Օրվա լրահոսը

Իրանը Հորմուզի նեղուցով անցնող նավերի «վեթինգի» համակարգ է մշակում․ զեկույց

«Նավերին կարող է թույլատրվել անցնել «անվտանգ միջանցքով», երբ դրանք հաստատվեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից»։

Իշխանությունները հիմա էլ խոսում են Հայաստանի ու Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի միացման հեռանկարի մասին. Վահե Դավթյան

Ակնկալվող արդյունքներ՝ պետական պարտքի ավելացում, էներգետիկ ինքնաբավության կտրուկ նվազում, անվտանգային նոր ռիսկեր:

Շենգավիթի թաղապետարանի մաքրուհուն առնչվող դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Շենգավիթ վարչական շրջանի բակային մաքրուհին հայտարարել էր, որ փետրվարին թաղապետարանում կոմունալ բաժնի ղեկավարն ու ենթակաները հայհոյել են իրեն, ծեծել ու քաշքշելով դուրս հանել շենքից:

Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում

Իսկ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածում և Սևանի, Ապարանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։

Քրիստիննե Գրիգորյանը՝ աշնանը պատերազմի վտանգի մասին

Լրագրողները հիշեցրին՝ ժամանակին ասում էր, որ Մերձավոր Արևելքում պատերազմը կարող է ՀՀ խաղաղությունը վտանգել, փաստեցին՝ հիմա Մերձավոր Արևելքում
պատերազմ է ու հարցրին՝ ի՞նչ է սպառնում ՀՀ խաղաղությանը, Քրիստինե Գրիգորյանը պատասխանեց․ «ՀՀ պետական մարմինները շարունակում են իրենց աշխատանքները։ Ռիսկերը գնահատվում են, գործողությունները՝ կատարվում»։

ՀՀ-ի և ՌԴ-ի միջեւ առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 7.7 մլրդ դոլար. նախորդ տարվա համեմատ նվազել է 38.3 տոկոսով

Ռուս զբոսաշրջիկների թիվը եղել է շուրջ 938.000՝ ընդհանուր այցելության մեջ կազմելով 43 տոկոս:

14-ամյա աղջկա նկատմամբ ուսուցչի կողմից սեռական բռնության գործով ՄԻԵԴ վճռի կատարման ընթացքը քննարկվել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նստաշրջանում

Կոմիտեն հորդորել է իշխանություններին ընդունել Երեխաների իրավունքների պաշտպանության համապարփակ ծրագիրը և խրախուսել է ապահովել դպրոցներում գաղտնի, երեխայակենտրոն և անկախ բողոքարկման մեխանիզմի արդյունավետ գործարկումը, ինչպես նաև Կոմիտեին ներկայացնել թարմացված տեղեկություններ անչափահասների սեռական բռնության հայտնաբերման, հաղորդման և կանխարգելման մեխանիզմների արդյունավետության վերաբերյալ:

Եվրոպական դատարանը գիտի՞, որ Սամվել Գրիգորյանը բռնաբարել է ենթակային. Կոռնիձորի գործով տուժողը բորբոքվեց

Դատարանին հանձնարարություն մի տվեք. դատավորը սաստեց փաստաբանին

Լրացուցիչ 135 միլիոն եվրո. այս ներդրումներով ապացուցում Հայաստանին, որ լուրջ ենք վերաբերվում նրա էներգետիկ կայունության ապահովմանը. Մարթա Կոս

««Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց»-ը առաջնահերթ ներդրում է, որը խթանում է էլեկտրաէներգետիկ շուկայի տարածաշրջանային ինտեգրումը»

«Մենք պետք է առաջ գնանք, ես չեմ ուզում Ղարաբաղն աչքիս առաջ կորցնեմ։ Լացս գալիս է»․ 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի գրքի շնորհանդեսն էր

Հայկազ Մկրտչյանը ՀՀ ԶՈՒ էր զորակոչվել 2019 թվականի հունվարի 23-ին։ 44-օրյա պատերազմում Հայկազը եղել է Ջրականի, Թաղավարդի, Դրախտիկի, Ազոխի, Կարմիր Շուկայի եւ պաշտպանական մարտերում: Վիրավորվել է Կարմիր Շուկայում։ Ծնողների հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 29-ին։

ՔԿ շենքից 590000 դոլար գողանալու գործով ՔԿ պաշտոնյա Գոռ Թադևոսյանը և Էդգար Գրիգորյանը 4 տարի ժամկետով ազատազրկման են դատապարտվել 

Նա շուրջ 16 ժամ մնացել է շենքում, հանգիստ հափշտակել գումարը, իսկ առավոտյան, երբ քննիչները սկսել են գալ աշխատանքի, հեռացել է։

