Օրվա լրահոսը

Զուրաբյանը դատախազության մոտ էր

Վճռաբեկ դատարանը մայիսի 8-ին կքննի ՀԱԿ ակտիվիստների փաստաբանների ներկայացրած բողոքները: Ի պաշտպանություն տղաների հերթական ակցիայի ժամանակ՝ ՀՀ գլխավոր դատախազության այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ գիտի, թե ինչու են Տիգրան Առաքելյանին բանտում պահում, իսկ մյուս տղաների հարցը ձգձգում.«Որովհետև այս գործը փորձում են Դամոկլեսյան սրի նման պահել մեր երեխաների գլխների վրա։ Իրենց պրիմիտիվ տրամաբանությամբ

Հովհաննես Շահինյանը դժգոհում է. «Նորմալ աշխատավարձ տուր, ոչ թե, որ մի քանի հոգին ուռեն, մյուսներն էլ գնան նոքյարության»

ՕԵԿ ավագանու թեկնածու Հովհաննես Շահինյանը ավագանու ընտրություններից հետո ընդդիմության միավորվելու հնարավորություն չի տեսնում: «Ընդդիմությունը հնարավորություն ուներ դա անելու փետրվարի 18-ին: Այն քաղաքական ուժը, որը չի մասնակցել նախագահական ընտրություններին, հսկայական կորուստ է ունեցել հասարակության մեջ` վստահության առումով, կապել ավագանիով, Երեւանով, սին խոսակցություններ են, ուտոպիա.: Խոսելուց հոխորտում են, ասում են` դասից չփախնեք, հաջորդ դասին կասենք, երբ գալիս

Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստը

Մայիսի 3-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստը: Օրակարգում ընդգրկված էր 2 հիմնական հարց: ՀՀ սփյուռքի նախարարության` սփյուռքի երիտասարդների «Արի տուն»    հայրենաճանաչության  2013թ. ծրագրի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկուցեց ՀՀ ՍՆ աշխատակազմի ղեկավար Ֆ.Զաքարյանը: Նա մասնավորապես նշեց, որ այս տարի ծրագրի իրականացման հինգերորդ տարին է, հոբելյնական է և ավելի լավ պետք է նախապատրաստվել: Զեկուցողը մանրամասնորեն

Բորիս Նավասարդյան. «Լրատվամիջոցների ազատության հարցում դեռևս արգելքներ կան»

Մայիսի 3-ը խոսքի ազատության միջազգային օրն է, ուստի` հատկապես կարևորվում է լրատվամիջոցներում խոսքի ազատության մակարդակի քննարկումը: Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը այսօր հրավիրված ասուլիսում, հայաստանյան զանգվածային լրատվադաշտում խոսքի ազատությունը մասնավորեցնելով, Aravot.am-ին փոխանցեց, որ մեզ մոտ առկա թերությունները մեծամասամբ պայմանավորված են քաղաքական դաշտում տեղի ունեցող բացասական երևույթների հետ: Նրա գնահատմամբ` չնայած մեր օրերում համացանցը, սոցիալական

Շրջանառության հարկը՝ արտագաղթի պատճառ (Տեսանյութ)

Շրջանառության հարկը ստիպո՞ւմ է փոքր բիզնեսով զբաղվողներին լքել երկիրը  2012 թվականին ուժի մեջ մտած շրջանառության հարկն իսկական գլխացավանք է դարձել փոքր եւ միջին բիզնեսով զբաղվողների համար: Այսօր «Ֆորում» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց «Վաճառականների միություն» հ/կ-ի նախագահ Ցոլվարդ Գեւորգյանը: «Երբ նայում ենք 3.5 տոկոսին, թվում է՝ հնարավոր է տալ: Երբ տնտեսագիտական վերլուծություն ենք կատարում, 3.5 տոկոս

«Դորիանսի» գերնպատակը Lonley Planet-ի մեսիջը մարդկանց հասցնելն է

Մինչ «Եվրատեսիլ 2013»-ը, այս տարի հյուրընկալող երկիր` Շվեդիա մեկնելը, Հայաստանն այս տարի մրցույթում ներկայացնող «Դորիանս» ռոք խումբը, նրանց մենեջեր Արա Թադևոսյանն ու հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն այսօր հանդես եկան ասուլիսով: Խմբի մենեջերը նշեց, որ մինչ բուն մրցույթը, «Դորիանսը» մայիսի 10-ին կմեկնի Դանիա և համերգով հանդես կգա մայրաքաղաք Կոպենհագենի ամենամեծ համերգասրահներից մեկում` Ամագեր Բիոյում: «Համերգ

