Օրվա լրահոսը

«Բարեւ Երեւանի»-ի ներկայացուցիչները` ընդդեմ ԿԸՀ-ի

«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի ցուցակում ընդգրկված Դանիել Իոաննիսյանը և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Վարչական դատարանում  բողոքարկում են Երեւանի ավագանու ընտրությունների շրջանակներում ԿԸՀ անգործությունը: Դանիել Իոաննիսյանը, մասնավորապես բողոքարկում է ԿԸՀ-ի կողմից իր` շուրջ 400 թերթի վրա տեղ գտած շուրջ 1000 ընտրախախտումների մասին վկայող` ԿԸՀ ներկայացվեծ նյութը չքննարկելու մասին որոշումը: Զարուհի Փոստանջյանը բողոքարկում է ԿԸՀ

«Ես ստեղծագործող եմ, այլ ոչ մենեջեր»

Կամ Ռիտա Շառոյանի՝ Գալյա Նովենցին նվիրված նոր ֆիլմը Ժամանակակից կյանքի ռիթմը բոլոր ոլորտներից պահանջում է խտացված, կարճ ժամանակահատվածում մեծ ծավալի տեղեկատվության փոխանցում: Մշակույթի ոլորտում ստեղծվում են «կարճ» ներկայացումներ, ֆիլմեր, նույնիսկ գերկարճ գովազդներ: Մեզանում ֆիլմարտադրության ոլորտում դա ստանում է համապատասխան դրսեւորում՝ հատկապես «ՀայART» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանի երկու նախագծերում՝ «Հայկական հնագույն նվագարաններ» եւ «Խոսիր ինձ

Ի՞նչ է նշանակում ԳԹԿ

Մինչեւ հիմա շատերի հետ միամտաբար կարծում էի, թե ԳԹԿ-ն վերծանվում է՝ «Գնահատման եւ թեստավորման կենտրոն»: Այս տարվա հայոց լեզվի եւ գրականության շտեմարանի պրակները համոզեցին, որ թյուրիմացության մեջ ենք. ԳԹԿ ուղղակի նշանակում է՝ «Գնահատականների թանկաբազարության կենտրոն»: Ասեմ՝ ինչպես պարզեցի: Դեռեւս անցյալ տարվա քննաշրջանի նախօրեին հրապարակավ (տե՛ս «Հայոց աշխարհ», 2012թ. մայիս 18) հանդես էի եկել գործող շտեմարանի

Դատախազության երախտավորը

Լրացավ ՀՀ դատախազության երախտավոր, դատախազության համակարգում 10-նյակ տարիների փորձ ունեցող Թեմուր Լեշոյի Բրոյանի ծննդյան 90- ամյակը։ Նա 1949թ. հունվարից ընդունվել է ՀՀ դատախազության համակարգ, որտեղ աշխատել է շուրջ 45 տարի։ Եղել է 3 տարբեր շրջանների դատախազ։ Հանրապետության գլխավոր դատախազի ավագ օգնական, ավագ խորհրդական, դատախազության քննչական եւ քրեական դատական հսկողության վարչությունների պետ։ 25 տարի եղել է

Դիտավորությամբ հրկիզել է

Մայիսի 14-ին, ժամը 22.10-ին, ոստիկանության Վանաձորի բաժնում  հաղորդում է ստացվել, որ Վանաձորի Սանկտ-Պետերբուրգի փողոցում տնակ է այրվում: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել 1958 թ. ծնված Գոհար Պ.-ի   տնակի խոհանոցում: Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 22.45-ին, մարտական 1 հաշվարկի ուժերով: Նշանակվել է փորձաքննություն: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել

Առանց արեւելյան ողբի

Չգիտեմ, գուցե տարիքից կամ, որը գրեթե նույնն է, մասնագիտական փորձառությունից է, բայց ես հակված չեմ դրամատիզացնել որեւէ իրադարձություն եւ այն ուղեկցել մեր ավանդական հայկական (արեւելյան) «վայ-վույով»: Երեկվա իրադարձությունները՝ այդ թվում: Աբովյանի եկեղեցու մասին: Գագիկ Ծառուկյանը, ուզի թե չուզի, քաղաքականության մեջ է, կուսակցության ղեկավար է, պատգամավոր: Բնական է, որ ոմանց նրա կերպարը եւ գործունեությունը դուր է

