Օրվա լրահոսը

Դատավորի լիազորությունների կասեցումը չի՞ հավասարվում «քրեական պատժին»

Սահմանադրական դատարան դիմած ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախկին դատավորի գնահատմամբ` իր նկատմամբ վիճարկվող դրույթով սահմանված հարկադրանքի միջոցի իրավունքի ուժով կիրառումը խտրական մոտեցման ակնհայտ դրսեւորում է «բացառապես մեղադրյալի կարգավիճակ ունենալու հիմքով լիազորությունները կասեցնելու իմաստով» եւ խախտում է իր անմեղության կանխավարկածը՝ ըստ էության հասարակության աչքերում դատավորին ներկայացնելով որպես «հանցագործ»: 2025 թ. հունիսի 23-ից Սահմանադրական դատարանում էր Գառնիկ

Պանրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները «Դախխան» ՍՊԸ-ին պատկանող պանրի արտադրամասում (Արագածոտնի մարզ, գ․Արագածավան) անցկացված ստուգման ընթացքում պարզել են, որ այն աշխատել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվում են սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումներ և գույք, որոնք հնարավորություն չեն տալիս իրականացնել դրանց լվացման, մաքրման և

Երկար կենսագրություն ունենալը պարտադիր չէ՝ քեզ վստահված աշխատանքը պատասխանատվությամբ կատարելու համար. Հակոբ Արշակյան

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի ֆեյսբուքյան գրառումը Հեռու եմ այն մտքից, թե անհրաժեշտություն կա հատուկ ներկայանալ և ներկայացնել իմ կենսագրությունը․ այն հայտնի է և հրապարակված։ Պետական պաշտոնյա եղած ժամանակահատվածը՝ սկսած Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից մինչև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, այժմ արդեն ՀՀ ԱԺ փոխնախագահ, առավել ևս եղել է բաց և թափանցիկ։ Ճանապարհաշինության, ռազմարդյունաբերության, բարձր

Փաշինյանը՝ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակման մասին․ «Քննարկվում է որեւէ ընկերության ստեղծում, որը կներգրավի ներդրումներ»

«Հենց այսօր Հայաստանում արտապատվիրակման հայտնի դեպքեր կան, օրինակ, Զվարթնոց օդանավակայանի կառավարումն արտապատվիրակված է։ Եվ ես չեմ կարծում, որ որեւէ ձեւով այդտեղ Հայաստանի ինքնիշխանությունը, իրավազորությունը կամ տարածքային ամբողջականությունը խախտված է»։

«Առավոտը» ներկայացուցիչ դեռ չունի Շիրակի մարզի դատարանում

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Հ. Աղաքարյան) շարունակվում է Սարիկ Մինասյանն ընդդեմ Արտյոմ Ղուկասյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցի քնննությունը: Ս. Մինասյանի ներկայացուցիչ Արման Ներսիսյանը խնդրել է պարտավորեցել Ա.Ղուկասյանին հերքել Ս. Մինասյանի վերաբերյալ www.aravot.am 07.03.2025թ. եւ 08.03.2025թ. հրապարակված հոդվածներում նրա կողմից կատարված փաստացի տվյալները: Մասնավորաես, որ

Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանին մի շարք միջնորդություններ է ներկայացրել

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի ռազմական դատարանին մի քանի միջնորդություններ է ներկայացրել, որոնք բավարարվել են, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Մինվալ»-ի փոխանցմամբ՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ և դատավորներ Անար Ռզաևի և Ջամալ Ռամազանովի (պահեստային դատավոր՝ Գյունել Սամեդովա) կազմով կայացած բաց դատական նիստում Ռուբեն Վարդանյանին «տրամադրվել է թարգմանիչ այն լեզվով, որով նա խոսում է՝ (ռուսերեն)»։ Ըստ

Միակ ինստիտուցիոնալ հիշողությունը Արցախի պետականությունից: Ուզում են դա էլ ջնջել. Հակոբ Հակոբյան

Սա պարզ ու հակաարցախյան ուղերձ է․ «Արցախ չկա, մոռացեք, մենք մաքրում ենք վերջին հետքերը»։

«Եթե մարդը կարողանում է կոմեդիա խաղալ, հաստատ դրամա էլ կխաղա»

Պոնչը՝ որակյալ հումորի, իրեն շաբաթը մեկ ամուսնացնելու ու հաջողության գրավականի մասին Տարոն Իսպիրյանի (Պոնչի) անունը վաղուց ասոցացվում է հաջողված հումորի հետ: Թեեւ նա այլեւս գիրուկ  չէ, բայց Պոնչ մականունը կամ բեմական անունը պահպանվել է՝ Պոնչի ստեղծած մթնոլորտի շնորհիվ: Տարոնը ամենապահանջված հումորիստներից է, ու այդ հանգրվանին հասնելու համար երկար ճանապարհ է անցել՝ մասնակից լինելով տարբեր նախագծերի:

