Օրվա լրահոսը

Քաղաքացիները մտահոգ են Պուշկինի 25 շենքի պահպանության խնդրով (Տեսանյութ, ֆոտոշարք)

«Պահանջում ենք կասեցնել ցանկացած կազմակերպության շինարարական աշխատանքները կենտրոնում» Այսօր Պուշկինի 25 շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ լրագրողներին հայտնեցին  շենքի պահպանության շուրջ իրենց մտահոգությունը: «Փրկենք Երևանը» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Իզաբելլա Սարգսյանը նշեց, որ կառավարության 2011թ-ի համապատասխան որոշմամբ շենքը «փոխանակվել» է Դավիթաշենում կառուցված ԱԻՆ նոր շենքի հետ` հանձնվելով «Լեւ ընդ Դավ» ընկերությանը, որը կառուցել է այդ շենքը

«Երեւանցին իր քաղաքում հայտնվել է տնվորի վիճակում». Մանուկ Սուքիասյան (Տեսանյութ)

Վճարովի ավտոկայանատեղիների հետ կապված խնդրի վերաբերյալ Aravot.am-ի հետ զրույցում «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ավագանու թեկնածու Մանուկ Սուքիասյանը ներկայացրեց իրենց տեսակետը.  «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Երեւանում  ցանկացած անկյունում կարող է անդուր եւ հակահիգիենիկ տեսքով մեկը քեզ մոտենալ  100-200 դրամ պահանջել, որը հայտնի չէ, թե ուր է գնում: Երեւանցին ակամայից իր քաղաքում հայտնվել է տնվորի

Էդմոն Մարուքյան. «Լավ է ուշ, քան երբեք»

ՍԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դեմ չէ այլընտրանքային զինծառայության մասին օրինագծին: Պատգամավորը առաջարկվող փոփոխությունները դեռ մի բան էլ համարում է ուշացած: «Լավ է ուշ, քան երբեք: Նախագիծն ուշացած է, որովհետև, եթե մենք ժամանակին անեինք դրանք, կարող էինք տարբեր խնդիրներից խուսափել»,- այսօր «Այլընտրանքային ծառայության օրենսդրական եւ իրավակիրառական հիմնախնդիրները» թեմայով  խորհրդարանական լսումների ժամանակ իր մոտեցումը բարձրաձայնեց պատգամավորը:

«Արմավիայի» տեղը շարունակում է թափուր մնալ

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն այս պահի դրությամբ դեռ որևէ ընկերություն չի դիմել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղավիացիայի վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը: Հիշեցնենք, ապրիլի 22-ին լրացել է «Արմավիայի» հետ կառավարության պայմանագրի ժամկետը, որով այդ ընկերությանը բացառիկ իրավունքով հանձնվել էին օդային որոշ ուղղություններ: Փաստորեն, արդեն շուրջ 4 օր է, ինչ այդ ուղղությունների հարցն առկախ է

Ինչո՞ւ «Ժառանգությունը» մոռացավ տրակտորները եւ համագործակցեց ԲՀԿ-ի հետ

Պարզաբանում են ՀԱԿ, «Ժառանգության», ԲՀԿ-ի ներկայացուցիչները Այսօր Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում, անդրադառնալով ilur.am-ի լրագրողի վրա կատարված հարձակմանը, ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Տարոն Մարգարյանի աջ ձեռքը հանդիսացող կրիմինալը մի քանի անգամ հարվածեց լրագրողին, եւ այդ արտառոց միջադեպը սրվում է՝ հաշվի առնելով, որ դա ընտրություններից առաջ էր»: Նա ցավ հայտնեց, որ որոշ ԶԼՄ-ներ այդ միջադեպը

ԲՀԿ-ն հակադարձեց «Բարեւ Երեւանին»՝ «Ի՞նչ խախտումների մասին է խոսքը, երբ համագործակցում ենք»

Այսօր Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնը քննարկում-բանավեճ էր հրավիրել՝ ընտրակեղծիքների դեմ պայքարի մասին: Քննարկման ժամանակ ԲՀԿ ցուցակի ներկայացուցիչ Գուրգեն Գասպարյանը  վստահեցրեց, որ 465 ընտրատեղամասերը պետք է կարողանան պահել. «Սրանց դեմ պայքարը միայն ես տեսնում եմ, որ միասնական ուժով պետք է լինի: Կուսակցությունը պետք է  այնպիսի մարդկանց ուղարկի ընտրատեղամասեր, որպեսզի վստահ լինենք, որ այդ մարդիկ

