Օրվա լրահոսը
Սոս Սարգսյանի քաղաքացիական հոգեհանգիստը՝ սեպտեմբերի 28-ին, վերջին հրաժեշտի արարողությունը՝ սեպտեմբերի 29-ին
Կայացել է Սոս Սարգսյանի թաղման կառավարական հանձնաժողովի նիստը
Սամվել Հարությունյան. «Սուրիկ Խաչատրյանն առաջարկել է իր դրածոյի թեկնածությունը՝ հանձինս Արմեն Կարապետյանի»․ (Տեսանյութ)
«Ես համոզված եմ, որ այս բիրտ ռեժիմի իշխանության օրոք Հայաստանում արդար ընտրություն ակնկալել հնարավոր չէ: Այդ իսկ պատճառով չեմ ընդունել առաջարկը եւ իմ թեկնածությունը չեմ առաջադրել այդ ընտրություններում: Ինչպես ասում են՝ տառապանքս փորձ ունի»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սյունիքի թիվ 38 ընտրատարածքի ընտրություններին, ասաց Գորիսի՝ 1992-94 թթ․ քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը: Այսօր
Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում անցկացվեց սեմինար
Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում անցկացվեց «Մարդկային ռեսուրսների կառավարումը բարձրագույն կրթական համակարգում. Ներկայիս միտումներն ու մարտահրավերները» խորագիրը կրող սեմինարը, որտեղ բացման խոսքով հանդես եկավ բուհի ռեկտոր Գայանե Գասպարյանը` կարեւորելով սեմինարի անհրաժեշտությունը շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին: Միջոցառման կազմակերպիչներն են Տեմպուսի Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների հայաստանյան խումբը, Հայաստանում Տեմպուս ծրագրի ազգային գրասենյակը և UNICA ցանցը: Սեմինարի ընթացքում
Օպերատիվ խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում
Սեպտեմբերի 25-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին «Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառման անցկացման հետ կապված կազմակերպչական հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին միջոցառման նախապատրաստման և իրականացման համար պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներ: ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի կողմից այս տարվա օգոստոսի 8-ին հաստատված պլանի
Ալեքսանյանի թիմակիցները թաղման արարողակարգ են անցկացնում «Ծածկած շուկայի» դիմաց
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիմակիցները «Ծածկած շուկայի» դիմաց դեռ սպասում են ակտիվիստներին, որոնք Մաշտոցի պուրակից գնացել են քաղաքապետարան եւ այնտեղից պատրաստվում են գալ շուկա: Ալեքսանյանի թիմակիցները քիչ առաջ շուկայի վերեւի մասում կրկին տեղադրեցին ՝ «ոչ օտարերկրյա լրտեսներին, ոչ գրանտակերներին, ոչ վարձու ընդդիմախոսներին, դուք դեմ եք 700 աշխատատեղի բացմանը» գրությամբ քաղաքացիական ակտիվիստներ Կարո Եղնուկյանի ու Գարեգին
Լրագրողներին արգելեցին ուղեվարձի թանկացման նիստը լուսաբանել
Րոպեներ առաջ Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը արգելեց «Հրապարակ» օրաթերթի, 1in.am-ի, «Ա1+»-ի, «Երկիր Մեդիա»-ի լրագրողներին մասնակցել քաղաքապետարանում այս րոպեներին ընթացող տրանսպորտի ուղեվարձի սակագնի վերաբերյալ հանձնաժողովի քննարկմանը։ Լրագրողներն ընդամենը մի քանի րոպե էին ուշացել։ Նրանք պահանջում էին քաղաքապետարանի լրատվական ծառայության ներկայացուցչին, որը 3 անգամ նիստերի դահլիճից դուրս եկավ, բայց քաղաքապետարանի շենքից անգամ դուրս չեկավ, որպեսզի մոտենա լրագրողներին:
Անասնագլխաքանակի աճը մսեղիքի գնանկում է պարտադրում