Ucom-ի բաժանորդներն ավելի հաճախ են նախընտրում օգտվել ինտերնետից ռոումինգում

Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում արտերկրում ռոումինգ ծառայություններից օգտվող Ucom-ի բաժանորդների թիվն աճել է 31%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ ինտերնետի օգտագործման ծավալների աճը նույն ժամանակահատվածի համար 45% է: Նշենք, որ միայն այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում բաժանորդները սպառել են մոտ 40 հազար ԳԲ ինտերնետ՝ գտնվելով Հայաստանից դուրս։ Բաժանորդների համար լավագույն թվային փորձառությունը Հայաստանից

Ահազանգ իրավապահներին.15 միավոր անշարժ գույք շուկայականից ցածր է գնահատել՝ պետությանը պատճառելով 1․012․209․000 դրամ վնաս

Փորձագետի որակավորման վկայականը ճանաչվել է ուժը կորցրած, հաղորդումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

ԱՄՆ-ն հակամարտության մեջ է ՌԴ-ի եւ Իրանի հետ, դաշնակից է Թուրքիային: Ստացվում է՝ այդ մասնավոր ընկերություն կոչվածը, որին տալիս են միջանցքը, նույնպես ներկայացնելու է Թուրքիայի շահերը:. Երվանդ Բոզոյան. «Հրապարակ»

Այժմ էլ ասում են, որ միջանցքը ոչ թե Ադրբեջանին կամ Թուրքիային են տալիս, այլ` մասնավոր ամերիկյան ինչ-որ ընկերության: Մեր հանրության հատկապես քաղքենի զանգվածն ընդունում է այդ մոտեցումը, մինչդեռ հասկանալի է, որ մեր տարածքը սպասարկելու է օտարերկրյա շահեր:

Խաղաղությունը կարող է ձեռք բերվել միայն Ադրբեջանի վրա արտաքին ճնշման միջոցով. Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատ. «Արմենպրես»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այդքան էլ հետաքրքրված չէ Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ․ կողմերի միջև խաղաղությունը կարող է ձեռք բերվել միայն Ադրբեջանի վրա արտաքին ճնշման միջոցով։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում նման տեսակետ է հայտնել Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատը՝ խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, կողմերի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հեռանկարների վերաբերյալ։ Պատգամավորն,

Հայաստանը դառնում է բախման կետ, եւ եթե այդ ծրագիրը մոտենա իրականացման փուլին, ապա մենք կդառնանք Ուկրաինա-2. Արամ Մանուկյան. «Հրապարակ»

Եթե ԱՄՆ-ի առաջարկն ընդունվի, դա ակնհայտ նշանակում է, որ լրջագույն կոնֆրոնտացիա կա Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ։ Դա բացարձակ նոր սկիզբ կարող է դառնալ Չինաստան-Իրան-Ռուսաստան՝ Արեւելքի այս գիգանտ երկրների եւ հավաքական Արեւմուտքի՝ ԱՄՆ-Եվրոպա խմբի միջեւ։ Սա նոր էսկալացիայի կոնկրետ քայլ ու հիմք կարող է դառնալ, որի դաշտը, պլատֆորմը, կոնֆլիկտի կայացման աղբյուրը լինելու է Հայաստանը։ Եթե այդ ծրագիրն ընդունվի, Հայաստանը դառնալու է Արեւելք-Արեւմուտք բախման պոլիգոն։

Համբարձում Մաթևոսյանը՝ շրջակա միջավայրի նախարար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱԿՈԲ ՍԻՄԻԴՅԱՆԻՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Հակոբ ՍԻՄԻԴՅԱՆԻՆ ազատել շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2025թ. հուլիսի 16 Երևան ՆՀ-181-Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ՇՐՋԱԿԱ

Ասոր վրայ, պարոն վարչապետ, պիտի տեսնէք, թէ ինչ ուժգնութեամբ երկրագունդի չորս ծագերէն, հայածին գործարարներ Հայաստան պիտի խուժեն «պիզնէս» հիմնելու, որպէսզի յետագային բանտախուցերը նետուին. «Ասպարեզ»

Հայ եկեղեցւոյ դէմ անտեղի պայքարը սաստկանալով ու իր հունէն ելլելով, դարձաւ հալածանք բարձրաստիճան կղերին, քաղաքական կուսակցութեանց եւ առհասարակ ընդդիմութեան դէմ։ Եւ որպէս արդիւնք՝ զոյգ մը հայրենապաշտ սրբազաններ կալանքի ենթարկելէ ետք, պարոն վարչապետը, կարկինը լայն բանալով, միլիառատէր բարերար Սամուէլ Կարապետեանը ինչպէս նաեւ շարքային դաշնակցական ընկերներ ձերբակալել տուաւ, պետական հարուած պատրաստելու անհիմն մեղադրանքով։ Ասոր վրայ, պարոն վարչապետ,