Ընտրակաշառքը հաղթեց ժողովրդին

Աչքի տակ ունենալով Հայաստանում տեղի ունեցած վերջին մի քանի ընտրությունների դառը փորձը, այնուամենայնիվ ս.թ. մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին բոլորը մի տեսակ սպասում էին այլ դիտակետով, քանի որ բացի արդար ընտրություններ անցկացնելու վերաբերյալ բազմաթիվ և բազմապիսի խոստումներից, այդ ընտրություններին հայտ էին ներկայացրել 4 այլ քաղաքական ուժեր՝ ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ և «Բարև Երևան» դաշինքը, որոնք

Գազի գնի բարձրացման քաղաքական ենթատեքստն ու հետևանքները

«Գազի գնի քաղաքականությունը քաղաքական խնդիր է, որով ՌԴ-ի ու ՀՀ-ի նախագահներն են զբաղվում»,-այսօր «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Հետո էլ հավելեց. «Եթե ՌԴ-ն ու ՀՀ-ն ռազմավարական գործընկերներ են, ապա ՀՀ-ն չպիտի դիտվի որպես տարածք, այլ ինքնաբավ երկիր: Դրա համար պիտի գազը ստանանք այն սակագնով, որ նպաստի մեր տնտեսական

Սպասված շենքը՝ գրավի տակ

Մոտ 150 քաղաքացի մնացել է դրսում։ Նրանք 2006-ին պայմանագիր են կնքել «Տոնուս» կառուցապատող ընկերության հետ՝ Դավիթաշենի 2-րդ թաղամասի նորակառույցում բնակարան ձեռք բերելու համար։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Հայաստան. Ժամանակն է փոխել արագությունը

Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը և Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ  Գիերմո Տոլոսան հանդես են եկել համատեղ հոդվածով: Նրանք մի շարք խորհուրդներ են տալիս ՀՀ կառավարությանը: Հոդվածը ներկայացված է ստորև: Անկախությունից ի վեր Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել միմյանց հաջորդող կառավարությունների ջանքերի շնորհիվ: Վաղուց անցել են էլեկտրաէներգիայի խիստ պակասուրդի, բարձր գնաճի և շարունակական

Դեսպան Կիրակոսյանի ելույթը ԵԱՀԿ Մշտական խորհրդում

Մայիսի 15-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստին ելույթով հանդես եկավ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը:  Անդրադառնալով Մշտական խորհրդում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ելույթին, որի մի հատվածը նվիրված էր ԼՂ հիմնախնդրին, ՀՀ Մշտական ներկայացուցիչը նշեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ դրական առաջընթաց արձանագրելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը ձեռնպահ մնա ռազմատենչ հայտարարություններից, ընդունի ԵԱՀԿ Մինսկի

Աշոտյանը հեգնեց իր ընդդիմախոսներին. Կրեմլի մատն է խառը կամ մասոնների ձեռքը

Անդրադառնալով Հայաստանում միջազգային կրթական ծրագրերի իրականացմանը՝ այլ ձեւակերպմամբ, օտարալեզու դպրոցների բացմանը, այսօր ՄԱԱ-ում կայացած ասուլիսում Արմեն Աշոտյանն ասաց, որ դրանք ոչ մի վտանգ էլ չեն ներկայացնում, եւ զուր էին կանխատեսումները, թե «դրանում Կրեմլի մատն է խառը կամ մասսոնների ոտքը»: Նա նաեւ հայտարարեց, որ իր ընդդիմախոսներն ընդամենը հակառուսական տրամադրություններ են տարածում, ապա հեգնեց, թե «Քվանտ» վարժարանում

Մահացու պատահար Նուբարաշենի խճուղում

Մայիսի 14-ին, ժամը 09.50-ին, Նուբարաշենի խճուղու թիվ 9 հասցեի դիմաց իրար են բախվել   «Իսուզու»,   «Ֆիատ»   և   «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «Իսուզու»-ի վարորդը, «Օպել»-ի վարորդը, ուղևորը և «Ֆիատ»-ի վարորդը` 1972 թ. ծնված  Ռոբերտ Աբրահամյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Ռ. Աբրահամյանը գիտակցության չգալով՝ ժամը 12.45-ին մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Գերմանացի դատավորի կարծիքով, աշխարհի բոլոր դատավորները նույն կերպ են մտածում

Հայաստանի քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծը, որն աշնանը կներկայացվի Ազգային ժողով, այսօր քննարկվեց կլոր սեղանի շրջանակներում՝ դատավորների, փաստաբանների, իրավաբանների, փորձագետների մասնակցությամբ: Բացման խոսքով հանդես եկած ՀՀ արդարադաոտւթյան նախարար Հրայր Թովմասյանը, Եվրոպայի խորհրդի Երեւանյան գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը կարեւորեցին արդարադատության մատչելիության հարցը: ՀՀ արդարադատության նախարարի օգնական Հայկ Սարգսյանն էլ անդրադարձավ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում առաջարկվող այն փոփոխություններին