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, հաշվի առնելով ընթացիկ տարում արձանագրված անասնագլխաքանակի կտրուկ աճը, տարեսկզբին ներկայացրել էր ներքին շուկայում մսեղիքի գնանկման վերաբերյալ իր կանխատեսումները: Այսպես, եթե ընթացիկ տարվա սկզբին մսեղիքի շուկայական գինը կազմում էր 2600-2700 դրամ, փափկամսինը՝ 3300-3800 դրամ, իսկ խոզի եւ ոչխարի/գառան/ մսինը՝ 2800-3000 դրամ, ապա արդեն սեպտեմբեի վերջին նկատվում է տավարի մսեղիքի 8-9% , խոզի մսի՝11%
Աշխարհի հզոր շատ երկրներ երազում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հզորությունը
«Հայելի» մամուլի ակումբում ասուլիսից հետո Aravot.am-ը ազատ ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանից եւ ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանից հետաքրքրվեց, թե, այնուամենայնիվ, ո՞րն է ըմբշամարտում արձանագրվող հաջողությունների գաղտնիքը: Արայիկ Բաղդադյան. «Որքան էլ տեղերում ու հավաքականներում մարզիչները լավ աշխատեն, ժամանակակից սպորտում առանց լուրջ ներդրումների անհնար է հաջողության հասնել: Այս առումով մեր բախտը բերել է: Այն պահից,
Գեւորգ Կոստանյանը՝ Սուրիկ Խաչատրյանի հետ կապված գործի մասին
Իսկ որքանո՞վ է հավանական, որ Սուրեն Խաչատրյանն իսկապես այդքան խորը քնով քնած է եղել՝ տան դիմաց կատարվող այդքան իրադարձությունների ժամանակ, պարոն Կոստանյանը ասաց. «Մենք չենք խոսում քնած լինելու կամ որեւէ այլ կենսաբանական վիճակում գտնվելու մասին, մենք խոսում ենք այն մասին, որ անձը դեպքի վայրում եղե՞լ է, թե չի եղել»:
Հորեղբայրս…
10 տարի է հորեղբորս չեմ տեսել: Ամերիկայում է ապրում, Հոլիվուդում, այն քաղաքում, որտեղ ամենաամերիկյան ֆիլմերն են ծնվում, որտեղ միշտ արևոտ եղանակ է, որտեղ ամեն օր մարդիկ քայլում են Ջեքսոնի, Ուիթնի Հյուսթոնի փոշոտված աստղերի վրայով (հեռուստացույցով եմ տեսել): Միշտ զարմացել եմ նրանց անտարբերության վրա: Ես, օրինակ, ամեն օր կհաշվեի դրանք, հետո կգուշակեի, թե որ աստղը որ
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Սեպտեմբերի 27-ին նիստեր գումարեցին ԱԺ մշտական հանձնաժողովները: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովըԴավիթ Հարությունյանի նախագահությամբ քննարկեց երեք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ աշնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Արփինե Հովհաննիսյանի, Արտակ Դավթյանի, Դավիթ Հարությունյանի, Նաիրա Կարապետյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց
Հրանտ Ենոքյան. «Հայկական ըմբշամարտի դպրոցը շատ հզոր է»
«Հայելի» մամուլի ակումբում լրագրողներից մեկի հարցին, թե աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Դեւիդ Սաֆարյանն, այնուամենայնիվ, Ռուսաստանի դպրոցի ներկայացուցի՞չ է, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը պատասխանեց. «Հայկական ըմբշամարտի դպրոցը շատ հզոր է: Եվ դա գալիս է դեռ խորհրդային տարիներից, երբ ձեր ասած ռուսական դպրոցն էլ հայկականից շատ բան էր սովորում: Դրանք հավասարազոր դպրոցներ են: Դավիթ Սաֆարյանի
Կոստանյանը գտնում է, որ դատախազության համակարգում բոլորը սկզբունքային են՝ օրինապահ եւ արդար (Տեսանյութ)