Խղճի եւ կրոնի ազատությունն ու հայրենիքի նկատմամբ պարտքի համատեղումը

«Այլընտրանքային ծառայության օրենսդրական եւ իրավակիրառական հիմնախնդիրները» թեմայով  խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ ԱԺ պաշտպանության , ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հիշեցրեց, որ առաջին ընթերցմամբ ընդունված համապատասխան օրենսդրության քննարկումների ժամանակ բուռն քննարկումներ են եղել: Վիճելի հարցերը վերաբերվում են խղճի եւ կրոնի ազատության եւ ՀՀ ազգային անվտանգության գերակայության խնդիրներին: Այդ պատճառով էլ կազմակերպվել

«Դիսկ» վաճառողներին կթույլատրեն ունեցած «ապօրինի» դիսկերը վաճառել

Այսօր կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա էին անում տեսա-ձայնասկավառակներ վաճառող  մի քանի տնտեսվարողներ, որոնց խանութներն արդեն մի քանի օր է՝ փակ են: Մինչ կառավարությունից նրանց բողոքին որեւէ մեկը կարձագանքեր, տնտեսվարողները Aravot.am-ի հետ զրույցում մանրամասն ներկայացրին, թե «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» օրենքի կիրառման դեպքում քանի՞ ընտանիք է սոված մնալու եւ

Այազ Մութալիբովի եւ Արամ Սարգսյանի մոսկովյան հանդիպումից

1995 թվականին Մոսկվայում Այազ Մութալիբովը, ով ընդհատակում էր գտնվում, քանի որ իր երկրում իրեն ոչ միայն ատում էին, այլեւ վերադարձի պարագայում պատրաստվում էին դատապարտել, հանդիպում է խնդրում ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանից: «Պարոն Սարգսյան, ես ուզում եմ խոստովանել, որ պատերազմը մենք տանուլ ենք տվել, բայց երբեք մեզնից չպահանջեք, որ մենք ճանաչենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- հանդիպման հենց

Ցեղասպանությունը շարունակվում է

Հայոց ցեղասպանության չընդունումը միջազգային կառույցների կողմից անպատժելի է դարձնում նաեւ այսօր իրականացվող ցեղասպանությունները: Այսօր բավական բարդ իրադրության առաջ են կանգնած Իրաքում բնակվող ազգային փոքրամասնությունները: Իրաքում բնակվող ազգային փոքրամասնություններից անելանելի դրության մեջ են հայտնվել ասորիները եւ եզդիները: Անդրադարձը եզդիների իրավիճակին մեզ ստիպեց այն հանգամանքը, որ 2007 թվականի ապրիլի 23-ին Իրաքի Մոսուլ քաղաքում հրապարակային գնդակահարվեցին ազգությամբ 24

Հայուհին կմասնակցի Բոդրումի պարային փառատոնին

Նա հանդես կգա ազգային տարազով Անի Ոսկանյանը  սովորել է Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում, եւ չնայած մասնագիտությամբ միջազգայնագետ է, սակայն առայժմ աշխատում է հյուրանոցային ոլորտում: «Առավոտի» հետ զրույցում Անին պատմեց, որ երկրորդ մասնագիտությամբ էլ պարուհի է՝ շուրջ  10 տարի է՝ պարում է,  մասնակցել է բազմաթիվ փառատոների՝ Իսպանիայում, Լեհաստանում, Գերմանիայում եւ այլուր: Հայաստանում եւ արտերկրում Անի Ոսկանյանը ներկայացնում

Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստին առեւանգել են

Ֆուտբոլիստը մի քանի ժամ մնացել է պատանդի կարգավիճակում: 39-ամյա Օրտեգան Բուենոս-Այրեսում իր ավտոմեքենայի ղեկին է եղել, երբ չորս անհայտ տղամարդիկ մեկ այլ մեքենայով կտրել են նրա ճանապարհը եւ առեվանգել: Նրանք Օրտեգայի մեքենայից տարել են եղած դրամը եւ արժեքավոր իրերը: Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ հանցագործները ֆուտբոլիստին չեն վնասել եւ մի քանի ժամ հետո ազատ են արձակել:

Պետք է հասանելի լինեն դասագրքերի և շտեմարանների էլեկտրոնային տարբերակները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Վարչապետը կառավարության անդամներին տեղեկացրել է, որ վերջերս քաղաքացիներից դիմումներ է ստանում դպրոցական դասագրքերը, ինչպես նաև ընդունելության քննությունների շտեմարանները շահառուներին հասանելի դարձնելու մասին։ «Հարցը հրատապ է այն առումով, որ կառավարությունը ձեռնամուխ է եղել բոլոր հանրակրթական դպրոցներում համակարգիչ ներմուծելուն, և երեխաները կարող

«Բարև Երևան»-ի ցուցակի առաջին եռյակը թանկարժեք գույքի սիրահար չէ

Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին եռյակը, Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրերի համաձայն, թանկարժեք գույքի սիրահար չէ: Նրանք չունեն նաև արժեթղթեր և այլ ներդրումներ: Ավագանու այս թեկնածուներն ունեն մեկական բնակարան և ավտոմեքենա, իսկ ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը՝ նաև հողամաս: Նրանք բոլորն ունեն վարձատրվող աշխատանք, հետևաբար՝

Նախագահ Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Բրազիլիայի դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախագահը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունն ու անձնական ներդրումը հայ-բրազիլական հարաբերությունների ամրապնդման գործում՝ նշելով, որ նրա պաշտոնավարման տարիներին երկկողմ հարաբերությունների օրակարգը հարստացել է նոր ծրագրերով ու նախաձեռնություններով: Սերժ Սարգսյանը

ՀԱԿ-ը կոնսուլտացիաներ է անում ԲՀԿ-ի ու «Ժառանգության» հետ

Այս կուսակցությունները միասին որոշել են պայքարել ընտրակեղծիքների դեմ Այսօր քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնը բանավեճ էր կազմակերպել ԲՀԿ, ՀԱԿ եւ «Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ընտրակեղծիքների դեմ պայքարելու մեթոդների մասին: ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը վստահեցրեց, որ հանձնաժողովների հենց իրենց անդամներն էին, որ հնարավորինս նվազեցրեցին նախագահական ընտրություններում կեղծիքները: Ինչ վերաբերում է ավագանու ընտրություններին՝ նա ասաց. «Մենք

Արման Մուսինյանը՝ ՀՀԿ-ի աճպարարության մասին

ՀԱԿ ավագանու թեկնածու Արման Մուսինյանի գնահատմամբ՝ իշխող ՀՀԿ ռեժիմը իր հիմնական թիրախը տեսնում է ՀԱԿ-ին: «Սրա վկայությունն են վերջին օրերին տեղի ունեցած բռնության դեպքերը մեր համակիրների նկատմամբ: Քրեական տարրերը Աջափնյակում հարձակվել էին մեր համակիրների վրա, արդյունքում մեր ակտիվիստ Ալիկ Հախվերդյանը շտապ օգնության մեքենայով հոսպիտալացվեց: Մեծ ակնկալիքներ չունեմ,որ մեղավորները կբացահայտվեն եւ կպատժվեն: Նմանատիպ դեպքեր են տեղի

«Շրջապատված եմ գեղեցկությամբ եւ հորս ավանդած կտակն է ինձ ուղեցույց». Տիգրան Ներսիսյան

«Կյանքը պայքար է: Նետվիր պայքարի մեջ: Ազնիվ պայքար մղիր: Շուրջդ քեզ նման մարդիկ են, միշտ բարի եղիր նրանց հանդեպ: Թող գեղեցիկը, բարին ու ճշմարիտը լինեն քեզ առաջնորդ: Օն հառաջ…»,- Բաբկեն Ներսիսյանի այս խորհրդով եմ կյանք մտել, այս խոսքերով եմ առաջնորդվել: Իմ հոր կողմից ինձ ավանդած այս կտակն է եղել ուղեցույց, որով ես մտել եմ արվեստի

