Օրվա լրահոսը
Կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի հայտնաբերման աշխատանքների հետ կապված, հոկտեմբերի 16-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 17-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ. զանգվածի բազմաբնակարան շենքերի, հարակից տարածքների և Դավիթ Բեկի փողոցի անհատական տնատիրությունների ջրամատակարարումը: Իսկ ջրագծի վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 16-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կոտայքի
Սպանություն Վանաձորում
Հոկտեմբերի 12-ին, ժամը 19.35-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել Երևան քաղաքի բնակիչ, 1998 թ. ծնված Դավիթ Հովակիմյանը, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Դ. Հովակիմյանը հիվանդանոցում մահացել է: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112
Վարչապետը Գյումրու տոնը իրենով արեց (ֆոտոշարք)
Երեկ Գյումրու նորընտիր իշխանություններն իրենց պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ նշեցին Գյումրու տոնը: Ի տարբերություն նախորդ իշխանությունների, այս անգամ քաղաքի տոնը չուղեկցվեց թագավորների ու պատմական այլ կերպարների արձանների բացմամբ, այլ սահմանափակվեց «Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի միջոցառումների շրջանակով: Այս միջոցառումների մեջ թերևս ամենահաջողվածն ու ինքնատիպը Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի բակում ԳԱԱ Շիրակ հայագիտական հետազոտությունների կենտրոնի
Զարուհի Փոստանջյան. «Իրավապահ մարմինները պետք է միջոցներ ձեռնարկեն, մասնավորապես՝ ՀՔԾ-ն»
Իսկ մեր դիտարկմանը, թե Խ.Ասրյանը հայտարարել է, որ ինքը կարող է պաշտպանել Զարուհի Փոստանջյանին, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Խաչիկ Ասրյանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, հնարավորս՝ շտապ: Որեւէ այլ մեկնաբանություն այդ անձի հետ կապված չեմ ուզում անել»:
Երևանի թիվ 66 դպրոցի տնօրենն ի՞նչ հիմնավորմամբ է ազատվել աշխատանքից, երբ…
14 հոկտեմբերի 2013, Երևան: Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար, Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանի ունեցած տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել է Երևանի թիվ 66 հիմնական դպրոցի տնօրենը, մինչդեռ մեկ շաբաթ առաջ նա Երևանի քաղաքապետարանում որպես տնօրեն հաստատման է ներկայացրել դպրոցի տարիֆիկացիան: Նրա ազատման մասին ոչ մի պաշտոնական հրապարակում չի եղել: Տիկին
«Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում զմռսվեցին անվանական տակառներ Ռայմոնդ Պաուլսի, Վլադիսլավ Տրետյակի անուններով (Տեսանյութ)
bhk.am Լատվիացի հանրահայտ երգահան, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռայմոնդ Պաուլսը, 20-րդ դարի լավագույն հոկեիստ, աշխարհահռչակ Վլադիսլավ Տրետյակն ու Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը հյուրընկալվեցին Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում, հանդիպեցին «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հետ: Օտարերկրացի պատվավոր հյուրերը շրջեցին կոմբինատի թանգարանով, ծանոթացան հայկական կոնյակագործության դարավոր պատմությանն ու շուստովյան հարուստ ավանդույթներին, հիացան այնտեղ պահվող հազվագյուտ ու բացառիկ
Զորի Բալայանը նամակը Պուտինին. «Ղարաբաղի խնդիրը Ռուսաստանի խնդիրն է»
…Ներեցեք ինձ, մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ, եւս մեկ անգամ, հարկադրված ահռելի ծավալի այս նամակիս համար: Ներեցեք անհանգստության համար: Շատ եմ ցանկանում հավատալ, որ Դուք կհասկանաք ինձ: Ես չէի կարող լռել:
Մտավորականների կարծիքով` «Էրեբունի Երևան 2795»-ում եղել են «ավելորդություններ» և «անիմաստ ծախսեր»