Շատ մարդիկ անտեղի հետապնդվել են, ողջամիտ փոփոխություն է. փաստաբանները՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի փոփոխությունների մասին

Երբ պարտադիր հայտարարագրումը 2011 թվականից է ուժի մեջ, անտրամաբանական է, որ մարդկանցից պահանջում էին իրենց հին սեփականության վերաբերյալ տեղեկությունների պահպանում. Խուդոյան

Արա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 229 – Ա ԱՐԱ ՖԻԴԱՆՅԱՆԻՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արա Խորենի Ֆիդանյանին 2026 թվականի մարտի 20-ից ազատել ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Հայտնի են «Ռոբոտների հաքաթոն»-ի հաղթողները

Ամփոփվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ռոբոտների հաքաթոն»-ի արդյունքները։ Փակման հանդիսավոր արարողության ընթացքում մասնակիցներին ողջունել է ԲՏԱՆ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչության պետ Հայկ Ենգիբարյանը։ Նա նշել է, որ երեք օրերի ընթացքում Երևանը և Հայաստանի բոլոր մարզերը ներկայացնող թիմերը մեծ նվիրվածությամբ աշխատել են իրենց նախագծերի վրա՝ հավաքելով, փորձարկելով և կատարելագործելով ռոբոտները։ Արդյունքում, մրցահարթակում

Հացադուլի մեջ գտնվող կալանավորված անձի ինքնասպանության փորձը կանխվել է

Կալանավորված անձը զննության նպատակով տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել, և նա վերադարձվել է հիմնարկ։

Արտաքին ուժերի վրա հենվելն արդյունավետ չէ։ Իրական անվտանգությունը հնարավոր է միայն հարևանների հետ համագործակցության միջոցով. Էհսան Մովահեդիան

Իրանն առաջ է մղում «3+3» ձևաչափը (Կովկասի երեք երկիր + Ռուսաստան, Թուրքիա, Իրան), որը նախատեսում է տարածաշրջանային անվտանգություն առանց արտաքին միջամտության։ Թրամփի ծրագիրը հակասում է այս մոտեցմանը։

700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է

Շուրջ 700 երիտասարդ Հայաստանի մարզերից և Ջավախքից. ամփոփվել է «Հզոր համայնք» միջմարզային միջոցառումը: Team Telecom Armenia-ն, արդեն 5 տարի շարունակ լինելով միջոցառման կազմակերպիչ «Հզոր միտք» հասարակական կազմակերպության կողքին, այս անգամ ևս աջակցել է նախաձեռնությանը:

«Իրանում պատերազմ էր, դուք «ուրախ ավտոբուսով» շրջում էիք»․ Սուրեն Պապիկյանի արձագանքը

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ ուղերձ էր պարունակում այն, որ Իրանում պատերազմ էր, բայց իրենք թիմով քարոզարշավ էին անում «ուրախ ավտոբուսով», Սուրեն Պապիկյանն արձագանքեց․ «Դա ուշագրավ ուղերձ է մեր հանրությանը, որ ՀՀ-ում խաղաղություն է»։

«Բա ինչո՞ւ են իրենց խոսույթի 90 տոկոսը մեզ նվիրում։ «Քաղաքական դիակների» դեմ այդքան խոսո՞ւմ են». Քրիստինե Վարդանյան

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ոչ միայն պատերազմ է լինելու, այլ ԹՐԻՓՓ-ը չի լինելու, ԵՄ-ն հեռանալու է Հայաստանից եւ հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ կառույցներն աշխատում են ոչ թե պետության, այլ կոնկրետ քաղաքական ուժի հետ, Քրիստինե Վարդանյանը հեգնանքով անդրադարձավ․ «Իսկ արեւը ծագելո՞ւ է արեւելքից եւ մայր մտնելո՞ւ է արեւմուտքում։ Սեւանը փայլփլելո՞ւ է, թե՞ այլեւս ցամաքելու։ Երեխաները ծիծաղելո՞ւ են երբեւէ այլեւս Փաշինյանից հետո, թե՞ ծիծաղը կտրվելու է երեխաների։ Ես հասկանում եմ, որ ՔՊ-ի համար կյանքը վերջանում է Փաշինյանով, բայց հայ ժողովրդի կյանքը ոչ սկսվել է Փաշինյանով, ոչ ավարտվում է»։

Թմրամիջոցի նմանվող զանգվածներ՝ դատապարտյալի համար բերված շաուրմաներում

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ մարտի 19-ին զննության են ենթարկել քաղաքացու կողմից դատապարտյալի համար բերված հանձնուքը։ Զննության արդյունքում շաուրմաների միջից ծառայողները հայտնաբերել են 3 փաթեթ, որոնցում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 6 գրամ քաշով,