Ո՞վ է ապահովում քրեական տարրի մուտքը

Հայտարարություն Արդեն երկար ժամանակ է՝ ինչ ՀՀ իշխանությունները ընտրությունները դիտարկում են ոչ թե որպես իշխանությունը փոխելու համար ժողովրդին տրված սահմանադրական իրավունք կամ սեփական վստահության հանրաքվե, այլ որպես մի վերջին ճակատամարտ, որտեղ սեփական լինելիության հարցն է վճռվում: Ընտրությունների մասնակից ընդդիմադիր ուժերը դիտարկվում են որպես թշնամիներ, իսկ բուն քվեարկությունը` որպես մի պարտադիր ու անխուսափելի միջոցառում, որի արդյունքների

ՀԱԿ-ը կդիմի իրավապահներին՝ պարզելու Տարոն Մարգարյանի ունեցվածքի ծագումնաբանությունը

«ՀՀԿ ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանը խոսուն հայտարարագիր է ներկայացրել: Մոտ յոթ միլիոն դոլարի ունեցվածք է հայտարարագրել: Հիշեցնեմ՝ Տարոն Մարգարյանը կրթություն  ստանալուց հետո անցել է պետական աշխատանքի, չի ծառայել բանակում եւ բացի պետական աշխատանքից որեւէ այլ բանով չի զբաղվել: Որեւէ բացատրություն չունի՝ ինչպե՞ս են այդ միջոցներն անցել նրա տիրապետության տակ»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց պարոն Մուսինյանը:

Երեւանի փրկության արտակարգ ռեժիմ

ՀՌՉԱԿԱԳԻՐ Արձանագրելով, որ  Երևանի քանդը դադարեցնելու և Երևանը փրկելու բոլոր նախորդ փորձերն անբավարար արդյունք են ունեցել.  Հայաստանի կողմից վավերացված և ներկայումս ուժի մեջ գտնվող միջազգային փաստաթղթերն առանց մեր աջակցության անզոր են կանխելու պատմական Երևանի քանդն ու քաղաքի ինքնության աղավաղումը, քաղաքաշինության տարրական և կենսական կանոնների կոպիտ  ոտնահարումը և այդպիսով մայրաքաղաքի բնականոն կենսագործունեության խաթարումը.  Երևանի քաղաքաշինական  իրավիճակը

Ինչպես ծիծաղելի վիճակում չհայտնվել

Ապրիլի 22-ին մեր համալսարանի հոգեբանության, փիլիսոփայության եւ քաղաքագիտության առաջին կուրսեցիները քննարկեցին հեռուստատեսության եւ մամուլի լեզվին առնչվող մի քանի հարցեր։ Նրանք կարդացել էին հոդվածներ, դիտել հեռուստատեսային հաղորդումներ եւ գրառումներ արել։ Դասախոսը՝ բանասիրական գիտությունների դոկտոր Մարգարիտ Խաչատրյանը, նախ ներկայացրեց հյուրերին՝ Մարգար եւ Էլիզ Շարապխանյան ամուսիններին, մանկավարժական գիտությունների թեկնածու Թամար Ալեքսանյանին եւ բանասիրական գիտությունների թեկնածու Ռոլանդ Ավետիսյանին։ Նա

Դավթյանի նոր գրքերը

Լույս է տեսել Ռոբերտ Դավթյանի «Հայաստան-Ֆրանսիա.Հայագիտական հետազոտություններ» գիրքը: Բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ռոբերտ Դավթյանը մի շարք գրքերի, ուսումնասիրությունների հեղինակ է: Նրա արվեստաբանական գործունեության ընթացքում ծնվել են նաեւ երաժշտական արվեստին նվիրված հոդվածներ ու գրքեր: Շուրջ չորս տասնամյակ է՝ հեղինակը զբաղվում է նաեւ Սփյուռքի երաժշտական կյանքի լուսաբանման հարցերով: Նրա համառ ու երկարատեւ հետազոտական աշխատանքի շնորհիվ ընթերցողին է

Ձյան, անձրեւի ու քամու ժամանակ էլ վայր չեն դրել Արցախի դրոշը

«Մեզ համար դժվարություն չի եղել, քանի որ նպատակը մեր հայության արդարության ձայնը հնչեցնելն էր»,- ասում է Վահան Փիլոսյանը, որն իր եղբայրների եւ ընկերների հետ ապրիլի 18-ից ոտքով դուրս է եկել Արցախի Մարտակերտի շրջանից եւ ապրիլի 24-ին հասել Ծիծեռնակաբերդի բարձունք։ Նրանք նախապես հաշվարկել են, թե օրական ինչքան ճանապարհ պետք է անցնեն ապրիլի 24-ին Երեւանում լինելու համար։