Արմեն Ռուստամյան. «Թիվ ասողները սուտ են խոսում, ես սուտ չեմ ուզում խոսել»

Այսօր լրագրողներից մեկը «Մեդիա կենտրոնում» ՀՅԴ-ի ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեց, թե քանի՞ տոկոսի ակնկալիք ունեն իրենք այս ընտրություններում: Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Հո Նոստրադամուսը չեմ, ոչ էլ Ահարոն Ադիբեկյանն եմ: Հիմա մի թիվ ասեմ, հետո էլ չլինի, ես ի՞նչ իմանամ, դա կախված է կեղծիքներից: Ես Նոստրադամուսը չեմ, ոչ էլ էդ թվերը նկարողն եմ: Մենք ակնկալում

«Մամուլի գիշատիչները» ըստ իրավապաշտպան կազմակերպության

«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը այսօր հրապարակել է «Մամուլի գիշատիչների» ցուցակը: Ցուցակում նախկին խորհրդային երկրներից ընդգրկված են Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի նախագահներ Իլհամ Ալիեւը, Ալեքսանդր Լուկաշենկան, Նուրսուլթան Նազարբաեւը, Վլադիմիր Պուտինը, Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը, Իսլամ Քարիմովը, ինչպես նաեւ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։ Արմեն Քոլոյան «Ազատություն» ռադիոկայան

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ

Այսօր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հանդիպեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ:  Կողմերը քննարկեցին Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հատուկ ուշադրության արժանացան Երեւանի ավագանու՝ մայիսի 5-ին կայանալիք ընտրությունները, կարեւորվեց դրանց անցկացումը օրինականության եւ ժողովրդավարական միջազգային չափանիշների շրջանակներում: Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ  

Արմեն Ռուստամյան. «Մեծ գումարներ են առաջարկում հանձնաժողովականներին՝ 5-10 հազար դոլար

Նա կոչ է անում ընդդիմությանը, որ տեղամասում ամեն մեկը միայն իր ձայնը չպահի «Պատմություն կա հայտնի: Ճակատամարտը պարտվում են, հարցնում են ինչի՞ պարտվեցիք, ասում է՝ դե պատճառ կար, հարցնում է քանի՞ պատճառ, ասում է՝ 5 պատճառ. Փամփուշտ չունեինք…ասում է՝ դե լավ, մնացածը մի շարունակեք: Հիմա բոլոր մեր խնդիրների պատճառների պատճառը հենց միահեծան կառավարումն է, մենիշխանությունը,

«Տգեղ աղջիկը, միևնույն է, տգեղ է…». Կանանց ու աղջիկների շպարի մասին խոսում են տղաները

Շատ աղջիկներ ջանք ու եռանդ չեն խնայում՝ տղամարդկանց դուր գալու համար: Ոմանք այդ գեղեցկությունը տեսնում են դիմահարդարման մեջ, ու փորձում որքան հնարավոր է ճիշտ ու գեղեցիկ դիմահարդարվել, բայց արդյո՞ք տղամարդկանց դուր են գալիս դիմահարդարված կանայք ու աղջիկները, փորձել է պարզել «Առավոտ երիտասարդականը»: «Տանել չեմ կարողանում շատ շպարված աղջիկների, այնպիսի տպավորություն է, թե երբ լվացվեն լրիվ

Նյու Յորքում ավարտին է մոտենում Առևտրի համաշխարհային կենտրոնի նոր շենքի կառուցումը

«Ամերիկայի ձայն» ռադիոկայան. Նյու Յորքում ավարտին են մոտենում Առևտրի համաշխարհային նոր կենտրոնի շինարարության աշխատանքները: Շենքի տանիքին տեղադրված ժամանակավոր հարթակին նախօրեին տեղադրվել է մի սրաձող, որին ամրացվել է ամերիկյան դրոշը: Սրաձողը կատարելու է նաև հեռահաղորդակցման ալեհավաքի գործառույթներ: Առևտրի համաշխարհային կենտրոնի շենքի շինարարությունն ավարտելուց հետո շենքի բարձրությունը սրաձողի հետ միասին կկազմի 1776 ֆուտ (541 մետր): Այս բարձրությունն