«Ախուրիկի անցման կետում ռուս սահմանապահներ չկան»․ ԱԱԾ պետ

Հարցին՝ որքանո՞վ են հիմնավոր Նիկոլ Փաշինյանի պնդումները, որ ՀՀ-ում հոգևորականները գործակալներ են, Անդրանիկ Սիմոնյանն ի պատասխան Կաթողիկոսին դիմեց ավազանի անունով։ Լրագրողների դիտարկմանը՝ փաստորեն քաղաքական դիրքորոշում ունե՞ք, որ այդպես եք դիմում Վեհափառին, ԱԱԾ պետն այդ հարցն էլ անպատասխան թողեց։

Անահիտ Մանասյանը և Բաբկեն Թունյանը քննարկել են գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր

Մարտի 20-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանին։ ➡️ Զրուցակիցները քննարկել են գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության առումով առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղղությունները։ Անդրադարձ է կատարվել գործարար միջավայրում իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի։ ➡️ Պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է այս ոլորտում նոր և

«Ընդդիմադիրները տարածքային պահանջներ են ներկայացնում, դա պատերազմ է ենթադրում»․ Սուրեն Պապիկյանը կրկնեց Նիկոլ Փաշինյանին

Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացրած անվտանգային ծրագրերին՝ Սուրեն Պապիկյանն ասաց․ «Սամվել Կարապետյանն անվտանգությունից խոսելուց առաջ թող իրեն հարց տա ու հասարակությանը պարզաբանի, որ մի գերդաստան ունի՝ չծառայած զավակներով, որդիներով, թոռներով»։ Լրագրողների փաստեցին՝ ձեր թիմում էլ կան չծառայածներ:

Հայաստանում խորհրդարանական ընդդիմությունը համակարգված կերպով դուրս է մղվում իրավաստեղծ գործընթացներին. Գասպար Կարապետյանը՝ ԵԱՀԿ համաժողովին

Լիագումար նիստի ընթացքում Գասպար Կարապետյանը հակադարձել է Ադրբեջանի իշխանամետ մի ՀԿ-ի ներկայացուցչի, ով փորձել էր օգտագործել համաժողովի հարթակը՝ հայ ժողովրդի դեմ զրպարտչական մեղադրանքներ տարածելու համար։ Նշված ՀԿ-ն պնդել էր, թե հայկական դպրոցական դասագրքերը պարունակում են ատելության խոսք և պատմական կեղծիքներ՝ ուղղված ադրբեջանցիների դեմ։

«Ապագա իշխանափոխության դեպքում վերանայվելու է եւ հստակ սահմանափակվելու է այս խայտառակ կառուցապատումը, որը կա Երեւանում»․ Մանուկ Սուքիասյան

«Միջազգային խորհրդատվական ընկերություններից մեկի հրապարակած վերջին տվյալներով՝ Երեւանը բնակվելու համար թանկարժեք քաղաք է։ Երեւանում կյանքը 16 տոկոսով ավելի թանկ է, քան Թբիլիսիում»։

«Թմրանյութը համատարած է․ եթե ամեն ինչ էդքան լավ է, բա ինչի՞ է էդքան վատ»․ Գեղամ Մանուկյանը՝ Արփինե Սարգսյանին

Գեղամ Մանուկյանը վրդովվեց․ «Թմրամոլության դեմ պայքարում եք, մտնում եք փաբեր, գիշերային ակումբներ, բռնություն եք գործադրում, այո, պետք է պայքարել, բայց մարդիկ տեսնում են՝ համատարած է թմրանյութը՝ դպրոցի բակից սկսած»։

Անհապաղ և առանց էժանագին իրավական շղարշների վերացնել Կաթողիկոսի դեմ կիրառվող այս խայտառակ արգելքը. հայտարարություն

«Դուք չեք խոցում Եկեղեցին, դուք մերկացնում եք ձեր իսկ բարոյական սնանկությունը, ձեր վախն ու մանրությունը»

«Երաշխավորված խաղաղության առաջին կարեւոր բաղադրիչը հայկական բանակի վերականգնումն է»․ «Մայր Հայաստան»-ի տասը առաջարկները

«Բացի արցախցիների վերադարձի իրավունքից, հայ-ադրբեջանական հարաբերություններում պետք է դրվի նաեւ հայ գերիների վերադարձի հարցը։ Այս հարցն այն ինդիկատորն է, որը ցույց է տալու՝ Ադրբեջանն անկեղծ է խաղաղության հասնելու ձգտման մեջ, թե՞ ոչ»։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031