Օրվա լրահոսը

Յուրի Վարդանյան-Վահե Էլոյան. ինչպե՞ս կլուծվի վերջինիս աշխատանքի հարցը

Ըստ ԶԼՄ-ների, օրերս ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին ներկայացրել էր նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանին աշխատանքից ազատելու իր որոշումը, որի մասին տեղեկանալով՝ վերջինն աշխատանքի չի գալիս: Մեր ունեցած տեղեկություններով Վահե Էլոյանը, որը քաղծառայող է, վերադասի այդ հայտարարությունից հետո  աշխատանքից ազատվելու դիմում չի գրել: Հետեւաբար, նախարարը նրան ազատելու իրավունք

Հանրապետության լավագույն երիտասարդ գիտնականները պարգևատրվեցին

«Այս նախագիծն իրականում մեզ մեծ հնարավորություն տվեց փորձել երիտասարդների ինքնակազմակերպման բնույթը: Մեր երիտասարդ գիտնականները կարողացան ապացուցել, որ կարող են ինքնակազմակերպվել և կուռ ու համախմբված աշխատանք կատարել»,-այսօր այս մասին ԳԱԱ նիստերի դահլիճում երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակում անցկացված երիտասարդ գիտնականների և գիտական լրագրության մրցույթների հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողության ընթացքում ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Վերջինս հավելեց,

RIA Novosti. «Պայմանական ազատազրկում Միքայել Ղազարյանին՝ ՄԻԳ-29-ի կեղծարարությունների համար»

Մոսկվայի դատարանը չորս տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել Միքայել Ղազարյանին, որը մեղադրվում էր ՄԻԳ-29 ռազմական ինքնաթիռների համար ցածր որակի սարքավորումներ առաքելու մեջ, որոնք Ալժիրը մերժել էր վերցնել 2007թ.: Գրում է «ՌԻԱ նովոստի» լրատվականը՝ հղում անելով «Կոմերսանտ» պարբերականին: Մոսկվայի քաղաքային դատարանը Ղազարյանի մեղադրականը կարդացել է հինգշաբթի օրը, փակ նիստի ժամանակ: Աղբյուրի պնդմամբ, «Ռեզոն» ընկերության նախկին գլխավոր

Մյասնիկ Մալխասյան. «Կուզենայի, որ Սուրեն Խաչատրյանն ավելի լավ դիրքի լիներ»

Մյասնիկ Մալխասյանը ցավ է ապրում ողբերգության եւ Սուրեն Խաչատրյանի համար, բայց մեղավոր է հանում ընդդիմությանը

Ո՞ւր են «Հայէլցանցերի» ներդրումները (Տեսանյութ)

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հոսանքն էլ թանկացրեց

413.44 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հունիսի 7-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413.44 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413.3 դրամ:

Զոյա Թադեւոսյան. «Կարեւոր կադրերը հանված են, դա կազմակերպված դավադիր սպանություն էր»

«Տեսանյութը դիտելուց հետո ամենակարեւոր հարցականն ինձ համար այն էր, թե ինչպես եղավ, որ մարդուն կրակեցին, նրան մոտենում էին մի խումբ կանայք, շարժումներ էին անում, հետ էին գնում: Մարդը երկար ժամանակ արնաքամ էր լինում, ոչ թե շտապօգնություն էին զանգում, նույնիսկ վերջում ոչ թե շտապօգնության մեքենայով տեղափոխեցին, այլ՝ ուրիշի մեքենայով»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում Սուրեն Խաչատրյանի տան

«Խնդրի լուծումը տեսնում եմ մրցույթը դադարեցնելու մեջ». Սաշուր Քալաշյան

«Ո՞ւմ կամ ինչի՞ն է խանգարում Պատկերասրահի շենքը». մեկնաբանում են ճարտարապետներ Արտակ Ղուլյանը և Սաշուր Քալաշյանը  «Հայաստանում չկա ճարտարապետական քննադատություն, երբ չկա առողջ քննարկում, տեսակետներ, հետևաբար հետևանքները բերում են այսպիսի կամայականությունների: Սա է մեր դժբախտությունների պատճառը»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում նման  կարծիք հայտնեց ճարտարապետ Արտակ Ղուլյանը` խոսելով Երևանի քաղաքապետարանի հայտարարած Հանրապետության հրապարակի վերակառուցման հանրապետական ճարտարապետական մրցույթի և Հանրապետության

«Իշխանությունները իրենց հանցավոր բուրգը կառուցել են Լիսկաների վրա». Նախկին քաղբանտարկյալ (Տեսանյութ)