ԱԻՆ փորձագետ. «Մենք հո ազգի թշնամին չենք»

Տվյալ պահին Հայաստանում գրանցված է 126 ատրակցիոն, որից 83-ը՝ Երեւանում. Մայրաքաղաքում շահագործելու համար դրական եզրակացություն է ստացել 9-ը ատրակցիոն, ընդ որում 53-ը ատրակցիոն ներկայումս փորձաքննութան ընթացքում են: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանը: Նրա վստահեցմամբ, բոլոր ատրակցիոնները տարին մեկ փորձաքննության են ենթարկվում,

«Մենք այն ազգն ենք, որ պետք չունենք հատուկ ընտանիքի միջազգային օր նշանակել». ազգագրագետ

«Հայ հասարակությունում կան խնդիրներ, որոնք առնչվում են գլոբալիզացիային: Հիմնականում հայ ընտանիքներում իդեալական մոդելին փորձում են հավատարիմ մնալ, այսինքն՝ մի ընտանիքի տակ ապրելով ծնողները, երեխաները, թոռները…»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը: Ազգագրագետը գտնում է, որ ընտանիքի նկատմամբ ավանդական մոտեցումները պետք է անպայման պահպանել. «Մենք այն ազգն ենք, որ պետք չունենք հատուկ ընտանիքի միջազգային օր

Իվանիշվիլին խոստանում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կկարգավորվեն

Հարաբերությունների բարելավման հնարավոր ուղիներից մեկը «օլիմպիական դիվանագիտությունն» է: Արդյո՞ք ռուս – վրացական հարաբերությունները հնարավոր կլինի բարելավել «օլիմպիական դիվանագիտության» միջոցով: Նման հեռանկարի մասին Մոսկվայում եւ Թբիլիսիում սկսեցին խոսել երեկվանից, երբ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին չբացառեց իր հնարավոր այցը Սոչի: «Ես պաշտոնական հրավեր դեռ չեմ ստացել: Անգամ կարող եմ ասել, որ հստակ պատասխան չունեմ` կգնա՞մ ի վերջո

«Չարենց ասելով հասկանում են` հազար դրամը, Կոմիտասը` պողոտան, իսկ Թումանյանը` շաուրմայանոցը ». Սեդրակ Սեդրակյան

Այսօր «Հայացք» ակումբում հոգեբան, պրոֆեսոր Սեդրակ Սեդրակյանը խոսեց մայիսի 15-ի` ընտանիքի միջազգային օրվա, ծնող-երեխա փոխհարաբերությունների մասին: Սեդրակյանի խոսքով`միջսերնդային կապը խզված է, եւ այստեղ չենք կարող չխոսել սոցիալական ցանցերի ազդեցության մասին, սոցալական կապերի շնորհիվ նվազել է ռեալ շփումը: «Նախկինում նամակներ էին գրում իրար, որոնք կարելի էր համարել ստեղծագործություն, իսկ հիմա դա չկա, միայն ինֆորմացիայի փոխանակում է

ՀԴԿ-ն ընդդեմ Սամվել Ալեքսանյանի

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահության ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ              Երկրի իշխանությունների համար ամոթալի վիճակ է ստեղծել և շարունակում է իր ապօրինի գործողություններով հրահանգներին ու որոշումներին չենթարկվել գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Ամիսներ ի վեր Մաշտոցի պողոտայում գտնվող Կենտրոնական շուկայի տեղում, երկու տարի առաջ շենքի վերահսկողությանը տիրացած այդ անձը, անպատիժ կեցվածքով, անտեսում է հասարակության վրդովմունքն

Արմեն Աշոտյան. Մենք բացառիկ կառավարություն էինք (Տեսանյութ)

Այսօր ՄԱԱ-ում խոսելով կրթության մատչելիությունից, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, թե այն լուծված է հատկապես միջնակարգ կրթության մակարդակում: Ինչ վերաբերում է բարձրագույն կրթության ոլորտին, ապա նրա ասելով. «Փարոս» ծրագրում ընդգրկված ընտանիքների ուսանողների համար կառավարությունը առաջարկում է 50-100 % փոխհատուցում…Ոչ մի լավ սովորող ուսանող չպետք է դուրս մնա բուհից»: Ինչ վերաբերում է կրթության արդյունավետությանը, ապա Արմեն

Ո՞վ է պղծել Պռոշյանի սպանված գյուղապետի գերեզմանը

«Պանթեոնի պատին մոմով և պարաֆինով գրված է եղել՝ «պարահանդեսն ավարտվեց»:

ԿԳ նախարար. Չեմ նեղանա, եթե հիասթափվածները լքեն սրահը

Արմեն Աշոտյանը չպատասխանեց քաղաքական հարցերի

Իշխանական էլիտայի միասնությունն ու «Բուրժուազիայի համեստ հմայքը»

Երեկվա օրը ներքաղաքական իրադարձությունների, փաստերի առումով կարելի է վստահաբար նշանակալի համարել: Մեկ տարվա ընթացքում երեք ընտրությունների ավարտը կարծես ամփոփվեց Աբովյանում, որտեղ իշխանական վերնախավը իր միասնությունն ու համերաշխությունը ցուցադրեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Գագիկ Ծառուկյանն էլ խոստովանեց այն, ինչ գրեթե երկու տարի գիտեին շատերը, ոմանք արտահայտվում էին, եւ

Փրկարարները գետից մարդ են դուրս բերել

Մայիսի 15-ին, ժամը 07.07-ին, տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` նետվելով կամր­ջ­ից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ,  1959 թ. ծնված Ս. Հովհաննիսյանը Ներսիսյան փողոցի մոտակայքում գտնվող կամրջից նետ­վել է Տանձուտ գետը: Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել քաղաքացուն, որը տեղափոխվել է Վանաձորի բժշկական

ԲՀԿ-ին չի կարելի մեղադրել վերջին շրջանի իր դիրքորոշումը փոխելու մեջ

Հայրենի արտադրության գեբելսները այս ամենը ներկայացնելով բացարձակ այլ լույսի ներքո ու սոցցանցերն ու իրենց քարոզչամիջոցները ողողելով դարակազմիկ վերլուծություններով՝ նույն խնդիրն են լուծում. վարկաբեկել Կոնգրեսը եւ «սխալ հանել» դրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Հրշեջ-մեքենան վթարի է ենթարկվել

Մայիսի 14-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 09.42-ին  հրշեջ-մեքենան ուսումնավարժության մեկնելիս ենթարկվել է վթարի, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում, Նուբարաշենի գերեզմանատան մոտակայ­ք­ում, «Իսուզու» մակնիշի 339 VV 01 հրշեջ-ավտոմեքենան բախվել է 1972 թ. ծնված Ռ. Աբրահամյանի վարած «Ֆիատ» մակնիշի 03 LS 096 պ/հ ավտո­­­մեքենային, վերջինս էլ բախվել է 1984

Դինքի գործով վճիռը բեկանվեց. գործը կրկին կքննվի

Այսօր` մայիսի 15-ին, Թուրքիայի վճռաբեկ դատարանը «Ակօս» շաբաթաթերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի գործով անակնկալ վճիռ է կայացրել:  Ըստ թուրքական Huriyet-ի` վճռաբեկը բեկանել է Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանը վճիռը և գործը հետ ուղարկել նույն դատարան, ինչը նշանակում է, որ գործը կրկին կքննվի: Վճռաբեկ դատարանի վճռի համաձայն` Դինքի սպանության հետևում կանգնած է հանցավոր խմբավորում, ինչը հերքել

Ի՞նչ է սպասվում Հայաստանին գազի կտրուկ թանկացումից հետո

Բնակչության մոտ 80 տոկոսը պարզապես գազ չի օգտագործի (համենայն դեպս՝ բնակարանների ջեռուցման համար):

Ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը չմասնակցեց Գագիկ Ծառուկյանի հրավիրած արարողությանը

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը չի ցանկանում մեկնաբանել երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջոցներով կառուցված Սբ. Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցու ճոխ արարողությունն ու մասնակիցների` ՀՀ նախագահների ներկայությունը: Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե ԲՀԿ-ն երբեք չի կարող ընդդիմություն լինել՝ ասաց. «Իրենք ընդդիմություն չեն լինելու, բոլորի համար պարզ է, որքան էլ որոշ չակերտավոր

«Տուրբոն» դարձավ ՀՀԿ ավագանի

Երեւանի ավագանու անդամ է դարձել նաեւ Տուրբո մականունով հայտնի ՀՀԿ-ական Աշոտ Պապայանը, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ ծեծի էր ենթարկել «Իլուր» կայքի լրագրող Հակոբ Կարապետյանին։ Ու սա այն դեպքում, երբ առ այսօր Տուրբոն անգամ որպես կասկածյալ ներգրավված չէ այդ միջադեպի առթիվ հարուցված քրեական գործում։ Հակոբ Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով այդ փաստին, ասաց. «Գործը բացահայտելու ուղղությամբ

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930