«Մենք քաղաքը շնչահեղձ ենք անում և միևնույն ժամանակ տվյալ պահին սեր խոստովանում: Սա զավեշտալի իրավիճակ է»,-Aravot.am-ի հարցին` «Էրեբունի Երևան 2795» տոնակատարություններն արդյոք համարժե՞ք էին 200 միլիոն դրամին, որը հատկացվել էր տոնակատարությունների իրականացման համար՝ այսպես պատասխանեց հրապարակախոս Կարինե Հակոբյանը: Հետաքրքրվեցինք` արդարացվա՞ծ էին նման ծավալների ծախսերը: Տիկին Հակոբյանն այսպես արձագանքեց. «Հարցը արդարացված լինելը չէ: Մի տեսակ սխալ
Բաքվում առաջին հետընտրական հանրահավաքը անցկացվեց
«Ազատություն» ռադիոկայան. Իլհամ Ալիևի անհապաղ հրաժարականի պահանջը շաբաթ օրը Բաքվում ադրբեջանական ընդդիմության կազմակերպած առաջին հետընտրական հանրահավաքի գլխավոր կարգախոսն էր: Հարկ է նկատել, որ սա վերջին շրջանում ընդդիմության նախաձեռնած թերևս ամենաբազմամարդ ու տպավորիչ բողոքի գործողությունն էր: Դիմելով մասնակիցներին՝ «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարն արձանագրում էր․ – «Փոխվում են ժամանակներն ու դարաշրջանները, իսկ Ալիևների վարչակազմի մեթոդները անփոփոխ են»:
Նոր ինտելեկտուալ խաղ` «Dasaran.am» կրթական ծրագրից օգտվող աշակերտների համար
«Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպությունը և «Dasaran.am» կրթական ծրագիրը, Քաունթերփարթ ինթերնեշնլի և ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորվմամբ, ս.թ. հոկտեմբերի սկզբին հանդես են եկել հերթական հետաքրքիր և նորարարական նախաձեռնությամբ: Այս անգամ մեր սիրելի աշակերտներին ենք ներկայացրել «Կանաչ աշխարհ» ինտելեկտուալ խաղը: Այս նախաձեռնության հիմքում նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ «Dasaran.am»-ին միացած շուրջ 622.000 աշակերտների և ծնողների շրջանում շրջակա միջավայրի և դրան
Քոլեջում եղած պայթյունից որոշ ուսանողներ փորձել են օգտվել (Տեսանյութ)
Մի ուսանող պնդում էր, որ ականջի թմբկաթաղանթի խնդիր ունի եւ անմիջապես տեղեկանք էր վերցրել, որ թմբկաթաղանթը վնասվել է եւ այն պետք է ներկայացներ զինկոմիսարիատ:
Հոկտեմբերի 11-ին ևս 43 դատապարտյալ ազատ է արձակվել
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 43 դատապարտյալ: «Նուբարաշեն» ՔԿՀ – 4, «Արթիկ» ՔԿՀ – 1, «Էրեբունի» ՔԿՀ – 26, «Կոշ» ՔԿՀ – 2, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – 6,
Որպեսզի հայերը տարբեր խրամատներում չհայտնվեն
Այժմ էլ ակտիվիստները եւ նրանց կողմնակիցները նույնպես կարող են վրդովվել. «ինչպես ես դու մեզ՝ հասարակության արդար պահանջը մարմնավորողներիս, համեմատում Լֆիկի առեւտրականների հետ, ինչպես կարելի է մեր նման հրեշտակներին եւ այդ անգրագետ լաչառներին մի հարթության վրա դնել»: (Հակառակ կողմը այս հոդվածը դժվար թե կարդա, թե չէ կգային խմբագրություն՝ աչքերս կհանեին):
Մոսկովյան Մաքսային Միությունը
Коту под хвост. (Ռուսական արտահայտություն) Վերջերս հոդվածներ գրեթե չեմ գրում։ Վերջին գրածս, թերեւս, երեք տարի առաջ էր՝ օտարալեզու (իմա՝ ռուսական) դպրոցների վերաբացման դեմ․ մի գործընթացի, որը բացահայտորեն պարտադրված էր Ռուսաստանի կողմից։ Առհասարակ, եթե հուզված չես, գրելու պահանջ չես զգում։ Իսկ տարիքի հետ հուզվելու ունակությունը, կարծես թե, անշեղորեն նվազում է, եւ հուզվելու համար պահանջվում են ավելի ու
Վիկտոր Սողոմոնյանն ասաց, թե ինչու Քոչարյանը չի անդրադառնում Մաքսային միությանը…
Թե ինչու մինչ այս պահը ՀՀ նախկին Նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի անդրադարձել Մաքսային Միությանն անդամագրվելու Հայաստանի ցանկության մասին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը` Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Yerkir.am-ին ասաց. – Կարծում եմ, նախագահ Քոչարյանը դեռ արտահայտվելու առիթ կունենա ԵՄ Ասոցացման համաձայնագրի և Մաքսային Միությանն անդամակցելու մասին հայտարարության հետ կապված այդ ամբողջ պատմությանը, որ հասարակության