«Օրենքի պետություն , բայց անարդարության տիրապետություն: Որպես նախկին քաղբանտարկյալ մինչեւ վերջին շունչս պայքարելու եմ, որ մեր երկիրը դառնա օրենքի գերակայության երկիր: Հայը չի կարող ապրել ստրուկի կարգավիճակով: Բանտից դուրս գալուց իմ առաջին նախադասությունն էր, պարիսպներով բանտից դուրս եկա առանց պարիսպների բանտ»,- այսօր ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների, դատախազության շենքի դիմաց հերթական ակցիայի ժամանակ ասաց նախկին քաղբանտարկյալ

«Սյունիքի ժողովրդին վախեցած պահելը Սերժ Սարգսյանի քաղաքականությունն է, Սուրեն Խաչատրյանն ընդամենը կատարում է». վերլուծաբաններ

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին (Լիսկա) չպատժելը Սերժ Սարգսյանի անձնական քաղաքականությունն է, այստեղ քաղաքական կամքի հարց չկա: Այս կարծիքին է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, ով նշում է, որ այս քաղաքականության հետևանքով մարզպետները հասկանում են, որ Սերժ Սարգսյանի թիմի անդամներին շատ բան ներվելու է, և նրանք չեն պատժվելու, որովհետև աշխատանքից հեռացումը, այն էլ՝

Washington Post. «Թուրքական գյուղում, որն ուներ 10 000 հայ բնակիչ, մնացել է միայն մեկը»

Ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանը «Վաշինգթոն փոստ» թերթում հոդված է հրապարակել, որտեղ պատմում է Թուրքիայի Չունքուշ գյուղի վերջին հայի մասին: 98 կամ 99-ամյա Ասյան այն մարդկանցից է, որոնց ասում են թաքնված հայեր, գրում է Բոհջալյանը: Կոտորածների ժամանակ ժանդարմներից մեկը փրկել է Ասյայի մորը ու ամուսնացել նրա հետ: Պատմելով Չունքուշ կատարած իր այցի մասին՝ նա նշում է,

Դավիթ Սանասարյան. «Սուրեն Խաչատրյանը կամ շատ խմած է եղել, ինչ-որ դոզայի տակ է եղել, կամ կրակողներից մեկն էլ ինքն է»

Կարեւորագույն հարցերից մեկը՝ որտե՞ղ են ոստիկանները: Գորիսի իմ ծանոթներն ասում են, որ ոստիկանության կետը գտնվում է հենց Լիսկայի տան մոտ:

«Մուլտֆիլմը շատ լավն էր, երգը՝ ոչ». Մարիաննա Հովհաննիսյանի նոր տեսահոլովակի մասին

  Արդեն համացանցում է Մարիաննա Հովհաննիսյանի նոր, անիմացիոն տեսահոլովակը: Երգը կոչվում է «Քիչ են, քիչ», խոսքերի հեղինակը Մարիաննան է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Արամայիս Հայրապետյանը: Տեսահոլովակը Youtube-ում հայտնվել է ժամեր առաջ և հասցրել գրանցել 300-ից ավելի դիտում: Մարիաննայի երկրպագուներն ու այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են նրանով չեն զլացել գրել մեկնաբանություններ ու կարծիքներ՝ ինչպես Մարիաննայի Youtube-յան ալիքում, այնպես

«Փակ շուկայի» տարածքում իրականացվել են ապամոնտաժման աշխատանքներ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի թիվ 1 կամ , ինչպես ընդունված է ասել՝ «Փակ շուկայի» տարածքում: Աշխատանքները, ինչպես նշել է  քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը, իրականցվել են «Փակ շուկայի» տանիքի ծավալից դուրս բազմահարկ շինություն կառուցելը կանխելու նպատակով: Ապամոնտաժվել են շուկայի տարածածավալական չափերի

Վահան Արծրունի. «Մշակույթի նախարարությունը քանդում է մշակույթի դաշտը»

Հայաստանում նրանց այնքան էլ չեն ճանաչում, իսկ դրսում Հայաստանը ճանաչում են հենց նրանց միջոցով: Հունիսի 15-22-ը տեղի կունենա «Նարեկացի» արվեստների փառատոնը: Որի շրջանակներում Հայաստանում համերգներով հանդես կգան այնպիսի արվեստագետներ, ովքեր իրենց տաղանդով փայլում են արտերկրում: Ըստ «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթունյանի, փառատոնը հնարավորություն կտա հայ ունկնդրին ճանաչել այնպիսի ստեղծագործողների, ովքեր հաջողությունների են հասել Հայաստանից դուրս: Լրագրողների հետ

