Օրվա լրահոսը

ՀՀ-ն միակ երկիրն է, ում հետ ԵՄ-ն վիզաների ազատականացման բանակցություններ է վարում․ Արփինե Սարգսյան

Արփինե Սարգսյանը նշեց, որ 2026-ի աշնանը ՀՀ-ն կկարողանա իր քաղաքացիներին տրամադրել նոր սերնդի կենսաչափական փաստաթղթեր։

Պատմական փաստերը չպետք է ճնշվեն քաղաքական հաշվարկների պատճառով. հայտարարություն

Ուստի պետք է եզրակացնել, որ խնդրահարույց է համարվել վերջին գիրքը՝ Azeri Aggression against Armenians in Transcaucasia (1905–1921), որը, ինչպես վերնագիրն է հուշում, ամերիկյան մամուլի հոդվածների ժողովածու է 20-րդ դարի սկզբից։ Հարկ է նշել, որ խմբագրի նախաբանում առկա են կոշտ, բայց ոչ անճիշտ ձևակերպումներ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ 2020–2023 թվականներին իրականացված ագրեսիայի վերաբերյալ։ Ինչպես պարզվեց, փոխնախագահ Վենսը իր այցից այնքան էր ազդվել, որ հրապարակել էր հայտարարություն՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերին, որը հետագայում ջնջել է՝ իր հեղինակությանը վնաս հասցնելով, սակայն ոչ դոկտոր Գզոյանի մեղքով։

«Անշնորհակալ» դաշնակիցները, Մակրոնի «սառը ցնցուղը», նեղված Թրամփը

«Լարիջանիի մահը չի ազդի Իրանում իշխանության կայունության վրա» Իրանի դեմ պատերազմի 18-րդ օրը Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնեց, որ իսրայելական հարվածներից սպանվել են Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին եւ «Բասիջ» ռազմականացված ուժերի հրամանատար Ղոլամռեզա Սոլեյմանին։ Մի քանի ժամ շարունակված լռությունից հետո Թեհրանը պաշտոնապես հաստատեց, որ Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության ղեկավար, երկրի փաստացի առաջնորդ Ալի Լարիջանին

Չեմ ուզում, որ մեզ ծափ տան։ Ուզում եմ՝ չկորցնենք մեր ազգային ինքնասիրությունը. Մարուքյան

ՀՀ իշխանությունները, իրենց քարոզիչներով, հենց այդ ադրբեջանական թեզերն են փորձում ներարկել մեր հայրենակիցներին։

Ուղիղ հակառակը: Կրթահամալիրները կառուցում ենք ու աջակցում, որ մարդիկ իրենց իսկ գյուղերում տուն կառուցեն, բնակվեն. Ժաննա Անդրեասյան

Իրենց երեխաներն էլ հենց այդ բնակավայրերում մնալով ամենաարդիական ու հագեցած պայմաններում լավ սովորեն, որ լավ ապրեն:

«Երբվանի՞ց է միայն Նախչեւան ձեւը կիրառվում»` ZDF-ի թղթակցի հարցը Ադրբեջանի դեսպանին. «Ազգ»

«Նախիջեւանը, որը հայտնի է որպես «Նոյի երկիր», աշխարհի ամենահին անընդհատ բնակեցված տարածքներից մեկն է: Հնագետներն այստեղ հայտնաբերել են քարե հուշարձաններ, որոնք հարյուր հազարավոր տարեկան են: Ավանդույթի համաձայն, Նոյի տապանը մոտեցել է վեհաշուք Իլանդաղ լեռանը՝ (Օձասար, Վիշապասար), կազմելով դրա երկմասը: Միջնադարում տարածքը խիտ բնակեցված էր հայերով, մի փաստ, որն այժմ հերքում է Ադրբեջանի կենտրոնական կառավարությունը», – շվեյցարական թերթում արձանագրել էր բեռլինաբնակ լուսանկարիչը:

«Չի կարելի էս ժողովրդի հետ էդպես վարվել, փակել, փակել, մինչեւ ո՞ւր». «Հրապարակ»

«Սամվել Կարապետյանի գլխին չէր կարելի այդպես սարքել, էն Ռուբեն Վարդանյանին էլ էնտեղ էն օրը գցեցին, մի բարեգործին էստեղ են բանտ մտցրել, մյուսին՝ Բաքվում, չի կարելի էդպես։ Չի կարելի էս ժողովրդի հետ էդպես վարվել, փակել, փակել, մինչեւ ո՞ւր։»