Միքայել Արամյանցը 170 տարեկան

  «Մայիսի 4-ին լրանում է մեր արժանավոր զավակներից մեկի` գործարար, բարերար, հին ժամանակին ամենահարուստ և ամենաառատաձեռն մարդու` Միքայել Արամյանցի 170-ամյակը»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում այս մասին խոսեց «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը: «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը նույնպես իր մասնակցությունը կունենա այս միջոցառումներին, քանի որ, ըստ Սերգո Երիցյանի, Միքայել Արամյանցը այն շատ քիչ մեծահարուստներից

Հանրապետական մրցույթ` գեղական մակարդակով

Առավոտյան շրջանից բարեկամուհիս զանգեց ու ասաց, որ երկու ժամ հետո Ստեփանակերտում, Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի երկրորդ հարկում ասմունքի հանրապետական մրցույթ է՝ դպրոցականների միջև։ «Աղջիկս էլ է մասնակցելու։ Եթե ժամանակ ունենաս, կգաս, մենք արդեն ճանապարհին ենք»։ Այդ ժամերին համեմատաբար ազատ էի և որոշեցի ներկա գտնվել միջոցառմանը։ Թատրոնի երկրորդ հարկում գտնվող փոքր դահլիճը լեփ-լեցուն

Անասնակերերը վտանգավոր են նաեւ մարդու առողջության համար

Ըստ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Ա. Բախչագուլյանի՝ չստուգված անասնակերերը կարող են ոչ միայն կենդանիների հիվանդությունների եւ անկման պատճառ դառնալ, այլ նաեւ վնասել մարդու առողջությունը: Անցյալ տարի «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել է կերերի 228 նմուշի հետազոտություն, որից 92 նմուշում անաէրոբները, աղիքային խմբի մանրէները եւ բորբոսասնկերը գերազանցել են սահմանային թույլատրելի

Հրայր Թովմասյանը կոչ է անում, որ լրագրողներն էլ, պաշտոնյաներն էլ զսպված լինեն (Տեսանյութ)

Այսօր կառավարությունում, լրագրողները Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է գնահատում լրագրողի նկատմամբ ապրիլի 23-ին տեղի ունեցած բռնությունը: «Ես երեկ եմ իմացել եւ շտաբում չեմ եղել»,-ասաց պարոն Թովմասյանը: Նրա համոզմամբ՝ խնդիրը երկկողմանի է, ե’ւ լրագրողական հանրությունը եւ պաշտոնյաները այս առումով անելիք ունեն. «Եթե դու ստանձնում ես այդ պաշտոնը, պիտի իմանաս, որ դու ավելի մատչելի

Անջատված մասով քրեական գործի դատաքննությունն ավարտվեց

Անցյալ տարվա դեկտեմբերի 18-ից Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վարույթում է գտնվում Ռազմիկ Վիրաբյանի դեմ հարուցված քրեական գործը: Ոչ մի տեղ չաշխատող Ռազմիկ Վիրաբյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, ընդգրկվելով ծանր հանցագործություններ կատարելու համար Արա Կարապետյանի («Կոշիկի աշխարհ» ընկերության պատասխանատու) և Արմեն Նիկողոսյանի կողմից ստեղծված կազմակերպված

Ադրբեջանցիները չեն մասնակցելու Հայաստանում անցկացվող մրցույթին

Մրցույթի հաղթողը կստանա 10.000 ԱՄՆ դոլար Հայաստանում առաջին անգամ կանցկացվի մոբայլ հավելվածների տարածաշրջանային մրցույթ: Մրցույթի կազմակերպիչների խոսքով, մրցույթին կարող են մասնակցել բոլոր ՍՊՀ երկրները, բացի՝ Ռուսաստանից: «Միջոցառումն արդեն սկսվել, զուգահեռ անց է կացվում ԱՊՀ բոլոր երկրներում: Անց են կացվում տեղական մրցույթներ, որոնց համար ձեւավորվել են տեղական ժյուրիներ»,- այսօր  այս մասին «Նովոստի Արմենիա» լրատվական կենտրոնում ասաց

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930