Սուրիկ Խաչատրյանի 10 տարվա տեղակալը՝ Սյունիքի մարզպետի պաշտոնակատար

Այսօր կեսօրից հետո Սյունիքի մարզպետարանում ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, մարզպետարանի աշխատակիցներին եւ մարզի քաղաքային համայնքների ղեկավարներին ներկայացրեց Սյունիքի մարզպետի նոր պաշտոնակատար Արա Դոլունցին, ով կկատարի մարզպետի պարտականությունները մինչեւ սահմանված կարգով Սյունիքի մարզպետի նշանակումը: Նշենք, որ Արա Դոլունցը 2003 թվականից մինչեւ այժմ Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնն էր զբաղեցրել: «Այսօր Սյունիքի մարզպետարան

Հունիսի 12-ին Հայրիկյանը հրավիրվել է դատարան (Ֆոտոշարք)

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի այս տարվա հունվարի 31-ի մահափորձի գործով դատական նիստը: Դատարան էին եկել վկաներ, Պ.Հայրիկյանի հարեւանները՝ Ամալյա Խաչատրյանը, Կարեն Հայրապետյանը, Արտավազդ Դավթյանը, տաքսու վարորդ Կարեն Զաքարյանը, իսկ երկու վկաների էլ, որոնց ծանուցվել էր եւ չէին

«Գազպրոմի» եւ «ՀայՌուսգազարդի» պայմանագիրը գաղտնիք է (Տեսանյութ)

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում սահմանվեց գազի գինը, իսկ պայմանագիրը ռուսական կողմի հետ, գաղտնի մնաց

«Զվարթնոց» օդանավակայանում տանիքի վայր ընկնելու արդյունքում վնասվել է 36 ավտոմեքենա

Երեկ, հունիսի 06-ին, ժամը 17:00-ի սահմաններում, ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությանը հայտնել են, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում քամին պոկել է մասնաշենքերից մեկի տանիքի մի հատված, որը ընկնելով դիմացը գտնվող կայանատեղի վրա վնասել է այնտեղ կայանված տրանսպորտային միջոցները: «Զվարթնոց» օդանավակայանի պատասխանատվությունը ապահովագրված է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունում, ուստի հայտերի կարգավորման կենտրոնի աշխատակիցները անհապաղ մեկնել են դեպքի վայր: Ապահովագրական

Անցած շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացել է Սուրենավանի բնակիչ Արմենուհի Նազարյանը. վերջինս կստանա տոմս դեպի Ռուսաստան

Այսօր հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր անցած շաբաթվա՝ մայիսի 27-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ Արմենուհի Նազարյանն է, ում զանգահարել էր իր որդին՝ Էմին Նազարյանը, Ռուսաստանից: Այսօր Orange-ի գրասենյակում Արմենուհին ստացավ առաջիկա ամռան ընթացքում Ռուսաստան մեկնելու օդանավի տոմսի հավաստագիր: «Հետևելով մեր խոստմանը՝ մենք կրկին

Ձեռքի շարժման ու ժեստերի միջոցով հնարավոր է ղեկավարել տեխնիկան (Տեսանյութ)

  Նոր կատարելագործում՝ WiFi-ի միջոցով: Սիեթլի Վաշինգտոնյան համալսարանի հետազոտողների թիմը ստեղծել է WiSee կոչվող արտասովոր սարքը, որ հնարավորություն է տալիս տնային WiFi-ի օգնությամբ ղեկավարել տան բոլոր տեխնիկական իրերը: Այս մասին գրել է The Verge-ը: Ճիշտ է, համակարգը դեռ հեռու է կատարելությունից, սակայն կարողանում է միացնել ու անջատել հեռուստացույցը, հանգցնել լամպի լույսը, ղեկավարել երաժշտության ձայնը… Շարժումներն

Ադրբեջանում ազատ մամուլը ուտոպիա է, իսկ Հայաստանում` իրականություն. Է. Շարմազանով

Արձագանքելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին` Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, թե Ադրբեջանի եւ Հայաստանի զարգացման միջեւ անդունդը հասել է ահռելի մեծության: Ադրբեջանցի պաշտոնյայի այս հայտարարության առնչությամբ մեկնաբանությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Բնականաբար, Հայաստանի եւ Ադրբեջանի զարգացման միջեւ անդունդը գնալով խորանում է, քանի որ Ադրբեջանում պաշտոնապես խրախուսվում է ռասիզմ եւ

