Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարար. Չեմ նեղանա, եթե հիասթափվածները լքեն սրահը

Մայիս 15,2013 11:46

ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Մամուլի ազգային ակումբում ասաց, որ խոսելու է բացառապես կրթության և գիտության զարգացման խոչընդոտներից ու հնարավորություններից, ինչպես նաեւ ամփոփելու է իր՝ ԿԳ նախարարի՝ պաշտոնավարման նախորդ ժամանակահատվածը: «Այնպես որ, եթե կան հիասթափված լրագրողներ, ոորնք կուզենան լքել այս սրահը, չեմ նեղանա»,- ժպտալով նշեց նա:

Ապա հավելեց, որ յուրաքանչյուր պաշտոնյա իր պաշտոնավարման ավարտին փորձում է հասկանալ, թե որոնք են եղել ձեռքբերումներն ու խոչընդոտները:

Արմեն Աշոտյանն առանձնացնում է հինգ ձեռքբերում. ՀՀ 140 համայնքներում ստեղծվել է նախադպրոցական կրթության հնարավորություն, եւ մինչեւ 2017 թվականը ԿԳ նախարարությունը նախատեսում է նման հաստատություններում ապահովել 90% ներգրավվածություն: Հաջորդ ձեռքբերումը նախարարը համարում է բարձրագույն կրթության ոլորտում նոր չափանիշների սահմանումը, երրորդ ձեռքբերումը՝ «Շախմատը դպրոցում» նախագծի ներդրումը:: Չորրորդ ձեքբերումը, ըստ Արմեն Աշոտյանի՝ այն է, որ առանց «Զինապարտության մասին օրենքում» փոփոխություններ կատարելու, իրենց հաջողվել է կրճատել տարկետում ստացողների թիվը, այդպիսով օգնելով ազգային բանակին: Ամենավերջին ձեռքբերումը, նրա ձեւակերպմամբ, հետեւյալն է. «Հայաստանի Հանրապետությունը ամրագրել է իր տեղը եվրոպական կրթական քարտեզում, միջազգայնացումը աննախադեպ չափերի է հասել, եւ Երեւանը դարձել է եվրոպական կրթության մայրաքաղաք»

Կրթական ոլորտի բացթողումներն էլ, նախարարի ասելով սրանք են՝ կրթության որակի խնդիրը՝ բոլոր մակարդակներում, կրթության մատչելիության , կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ու մտածելակերպի փոփոխության խնդիրները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031