Ձեր խնդիրը Ալիևի տասովշչիկ լինելը չէ։ Դուք զբաղեցնում եք Հայաստանի վարչապետի պաշտոնը. Արման Թաթոյան

«Հայաստանում կա պատերազմի մեկ կուսակցություն, դա ձեր ղեկավարած քաղաքական ուժն է, որը հայ ժողովրդի գլխին բերել է երեք պատերազմ, երեք պարտություն և երկրորդ ցեղասպանությունը»

Իրանում պատերազմը սպառնո՞ւմ է «Թրամփի ուղուն» եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին. «Ազգ»

«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը, վկայակոչելով վարչապետ Փաշինյանի պնդումն առ այն, որ «Թրամփի ուղու» նախագիծը Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մի մասն է, գրում է, թե իրականում այն ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին աշխատակից Պոլ Գոբլի դեռ 1992 թվականին առաջարկած հին ամերիկյան նախագիծն է: Միայն թե՝ լրջորեն շտկված ու մկրատված՝ ոչ Հայաստանի օգտին:

Փաշինյանը միշտ Արցախը համարել է Ադրբեջանի մաս. Ստեփան Հասան-Ջալալյան

Հանդիսանալով «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր՝ Նիկոլ Փաշինյանը 2001թ. մայիսի 22-ին նույն թերթում հրապարակած հոդվածում Լեռնային Արցախի ազատագրված տարածքները համարել է ադրբեջանապատկան. «…ինձ զարմացնում է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն գրավյալ, եթե կուզեք՝ ազատագրված, եթե կուզեք՝ օկուպացված տարածքների վերաբերյալ:… Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձնենք Ադրբեջանին:… մերը թողած ուզում ենք տերը լինել ուրիշի: Կամ, որ մեր դեպքում ավելի ճիշտ է ասել, չենք ուզում, որ ուրիշը տեր լինի: Եվ իսկապես, ինչի պիտի մերը լինեն Ադրբեջանի յոթ շրջանները…»:

Գերմանիան մոռացել է հայերիս հանդեպ իր պատմական պատասխանատվությունից բխող հանձնառությունը՝ հիշել եւ հիշեցնել. «Ազգ»

«Ոճրագործներին հարգանքի տուրք մատուցելը չպետք է հանդուրժել», ֆբ-ում հայության բողոքն էր գերմաներեն ձեւակերպել Գերմանահայոց առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը: Միջոցառումը, որը մեծարում է ոճրագործին, նրան ներկայացնելով որպես «հեղափոխականի, արդի Թուրքիայի ճարտարապետի», անտեսում է պատմական պատասխանատվությունը եւ վիրավորում զոհերի հիշատակը: Վտանգում է հարաբերականացնել կամ նսեմացնել պատմության ամենամութ դրվագներից մեկը:

Հիշողության փոխարեն՝ լվացած ուղեղների կարգախոսներ

Երբ ՔՊ-ականներն ասում են՝ «մենք խաղաղություն ենք բերել», մի պահ տարակուսում եմ՝ գուցե ես լավ չե՞մ հիշում, թե ինչ էր տեղի ունենում ընդամենը 8 տարի առաջ: Կարո՞ղ է պատահել, որ 2018-ի ապրիլին պատերազմ էր ընթանում, իսկ հետո եկավ Փաշինյանն, ու ամեն ինչ խաղաղվեց: «Թավշյա հեղափոխության» պահին լուրջ մարտական բախումներ չկային (հատուկ չեմ օգտագործում «պատերազմ» բառը,

Ինչպե՞ս ազատել նրան վախից, վախի սինդրոմից: Մեղք է նա, մեղք ենք մենք, մեր հայրենի՛քը. Հակոբ Ավետիքյան. «Ազգ»

Փաշազադեն ասում է ճնշիր, փակի՛ր Եկեղեցին, եւ ինքը վախվորած՝ ճնշում, փակում, արգելափակում է եկեղեցականներին: Էրդողանն ասում է՝ մոռացի՛ր Ցեղասպանությունը. Արեւմտահայաստանն ու Կիլիկիան, եւ ինքը սարսափած՝ մոռանում եւ փորձում է մոռացնել տալ: Ալիեւն ասում է՝ ջնջի՛ր Անկախությանդ հռչակագիրը եւ ճանապարհ տո՛ւր զինվորներիս, եւ ինքը այլայլված՝ կատարում է հրահանգները ավելիով՝ նոր սահմանադրություն է գրել տալիս, նորանոր տարածքներ զիջում: Վախեցած է մեր վարչապետը:

ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը կանանց և աղջիկների նկատմամբ բռնության կանխարգելման գործում

Մարտի 9-19-ը տեղի ունեցավ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 70-րդ նստաշրջանը (CSW70)` նվիրված կանանց և աղջիկների համար արդարադատության հասանելիության ապահովմանն ու ամրապնդմանը։

Հայերի թիվը 1988 թվականի նախօրեին՝ Արևելյան Հայաստանի որոշ տարածքներում հաստատված Բաքվի վարչակարգի պայմաններում

Հայաստանում ու շուրջը տիրող գորշությունը պետք է որ մոխրաթաղ աներ Արևելյան Հայաստանի տարածքների հիմնական մասի կորստի ու դրա հայության խնդիրները։ Սակայն հանրային դաշտը օր-օրի բարձրաձայնում է հայության այդ հատվածի, նրանց 1988-2023 թթ. զոհերի թվերի հարցերը։ Այսօր պարզ է ընկալվում, որ Արևելյան Հայաստանի որոշ տարածքներում հաստատված Բաքվի վարչակարգի պայմաններում 1905–2023 թթ. իրականացված հակահայկական բռնությունները և ցեղասպանական

«Սա ինչ թշնամություն է, հատկապես անպաշտպան մարդկանց նկատմամբ». Ժաննա Ալեքսանյան

«Եվ ինչի համար․մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանի դեմ արված մի գրառման համար։ Զոհեր են մատուցում և որքան դաժան, այնքան լավ». Ժաննա Ալեքսանյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի չափանիշները ձևավորում են Հայաստանի` արտահանձնման պրակտիկան

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն իր երախտագիտությունը հայտնեց ազգային գործընկերներին՝ սերտ համագործակցության և նվիրվածության համար։ Նա ընդգծեց. «Աշխատաժողովը տևական կարողություններ ձևավորելու գործընթացում ավելի լայն ջանքերի մի մասն է։ Անկասկած, պետական հաստատությունների միջև ամուր մասնագիտական ​​երկխոսությունը կարևոր է նոր առաջացող մարտահրավերներին արձագանքելու և իրավական պրակտիկայի հետևողականությունն ապահովելու համար»։

«Խորհրդի նիստերից բացակայություններն իրոք խնդիր են, բայց ամենաշատը բացակայողներից են Փաշինյանի թիմակիցներն ու ենթակաները». Դանիել Իոաննիսյան

«Անհրաժեշտ է, որ Կառավարությունը կազմակերպի նոր Սահմանադրության նախագծի՝ դեռևս չքննարկված կարգավորումների քննարկումը». Դանիել Իոաննիսյան

Սամվել Կարապետյանին թույլատրվել է ֆեյսբուքում տեսաուղերձ հրապարակել. ՀՀ քննչական կոմիտե

Փաշինյանի այն հայտարարությունը, թե բարերար Սամվել Կարապետյանին թույլատրել են տեսաուղերձով հանդես գալ, հերթական մանիպուլյացիան էր, գտնում է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Դուք կարող եք թուրքական երազանքի վաճառական դառնալ, բայց ձեզ ոչ ոք թույլ չի տվել աճուրդի հանել մեր ինքնությունը». Լիլիթ Գալստյան

«Իսկ դուք գիտե՞ք, որ տվյալ գիրքը մի քանի տասնյակ հյուրերի է նվիրվել և շատ լավ է արվել, որովհետև պատմության և ինքնության ռեվիզիան, որին լծվել են վարչախումբն ու նրա ստրկամիտ կամակատարները մեկ անուն ունի՝ ԱԶԳԱՅԻՆ ՈՒՐԱՑՈՒՄ». Լիլիթ Գալստյան

«Եթե Հայաստանը ճիշտ կազմակերպեր իր պաշտպանությունը՝ այլ կլիներ պատերազմի ելքը»․ Զվիկա Խայմովիչ