«Արժանիներին» նվիրված մրցանակը տրվել է «Դինո Գոլդին». արձագանք Սփյուռքից

«Դինո Գոլդ Մայնինգ ընկերության» գործունեությունը և նրա կողմից բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսեսյանի դեմ հարուցված դատական գործը մեծ արձագանք են գտել նաև Սփյուռքում: Ողջունելի է, որ մեր հայրենակիցները ոչ միայն հետևում են Հայաստանում կատարվող իրադարձություններին, այլև փորձում են իրենց հնարավորությունների սահմաններում բարձրաձայնել բնապահպանական, մարդու իրավունքների և այլ ոլորտների խնդիրները: «Դինո Գոլդ մայնինգ»-ի գործունեությանն իր ուրույն ոճով

Ի՞նչ է ցանկանում Քենյա Վեստը Քիմ Քարդաշյանից իր ծննդյան առթիվ

Քենյա Վեստը հունիսի 8-ին կդառնա 36 տարեկան: hollywoodlife.com-ը  հետ խոսել է հայտնիներին մոտ կանգնած աղբյուրի հետ եւ պարզել, թե ի՞նչ է ցանկանում Քենյա Վեստը Քիմից: «Նա չի ցանկանում, որ Քիմը մտածի իրեն մեծ նվեր անելու մասին, քանի որ նա երեխայի է սպասում,- ասել է աղբյուրը՝ ավելացնելով,- նա այնքան եսասեր չէ: Միակ բանը, որ ուզում է խաղաղությունն

Արծվիկ Մինասյանը գոնե հանդերձյալ աշխարհում է հավասարություն պահանջում (Տեսանյութ)

ՀՅԴ եւ ԲՀԿ պատգամավորների կարծիքով՝ ՕԵԿ-ի` գերեզմանատների օրենքի նախագիծը զարկ է տալու «էլիտար» գերեզմանաշինությանը

Հեռավար ուսուցում ՀՊՃՀ-ում

Ն. Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի բոլոր կրթական ռեսուրսներն արդեն հասանելի են հայ ճարտարագետներին: Այսօր` հունիսի 7-ին, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում տեղի ունեցավ «Կրթական ռեսուրսներ ԱՊՀ երկրների ճարտարագետների համար» հեռավոր հասանելիության կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը: Վերջինիս ընթացքում կնքվեց պայմանագիր, որը սկիզբ դրեց համագործակցությանը: Կենտրոնը հնարավորություն է տալիս ավելի քան 60 ուսումնական ծրագրերով հեռավար ուսուցում

Հրանտ Դինքի անվան խորհրդանշական փողոց՝ Գեզի այգում

Այգու Հրանտ Դինքի անվան փողոցը կապում է այգում հռչակված Խաղաղության հրապարակը մանկական խաղահրապարակի հետ

Հայրիկյանի մահափորձի գործով ամբաստանյալ Սամվել Հարությունյանի սկանդալային հայտարարությունը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվում է ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով  հերթական դատական նիստը: Ամբաստանյալներից Սամվել Հարությունյանը  հանդես եկավ հայտարարությամբ, ասելով. «Պարույր Հայրիկյանի գործով  Վարդան Սեդրակյանը կապ չունի: Դա կապված է նրա հետ, որ մենք Սեդրակյանից գումար շորթեինք: Մնացածը կասեմ պաշտպանիս հետ խորհրդակցելուց հետո»: Այսօր

«Պառլամենտը» պատվոգրեր հանձնեց քաղաքապետերին

Այսօր «Գոլդեն Թուլիպ» հյուրանոցում  Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները հանդիպեցին լրագրողների հետ: Նպատակն էր հիշեցնել , որ Հայաստանը միայն Երեւանը չէ, եւ հարկավոր է անհրաժեշտ ուշադրություն դարձնել նաեւ ՀՀ մարզերին եւ քաղաքներին: Ներկա էին Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը,  Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը, Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, բժշկական կենտրոնի ղեկավարներ եւ այլք: Միջոցառման

«Քանի դեռ ես հավատում եմ՝ կյանքն իմաստ ունի, ես կշարունակեմ պատմություններ պատմել». Քշիշտոֆ Զանուսի

1939 թվականին ծնված աշխարհահռչակ լեհ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին (լուսանկարում՝ աջից)   մինչ կինոաշխարհում հայտնվելը,  ֆիզիկա եւ փիլիսոփայություն է ուսումնասիրել Լեհաստանի տարբեր համալսարաններում: Նա իր  առաջին խաղարկային ֆիլմը՝ «Բյուրեղի կառուցվածքը»,  նկարել է 1969 թվականին:  Զարմանալի կերպով այսօր նրան կարելի էր հանդիպել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական համալսարանի բուֆետում: Երկու օրով Հայաստան ժամանած ռեժիսորը այսօր հենց այնտեղ հանդիպեց

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930