանը. մեր զրույցի ժամանակ հայտնեց, որ մայիսին դիմել են ՀՀ վճռաբեկ դատարան, ուր դեռ չի սկսվել գործի քննությունը, բայց եւ «նախկին ընկերների միջեւ կան հաշտության եզրեր, այդ ուղղությամբ քայլեր արդեն արվել են»:
«Ճիշտն ասած, ինձ համար էլ էր անակնկալ Սամսոն Ղազարյանի պաշտպան փաստաբան Վարդան Զուռնաչյանի Aravot.am-ում հրապարակված հայտարարությունը թե իբրև Մեխակ Գաբրիելյանը և Սամսոն Ղազարյանը հաշտության բանակցությունների փուլում են: Որպես Մեխակ Գաբրիելյանի ներկայացուցիչ` ես լիազորված եմ հայտարարելու,որ Սամսոն Ղազարյանը երբևէ Մեխակ Գաբրիելյանին չի դիմել հաշտության եզրեր գտնելու համար: Մեխակ Գաբրիելյանն այդ ուղղությամբ առաջարկներ չի ստացել: Իմ կարծիքով դա պաշտպանի կողմից մարտավարական քայլ է, եւ ամենայն հավանականությամբ , նպատակաուղղված է վճռաբեկ դատարանի վրա տպավորություն թողնելու համար: Սամսոն Ղազարյանի Վճռաբեկ բողոքի հետ կապված ըստ մեզ հասած տեղեկությունների Վճռաբեկ դատարանը դեռևս որոշում չի ընդունել»,- ասաց Մեխակ Գաբրիելյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հրանտ Գեւորգյանը:

Նա նաեւ չթաքցրեց իր զարմանքը. «Զարմանում եմ՝ Վարդան Զուռնաչյանի նման փորձված փաստաբանն իրեն թույլ է տվել իրականությանը չհամապատասխանող հայտարարությամբ հանդես գալ»:

Սամսոն Ղազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով տուժող էր ճանաչվել ԳԽ պատգամավոր, Դաշնակցության խմբակցության նախկին ղեկավար Մեխակ Գաբրիելյանը: Ըստ մեղադրանքի, Սամսոն Ղազարյանը Մեխակ Գաբրիելյանին տվել էր 120 հազար դոլար գումար, նա էլ հայտարարել էր, թե իբր Սամսոնը 10% է գումարը տվել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930