Դոլարի գինը՝ 416 դրամ

Մայիսի 3-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 415.98 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 416 դրամ: NASDAQ OMX Armenia

ԲՀԿ-ական. Սերժ Սարգսյանին որպես նախագահ մենք ոչ ոչ ոք ոչ քննադատել ենք, ոչ էլ իրավունք ունենք քննադատելու (Տեսանյութ)

Սերժ Սարգսյանը չի կարող լինել «Բարգավաճ Հայաստանի» թշնամին քաղաքականության մեջ,-ակնկարկում է ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը։ «Սերժ Սարգսյանին որպես նախագահ մենք ոչ ոչ ոք ոչ քննադատել ենք, ոչ էլ իրավունք ունենք քննադատելու»,- բացատրեց նա։ Պարոն Ախոյանը որպես անհատ չի կարող ասել՝ ԲՀԿ-ն երբեւէ կդառնա՞ ընդդիմություն, կուսակցությունը պետք է ասի, ինքը չի լքի ԲՀԿ-ն, եթե թիմով որոշեն

Փաստեր «Շատ բարձր եւ աներեւակայելի մոտ» ֆիլմի մասին

«Շատ բարձր եւ աներեւակայելի մոտ» ֆիլմը պատմում է 2011թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկության մասին: Այդ օրը երկու ինքնաթիռ մխրճվել էին Նյու-Յորքի Համաշխարհային առեւտրի կենտրոնի աշտարակների մեջ: Այժմ ձեզ ենք ներկայացնում փաստեր այդ ֆիլմի մասին.  1. Ֆիլմի հիմնված է ամերիկացի գրող Սաֆրան Ֆոերայի «Շատ բարձր եւ աներեւակայելի մոտ» գրքի հիման վրա: 2. Ֆիլմն առաջին գեղարվեստական պատկերն էր,

ԲՀԿ-ն կոռուպցիայի դեմ կպայքարի քիչ գողանալով (Տեսանյութ)

«Խոսում են քաղաքապետի հարստության մասին, բայց դա «այսբերգի» միայն տեսանելի մասն է»

Խոշտանգումների մասին իմանում ենք, երբ խոշտանգվողները լինում են քաղաքական ակտիվիստներ

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Կոնգրես» հյուրանոցում ներկայացրեց «Ազատազրկվածների նկատմամբ վերաբերմունքը ոստիկանության բաժիններում» թեմայով ուսումնասիրության արդյունքների հիման վրա պատրաստված իր զեկույցը: Ուսումնասիրության համահեղինակներն էին իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ու փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը: Ըստ ուսումնասիրության համահեղինակների, նպատակն էր բացահայտել ոստիկանության բաժիններում խոշտանգման եւ անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դրսեւորման դեպքերը եւ առաջարկություններ ներկայացնել դրանց կանխարգելման հնարավոր եղանակների մասին: Ուսումնասիրությունը բաղկացած

«Supermen»-ի ֆանատի կինը բաժանվել է ամուսնուց հոբբիի պատճառով

«Supermen»-ի ֆանատը, ով իր սիրելի հերոսի հավաքածուի համար ծախսել է ավելի քան 100 հազար դոլար, ստիպված է եղել բաժանվել կնոջից: 45-ամյա Քրիստոֆեր Դենիսը հավաքել է շուրջ 45 հազար տարբեր տեսակի խաղալիքներ: Նա անգամ իր պսակադրության ժամանակ եղել է «Supermen»-ի համազգեստով: Երկար տարիներ հանդուրժելով ամուսնու հոբբին՝ Քրիստոֆերի կինը որոշել է բաժանվել նրանից: Չինաստանի հարավային մասում գտնվող

Hürriyet. «Թուրքական մամուլում ամենաշատն են ատում հայերին ու հրեաներին»