Ձորը գլորված «ԶԻԼ»-ի վարորդը մահացել է
Հոկտեմբերի 12-ին, ժամը 02.00-ի սահմաններում, «ԶԻԼ-130» մակնիշի բեռնատարը Լոռու մարզի Քարինջ գյուղում դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը: Վարորդը` 1970 թ. ծնված Նաիրի Զարգարյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Վալանսում կկայանա հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովը
Ֆրանսիայի Վալանս քաղաքում կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Ֆրանսիա է մեկնել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ֆրանսիական կողմի հետ համագործակցող մարզերի եւ համայնքների ղեկավարներ, ՀՀ էկոնոմիկայի, գյուղատնտեսության, կրթության եւ գիտության, մշակույթի նախարարությունների ներկայացուցիչներ: Մինչ Վալանս մեկնելը, փոխվարչապետը հոկտեմբերի 14-ին Փարիզում երկկողմ հանդիպումներ կունենա ֆրանսիացի գործընկերների
Հայաստանցիներից լավագույնը Վլադիմիր Հակոբյանն էր
Սանկտ-Պետերբուրգում անցկացված շախմատի Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարն ավարտվեց ուկրաինացի գրոսմայստեր Պավել Էլյանովի հաղթանակով, որը 7,0 միավոր վաստակած 11 շախմատիստների մեջ միայն լրացուցիչ գործակիցներով գրավեց 1-ին տեղը: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց տվեց Վլադիմիր Հակոբյանը: Նա 6,5 միավորով 260 մասնակիցների մեջ պայքարն ավարտեց 12-րդ հորիզոնականում: Նույնքան միավոր վաստակեց նաեւ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 21րդ տեղ: Զավեն Անդրիասյանը 6,0 միավորով
Մոսկվայի հարավում ձերբակալվածների թիվը հասել է 380-ի, վիրավորվել են ոստիկաններ
Շաբաթ երեկոյան եւ կիրակի օրը Մոսկվայի հարավում՝ Բիրյուլեվոյում, բնակիչները դուրս են եկել փողոց՝ պահանջելով գտնել 24-ամյա Եգոր Շերբակովին սպանողին: Բնակիչները համոզված են, որ ոճրագործը արտագաղթող է եղել: Ռուսական ria.ru-ն գրում է, որ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Մոսկվայի բաժինը հայտարարել է, որ հասարակական կարգը խախտելու համար արդեն 380 մարդ է ձերբակալվել: Ավեի ուշ լրատվամիջոցը հայտարարում
Բիլ Գեյթսը մենամարտի է հրավիրել ուգանդացի աղջնակին
«Կատվեի թագուհին» գրքում նկարագրված ուգանդացի աղջնակի՝ Ֆիոնա Մուտեսիի պատմությունը, որն ապրելով բարաքներում, հասել է շախմատի սպորտի վարպետի թեկնածուի աստիճանի, հետաքրքրել է «Microsoft» ընկերության հիմանդիր Բիլ Գեյթսին եւ միլիարդատերը նրան հրավիրել է շախմատ խաղալու: Մենամարտի տեղն ու ժամկետն առայժմ որոշված չէ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Տիգրան Կարապետյան. «Ես շարունակելու եմ զբաղվել քաղաքականությամբ»
«Ես շարունակելու եմ զբաղվել քաղաքականությամբ: Քաղաքականության մեջ ես միշտ էլ կմնամ»,-այս մասին News.am-ի թղթակցին է ասել Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Հարցին, թե ինչպես է դա արտահայտվելու՝ Ժողովրդական կուսակցության ակտիվացմա՞մբ, թե՞ մեկ այլ կուսակցության միանալով, Տիգրան Կարապետյանը պատասխանել է. «Դուք կտեսնենք, այս պահին չեմ կարող ասել, բայց հիմա ինձնից հայտարարություն մի կորզեք»: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր
Հայկական շախմատի նոր հաջողությունները
Երեւանցի 17-ամյա շախմատիստ Արման Միքայելյանը Բուդվայում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում հանդես գալով մինչեւ 18 տարեկանների խմբում՝ վաստակել է 6,0 միավոր եւ երկրորդ անգամ լրացրել միջազգային վարպետի նորմա: Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայացած Շախմատի միջազգային ֆեդերացիայի համաժողովը հայաստանցիներ Վրեժ Օրդյանին եւ Արամ Իսկանդարյանին շնորհել է ՖԻԴԵ-ի մրցավարի կոչում: Այս տեղեկությունները փոխանցում է «Armchess.am»-ը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լիլի Էլբակյան. «Ես արդեն գտել եմ այդ մարդուն և թռել եմ լուսին»