Ավարտելով ԱԺ խմբակցությունների հետ իր հանդիպումները՝ ՀՀ նախագահի կողմից ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրված թեկնածու Գեւորգ Կոստանյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Մասնավորապես, ասաց՝ որ տեղյակ չի, թե իրենից հետո ով կզբաղեցնի զինդատախազի պաշտոնը, եւ զինդատախազությունը լքելուց հետո չի պատրաստվում «որեւէ բան համբուրել»՝ ի պատասխան լրագրողի հարցի, թե արդյոք Աղվան Հովսեփյանի ոճո՞վ է լքելու ներկայիս աշխատավայրը: Ասաց,
Մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնը
Սեպտեմբերի 26-ին մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության«Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնը: Առավոտյան միջոցառման մասնակիցները ծաղիկներ դրեցին մեծ երգահանի շիրմին: Նույն օրը երեկոյան «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Վենեսուելայի Հայոց հոգևոր հովվության առաջնորդ Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանն իր օրհնանքի եւ գնահատանքի խոսքը բերեց փառատոնի կազմակերպիչներին, ինչպես նաեւ մասնակից երգչախմբերին, անհատ կատարողներին` աշխարհի 11 երկրներից: Ողջունելով
Հինգ խմբակցություններից ոչ մեկը Սուրիկ Խաչատրյանի որդուն ազատելու հարցը չի բարձրացրել Գեւորգ Կոստանյանի առաջ
Հենց նոր ավարտվեց ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանի հանդիպումը ԱԺ խմբակցությունների հետ: Վերջին հանդիպումը եղավ «Ժառանգություն» խմբակցության հետ, ավելի ճիշտ այդ խմբակցության միակ ներկայացուցիչ Թեւան Պողոսյանի հետ, որն, ի տարբերություն մյուս խմբակցությունների իր գործընկերների՝ չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ այդ հանդիպման մասին: Մինչ այդ Գեւորգ Կոստանյանը հանդիպել էր ՕԵԿ, ԲՀԿ, ՀԱԿ եւ ՀՅԴ խմբակցությունների հետ:
Թուրքիայից եկող պոմիդորը Հայաստանի ջերմոցային տնտեսությունները կվտանգի
«Եթե 37 թիվը լիներ, տամոժնիի աշխատողից սկսած` կգնդակահարեին»
Արամ Գրիգորյան. «Քաղաքապետարանը քաղաքական խաղեր է տալիս»․ (Տեսանյութ)
Այսօր Երեւանի քաղաքապետարանում տրանսպորտի ուղեվարձի սակագնի վերաբերյալ պետք է քննարկում լինի։ Իսկ «Վճարելու ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնությունը ֆեյսբուքի միջոցով հայտարարություն է տարածել, որ այսօր, ժամը 16.00-ին քաղաքապետարանի դիմաց ակցիա են կազմակերպելու։ 16.40-ի դրությամբ հազիվ 10 ակտիվիստներ էին հավաքվել քաղաքապետարանի դիմաց։ Քաղաքացիական նախաձեռնության այս ակցիայի կոչին միացել է «Հասարակական պաշտպաններ միություն» իրավաբանական անձանց միության գործադիր
Հերմինե Նաղդալյանը կողմ է Մաքսային Միությանը անդամակցելուն, քանի որ դա բխում է ՀՀ-ի անվտանգությունից
Հերմինե Նաղդալյանը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցին «արդյոք կողմ ե՞ք ՀՀ-ի անդամակցությանը ՄՄ-ին թե՞ ոչ»՝ պատասխանել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պաշտոնական էլ. փոստին ուղարկելով հետևյալը. « Հարգելի պարոն Սաքունց, ի պատասխան Ձեր ՝ կողմ ենք արդյոք Մաքսային Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությանը, թե ոչ հարցմանը, տեղեկացնում եմ, որ այդ թեմայի շուրջ ես բազմիցս արտահայտել եմ իմ դիրքորոշումը
Արայիկ Բաղդադյան. «Ոսկե մեդալն ու թիմային 9-րդ տեղը ֆեդերացիայի ու մարզիչների կատարած աշխատանքի արդյունքն է:
«Հայելի» մամուլի ակումբում այսօր ազատ ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը, խոսելով աշխարհի առաջնությունում 66 կգ քաշային Դեւիդ Սաֆարյանի նվաճած ոսկե մեդալի եւ մեր մյուս ըմբիշների մրցելույթների մասին, ասաց. «Սաֆարյանի ոսկին եւ թիմային պայքարում մեր հավաքականի գրաված իններորդ տեղը մեր ֆեդերացիայի, մարզիչների կատարած աշխատանքի արդյունքն է, ինչի համար շնորհակալ եմ: Մենք ունեցանք աշխարհի
«ԲարՔեմփ Գյումրի-2013»-ն կանցկացվի սեպտեմբերի 28-29-ը
2013 թ. սեպտեմբերի 28-29-ին BarCamp Gyumri թիմը ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ իրականացնելու է տեղեկատվական և հաղորդակցական նորարարական տեխնոլոգիաներին, համացանցին և նոր մեդիաներին առնչվող «ԲարՔեմփ Գյումրի-2013» (Չ)կոնֆերանսը։ Այս տարվա Բարքեմփն անցկացվում է «Գյումրին՝ 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում՝ «Մշակույթը ու տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաները» խորագրի ներքո։ «Առավոտ Երիտասարդականը» խոսել է «ԲարՔեմփ Գյումրի-2013» չկոնֆերանսի համակարգող
Արմեն Ռուստամյանն էլ է լավ կարծիքի Գեւորգ Կոստանյանի մասին
ՀՅԴ խմբակցության հետ էլ ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանը բավականին արդյունավետ քննարկում է ունեցել: Կարողացել է ներկայացնել իր՝ որպես զինվորական դատախազ ունեցած ձեռքբերումները, որոնք տպավորիչ ձեւով լրագրողներին ներկայացրեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ քաղաքական կամքի դրսեւորմամբ՝ կոռուպցիոն երեւույթների եւ պաշտոնեական դիրքի չարաշահումների վերացում (կամ առնվազն՝ գրեթե վերացում) համակարգում: Պարոն Ռուստամյանը նաեւ ասաց, որ Գեւորգ
ՄԱԿ. Կլիմայի փոփոխությունների պատճառը մարդն է
«Ազատություն» ռադիոկայան. ՄԱԿ-ի փորձագետները հայտարարել են, որ 1950-ական թվականներից նկատվող գլոբալ ջերմացման պատճառը մարդու գործունեությունն է, իրենց պնդումներում նրանք վստահ են 95 տոկոսով: Ստոկհոլմում Կլիմայի փոփոխության միջկառավարական փորձագիտական խումբը զեկույց է հրապարակել, որի համաձայն` երկրի, օվկիանոսի և մթնոլորտի ուսումնասիրությունները հաստատում են, որ գլոբալ ջերմացումը շարունակվում է: Փորձագետների գնահատականներով` օդի և օվկիանոսի ջերմաստիճանն աճել է, ծովի միջին
«Որոշ ժամանակ անց ամբողջ համացանցը կլինի Google-ինը». Այսօր որոնողական հսկայի ծննդյան օրն է
Որոնողական հսկա Google-ի, doodle-ից էլ կարելի է ենթադրել, որ այսօր մեր մեծ օգնական Google-ի ծննդյան օրն է: 18-ամյա Նարեին հաճախ կարելի է տեսնել Google-ի շապիկով, այն կարծես բրենդ է դարձել նրա համար. «Ինձ համար Google_ը աշխարհի լավագույն ընկերությունն է, օգտվում եմ նրա ծառայություններից, սիրում եմ այդ գունավորիկին շատ», – ասում է նա: Եվ իզուր չէ,
Վարչապետը մասնակցել է «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» մրցանակաբաշխությանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 27-ին՝ տեղեկատվության ազատության միջազգային օրը, մասնակցել է 11-րդ անգամ Երևանում անցկացվող Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությանը: «Մեր այս հանդիպումը դարձել է ավանդական, քանի որ Հայաստանի կառավարությունը հետևողականորեն աջակցում է այս նախաձեռնությանը: Մենք հասարակական կազմակերպությունների հետ միասին հետևում ենք, թե ինչ վիճակում է գտնվում տեղեկատվության հասանելիության աստիճանը
Moody’s-ը Ba2 է գնահատել Հայաստանի թողարկած եվրապարտատոմսերի վարկանիշը