«Հրանտ Դինք» հիմնադրամի կատարած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ թուրքական տպագիր լրատվամիջոցներում ատելության քարոզի ամենահաճախը ենթարկվում են հայ և հրեա համայնքները: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը: Ատելության քարոզ պարունակող նյութերի 25%-ը վերաբերում է հայերին ու հրեաներին, երկրորդը քրիստոնյաներն են՝ 18%: Ուսումնասիրությունը կատարվել է 2012թ. վերջին հինգ ամսում լրատվամիջոցներում հրապարակված նյութերի հիման վրա, այն գնահատել է լուրերը,

Քննարկվել են «Մայքրոսոֆթ» ընկերության հետ փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի գլխավոր տնօրեն Տակույա Հիրանոյին: Վերջինս նախ շնորհավորել է Տիգրան Սարգսյանին՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ, և մաղթել նորանոր ձեռքբերումներ՝ երկրի տնտեսության, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում: Զրուցակիցները, բարձր գնահատելով Հայաստանում ստեղծված «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի աշխատանքները, քննարկել են վերջինիս կողմից գործունեության ընդլայնման, ՀՀ-ում «Մայքրոսոֆթ»-ի տարածաշրջանային

Սամվել Ալեքսանյանը լրջորեն պատրաստվում է կեղծիքների՞

«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում լուրջ խախտումների են պատրաստվում, լուրջ ուժային փորձարկումներ կարող են անել կամ ուժ կիրառել: Ես զգում եմ եւ ընդհանուր մթնոլորտից, եւ բոլոր խոսակցություններից, եւ նրանից, ինչ որ այսօր կատարվում է մեր հանձնաժողովի անդամների, վստահված անձանց հետ, երբ փորձում են նրանց հետ կապվել, ինչ-որ հարաբերություններ ճշտել, խորամանկությունների են դիմում: Ես եզրակացնում եմ, որ չի

Ժամանակի տագնապ

Ուշացա, ուշացա ու չհասցրեցի առաջինն ինքս ասել, թե ինչից է, որ լուսինը ոչ միայն երկնքում է, այլ նաեւ լույս է տալիս, եւ ուշանալուս հետեւանքը եղավ այն, որ երեկ ինձ երկար ու ձիգ բացատրում էին այն, ինչ ես մանկությունից արդեն գիտեի: Անշուշտ, հաճախ է պատահում, որ առաջին հայացքից թվացող չնչին պատճառները կարող են բացահայտել եւ որպես

«Տեր-Պետրոսյանն ինձ չազատեց. որոշեց, որ ես պիտի դառնամ իր խորհրդականը»

Երեւանի քաղաքապետի ՀԱԿ թեկնածու Վահագն Խաչատրյանը պատրաստ է մայրաքաղաքի աղբահանության գործը վստահել ՀՀԿ-ականներին, եթե իրենք դա լավ կատարեն: – Երեւանի ավագանու՝ ՀԱԿ-ի ամփոփիչ հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը Ձեզ ուղղված բավականին գովեստի խոսքեր հնչեցրեց: Բայց ժամանակին, երբ Դուք էիք զբաղեցնում Երեւանի քաղկոմի գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնը, նա Ձեզ ազատեց այդ պաշտոնից: – Չէ, նման բան չի եղել, ինձ

Հարավկովկասյան երկաթուղում ամփոփեցին ենթակառուցվածքի գարնանային զննման արդյունքները

Մայիսի 3-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում տեղի ունեցավ գծի, ենթակառուցվածքի, էներգամատակարարման, ավտոմատիկայի, տելեմխանիկայի և կապի սարքավորումների գարնանային հանձնաժողովային զննման արդյունքների քննարկումը: «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը ընդգծեց, որ զննման անցկացման կարևորագույն նպատակն է ենթակառուցվածքի համապարփակ ուսումնասիրումն, օբյեկտների վիճակի գնահատումը, բացթողումների և թերությունների բացահայտումն, ամառային ուղևորափոխադրումների սեզոնին նախապատրաստումը: Զննման ժամանակ հատուկ ուշադրության արժանացավ աշխատանքային կարգապահության հարցն,

«Պետք է կանխել քաղաքի դիմագծի հետագա աղավաղումը»