Լիլի էլբակյանը մեկն է այն երիտասարդ դերասաններից, ով կարողանում է իր խաղով գրավել հանդիսատեսին: Նրա հերոսներն այնքան անկեղծ են, որ երբեմն թվում է, թե իրական են: Կերպարները կլանում են հանդիսատեսին՝ ստեղծելով երևակայական մի աշխարհ, որտեղ միահյուսվում են մարդկային զգացմունքները՝ սերը, ատելությունը, խիղճն ու ցավը: Հենց այսպիսին է Լիլին նաև «Թռցրու ինձ
Վարչապետը մասնակցել է Գյումրիի օրվան նվիրված տոնական միջոցառումներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Գյումրի, մասնակցել քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ վարչապետը Գյումրիի Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում ներկա է եղել «Գյումրին՝ 2013 թվականի ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում կազմակերպված Հացի
Հայտնաբերվել է դի
Հոկտեմբերի 13-ին, ժամը 15.43-ին ահազանգ է ստացվել, որ Ա.Հովհաննիսյան փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, քաղաքացին չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. պատշգամբում` հատակին, հայտնաբերել են 1927թ. ծնված Թ.Վ.-ի դին: meteo.am
«ՀՊՃՀ ռեկտոր պարոն Արա Ավետիսյանի հրամանների հայտնվելը համացանցում ավանդույթ դառնալու միտում ունի»
Aravot.am-ը երեկ հրապարակել էր ՀՊՃՀ-ի ռեկտոր Արա Ավետիսյանի հրամանը այն մասին, որ բուհում ձևավորվել է պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերի կարգավորման հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի համալսարանի ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման վիճակըև մինչև . նոյեմբերի 1-ը առաջարկություն ներկայացնի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձի ֆոնդի ձևավորման և բաշխման վերաբերյալ: Հրապարակմանն արձագանքել է ՀՊՃՀ-ի Ֆիզիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Խաչատրյանը, ում խմբագրությանը ուղարկած
Լոռու մարզի սպանության առիթով կա ձերբակալված
Երեկ Լոռու մարզում կատարված սպանության առիթով այսօր արդեն կա ձերբակալված: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, նույն լրատվամիջոցը հաղորդագրություն էր տարածել, որ Վանաձորի Երկաթուղայինների այգու եւ թիվ 3-րդ գիշերօթիկ դպրոցի հարեւանությամբ վիճաբանություն էր եղել, որն ավարտվել էր սպանությամբ: Օպերատիվ-քննչական խումբը տեղում պարզել է, որ մահացածը Երեւան քաղաքի բնակիչ 15-ամյա Դավիթ Հովակիմյանն է, ով սովորում
Ավտոմեքենան այրվել է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են՝ հոկտեմբերի 13-ին` ժամը 12.51-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տավրոսի 1-ին փողոցի 3-րդ նրբանցքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տավրոսի 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 6ա տնակի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.07-ին, մարվել՝ 13.12-ին:
ՍիվիլՆեթ. Հայաստանը Վիլնյուսի գագաթաժողովից առաջ
Հոկտեմբերի 6-9-ը «ՍիվիլՆեթը» Հայաստանում Լիտվայի դեսպանության օգնությամբ և այդ երկրի արտգործնախարարության հրավերով ուղևորվեց Վիլնյուս: «ՍիվիլՆեթի» լրագրող Թաթուլ Հակոբյանն ու գլխավոր պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը երկու օրերի ընթացքում հյուրընկալվել են Լիտվայի նախագահական նստավայրում, արտգործնախարարությունում և խորհրդարանում: Ինչպիսի՞ն է Եվրոպական Միության նախագահող երկրի արձագանքը Հայաստանի` Ազատ առևտրի գոտուց հրաժարվելու և Մաքսային միությանը անդամակցելու ցանկության մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունից


















