Միջազգային հեղինակավոր Moody’s կազմակերպությունն այսօր Ba2 է գնահատել Հայաստանի կառավարության տեղաբաշխած՝ 7 տարի մարման ժամկետով ու 6 տոկոսով 700 միլիոն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսերի վարկանիշը: Moody’s–ը վերահաստատել է նաև վարկանիշին տրված կայուն բնորոշումը: Միջազգային կազմակերպության գնահատմամբ՝ Ba2 վարկանիշը ստանալու համար հիմք է հանդիսացել Հայաստանի վարած ֆիսկալ զսպողական քաղաքականությունը, որն իր դրական արտացոլումն է գտել դեֆիցիտի նվազման
«Եթե էսպես գնա, Գյումրին հաստատ Պուտինոգրադ կդառնա». Վահան Թումասյան
Մի քանի օր է` Գյումրու ռուսական Պետուշոկ կամ, որ նույնն է՝ 8-րդ թաղամասի (գյումրեցիներն ասում են`Վոսմոյ գարադոկ) բնակիչներն իրենց բնակարաններն անհապաղ, 10-օրյա ժամկետում ազատելու գրություն են ստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի պատասխանատուներից: Երեկ Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերությամբ շվարած բնակիչները իրենց զայրույթն էին հայտնում այս փաստի առթիվ` շեշտելով, որ իրենք այդ բնակարանները օդից չեն ստացել, այլ ընտանիքի անդամներից
Դասընթացներ` էլեկտրաէներգիայի օգտագործման անվտանգության կանոնների վերաբերյալ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է ապահովել հանրակրթական ուսումնական հաստատություններում «ՀԷՑ»-ի կողմից իրականացվող էլեկտրաէներգիայի օգտագործման անվտանգության կանոնների մասին դասընթացների կազմակերպման ծրագրի շրջանակում համատեղ տեղեկացման, փոխգործակցության և գործողությունների համակարգման աշխատանքներ: Կարևորելով համաձայնագրի ստորագրումը` Արմեն Աշոտյանը նշել է, որ
Թամարա Աբրահամյան. «Պատգամավորներին կաշկանդում է կուսակցական պատկանելությունը» (Տեսանյութ)
Հանրային մի շարք կառույցների նախաձեռնությամբ՝ քաղաքացիական հասարակությանը, հանրային ակտիվությանը վերաբերող հարցերով պարբերաբար քննարկումներ են կազմակերպվում ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների, ՀՀ կառավարության, նախարարությունների պաշտոնյաների, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Aravot.am-ը այս ծրագրում ներգրավված «Արազա» ԲՀԿ նախագահ Թամարա Աբրահամյանի հետ զրույցում հետաքրքրվեց`ԱԺ պատգամավորին, որը երբևէ իր աշխատասենյակի դուռը չի բացել, կամ վիրավորում է լրագրողին, արդյոք
405.62 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Սեպտեմբերի 27-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 7,850,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.62 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.5 դրամ:
Գեղամ Բաղդասարյան. «Ղարաբաղի ճակատագիրը կարող է ավելի կարճ ժամանակում Մաքսային միություն մտնելու պես գաղտագողի որոշվել»
«Ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ քաղաքացիական հասարակությունը, երբ որոշումներն ընդունվում են քաղաքական ղեկավարության կողմից»,-այս հարցի պատասխանն են փորձել գտնել «Խաղաղության հեռանկարի մերձեցում. խաղաղարության 20 տարի՝ ղարաբաղյան հակամարտության համապատկերում» ուսումնասիրությունն իրականացնողները: Ուսումնասիրությունը բաղկացած է երեք մասից՝ «Հայացք Ստեփանակերտից», «Հայացք Բաքվից» եւ «Հայացք Երեւանից»։ Այն կատարել են փորձագետներ Գեղամ Բաղդասարյանն ու Մասիս Մայիլյանն Արցախից, Միքայել Զոլյանը՝ Հայաստանից


















