«Բարեւ Երեւան» դաշինքի ավագանու թեկնածու, քաղաքական լրագրող Նանե Մակուչյանը գտնում է, որ չի կարելի քաղաքում ամեն ինչ վերածել շախմատի տների: ՀՀԿ-ն եւ Տարոն Մարգարյանը վստահեցնում են, որ 4 տարի գործ են արել, եւ որ Տարոն Մարգարյանն ամենալավ քաղաքապետն է: Դուք, որպես երեւանցի, իսկապե՞ս կարծում եք, որ վիճակն այնքան ծանր է, որ պետք է փոխվի քաղաքապետը: «Առավոտի» հետ

Վարդան Օսկանյանը հանդիպում ունեցավ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչների հետ

Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանն այսօր հանդիպում ունեցավ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչների հետ, որոնք ժամանել են Երևանի ավագանու 2013թ. մայիսի 5-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: Պատվիրակության ղեկավար Ստյուարտ Դիքսոնի խնդրանքով Վարդան Օսկանյանը ներկայացրեց ընտրարշավի ընթացքը, ընտրողների և լրատվամիջոցների հետ թեկնածուների շփումները: Դիտորդներին հետաքրքրում էր, թե

13 տարեկանում Իսպանիա մեկնած վանաձորցու նկատմամբ քրեական գործ է հարուցվել

Հակառակ փաստաբանի պնդումներին՝  պատկան մարմինները վստահ են, որ նա կանխամտածված է մեկնել երկրից 27-ամյա  Տիգրան Կոստանյանի նկատմամբ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել՝ ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու դեպքի առթիվ: Տիգրանի հայրը՝ Սեյրան Կոստանյանը, «Առավոտի» հետ զրույցում նկատում է, որ որդին երբեւէ մտադրություն չի ունեցել խուսափելու զինվորական ծառայությունից, դատախազության որոշումն էլ սխալ

Հայ լեռնագնացները առաջին անգամ կմասնակցեն էքստրեմալ մարզաձեւերի Red Fox Elbrus Race 2013 փառատոնին

Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան հրավեր է ստացել մասնակցել մայիսի 6-11 Էլբրուսում (Եվրոպայի ամենաբարձր լեռ) կայանալիք էքստրեմալ մարզաձեւերի Red Fox Elbrus Race 2013 ամենամյա փառատոնին: Հայաստանը փառատոնին կներկայացնեն ֆեդերացիայի լավագույն մարզիկները՝ Լեւոն Մովսիսյանը, Վարդան Խաչատրյանը, Հովհաննես Մարտիրոսյանը: Փառատոնին կմասնակցեն նաեւ լեռնագնացներ Ռուսաստանից, Ուկրանիայից, Ղազախստանից, Վրաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Լեհաստանից, Միացյալ Թագավորությունից: Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի

Զորամասի հրամանատարը 2 օրով լքել է զորամասը

Նա չի ենթարկվել գնդապետի հրամանին ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրամանատար Ն. Վ.-ին մեղադրանք է առաջադրվել  այն բանի համար, որ նա   զբաղեցնելով  հրամանատարի պաշտոնը, 2013 թվականի հունվարի 14-ին, ժամը 14-ի սահմաններում, առանց հարգելի պատճառների, ինքնակամ, գրեթե 2 օր տեւողությամբ  թողել է զորամասը , չի կատարել գնդապետ Ա. Մախսուդյանի հրամանը՝ վերադառնալ զորամաս: Ջերմուկ քաղաքի բնակիչ, 1991թ.

Արտաշատցի 18-ամյա մարզիկը նվաճել է ջիու-ջիթսուի աշխարհի չեմպիոնի կոչումը

Ապրիլի 26-ից 28-ը Ռուսաստանի Սուզդալ քաղաքում անցկացված մարտական ջիու-ջիթսուի աշխարհի առաջնությունում, որին մասնակցում էր 24 երկիր, Հայաստանի ներկայացուցիչ, արտաշատցի 18-ամյա Արսեն Մանուկյանը, հանդես գալով մինչեւ 56 կգ քաշային կարգում, նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը: Հայ մարզիկը անցկացրել է երեք մենամարտ: Նախնական մարտերում պարտության է մատնել Տաջիկստանի եւ Ղազախստանի ներկայացուցիչներին, իսկ եզրափակչում վստահ առավելության հասել դաղստանցի

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930