Պարզ օրինակն այն բանի, թե ինչպես կարող է քաղաքական շարժառիթներից դրդված ազգայնացումը ներկայացվել որպես սպառողների պաշտպանություն. «168 ժամ»

Հայաստանի կողմից «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխությունների կատարումը պարզ օրինակն է այն բանի, թե ինչպես կարող է քաղաքական շարժառիթներից դրդված ազգայնացումը ներկայացվել որպես սպառողների պաշտպանություն։ Օրենսդրության այլընտրանքային մեկնաբանություններ • Քաղաքական վերահսկողության ամրապնդում՝ ուժային անկախ կենտրոնների չեզոքացման միջոցով։ ՀԷՑ-ի ազգայնացմամբ չեզոքացվում է ռեսուրս և ազդեցություն ունեցող մասնավոր խոշոր օպերատորը՝ այդ միջոցով նվազեցվում է իշխանության նկատմամբ հնարավոր դիմադրությունը։

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Արցախի մշտական ներկայացուցչության շենքի նկատմամբ սեփականության իրավունքը. «Հետք»

«Չեն կարողանալու մաքրել: Այդ շենքի իմաստն էլ պետք է մենք վերանայենք։ Ես համարում եմ, որ այդ շենքը այլևս չպետք է նման բաներին ծառայի», – ասել էր ԱԺ նախագահը։

Մուշեղ Շուշանյանի համար դատախազը ռեալ ազատազրկում է պահանջում, մենք` արդարացում. պաշտպան. «Հրապարակ»

Հայտնի փաստաբան Մուշեղ Շուշանյանը, որը 2023 թվականից մեղադրվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու համար, սպասում է Վերաքննիչ դատարանի որոշմանը: Առաջին ատյանի դատարանը Մուշեղ Շուշանյանի համար այս տարվա մարտին 1,5 մլն դրամ տուգանք էր սահմանել, սակայն դատախազությունը գոհ չի մնացել այդ պատժից եւ հայտնի փաստաբանի համար պահանջում է ազատազրկում: Այս մասին մեզ հայտնեց

Աշոտ Ղազարյանի որդին կառավարությունում պաշտոն ունի. «Ժողովուրդ»

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու Արման Ղազարյանը մինչեւ Վարչապետի աշխատակազմ գալը, 2005-ից 2018 թվականներին, աշխատել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում որպես գլխավոր մասնագետ։ Արման Ղազարյանը անշարժ գույք չի հայտարարագրել։ 2021 թվականին գնել է Tesla մակնիշի մեքենա ամերիկյան Copart ավտոաճուրդից, որն արժեցել է 19 հազար 300 դոլար։ Հարկ է նշել, որ նույն 2021 թվականին Ղազարյանը 15

Քամու հետևանքով գրանցվել է 10 արտակարգ դեպք

Հուլիսի 15-ին, ժամը 18:08-ից Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևան, Գյումրի, Իջևան, Վանաձոր, Սպիտակ, Տաշիր և Թումանյան քաղաքներում տապալվել են ծառեր, վնասվել տանիքի թիթեղ, առկա է բեմահարթակի երկաթե կառուցատարրերի ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական

Պետք չէ «զինվորագրվել» որեւէ աշխարհաքաղաքական պայքարի

Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինային են փոխանցվելու Patriot համակարգեր, որոնք համարվում են հակաօդային պաշտպանության արդյունավետ միջոց: Թե երբ է դա տեղի ունենալու, եւ որքանով են դրանք արդյունավետ, մասնագետների կարծիքները տարբեր են: Օրինակ, Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական Դագլաս Մաքգրեգորը X սոցիալական ցանցում գրել է. «Այն

Սամվել Կարապետյանին օրերս ներկայացվել է «մի քանի ընկերությունների գործունեության հետևանքով փողերի լվացման» ակնհայտ անհիմն նոր մեղադրանք՝ առանց որևէ տվյալի

Աննախադեպ է այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանի որևէ կոնկրետ գործողություն, որն ինչ-որ կերպ կարող է առնչվել մեղսագրվող արարքի հետ, ընդհանրապես առկա չէ. ավելին, ստացվում է, որ մեղադրանք է ներկայացվել որևէ ուղիղ կամ անուղղակի մասնակցության, ենթադրյալ միջոցները թաքցնելու կամ խեղաթյուրելու հետ կապված որևէ իրողության բացակայության պայմաններում: Ուշագրավ է, որ մեղադրանքում նկարագրված գործողություններում չի նշվել կառավարչական բնույթի որևէ որոշում, գույքի հետ որևէ առնչություն:

ԳՕՍՏ-ին չհամապատասխանող հայկական կոնյակների բաժինը ՌԴ-ում հասնում է մինչև 85%. ՏԱՍՍ

Ռուսական ՏԱՍՍ գործակալության տվյալներով՝ Կոնյակի, ալկոհոլի և ալկոհոլային խմիչքների արտադրողների միության (Սոյուզկոնյակ) և «Կեղծարարության դեմ պայքարի միջազգային ասոցիացիայի» կողմից անցկացված ուսումնասիրությունը պնդում է, որ Ռուսաստանի շուկայում նորմայից շեղումներով հայկական կոնյակների բաժինը վերջին ստուգման արդյունքներով աճել է մինչև 85%, այն դեպքում, որ 2025 թվականի մայիսին կազմում էր 80%: Փորձարկված արտադրանքի նմուշների մեծ մասը չի համապատասխանում կոնյակի

Չորս արծաթ եւ երկու բրոնզ՝ բռնցքամարտի Եվրոպայի աղջիկների առաջնությունում

Նովի Սադում (Սերբիա) ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանի աղջիկների հավաքականը նվաճեց չորս արծաթե եւ երկու բրոնզե մեդալ: Պատվո հարթակի երկրորդ աստիճանին բարձրացան  46 կգ քաշային Սյուզաննա Իշխանյանը, 50 կգ՝ Համեստ Աֆրիկյանը,  57 կգ՝ Անահիտ Հարությունյանը եւ 75 կգ՝ Վիկտորիա Սահակյանը: Իսկ Նանա Բալասանյանը՝ 48 կգ քաշային կարգ եւ Լիաննա Ժամհարյանը՝ 52 կգ, դարձան երրորդ

Պատանի երկրաբաններն այցելեցին ԶՊՄԿ

«Պատանի երկրաբան» ամառային դպրոցի երկրորդ օրն անցավ հանքարդյունաբերական խոշոր ձեռնարկության՝ ԶՊՄԿ-ի արտադրական տարածքում։ Պատանի երկրաբանները ծանոթացան երկրի թիվ մեկ հարկառուի աշխատանքին ու եղան մի քանի արտադրամասերում։ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի նախաձեռնությամբ ու ԶՊՄԿ-ի ֆինանսական աջակցությամբ 3 օր մարզում գտնվող պատանի երկրաբանները կկողմնորոշվեն մասնագիտական ընտրության հարցում։

Բոլորին դատի եմ տալու, էդ ամեն ինչի հետեւից գնալու եմ, դրան էլ ձեռքերս կհասնեն. Փոստանջյան

Այնպես չէ, որ թողնելու եմ անպատիժ մնան ստախոսներն ու կեղծարարները. Փոստանջյան

Որոշվել է ՔՊ կուսակցության տարածքային կազմակերպություններ հիմնել Ակունք, Բյուրեղավան, Արզնի և Ջրվեժ համայնքներում

Հուլիսի 15-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կուսակցության Աջափնյակի ՏԿ խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Սերոբ Սարգսյանի թեկնածությունը։ Որոշվել է կուսակցության տարածքային կազմակերպություններ հիմնել Ակունք, Բյուրեղավան, Արզնի և Ջրվեժ համայնքներում։ Քննարկվել են կուսակցական բնույթի այլ հարցեր։

Իրանը դիմակայում է «հրեշավոր դիպլոմատիային»․ Դերենիկ Մելիքյան

1- Առարկայօրէն ու բազմապիսի ապացոյցներով երիցս փաստւեց, որ իրանական ժողովուրդը ամէն ինչից առաւել՝ պետականամէտ է ու հայրենասէր։ 2- Նոյն իրականութեանը անգիտակ ու հետեւաբար արտաքին թշնամիների սխալ հաշւարկի արդիւնքում, Իրանի ներքաղաքական կարծեցեալ անկայունութիւնը չյանգեցրեց պետական համակարգի փլուզմանն ու իշխանափոխութեանը։ 3- Ընդհակառակը՝ արտաքին ռէալ սպառնալիքն ու ներգործուն վտանգը, այսինքն՝ ուղղակիօրէն պատերազմի սանձազերծումը առաւել եւս զգաստացրեց-համախմբեց իրանական գիտակից

էլէներգիայի պլանային անջատումները՝ հուլիսի 16-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 11:00-17:00 Նոր Արեշ

Քոչարյանը դատի է տվել Փաշինյանին զրպարտության համար, իսկ Կարապետյանը հայց է ներկայացրել ավելի քան 150 մարդու դեմ

Սակայն, քանի դեռ դատվճիռ չի կայացվել, ոչ ոք իրավունք չունի այդ ամբաստանյալներին անվանել «հանցագործներ, ահաբեկիչներ կամ օրինախախտներ»։

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930