«Այն փաստը, որ երկինքը չէր փակվել և նորանոր վտանգներ էին առաջանում ԱԹՍ-երի կողմից, որոնք մեծ հարվածներ հասցրեցին, անհերքելի է։ Նման վտանգները չի կարելի անտեսել։ Եթե կա գիտելիք, այն պետք է ծառայեցվի իր նպատակին, և եթե Հայաստանը ճիշտ կազմակերպեր իր պաշտպանությունը, իհարկե, այլ կլիներ պատերազմի ելքը, բայց ցավոք, այն դրամատիկ եղավ»,- նշել է փորձագետը։

«Հայաստանում շատ լուրջ անկարգություններ են, և կաթողիկոսին թույլ չեն տալիս լքել երկիրը։ Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել, և եթե նրան թույլ տան` կգա»․ Նիկոլոզ Փաչուաշվիլի

Ամենայն Հայոց կաթողիկոսը ցանկանում է գալ։ Նրանք շատ մտերիմ հարաբերություններ ունեին, պատմական հարաբերություններ։ Բայց Հայաստանում շատ լուրջ անկարգություններ են, և կաթողիկոսին թույլ չեն տալիս լքել երկիրը։ Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել, և եթե նրան թույլ տան` կգա», — TV Pirveli-ին ասել է Փաչուաշվիլին։

ԵՄ հանձնակատարը գերազանց է գնահատել ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ ՆԳ նախարարության կատարած աշխատանքը

Արփինե Սարգսյանն ընդունել է Մարթա Կոսին։ Ընդգծվել է Հայաստանի կողմից Եվրոպոլում կապի սպայի նշանակման կարևորությունը իրավապահ ոլորտի համագործակցության համատեքստում։

Իրանը ոչ միայն իրականացնում է ընթացիկ պшտերազմի օպերատիվ կառավարում, այլ փորձում է ստեղծել նախադրյալներ հետպшտերազմական տարածաշրջանն իր երկրի շահերին վերաձևավորելու առումով․ Վարդան Ոսկանյան

«Այժմ Կատարում գտնվող՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանը մամուլի ասուլիսի ժամանակ պատմում էր, որ երեկ, հենց այն ժամանակ, երբ Իրանի ԱԳ նախարար Արաղչին իր հետ խոսում էր դիվանագիտությունից, իրանական հրթիռները հարվածներ էին հասցնում ողջ տարածաշրջանով մեկ». Վարդան Ոսկանյան

«Նիկոլ Փաշինյան, հանգստացե՛ք, ամեն ինչ նորմալ է, ձեզ համար թույլ լինելը նորմալ է»․ Ալիկ Ալեքսանյան

«Մի քիչ համբերեք, հետո կունենաք շատ ազատ ժամանակ։ Օրինակ, ձեր «բրեմենյան երաժիշտներով» կարող եք շրջագայել, այդ ժամանակ մենք արդեն զբաղված կլինենք ուժեղ Հայաստանի կառուցմամբ». Ալիկ Ալեքսանյան

Դիանա Պողոսյանը կմենամարտի Լիանա Ջոջուայի հետ

24-ամյա մեր հայրենակիցը, որ ներկայացնում է Ռուսաստանի Դաշնությունը, խառը մենամարտերում տարել է 3 հաղթանակ և չի կրել ոչ մի պարտություն։

«ՔՊ-ից հնչող հայտարարություններից երևում է, որ իրենց համար սարսափելին ոչ թե առկա անկայուն խաղաղության խաթարումը կամ հնարավոր պատերազմն է, այլ իրենց իշխանազրկումը». Արտակ Զաքարյան

«Ավելի լավ չէ՞, որ ՔՊ-ն վարչական և ընտրական օրենսգրքերում նոր հոդվածներ ավելացնի, առ այն, որ եթե ՀՀ քաղաքացին քվեարկում է ոչ ՔՊ օգտին, ապա նա համարվում է «խաղաղության դեմ գործող անձ» և տուգանվում է նվազագույն աշխատավարձի՝ օրինակ հազարապատիկի չափով։ Երկրորդ անգամ (հաջորդ խորհրդարանական ընտրություններում) նույն արարքը կրկնելու դեպքում քաղաքացին զրկվում է ընտրական իրավունքից։ Երրորդ անգամ, երբ ՔՊ-ի ղեկավարած ինքնիշխան Հայաստանից բան չմնա, արդարացվում է». Արտակ Զաքարյան

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031